Day: 15.11.2023
Հասարակական աշխարհագրություն
Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։Հին որսորդներն ու հավաքողները քարերի և ոսկորների, ծառերի կեղևի և կենդանիների մաշկի նմուշներ են թողել ապագա սերունդներին: Այսպիսով դրվեցին աշխարհագրական գիտելիքների հիմքերը։ Աշխարհագրությունը (հունարեն աշխարհագրությունից՝ «Երկիր», գրաֆո՝ «գրել, նկարագրություն») ամենահին գիտություններից է։
2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհագրության հիմնական խնդիրներից է նրա ինքնորոշումն ու ինքնաճանաչումը երկրաբանությունների համակարգում։ Առանց աշխարհագրական գիտության տեղի և ճանաչողական կարողությունների հստակ սահմանման՝ անհնար է «ճեղքում» կատարել գիտական հետազոտությունների և գիտական ընդհանրացումների նոր որակի մեջ։
3.Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
5 հասարակական գիտություն-1.Հոգեբանություն, 2.Տնտեսագիտություն և կառավարում, 3.Կրթություն, 4,Սոցիոլոգիա (ներառյալ ժողովրդագրություն և մարդաբանություն) 5,Ճիշտ
5 բնական-1.ֆիզիկա, 2.քիմիա, 3.կենսաբանություն, 4.աշխարհագրություն, 5.էկոլոգիա։
Մետաղական և ոչ մետաղական տարրեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ:Նոյեմբերի 13-17.
Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։ Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:
Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
Ածխածնի այլակերպությունները

նկ.1 գրաֆիտ

նկ.2 ալմաստ
Ֆոսֆորի այլակերպությունները

կարմիր ֆոսֆոր

սպիտակ ֆոսֆոր

սև ֆոսֆոր
Տարրերի կարևորագույն բնութագիր է բնության մեջ տարածվածությունը։
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։
Օրինակ, Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է.նրա զանգվածի մոտ 99% -ը բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg։
Ինքնաստուգում
Գոյական-Գոյականը խոսքի անկախ մաս է, որը պատկանում է անվան կատեգորիային և լրիվ արժեքավոր բառակապակցությունների դասին և նախադասության մեջ կարող է հայտնվել որպես նախադասության ենթակա, առարկա և անվանական մաս։
Թվական-Թիվը խոսքի անկախ մասն է, որը ցույց է տալիս առարկաների քանակը, քանակը և կարգը: Պատասխանում է հարցերին՝ ինչքա՞ն: որը Թվերը բաժանվում են չորս բառաբանական-քերականական կատեգորիաների՝ քանակական և կոլեկտիվ — պատասխանիր քանի՞ հարցին, շարքային — պատասխանիր հարցին, որը, կոտորակային։
Ածական-Ածականը խոսքի անկախ մաս է, որը նշանակում է առարկայի ոչ ընթացակարգային հատկանիշ և պատասխանում է «ինչ», «որ», «որ», «որ», «ում» հարցերին: եւ այլն։ Ռուսերենում ածականները փոխվում են ըստ սեռի, դեպքի և թվի և կարող են ունենալ կարճ ձև: