Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը
Ցեղասպանության հետևանքները։ Ցեղասպանությունը հայության համար ունեցավ ծանր հետևանքներ։ Հայաթափվեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, հայերը հայրենազրկվեցին։ Հայությունը զրկվեց Արևմտյան Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու հնարավորությունից։ Հայությունը կրեց մարդկային մեծագույն կորուստներ։ Միայն Մեծ եղեռնի ընթացքում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում ապրող շուրջ 2.5 մլն հայերից սպանվեց շուրջ 1.5 մլն։ Թուրքիայում մնաց ընդամենը 250 հազար հայ՝ հիմնականում մահմեդականացված կանայք ու երեխաներ։ Արևմտահայերի մյուս մասը մազապուրծ հեռացավ կայսրությունից։ Նրանք կենտրոնացան հիմնականում Արևելյան Հայաստանում, Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հարավային Եվրոպայի երկրներում։ Այսպես ձևավորվեց հայկական սփյուռքը՝ որպես Մեծ եղեռնի և հայության հարկադրած արտագաղթի հետևանք։
Մեծ էին հայության կրած նյութական վնասները՝ շուրջ 20 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Հայերի շարժական ու անշարժ գույքը զավթվեց մահմեդականների կողմից։ Թուրքական իշխանությունները իրականացրին նաև մշակութային եղեռն։ Ոչնչացվեցին կամ բավանդակազրկվեցին հայկական մշակութային ժառանգության արժեքները, որոնք հայկական ինքնության նյութական վկաներն էին։ Ավերվեցին գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ, ոչնչացվեցին 20 հազար հայկական ձեռագրեր ու հնատիպ գրքեր։
Ցեղասպանությունը ծանր հետք թողեց հայ ազգի կենսագործունեության, բնավորության, հետագա գործունեության, ձգտումների վրա։ Ցեղասպանությունը դարձավ մի շարք բարդույթների պատճառ՝ բնաջնջման վախ, «նախնիների սինդրոմ», միաժամանակ՝ ազգային միասնականության, վերածնության ձգտումների հիմք։
Մեծ տերությունների, առաջադեմ գործիչների արձագանքը։ Հայոց ցեղասպանությունը հենց իրագործման տարիներից դատապարտվեց միջազգային բազմաթիվ կառույցների ու առաջադեմ անհատների կողմից։ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1915 թ. մայիսի 11-ին (24-ին) համատեղ հայտարարությամբ նախազգուշացրին Օսմանյան կայսրության ղեկավարներին, որ «Թուրքիայի կողմից կատարված այս նոր հանցագործության» համար պատասխանատու են լինելու թուրքական կառավարության բոլոր անդամները։ Միաժամանակ խոստանում էին, որ կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար։ 1916 թ. սկզբին հայերի նկատմամբ իրականացվող կոտորածների դեմ բողոք հայտնեց ԱՄՆ-ը։ Հայերի կոտորածների հանդեպ անտարբեր էին Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիան և Ավստրո-Հունգարական կայսրությունը։
Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին առաջադեմ գործիչներ, գրողներ ու գիտնականներ՝ Ֆ. Նանսենը, Յ. Լեփսիուսը, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանսը, Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ժ. Կլեմանսոն, Կ. Լիբկնեխտը և շատ ուրիշներ։
Ցեղասպանությունը դատապարտեցին և ամեն կերպ հայությանը աջակցեցին նաև աշխարհի տարբեր մասերում Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած բազմաթիվ միսիոներներ։ Ամերիկացի, կանադացի, նորվեգացի, շվեդ և այլ ազգությունների միսիոներներ միջազգային հանրությանը տեղեկացնում էին հայերի կոտորածների մասին։ Շվեյցարացի Յակոբ Կյունցլերը, գտնվելով Ուրֆայում, փրկել է մահմեդականների մոտ գտնվող հարյուրավոր հայ կանանց ու երեխաների։ Իր բազմամյա անձնվեր գործունեության համար նա հայերի կողմից կոչվել է «պապա Կյունցլեր»։ Անձնվեր աշխատանքով աչքի ընկավ Կարեն Եպպեն՝ «հայ որբերի դանիացի մայրը»։ Նա ոչ միայն դատապարտում էր կատարվող ոճրագործությունը, այլև փորձում էր փրկել հայ կանանց ու երեխաներին։ Նրա գործունեության շնորհիվ փրկվեցին շուրջ 2000 հայ կանայք ու երեխաներ։
Ցեղասպանությունը որպես հանցագործություն։ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիան», որը ցեղասպանության սահմանման իրավական հիմքն է։ Կոնվենցիայի նախագծի մշակողը լեհահրեա Ռաֆայել Լեմկինն էր։ Այդ գաղափարը նա հղացել էր Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և արդարացման հետ կապված իրադարձությունների առնչությամբ, իսկ Հայոց ցեղասպանության փաստը նախագծի մշակման հիմքերից էր։
Կոնվենցիան ցեղասպանությունը սահմանեց որպես միջազգային հանցագործություն։ Ըստ կոնվենցիայի՝ «ցեղասպանություն է համարվում որևէ ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացվող գործողությունը»։ Առանձնացվում են հինգ գործողություն՝
ա) խմբի անդամների սպանությունը,
բ) խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը,
դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելու միտված միջոցների իրականացումը,
ե) երեխաների բռնի փոխադրումը մարդկային մի խմբից մյուսին։
Ա1. Անուններ և հասկացություններ
Սփյուռք – հայերի աշխարհով մեկ տարածված համայնքներ, որ ստեղծվել են ցեղասպանությունից հետո։
Ցեղասպանություն – մի ողջ ազգի կամ ազգային, էթնիկ, կրոնական խմբի ոչնչացումը՝ մասամբ կամ ամբողջությամբ։
Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, Ռաֆայել Լեմկին, Յակով Զարոբյան – մարդիկ ու գործիչներ, ովքեր մասնակցել են հայերի փրկությանը կամ ցեղասպանության ճանաչմանը։
Ցեղասպանության զոհերի սրբադասում – Մարտիրոլոգիա, նրանց հիշատակը նշվում է եկեղեցում։
Եղբայրական օգնության կոմիտե – կազմակերպություն, որ աջակցել է փրկվածներին։
Ուրուգվայ, Հռոմի պապ, Եվրախորհրդարան – միջազգային կառույցներ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։
Ա2. Հիմնական գաղափարներ
ա. Հետեւանքները
Մարդկային կորուստներ՝ շուրջ 1,5 մլն հայ սպանված, միլիոնավոր փախստականներ։
Ազգի տարածքային կորուստներ, կյանքի և գործունեության իրավունքի զրկում։
Հրեական, սոցիալական, մշակութային, հոգևոր ու կրթական վնասներ։
Ցեղասպանության ազդեցությամբ ձևավորվեց հայկական սփյուռք։
բ. Դատապարտման գործիչները
Ֆ. Նանսեն, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանս, Ժ. Կլեմանսոն և այլ միջազգային քաղաքական ու հասարակական գործիչներ։
ԱՄՆ, Գերմանիա, Կանադա, Շվեդիա և այլ պետություններ աջակցել են ցեղասպանության ճանաչմանը։
գ. Փրկվածներին օգնությունը
Անձնուրաց մարդիկ՝ Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, փրկել են հազարավոր երեխաներ ու կանանց։
«Եղբայրական օգնության կոմիտե» կազմակերպել է գաղթողների սնունդ, բնակարան և կրթություն։
Ա3. Քննադատական մտածողություն
Հիմնավորել՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանի որ այն ոչնչացրել է ամբողջ ազգի մեծ մասը, չափազանց բռնաբարելով մարդկային կյանքի իրավունքը։
Արժևորել՝ 50-րդ տարելիցի միջոցառումները կարևոր էին հիշողության պահպանման, ոգեկոչման և միջազգային ճանաչման համար։
Համեմատել՝ ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց կյանքեր է խլել, այլև մշակութային ժառանգություն, կրթություն և եկեղեցական արժեքներ վնասել։



