Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը:

Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը:

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:

754616607682127.jpeg

Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:

654931.jpg

Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

slide_6.jpg

Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:

Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

shutterstock_375878683.jpg

Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:

Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:

Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:

cor11.jpg

Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:

Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:

Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:

Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.

1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:

2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:

3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:

Ուշադրություն

Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:

Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:

Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:

heart_beating_small.gif

Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:

Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:

Ուշադրություն

Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):

Heart_anatomy_in_armenian.jpg

Թուրքիա

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

1. Գնահատե՛ք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, ցո՛ւյց տվեք դրա առանձնա– հատկությունները: 

Թուրքիյան այն փոքրաթիվ երկրներից է որը գտնվում է Եվրոպայում և Ասիայում։ Իրենց տարածքը մոտավոր 781 հազ. կմ2 է։ Թուրքիան Եվրոպական մասը կազոմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավարևելյան մասում։ Թուրքիայի տարածքում են Սև և Միջերկրական ծով։

2. Բնութագրե՛ք Թուրքիայի պետական կարգը: 

Խորդարանական հանրապետություն

3. Բնութագրե՛ք Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակու-թյունը տնտեսության տարբեր ոլորտների համար:

Թուրքիան առավելապես լեռների ու սա-րահարթերի երկիր է: Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքումՀայկական լեռնաշխարհը: Թուրքիայի,Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում բիբլիական Արարատը: Թուրքիայի հյուսիսում,Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական,իսկ հարավում Տավրոսի լեռները: Այդ երիտասարդ լեռներում հաճախակի են լինում երկրաշարժեր և կան գործող հրա-բուխներ (Նեմրութ, Թոնդրակ):

Թթվածնի ֆիզիկական հատկությունները, ստացումը:Փետրվարի 10-14.

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:

Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:

Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը  եռում է −183°C-ում, իսկ պնդանում է  −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:

Թթվածնի ստացումը

Առաջին անգամ թթվածին  ստացել են սնդիկի օքսիդի (HgO) քայքայումից:

2HgO=t°2Hg+O2

th (4).jpg

                       Սնդիկի օքսիդ

Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝

1. Հեղուկ օդից

2. Ջրի էլեկտրոլիզից

2H2Օ=2H2+O2

Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:

1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝

2KMnO4=t°K2MnO2+MnO4+O2

2.Կալիումի քլորատի քայքայումից՝

2KClO3=t°,MnO2 2KCl+3O2

3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝

2H2O2=2H2O+O2

4. Կալիումի նիտրատի քայքայումից՝

2KNO3=t°2KNO2+O2

Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:

th (5).jpg

Պարապմունք 32

1.Համեմատել

Ա)<

Բ)>

Գ)=

Դ)<

Ե)<

Զ)>

2. Երկու ճշմարիտ անհավասարությունների հիման վրա կատարել եզրակացություն.

Ա)-5<2

Բ)-2<2

Գ)2>0

Դ)2,(1)>1,(6)

Ե)-3,7>-7

Զ)0,(5)<0,(67)

Է)5/6<9/8

Ը)7/16<8/16

3.Նշել տրված թվերից մեկից մեծ և մյուսից փոքր թիվ: Պատասխանը գրել կրկնակի անհավասարության տեսքով:

ա) 3 < 4 < 5
բ) -25> -26 <-29
գ) 2,5 < 2,57 < 2,6
դ) 2,4 < 2,403 < 2,404
ե) -3,71 > -3,719 > -3,72
զ) -0,501 < 0,2 < 0,6

4.Գրել անհավասարություն, որը ստացվում է տված անհավասարության ձախ և աջ մասերի թվերը փոխարինելով նրանց հակադարձներով:

ա) 1/6 < 1/3
բ) 1/7 ≥ 1/10
գ) 1/2 >1/4
դ) 1/11 > 1/12
ե) 1/13 ≤ 1/12
զ) 1/15 ≥ 1/26

5. Տրված ճշմարիտ անհավասարությունից ստանալ ճշմարիտ անհավասարություն,որում յուրաքանչյուր թիվը փոխարինված է իր հակադիրով:

ա) -3 < 0
բ) -5 < 1
գ) 9 > 1
դ) 5 ≥ 1
ե) -9 ≤ 2
զ) 0 ≥ -3

6. Տրված ճշմարիտ անհավասարությունից ստանալ նոր ճշմարիտ անհավասարություն` գումարելով նրա երկու մասերին միևնույն թիվը.

 ա)14<21  բ) 32> 27  գ) 45<78  դ) -55<88   ե) -5 > -15  զ) 64> -99

ա) 14 + 3 < 21 + 3
բ) 32 + 7 > 27 + 7
գ) 45 + 11 < 78 + 11
դ) -55 + 13 < 88 + 13
ե) -5 + 6 > -15 + 6
զ) 64 + 5 > -99 + 5

7. Տրված ճշմարիտ անհավասարությունից ստանալ նոր ճշմարիտ անհավասարություն` նրա երկու մասը բազմապատկելով միևնույն դրական թվով.

ա) 15 x 5 < 20 x 5
բ) 5 x 3 > 4 x 3
գ) -2,5 x 6 < 3 x 6
դ) 1,1 x 9 < 1,2 x 9
ե) 1,3 x 3 ≥ 1,2 x 3
զ) -5 x 2 ≤ 6 x 2

8. Բազմապատկել ճշմարիտ անհավասարության երկու մասը միևնույն բացասական թվով:

ա) 1 x -3 > 2 x -3
բ) 5 x -12 < 4,5 x -12
գ) 6,5 x -2 ≥ 6,9 x -2
դ) 1,1 x -5 > 1,2 x -5
ե) 1,3 x -4 ≤ 1,2 x -4
զ) 5 x -8 ≥ 6 x -8

9. Համեմատել

ա) <
բ) <
գ) <
դ) <
ե) <
զ) >
է) <
ը) =
թ) >
ժ) <
ի) <
լ) <