ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ԱՅՍ ԹԵՄԱՆ՝ ԿԿԱՐՈՂԱՆԱՍ

1.Նկարագրել աշխարհաքաղաքական իրադրությունը, ԽՍՀՄ ու ՀԽՍՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական
իրավիճակը 1988-1991 թթ..:

2.Ներկայացնել և համեմատել 1988-1991 թթ.. հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը,
երևույթները, իրադարձությունները, վերլուծել դրանց արդյունքները, հետևանքները:

3.Բնութագրել և համեմատել տվյալ շրջափուլի ակնառու անձանց գործունեությունը:

4.Վերլուծել Հայաստանի Հանրապետության ստեղծման գործընթացը:

5.Կարևորել Արցախյան շարժման նոր փուլի սկզբնավորման, համազգային շարժման ծավալման պատմական
նշանակությունը:

6.Մեկնաբանել տարածաշրջանի իրադրությունը, ՀՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը:

7.Բացահայտել և մեկնաբանել պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը,
հասարակական հարաբերությունները, վերլուծել դրանց փոփոխությունները խորհրդային ժամանակաշրջանի
համեմատությամբ։

8.Արժևորել անկախացման և պետականաշինության գործընթացները ՀՀ-ում, վերլուծել ներքին և արտաքին
մարտահրավերները:

    Գլուխ 4.1 Ղարաբաղյան շարժման սկիզբը.
    ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

    20-րդ դ. վերջին համաշխարհային մրցակցության մեջ ԽՍՀՄ-ը տնտեսապես ու տեխնոլոգիապես էականորեն զիջում էր հիմնական հակառակորդ ԱՄՆ-ին։ Դրան նպաստում է
    նաև ներքին դրությունը՝ պետության պարտադրանք բոլոր ոլորտներում, խոսքի և ազատությունների սահմանափակում, տնտեսական լճացում և այլն։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր
    քարտուղար Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ ԽՍՀՄ ղեկավարությունը ձեռնամուխ եղավ
    «Վերակառուցման» քաղաքականության իրականացմանը։ Նոր իրավիճակ ստեղծվեց երկրում՝ սրելով սոցիալ-քաղաքական խնդիրները։ «Վերակառուցման» քաղաքականությունը
    Հայաստանում ունեցավ նույնատիպ դրսևորում, ինչպիսին մյուս հանրապետություններում։
    Բարեփոխումները մասնակի էին ու ոչ արմատական։ Առկա խնդիրները հաղթահարելու
    փոխարեն դրանք ստեղծում էին նորերը՝ չտալով լուծումներ ու փաստացի խորացնելով
    ներպետական ճգնաժամը։ Նոր քաղաքականությունը բերում էր խոսքի որոշակի ազատություն,
    տնտեսական աշխուժություն, բայց միևնույն ժամանակ հանգում բյուջեի կրճատմանը, արտադրողականության նվազմանը, կենսամակարդակի անկմանը, անբավարար վերահսկողությանը, կուսակցական-պետական բյուրոկրատիայի դիմադրությանը և այլն։

    ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ԽՍՀՄ շրջանում Ադրբեջանի կազմում մնացած Լեռնային
    Ղարաբաղը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ)։ Բնակչության 20%-ը ադրբեջանցիներ էին, 80%-ը՝ հայեր։ Հայերը պահպանում
    էին իրենց լեզուն, կրոնը։ Սակայն գլխավոր
    պաշտոններին հիմականում նշանակվում էին
    ադրբեջանցիներ։
    ԼՂԻՄ-ը տնտեսապես Ադրբեջանական ԽՍՀ կա­­­­ռուցվածքում էր, իսկ ազգային-մշակութային
    կապերով կապված էր Հայկական ԽՍՀ-ի հետ։
    Ադրբեջանի առաջնահերթությունը ԼՂԻՄ-ը հումքային գոտի դարձնելն էր։ Հայկական մշակութային կոթողների ու արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք չկար։ Այն նույնիսկ ուղեկցվում էր յուրացման միտումերով։

    Ադրբեջանը ԼՂ-ում վարում էր ազգային փոքրամասնություններին թուլացնելու քաղաքականություն։ Աճում էր հայերի արտագաղթը։ Իրավիճակը, սակայն, լուրջ լարվածություն չէր
    առաջացնում հայերի ու ադրբեջանցիների միջև, քանի որ երկու հանրապետություններն էլ
    գտնվում էին ԽՍՀՄ կազմում՝ նույն սոցիալ-քաղաքական միջավայրում։ Սակայն 1980-ական
    թթ.. խնդիրը նոր նշանակություն ստացավ Հայաստանի հետ վերամիավորման հարցադրումով։ ԽՍՀՄ իշխանությունները ոչ միայն հրաժարվեցին լուծում տալ հարցին, այլև իրենց քաղաքականությամբ նպաստեցին, որ հակասությունները վերաճեն ռազմական առճակատման։

    Շարժման մեկնարկը։ 1988 թ. փետրվարի
    20-ին ԼՂԻՄ պատգամավորների մարզային խորհուրդը դիմում է Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ-ների, ինչպես նաև ԽՍՀՄ
    Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին
    վերամիավորելու հարցով։ Փետրվարի 21‑ին
    ԽՄԿԿ քաղբյուրոն դիմումը գնահատում է որպես ծայրահեղականների ու ազգայնականների նախաձեռնություն։ Խնդիրն անտարբերության մատնելու այդ վերաբերմունքը արժանանում է Հայաստանի և ԼՂԻՄ բնակչության
    դժգոհությանը։ Մեկնարկում են հանրահավաքներ ու բողոքի զանգվածային ակցիաներ։
    Սումգայիթյան ոճրագործություն։
    Իրավիճակը աստիճանաբար թեժանում է՝
    հանգելով ազգամիջյան թշնամանքի։ Դրա
    առաջին խոշոր դրվագը 1988 թ. փետրվարի
    27-29-ին Բաքվին հարակից Սումգայիթ քաղաքում հայերի դեմ ոճրագործությունն էր։
    3 օր շարունակ հայ բնակչությունը կազմակերպված խմբերի կողմից ենթարկվեց սպանության, բռնաբարության, ծեծի և կողոպուտի։
    ԽՍՀՄ զորքերը միջամտեցին միայն ջարդերի երրորդ օրը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվեց 26 հայ և 6 ադրբեջանցի։ Ըստ
    տարբեր ուսումնասիրությունների՝ այս թվերը
    խիստ նվազեցված են։

    ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍՕՐ
    Դասընկերներիդ հետ քննարկի՛ր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ կեցվածքը և ի՞նչ
    հետևանքներ ունեցավ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք երրորդ կողմի ներգրավվածությունը հակամարտություններին։ Ներկայումս երրորդ կողմերի ներգրավվածության նպատակները
    արդյոք նո՞ւյնն են։

    Ա1 ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Բացատրի՛ր և բնութագրի՛ր

    Արտագաղթ – մարդկանց զանգվածային դուրս գալ երկրից՝ տնտեսական ու քաղաքական պատճառներով

    ՀԽՍՀ – Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

    ԱԽՍՀ – Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

    Քաղբյուրո – ԽՄԿԿ բարձրագույն քաղաքական ղեկավար մարմին

    Սումգայիթ – քաղաք Ադրբեջանում, որտեղ 1988-ին տեղի ունեցան հայերի ջարդեր

    Միխայիլ Գորբաչով – ԽՍՀՄ ղեկավար, «վերակառուցման» նախաձեռնող

    ԽՄԿԿ գլխավոր քարտուղար – ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության ղեկավար

    Համաշխարհային մրցակցություն – ԱՄՆ–ԽՍՀՄ տնտեսական/քաղաքական պայքար

    Տնտեսական լճացում – տնտեսության կանգ ու անկում ԽՍՀՄ-ում

    Պետության պարտադրանք – համակարգ, որտեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ

    Վերակառուցում – Գորբաչովի բարեփոխումների քաղաքականություն

    Հումքային գոտի – տարածք, որից վերցնում են բնական ռեսուրսներ

    Ինքնավար մարզ – տարածք, որը ունի սահմանափակ ինքնակառավարում պետության մեջ


    Ա2. Հիմնական գաղափարներ

    ա. ԼՂ վիճակը Ադրբեջանի կազմում
    Հայերը մեծամասնություն էին, բայց քաղաքական ուժը ադրբեջանցիների ձեռքում էր։ Կային անհավասարություն, տնտեսական անտեսում և արտագաղթ։

    բ. Սումգայիթյան ջարդեր
    1988-ին կազմակերպված հարձակումներ հայերի վրա՝ սպանություններ, բռնություններ։ Ուժերը միջամտեցին ուշ, զոհեր եղան։

    գ. ԽՍՀՄ քաղաքականությունը ԼՂ հարցում
    ԽՍՀՄ-ը մերժում էր վերամիավորումը՝ պահպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձում էր չխորացնել կոնֆլիկտը, բայց իրականում թույլ տվեց լարվածության աճ։


    Ա3. Քննադատական մտածողություն

    1. Ինչու մերժվեց ԼՂԻՄ դիմումը
    Քանի որ ԽՍՀՄ-ը վախենում էր ազգային շարժումների տարածումից և չէր ուզում փոխել սահմանները։

    2. Ադրբեջանի ազդեցության մեթոդներ
    Քաղաքական վերահսկողություն, պաշտոնների ադրբեջանցիներով զբաղեցում, տնտեսական ճնշում, մշակութային անտեսում։

    3. Սումգայիթի պատճառը
    Ազգային լարվածություն, պետական թույլ վերահսկողություն և հնարավոր կազմակերպված գործողություն՝ հայերի դեմ ճնշման համար։


    Ա4. Պատճառ և հետևանք

    Սումգայիթի ջարդերը, ըստ նշվածի, կարծես կազմակերպված էին՝ ցուցակներով, նախապատրաստված խմբերով։
    Նպատակը՝ հայերին վախեցնել ու արտագաղթի ստիպել, ԼՂ հարցում ճնշում ստեղծել։

    ԽՍՀՄ-ը հնարավոր էր կանխել, որովհետև ուներ բանակ և վերահսկողություն, բայց միջամտեց ուշ կամ թույլ՝ քաղաքական պատճառներով։


    Գործնական առաջադրանք – Վերակառուցում

    Պատճառներ – տնտեսական ճգնաժամ, ԽՍՀՄ թուլացում, ԱՄՆ–ԽՍՀՄ մրցակցություն

    Էություն – բարեփոխումներ՝ տնտեսության և քաղաքականության մեջ

    Ուղղություններ – տնտեսություն, քաղաքական ազատացում, բաց խոսք, կառավարման փոփոխություն

    Գլուխ 3.8

    Խորհրդահայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը,
    հասարակական
    հարաբերությունները

    Քաղաքական բռնաճնշումները Խորհրդային Հայաստանում Երկրորդ
    աշխարհամարտից հետո։ ԽՍՀՄ-ում քաղաքական բռնաճնշումները վերսկսվեցին
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 1949 թ. հունիսի 14-ին Խորհրդային
    Հայաստանից հեռավոր Ալթայի երկրամաս աքսորվեց շուրջ 13 հազար մարդ (բռնադատվածների հարազատներ, պատերազմի ժամանակ գերի ընկածներ, ՀՅԴ նախկին անդամեր և այլք):
    Իրադրությունը սկսեց լրջորեն փոխվել 1953 թ. մարտի 5-ին՝ «խորհրդային ժողովուրդների առաջնորդ» Իոսիֆ Ստալինի մահից հետո։ Սկսվեց «անհատի պաշտամունքի» դատապարտման և
    դրա զոհերի արդարացման գործընթացը։ ԽՍՀՄ միլիոնավոր քաղաքացիներ արդարացվեցին և
    հայրենիք վերադարձան։ Բռնադատվածների ազատ արձակումը վերափոխումեր առաջ բերեց
    ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում։
    Հասարակական-քաղաքական ու ազգային կյանքը որոշ աշխուժացում ապրեց։ Արդյունքում,
    1965 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, տասնյակ հազարավոր
    քաղաքացիներ դուրս եկան Երևանի փողոցներ՝ պահանջելով դատապարտել թուրքական իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը և աշխատանքներ իրականացնել Արևմտյան Հայաստանի տարածքները վերադարձնելու ուղղությամբ: Բազմահազար ցուցարարների
    ներկայացուցիչներին Հայկական ԽՍՀ իշխանությունները թույլ չէին տալիս մտնել Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, որտեղ անցկացվում էր Եղեռնի տարելիցին նվիրված
    պաշտոնական միջոցառում: Ոստիկաններն ուժով ցրեցին հավաքվածներին, տեղի ունեցան
    ձերբակալություններ:

    Կատարվածը խորհրդային պետության ղեկավարներին ստիպեց քայլեր ձեռնարկել հայերի ազգային պահանջները բավարարելու ուղղությամբ: Այդ
    համատեքստում հիշարժան է 1967 թ. նոյեմբերին
    Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Այս ամենում կարևոր ներդրում ունեցան ՀԿԿ
    Կենտկոմի քարտուղարներ Յակով Զարոբյանն ու
    Անտոն Քոչինյանը:
    1960-1980-ական թթ. Հայաստանում գործում էին զանազան ընդհատակյա կազմակերպություններ (Ազգային միացյալ կուսակցություն, Հայ հայրենասերների
    միություն և այլն), որոնք պայքարում էին ԽՍՀՄ-ում
    ժողովրդավարական փոփոխությունների համար:

    Իրենց գործունեությամբ հայտնի էին հայ այլախոհներ Հայկազ Խաչատրյանը, Շահեն
    Հարությունյանը, Ստեփան Զատիկ­յանը, Պարույր Հայրիկ­յանը և մյուսները:
    Նրանց հռչակած նպատակների շարքում առաջնային էին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Հայաստանի անկախության հաստատումը: Այդ գործունեությունը արժանանում էր
    խորհրդային իշխանությունների դիմադրությանը։ Հակապետական աշխատանքներ կատարելու
    անվան տակ բազմաթիվ հայ գործիչներ են հալածվել, բանտարկվել, նաև աքսորի ենթարկվել։ Իրավիճակը արմատապես փոխվեց 1980-ական թթ.՝ պայմանավորված ԽՍՀՄ-ում նոր՝
    «Վերակառուցման» քաղաքականությամբ։
    Հասարակական հարաբերություններն ու առօրյա կյանքը: Հայաստանի
    խորհրդայնացումը էականորեն փոխեց առօրյա կյանքը և հասարակական հարաբերությունները։ Խորհրդահայ հասարակության առօրեականության փոխակերպումները կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջինը՝ 1920-ականներից 1930-ականների առաջին կես, երկրորդ փուլը
    1930-ականների երկրորդ կեսից մինչև 1950-ականների առաջին կես և երրորդը՝ 1950-ականների երկրորդ կեսից – 1991 թվական։
    1920-ականներից 1930-ականներին մարդկանց առօրյա կյանքում նկատվող ամենից էական
    փոփոխությունը ավանդական կացութաձևից և կրոնականացված ապրելակերպից անցումն
    էր աշխարհիկին և արդիականին:Մասնավոր սեփականության արգելման և դասակարգերի
    վերացման հետևանքով մարդկանցից բռնագրավվեց նրանց ունեցվածքը։ Այս երևույթը շատ
    ավելի կոշտ ձևեր ընդունեց ստալինյան բռնությունների շրջանում։ Դիմադրողներին ունեզրկում
    էին բռնի ուժով, բանտարկում կամ աքսորում՝պիտակավորելով որպես «ժողովրդի թշնամիներ»
    և հասարակական պարսավանքի արժանացնելով: Այս իրավիճակում գտնվում էին մարդիկ,
    որոնք պետական պատժիչ մարմիններին իրենց հարևանների, ծանոթների և նույնիսկ ազգականների վրա մատնություններ էին գրում։ Սա էականորեն փոխեց հասարակական հարաբերությունները։ Մարդիկ դադարեցին մեկմեկու վստահելուց և վախենում էին սեփական
    կարծիք ունենալ և հայտնել։ Նույնիսկ իրենց տներում մարդիկ վախենում էին խոսել այնպես,
    ինչպես մտածում էին։ Շատերն ասում էին «պատերն
    ականջ ունեն»՝ նկատի ունենալով, որ իրենց խոսքում
    ինչ-որ կերպ կարող են գտնել սովետական գաղափարախոսությանը հակասող մտքեր։ Այս տարիներին
    առօրյա կյանքին բնորոշ էր գորշ ու միօրինակ կենցաղը։ Մարդկանց ապրելակերպում դատապարտվում
    էր բազմազանությունը, անհատական ոճի ու ճաշակի
    ցուցադրությունը, շքեղությունն ու պետական ընդունված կարծիքից տարբերվող գեղեցկությունը, գունագեղ
    և մոդայիկ հագուստը և բոլոր այն ամենը, ինչ կուսակցական մեծ և փոքր գործիչների կարծիքով հակասում
    էր սովետական մարդու գեղագիտությանն ու բարոյականությանը։ Սովետական հասարակ քաղաքացիները
    լիովին մեկուսացված էին արտաքին աշխարհից, որպեսզի նրանք չազդվեին դատապարտելի կապիտալիստական աշխարհին բնորոշ ապրելակերպից։ Չկար
    հեռուստատեսություն, արտասահմանյան մամուլից ու
    լրատվությունից օգտվելու որևէ հնարավորություն։
    Այս տարիներին լուրջ դժվարություններ առաջացան կենսապահովման պայմանների տեսանկ­յունից։ 1940‑ական
    թվականներին առաջացավ սննդի և հատկապես հացի
    անբավարարություն։ Մարդկանց հիշողություններում
    այդ տարիները հիշատակվում են որպես «սովի տարիներ», քանի որ բնակչության մեջ առկա էր թերսնման
    համատարած իրավիճակ։ Նույնիսկ լինում էին սովից
    մահվան դեպքեր։ Սովը և սննդամթերքի անբավարարության հետ կապված դժվարությունները աստիճանաբար հաղթահարվեցին 1950-ական թվականներին։ Կյանքը էական փոփոխություններ կրեց 1953 թվականին Ստալինի մահվանից հետո։ ԽՍՀՄ նոր առաջնորդը՝ Նիկիտա Խրուշչյովը դատապարտեց ստալինյան
    բռնությունները և մարդկանց թույլատրվեցին մի փոքր
    ազատություններ։ Այս երևույթը հայտնի է «խրուշչովան
    ձնհալ» անվանումով։ 1960-1980 ական թվականներին
    Խորհրդային Հայաստանին ամենից բնորոշ երևույթներից մեկը կյանքի արդիականացումն էր ու
    առաջընթացը։ Հաղթահարվեց ոչ միայն համատարած անգրագիտությունը, այլև կտրուկ աճեց
    բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների թիվը։ Այս տարիներին փոխվեց Երևանի քաղաքային միջավայրը։ Հիմականում մեկհարկանի հողե կամ խարխուլ աղուսե տների փոխարեն կառուցվեցին տուֆից բազմաբնակարան շենքեր։ Հողե փողոցներն ասֆալտապատվեցին
    և բարեկարգվեցին։ Կառուցվեցին զբոսայգիներ, թատրոններ ու կինոթատրոններ, համերգասրահներ, խոշոր մարզադահլիճներ, սպորտային համալիրներ և ժամանցային այլ հաստատություններ։ Նախկինում գյուղատիպ ավանների փոխարեն հիմադրվեցին բազմաթիվ
    փոքր ու միջին քաղաքներ։ Հայաստանը գյուղատնտեսական զբաղվածություն ունեցող երկրից
    դարձավ արդյունաբերական բնույթի երկիր։ Աճեց քաղաքային բնակչության թիվը։ 1980-ական
    թվականներին այն գերազանցեց գյուղականին՝ հասնելով 68%-ի։ Լուծվեց մարդկանց բնակարաններով ապահովվածության խնդիրը։ Բարելավվեց նաև առողջապահական վիճակը։
    Բնակչության համար ապահովվեց առողջապահական ծառայությունների անվճար և
    համընդհանուր մատչելիություն։ Չնայած առօրյա կյանքում նշված դրական զարգացումներին՝ ավելորդ չէ նշել, որ Խորհրդային
    Հայաստանում կային նաև զգալի որակական տարբերություններ սովորական քաղաքացիների և
    կուսակցական վերնախավերի կյանքում։ Վերջիններս բարձր որակի կենցաղային ապրանքների
    ու մթերքների ձեռքբերման ավելի մեծ հնարավորություններ ու արտոնություններ ունեին և
    օգտվում էին առողջապահական և սոցիալական շատ ավելի որակյալ ծառայություններից:

    1960-1980 ականները բնութագրվում են նաև խորհրդային ամբողջատիրական համակարգի աստիճանական ազատականացմամբ։ Մեղմացվեցին արևմտյան
    կենսաոճի հետ կապված տարբեր տեսակի արգելքները։ Թույլատրվեցին նաև արտասահման՝ հիմականում արևելաեվրոպական սոցիալիստական երկրներ՝
    Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան,
    Չեխոսլավակիա և Հարավսլավիա, տուրիստական
    այցելություններ, որոնք թույլատրվում կամ ուղեգրվում
    էին պետական համապատասխան մարմիններից։
    Երիտասարդների միջավայրում տարածում ստացան
    արտասահմանյան հագուստներն ու կենցաղային իրերի գործածումը։ Մոդայիկ հագնվողներին 1960-ականներին անվանում էին «ստիլյագներ»։ 1970‑1980‑ականներին սկսեցին ձևավորվել նաև երիտասարդական
    այնպիսի ենթամշակույթներ, ինչպես օրինակ՝ ռոք
    լսողները, հիպիները, պանկերը։ Առօրյա կյանքին բնորոշ դարձան նաև սրճարանային ժամանցը, ռեստորաններն ու կինոթատրոնները։ Վերջիններս հատկապես կարևոր էին այն բանով, որ դրանց շնորհիվ
    մարդիկ կարողանում էին արտասահմանյան ֆիլմեր
    դիտել, քանի որ սովետական հեռուստատեսությամբ
    արտասահմանյան ֆիլմեր, երաժշտություն կամ հասարակական ու մշակութային հաղորդումեր խիստ հազվադեպ էին ցուցադրվում։
    Արտասահմանյան առօրյային բնորոշ երևույթները Խորհրդային Հայաստանում հատկապես
    լայն տարածում գտան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում, որը ստացավ «Վերակառուցման»
    տարիներ անվանումը։ Այդ տարիներին, որն ընդգրկում է 1985֊1991 թվականները, խորքային
    ճգնաժամը կանխելու նպատակով փորձ արվեց իրականացնել արմատական բարեփոխումներ ժողովրդավարացման ու տնտեսության ազատականացման ոլորտներում, ինչը, սակայն,
    ձախողվեց և ավարտվեց ԽՍՀՄ կործանմամբ։
    ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍՕՐ
    Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանում առօրեականության փոփոխությունների քննարկումը
    կարևոր այդ ժամանակաշրջանի պատկերն ամբողջական ընկալելու համար։
    Քննարկի՛ր այս հարցը դասընկերներիդ հետ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խորհրդային ամբողջատիրական համակարգի կապանքներից հասարակական
    կյանքի ազատականացման վրա։ Ի՞նչ ազդեցություն կարող էր դա ունենալ հետագայում
    Հայաստանի ազատագրման ու անկախության հաստատման գործընթացի վրա։

    ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Ա1 Ա2 Ա3


    ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    • Ժողովրդի թշնամի – մարդ, ում իշխանությունը մեղադրում էր պետության դեմ լինելու մեջ (շատ անգամ՝ անարդար)
    • Ստալինյան բռնություններ – զանգվածային ձերբակալություններ, աքսորներ, գնդակահարություններ Ստալինի ժամանակ
    • Քաղաքական բռնաճնշումներ – իշխանության կողմից մարդկանց ճնշում՝ իրենց կարծիքների համար
    • Անհատի պաշտամունք – երբ մի ղեկավարին (օր.՝ Ստալինին) չափազանց մեծարում են
    • Վախի մթնոլորտ և մատնություն – մարդիկ վախով էին ապրում և երբեմն իրար վրա “մատնում” էին
    • Սովի տարիներ – ժամանակներ, երբ սնունդը քիչ էր, մարդիկ սով էին ապրում
    • Խրուշչովյան ձնհալ – ժամանակաշրջան, երբ կյանքը մի քիչ ազատվեց (Ստալինից հետո)
    • Ստիլագներ – երիտասարդներ, ովքեր սիրում էին արևմտյան հագուստ և երաժշտություն
    • Հիպիներ – ազատ մտածող երիտասարդներ, խաղաղություն քարոզող
    • Խորհրդային տուրիզմ – ԽՍՀՄ ներսում կամ սահմանափակ երկրներ ճանապարհորդելու հնարավորություն
    • Ընդհատակյա կազմակերպություններ – գաղտնի խմբեր, որոնք դեմ էին իշխանությանը

    ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

    ա. Նկարագրի՛ր։ Ի՞նչ փուլերի է բաժանվում խորհրդահայ հասարակության առօրեականության պատմությունը։
    Ինչպե՞ս են բնութագրվում 1940-ականները և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան 1960-1980 ականներին։

    Խորհրդահայ առօրյա կյանքը բաժանվում է փուլերի՝

    • Ստալինյան շրջան (1940-ականներ) – վախ, բռնություններ, պատերազմ, սով
    • Խրուշչովյան շրջան (1950-60) – որոշ ազատություն
    • 1960-1980-ականներ – ավելի կայուն կյանք, զարգացում, մշակույթի ակտիվացում

    1940-ականներ – ծանր կյանք, պատերազմ, սով, վախ
    1960-1980 – ավելի լավ կյանք, կրթություն, մշակույթ, բայց դեռ վերահսկողություն կար

    բ. Բացատրի՛ր: Քո իսկ հարազատների շրջանում գտի՛ր մարդկանց, որոնք ապրել են ստալինյան բռնությունների
    շրջանում կամ կարող են հիշել իրենց ծնողների պատմությունները, զրուցիր նրանց հետ այդ ժամանակների մասին
    և վերլուծի՛ր, թե ինչպես էին արտացոլվում ստալինյան բռնությունները մարդկանց առօրյա կյանքում։

    Ստալինյան բռնությունները մարդկանց կյանքում առաջացնում էին վախ։
    Մարդիկ չէին խոսում ազատ, վախենում էին ձերբակալությունից։
    Շատ ընտանիքներ կորցրել են հարազատներին կամ աքսորվել են։

    գ. Վերլուծի՛ր: Ինքնուրույն ուսումնասիրի՛ր և գտի՛ր մշակույթի, արվեստի և գրականության ներկայացուցիչների, որոնք
    Խորհրդային Հայաստանում ճանաչվել են որպես «ժողովրդի թշնամիներ»: Վերլուծի՛ր, թե ինչպես է ազդել այս
    ամենը նրանց ազգակցական, մասնագիտական և համայնքային հարաբերությունների վրա։

    Օրինակներ՝

    • Եղիշե Չարենց
    • Աքսել Բակունց

    Նրանց վրա դա ազդել է՝

    • կորցրել են աշխատանքը
    • բանտարկվել կամ սպանվել են
    • ընտանիքները նույնպես տուժել են

    ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

    Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս ազդեց ստալինիզմը հասարակական կյանքի վրա։ Ինչպե՞ս ազդեց արդյունաբերականացումը քաղաքային առօրյա կյանքի և միջավայրի վրա։
    Ի՞նչ ազդեցություն թողեց խրուշչյովյան ձնհալը առօրյա և հասարակական կյանքի աշխուժացման փոփոխության վրա։
    Զրուցի՛ր ծնողներիդ, այլ հարազտների հետ Խորհրդային Հայաստանից դուրս շրջագայելու անձնական պատմության մասին, եթե այդպիսիք կան, փորձիր պարզել, թե երբ և ինչպես դա հնարավոր դարձավ

    Ստալինիզմը – վախ, լռություն, վերահսկողություն
    Արդյունաբերականացում – մարդիկ տեղափոխվում էին քաղաքներ, գործարաններ
    Խրուշչովյան ձնհալ – կյանքը մի քիչ ազատ դարձավ, մշակույթը զարգացավ

    Ընդհանրացո՛ւ: Նշի՛ր խորհրդային առօրեականության փոփոխությունների վրա ազդող գործոնները։Մատնանշի՛ր
    այն գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցումը

    Խորհրդային կյանքի փոփոխության պատճառներ՝

    • քաղաքական փոփոխություններ
    • տնտեսական զարգացում
    • ղեկավարների փոփոխություն

    Ցեղասպանության հուշակոթողի կառուցում հնարավոր դարձավ, որովհետև՝

    • ժողովուրդը պահանջում էր
    • 1960-ականներին ավելի ազատություն կար
    Գնահատի՛ր։ Խորհրդահայ հասարակության փոփոխությունը 1960-1980 ական թվականներին։
    Գտի՛ր քո շրջապատում 1965 թվականի հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցի զանգվածային ցույցերի
    մասնակիցների, զրուցի՛ր նրանց հետ, ուսւոմնասիրի՛ր ժամանակի մամուլի էջերը և գնահատի՛ր, թե ինչ գործոններով էր պայմանավորված նման ցույցերի հնարավորությունը։

    Այս շրջանում կյանքը ավելի լավացավ՝

    • մարդիկ ավելի ազատ էին
    • զարգացավ կրթությունն ու մշակույթը
    • բայց լիովին ազատ չէին

    1965-ի ցույցերը հնարավոր դարձան, որովհետև՝

    իշխանությունը մի քիչ թուլացրել էր վերահսկողությունը

    ժողովուրդը համախմբված էր

    Իոսիֆ Ջուղաշվիլի Ստալին

    Իոսիֆ Ջուղաշվիլի Ստալին, ծնվել է դեկտեմբերի 18-ին 1878 Վրաստանում, Գորի քաղաքում․ նրա ծնողները եղել եին Բեսարիոն Ջուղաշվիլին և Եկատերինե Գելաձեն Նրա հայրը աղքատ կոշկակար էր և բռնի ալկոհոլիկ, ով ի վերջո լքեց ընտանիքը, մինչդեռ մայրը, որին հաճախ անվանում էին «Կեկե», բարեպաշտ տնային տնտեսուհի և դերձակուհի էր։

    Ստալինը եղել է ԽՍՀՄ-ի ղեկավարն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ դեր խաղաց։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց Ադոլֆ Հիտլերի կողմից, իսկ 1941 թվականին նա հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Դրանից հետո Ստալինը միացավ Հիտլերի դեմ պայքարին և դաշնակցեց Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի հետ՝ ձևավորելով հակահիտլերյան դաշինք։

    Էսսեի փորձնական քննության համակցված տեքստեր

    ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    Սիրելի՛ սովորող

    Գրածդ պիտի լինի մեկ ամբողջական շարադրանք, որը պիտի ունենա սկիզբ, միջնամաս և ավարտ։ Սկիզբը գրելուց հետո ձևակերպի՛ր պնդում։ Շատ ուշադի՛ր կարդա, որ կարողանաս երկու տեքստերն էլ համադրել (ինտեգրել) գրածդ պնդումի շուրջ և ապացուցել տեսակետդ։ 

    Հիշի՛ր՝ պարբերությունները ևս պիտի ունենան սկիզբ, հիմնամաս և ավարտ։ Հետևի՛ր նաև գրածիդ ուղղագրությանն ու կետադրությանը․ մտքերդ քերականորեն ճի՛շտ արտահայտիր։ 

    Սպասելու ենք ինքնատիպ դատողություններիդ։ Շատ կարևոր է քո անձնական կարծիքը։

    1․ Այծեմնիկ, Թմկաբերդի առումը

    Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ ՄՂԵԼ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՔԱՅԼԵՐԻ։ ԳՆԱՀԱՏԻ՛Ր ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԻ՛Ր՝ ԴՈՒ ԵՐԲԵՎԷ ԿԱՏԱՐԵ՞Լ ԵՍ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՐԱՐՔ (ԿԱՄ ԿՈՒԶԵԻՐ ԿԱՏԱՐԵԼ), Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ/ԿԼԻՆԻ ԱՅՆ ԵՎ ԻՆՉԻ՞Ց ԴՐԴՎԱԾ ԵՍ ԳՈՐԾԵԼ/ԿԳՈՐԾԵՍ

             ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ 

     Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին, Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն, Երգի՛ իմ սերը նըրա առաջին, Պատմի՝ իմ փառքը ու գանձը անհուն։  Խոստացի նըրան իմ ոսկի գահը, Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան, Ինչ որ կարող է խոստանալ Շահը, Երկրակալ Շահը իր սիրած կընկան։ Գոռում են, դողում Թըմկա ձորերը, Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման ․․․ Զարկում են, զարկվում դուշման զորքերը, Արյունը հոսում են Քըոի նըման.Երգում է աշուղն իր Շահի սերը, Անհուն գանձերը ու փառքն անսահման…  Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին. Եվ վըրդովում են իր միտքը թաքուն Դավաճան գործի ամոթը խորին Եվ արքայական փառքն ու մեծություն… Լսո՞ւմ ես դու, սիրուն տիկին, Այ նազանի աննըման. Նայի Շահին, իրեն զորքին, Աշխարհքի տերն անսահման… Մեզ պես տըկար մարդ է նա էլ Սիրուններին միշտ գերի. Քու ճակատին թագ է վայել Լինիս շքե՛ղ թագուհի… Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից Ու դարձավ նա լո՛ւռ, դալուկ, մըտախոհ, Ու քունը փախավ սիրուն աչքերից… Է՛յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում, Քաջ զինվորներ Թաթուլի Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում, Քուն չի աչքին մոտ գալի: Չըլինի՞ թե հաղթահարված, Ճարը հատած թըշնամին Դավ է դընում մութն ու մեռածԿես գիշերվա էս ժամին: Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր Մարդ է գընում ու գալիՀե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր, Պահապաններ Թաթուլի: Վե՛ր կացեք, վեր, հարբեցրել էԻր հաղթական հյուրերին,Բաց է անում դուռն ու դարպաս Ձեր դավաճան տիրուհին:  Դա վ. դա՛վ. ելե՛ք… կոչնա՛կ… պահնա՛կ… Զենք առեք շո՛ւտ ձի հեծե՛ք, ձի… Ճըռընչում են, դըղըրդում են Դարպասները երկաթի։

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ 

    XII-րդ դարում Հայաստանը և շրջակա  տարածքները սելջուկ-թուրքերի կողմից ենթարկվեցին հարձակումների:  Հայ ժողովուրդը համառ կերպով պայքար էր մղում նրանց դեմ: Սելջուկ թուրքերի հերթական հարձակման ժամանակ  պաշարման մեջ հայտնվեց Անի քաղաքը: Անիի պաշտպանության գործում 1124 թ․ աչքի ընկավ Այծեմնիկ անունով մի կին: Նա Անիի պարիսպների վրա քաջաբար պայքարում էր Փատլուն ամիրայի զորքերի դեմ։ Ըստ Սամվել Անեցի պատմիչի՝ Անիի պաշարումը տևել է մեկ տարի՝ բերելով մեծ ավեր և սով քաղաքում ու ողջ Շիրակում։ Այծեմնիկը, կանգնած պարիսպների վրա, հերոսաբար մասնակցում էր այդ կռիվներին։ Նա, անտեսելով իր վերքերը, թշնամու արձակած նետերը դուրս էր քաշում մարմնից և հետ ուղարկում։

    Սամվել Անեցին իր տարեգրության մեջ ոգեշունչ տողերով ներկայացնում է Այծեմնիկի սխրանքը․ «Եվ այս պատերազմում պարիսպների վրա իր առաքինությամբ պայծառացավ   առնական սրտով մի կին,  որը, պատվարի վրա ելնելով, արհամարհում էր խոր ցցված նետերը, որ վիրավորում էին նրան արտաքուստ»։ Այս փոքրիկ հատվածն արտացոլում է ոչ միայն Այծեմնիկի անձնուրացությունը, այլև անեցիների համառ դիմադրությունը օտար տիրապետության դեմ։

    Նիկողայոս Մառը նշում է, որ Անիի քաղաքային կյանքում առանձնանում էր կին-քաղաքացու դերը, որը ոչ միայն մասնակցում էր հասարակական նախաձեռնություններին, այլև կռվում էր քաղաքի պաշտպանության համար։ Նույն կերպ Այծեմնիկը, չնայած վիրավոր լինելուն, շարունակում էր պայքարել՝ իր համաքաղաքացիների կողքին մնալով մինչև վերջ։

    _____________________________________________

    Մարդուն անսպասելի քայլերի կարող են մղել տարբեր պատճառներ՝ փառասիրություն, վախ, կամ հայրենիքի հանդեպ սեր։

    Թումանյանի «Թմկաբերդի առումը» ստեղծագործության մեջ Թմկա տիրուհին, լսելով Նադիր շահի խոստումները, գայթակղվում է փառքով և դավաճանում է իր ամուսնուն՝ Թաթուլին։ Նրա այս քայլը բերում է բերդի կործանմանը։

    Իսկ պատմական հատվածում Այծեմնիկը լրիվ հակառակ օրինակ է։ Նա հերոսաբար պայքարում էր Անիի պաշտպանությանը՝ նույնիսկ վիրավոր վիճակում։ Նա իր կյանքը վտանգելով պաշտպանում էր հայրենիքը։

    Այսպիսով, մարդիկ տարբեր ընտրություններ են կատարում․ մեկը կարող է դավաճանել, իսկ մյուսը՝ հերոսաբար պայքարել։ Իմ կարծիքով մարդուն պետք է առաջնորդեն հավատարմությունն ու հայրենիքի հանդեպ սերը։

    2․ Անգրագիտության վերացումը, Խենթը

    Ի՞ՆՉ ԴԵՐ ԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ։ 

    ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն  ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑԸ։

    ՊԱՏՄԱԿԱՆ

     Հնագույն մշակույթի տեր հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հին կարգերից ստացել էր սահմանափակ ժառանգություն հատկապես գրագիտության բնագավառում։ Մասնավորապես՝ համատարած անգրագիտություն էր տիրում գյուղում։ Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից՝ չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ 1939 թ․ մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը՝ 1897 թ․ 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։Հայաստանի իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունը աշխարհիկ դարձնելը։1921 թ․ որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց անցնել եռաստիճան՝ տարրական, յոթամյա և միջնակարգ դպրոցին։ 1920-1930-ական թվականներին հանրակրթական դպրոցների լայն ցանց ստեղծվեց։ 1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերդի անգրագիտության վերացման գործում։ 

    Աղբյուր՝ Հայոց պատմություն, Նորագույն շրջան, 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2014, էջ 85-86։

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ

      Առավոտ էր: Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված: Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը: Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր: Որքա՜ն լավ պահված էին այդ սիրուն երեխաները, որքա՜ն ուրախ էին նրանք: Երևի դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց: Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը:

       Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է,– ասաց Վարդանի հյուրընկալը:– Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր:

      Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել: Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը: Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ՝ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով: Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ: Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ: 

    Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործածելու վարժություններով: <<Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր>>,– մտածում էր Վարդանը:

    _____________________

    Կրթությունը միշտ մեծ դեր է ունեցել ժողովրդի զարգացման մեջ։

    Պատմական հատվածում նշվում է, որ 20-30-ական թվականներին Հայաստանում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտությունը վերացնելու համար։ Ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ, և շատ մարդիկ դարձան գրագետ։ Սա կարևոր քայլ էր հասարակության զարգացման համար։

    Րաֆֆու «Խենթը» վեպի հատվածում նույնպես ցույց է տրվում կրթության կարևորությունը։ Վարդանը տեսնում է մի դպրոց, որտեղ երեխաները սովորում են ոչ միայն գրքերից, այլ նաև բնությունից, զբաղվում են մարմնամարզությամբ և աշխատում են։

    Այսպիսով, կրթությունը ձևավորում է զարգացած և գիտակից մարդ։ Իմ կարծիքով ապագայի դպրոցը պետք է սովորեցնի ոչ միայն գիտելիք, այլ նաև մտածել, աշխատել և սիրել հայրենիքը։

    3․ Թմկաբերդի առումը, Նադիր շահ

    ՔՆՆԵԼՈՎ ՆԱԴԻՐ ՇԱՀԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ՝ ՄԵԿՆԱԲԱՆԻ՛Ր, ԹԵ ԻՆՉ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԻՐ ՊՈԵՄԻ ՏՐՎԱԾ ՀԱՏՎԱԾՈՎ։ ՔՈ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԻ՛Ր ՆԱԴԻՐ ՇԱՀԻ ԱՐԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ։

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառԱշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,Ավերակ բերդին, սև ամպի նըման,Ծուխն ու թշնամին չոքել են ահա:
    Հաղթության փառքով ու գինով հարբածՔընած են բերդի և զորքերն, և տեր,Ու հավիտյան էլ մընացին քնած,Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:
    Նըստած է Շահը. նըրա առաջինԱհա իրիկվան քեֆի սեղանը.Նայում է Շահը անտեր գահույքին,Մտքովն անցնում է աշխարհքի բանը:
    Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,Ու մի հավատալ երբեք ոչ մեկին.Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
    Ու լի դառնությամբ հարցընում է նաԴալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.- Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա.Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
    — Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
    Էսպես տիկինը տըվավ պատասխան.Անհուն ցասումից մըռընչաց Շահը.- Հեյ, դահիճ, գոռաց գազանի նըման.Դահիճը իսկույն մըտավ սրահը:

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորահրամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։ Իրական հիմքեր ստեղծվեցին հայ-իրանական համագործակցության ծավալման համար։ Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական ու առևտրատնտեսական ոլորտները։

    Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր (1736 թ.)։ Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանգական իրավունքները։ Արցախի մելիքությունները՝ Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի (հինգ) մելիքություններ։ Դրանց սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը։ Նա ստացավ նաև պարսկական խանի տիտղոս։ Նադիր շահի գահակալման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց նախկին իրավունքներր և ներքին կառավարման հարցերում ունեին գործեյու լիակատար ինքնուրույնություն։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը՝ 1000-1500 զինվոր։

    ___________________

    Նադիր շահը պատմության մեջ հայտնի էր որպես ուժեղ և հաջողակ զորավար։ Նա բազմաթիվ հաղթանակներ տարավ և որոշ փոփոխություններ կատարեց նաև հայկական տարածքներում։

    Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում Նադիր շահը ներկայացվում է որպես խորամանկ և հաշվենկատ մարդ։ Նա հասկանում է, որ չի կարող ուժով հաղթել Թաթուլին, ուստի փորձում է խաբեությամբ գրավել բերդը։

    Այս ստեղծագործությամբ Թումանյանը ցույց է տալիս, որ հաղթանակը, որը ձեռք է բերվում դավաճանությամբ և խաբեությամբ, իրական հաղթանակ չէ։

    Իմ կարծիքով Նադիր շահի այդ արարքը անարդար էր, որովհետև նա հաղթեց ոչ թե ազնիվ պայքարով, այլ դավով։

    4․ Խենթը, Կրթությունը 20-30 ական թվ․

    Ի՞ՆՉ ԴԵՐ ԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ։  ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑԸ։

    ՊԱՏՄԱԿԱՆ

     Հնագույն մշակույթի տեր հայ ժողվուրդը, այնուամենայնիվ, հին կարգերից ստացել էր քիչ ժառանգություն հատկապես գրագիտության բնագավառում։ Մասնավորապես՝ համատարած անգրագիտություն էր տիրում գյուղում։Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից՝ չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։1939 թ․ մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը՝ 1897 թ․ 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։Հայաստանի իշխանությունը իր ձեռքը վերցրեց կրթության ամբողջ գործը և ձեռնամուխ եղավ կրթական նոր համակարգի ստեղծմանը։ Առաջին քայլը դպրոցի անջատումն էր եկեղեցուց, կրոնական առարկաների դասավանդման արգելումը, կրթությունը աշխարհիկ դարձնելը։1921 թ․ որոշում ընդունվեց հանրապետությունում ունենալ երկաստիճան դպրոց՝ տարրական և յոթնամյա։ Մի քանի տարի անց նպատակահարմար համարվեց անցնել եռաստիճան՝ տարրական, յոթնամյա և միջնակարգ դպրոցին։1920-1930-ական թվականներին հանրակրթական դպրոցների լայն ցանց ստեղծվեց։1940-1941 ուսումնական տարում հանրապետությունում գործում էր 1155 դպրոց։ Հարյուրավոր դպրոցական շենքեր կառուցվեցին պետության միջոցներով, որն էլ հոգում էր դպրոցական բոլոր ծախսերը։Հանրակրթական դպրոցների լայն ցանցը մեծ նշանակություն ունեցավ մատաղ սերդի անգրագիտության վերացման գործում։ 

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ

      Առավոտ էր: Տներից խումբերով դուրս էին գալիս գյուղական մանուկները, առողջ, զվարթ և մաքուր հագնված: Տղա և աղջիկ, խառն միմյանց հետ, գրքերը ուսներին շալակած, շտապով դիմում էին դպրոցը: Վարդանը նայում էր իրանց վրա և հիանում էր: Որքա՜ն լավ պահված էին այդ սիրուն երեխաները, որքա՜ն ուրախ էին նրանք: Երևի դպրոցը և վարժապետը չեն վախեցնում նրանց: Մի՞թե դրանք այն կիսամերկ և հիվանդոտ երեխաներն էին, որոնց տեսել էր Վարդանը:

     Այդ մեր գյուղատնտեսական դպրոցն է,– ասաց Վարդանի հյուրընկալը:– Այն, որ տեսաք առավոտյան, տարրական ուսումնարան էր:

     Այս ի՞նչ դպրոց էր, այսպիսի դպրոց Վարդանը երբեք չէր տեսել, թեև ինքն էլ մի ժամանակ վարժապետ էր եղել: Նա բովանդակում էր իր մեջ գյուղային տնտեսության վերաբերյալ բոլոր պարագայքը: Նրա ահագին շինության առջև տարածված էր ընդարձակ ագարակ՝ զանազան բաժանմունքներով, որ մշակվում էին աշակերտների և աշակերտուհիների ձեռքով: Աշխարհի համարյա բոլոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան օրինակներ: : Ամեն ինչ սովորում էին նրանք բնության հրաշալի գրքի մեջ: Այստեղ որոշյալ ժամերում ուսանողները պարապվում էին մարմնամարզությամբ և զենք գործածելու վարժություններով: <<Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ երկրագործ և լավ զինվոր>>,– մտածում էր Վարդանը:

    ___________________________

    Տարբեր ժամանակներում կրթությունը կարևոր դեր է ունեցել հասարակության զարգացման համար։

    Պատմական հատվածում նշվում է, որ Հայաստանում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտությունը վերացնելու համար։ Ստեղծվեցին բազմաթիվ դպրոցներ, և բնակչության մեծ մասը դարձավ գրագետ։

    «Խենթը» վեպում նույնպես ցույց է տրվում կրթության կարևորությունը։ Դպրոցում երեխաները սովորում էին ոչ միայն գրքերից, այլ նաև գործնական աշխատանքից և ֆիզիկական վարժություններից։

    Այսպիսով, կրթությունը մարդուն տալիս է գիտելիք և պատրաստում է նրան կյանքի համար։ Իմ կարծիքով ապագայի դպրոցը պետք է զարգացնի մարդու միտքը, ուժը և ստեղծագործական կարողությունները։

    5․ Խենթը, ռուս-թուրքական պատերազմ

    ՆԵՐԿԱՅԱՑՐՈ՛Ւ ԲԱՅԱԶԵԴԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ՝ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ: ԳՆԱՀԱՏԻ՛Ր ԴՐՎԱԳՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Ո՞Վ Է ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՐՈՍ, ԻՆՉՈ՞Վ, ՆԵՐԿԱՅԱՑՐՈ՛Ւ ՆՐԱՆ։

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    — Մեր դրությունը հենց այս օրից անտանելի է,—խոսեց մի ուրիշը,— ոչ ուտելու հաց ունենք և ոչ կռվելու պատրաստություն։ Չգիտեմ ինչո՞ւ այդ հիմար քրդերը միանգամով վրա չեն տալիս, ինչո՞վ կարող ենք պաշտպանվել,—ավելացրեց նա մի վրդովված ձայնով։….

    — Անձնատուր չենք լինի, քանի դեռ կենդանի ենք,—կրկնեց նա իր առաջին խոսքը։ — Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։

    — Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,—խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անց կենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։

    …..Նախագահը ասաց.

    — Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր֊Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։……. Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։ Եթե оգնությունը ուշացավ, մենք կորած ենք։ Ուրեմն պետք է շտապենք մեր վիճակի մասին շուտով իմացում տալ, ուր որ հարկն է։ Ահա այդ նամակը պետք է հասցնել գեներալ Տեր-Ղուկասովին, որը մեզանից շատ հեռու չէ գտնվում։ Թո՛ղ ձայն տա, ով որ ցանկանում է տանել նամակը։

    Տիրեց ընդհանուր լռություն և բազմության միջից ոչ մի ձայն լսելի չեղավ։…..

    — Մի՛թե ձեր մեջ չկա՞ սիրտ ունեցող մի տղամարդ,— կոչեց նա դողդոջուն ձայնով.— ո՞վ է հանձն առնում տանել նամակը։

    — Ես,— լսելի եղավ բազմության միջից մի ձայն և մի հայ երիտասարդ մոտեցավ, ընդունեց նամակը։

    Այս երիտասարդը Վարդանն էր։

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    1877 թ. ապրիլի 12-ին սկսված ռուս-թուրքական պատերազմը մղվում էր երկու ռազմաճակատով՝ Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը հայազգի գեներալ Միխայիլ Լոռիս-Մելիքովի (Լոռու Մելիքյան) հրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր, որի գլխավոր ուժերը կենտրոնացած էին Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ: Իգդիր-Բայազետ ուղղությամբ գործում էր գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատը։

    1877 թ. ապրիլի 15-ին Երևանյան ջոկատը Իգդիրից հարձակվեց Բայազետի վրա և ապրիլի 18-ին մտավ քաղաք: Բայազետում թողնելով փոքրաթիվ կայազոր՝ Տեր Ղուկասովը շարժվեց դեպի Դիադին և ապրիլ-մայիս ամիսներին գրավեց Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտը, Զեյդեկանը: Ռուսներին մեծապես օգնում էին տեղացի հայերը: Հունիսին, ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով, Երևանյան ջոկատը, որպեսզի չհայտնվի շրջափակման մեջ, նահանջի հրաման է ստանում: Ութ օր (հունիսի 16-24-ը) տևած նահանջը հայ գեներալը կատարում է հմտորեն: Իգդիր հասնելուն պես լուծում է պարենավորման ու սպառազինման խնդիրը, միաժամանակ անկորուստ ռուսական սահման է հասցնում իր զորամասը, նրա հետ միասին նաև շուրջ 600 հիվանդ և վիրավոր ու մոտ 2500 հայ գաղթական: Ռազմագետները Տեր-Ղուկասովի այս նահանջը համեմատում են Քսենոփոնի 10 հազար հույն զինվորների նշանավոր նահանջի (Ք.ա. 401 թ.) հետ, համարում սխրանք, օրինակելի նահանջ:

    Օգտվելով Երևանյան ջոկատի նահանջից՝ թուրքերը մոտ 10-հազարանոց զորքով 1877 թ. հունիսին պաշարում են Բայազետի բերդը: Դրությունը օրհասական էր, սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Փրկության միակ ելքը դրսից օգնություն ստանալն էր: Պաշարվածների ուղարկած բոլոր նամակատարները բռնվում էին թուրքերի կողմից: Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանին, քրդի շորերով ծպտված, հաջողվում է անցնել պաշարման շղթայով և լուր հասցնել Տեր-Ղուկասովին: Երևանյան ջոկատն օգնության է հասնում Բայազետում 23 օր պաշարվածներին և փրկում նրանց:

    ____________________________________

    Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղի ունեցան բազմաթիվ հերոսական դեպքեր։

    Գեղարվեստական հատվածում նկարագրվում է Բայազեդի պաշարումը։ Մարդիկ ծանր վիճակում էին, բայց որոշեցին չհանձնվել և պայքարել մինչև վերջ։

    Պատմական փաստերն էլ ցույց են տալիս, որ այդ պաշարումը իրականում եղել է շատ դժվար և վտանգավոր։ Այնուամենայնիվ պաշտպանները համառորեն դիմադրեցին և հերոսություն ցույց տվեցին։

    Իմ կարծիքով հերոսը այն մարդն է, ով դժվար պահին չի վախենում և պատրաստ է պայքարել ուրիշների համար։ Այդպիսի մարդիկ օրինակ են մյուսների համար։

    6․ Հայկ և Բել, Ազատություն (Նալբանդյան)

    Մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ Դու քեզ ազատ մարդ համարո՞մ ես, հիմնավորի՛ր։

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Ազատ աստվածն այն օրից,

    Երբ հաճեցավ շունչ փչել,

    Իմ հողանյութ շինվածքին

    Կենդանություն պարգևել.

    Ես անբարբառ մի մանուկ

    Երկու ձեռքս պարզեցի,

    Եվ իմ անզոր թևերով

    Ազատությունն գրկեցի։

    Մինչ գիշերը անհանգիստ

    Օրորոցում կապկապած

    Լալիս էի անդադար,

    Մորս քունը խանգարած,

    Խնդրում էի նորանից

    Բազուկներս արձակել.

    Ես այն օրից ուխտեցի

    Ազատությունը սիրել։

    Թոթով լեզվիս մինչ կապերը

    Արձակվեցան, բացվեցան,

    Մինչ ծնողքս իմ ձայնից

    Խնդացին ու բերկրեցան։

    Նախկին խոսքն, որ ասացի,

    Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.

    Ազատությո՜ւն, դուրս թռավ

    Իմ մանկական բերանից։

    «Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց

    Ճակատագիրը վերևից.—

    Ազատությա՞ն դու զինվոր                       

       Աղբյուր՝ Մ․Նալբանդյան «Ազատություն»

    Կամիս գրվիլ այս օրից:

    Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,

    Քեզ շատ փորձանք կը սպասե.

    Ազատություն սիրողին

    Այս աշխարհը խիստ նեղ է»։

    — Ազատությո՜ւն, — գոչեցի, —

    Թող որոտա իմ գլխին

    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

    Թող դավ դնե թշնամին,

    Ես մինչ ի մահ, կախաղան,

    Մինչև անարգ մահու սյուն,

    Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

    Անդադար. ազատությո՜ւն։

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Հայ ժողովրդի կազմավորման հարցի կարևոր սկզբնաղբյուր է «Հայկ և Բել» ավանդազրույցը։ Ըստ հին հայոց ծննդաբանական այդ դիցավեպի՝ հայ ժողովրդի անվանադիր նախնին Թորգոմ նահապետի որդին է։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է որպես վայելչակազմ, թիկնեղ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով երիտասարդի։

    Բաբելոնի աշտարակաշինության անհաջող փորձից հետո Հայկն ըմբոստանում և ապստամբություն է բարձրացնում մարդկության առաջին բռնակալ Բելի տիրապետության դեմ, որին հաջողվել էր բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը Բաբելոնից հեռանալուց հետո բնակություն է հաստատում մի լեռան մոտակայքում, այնտեղ կառուցում է բնակավայր և նվիրում  իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը, տեղափոխվելով հյուսիս-արևմուտք, բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում է Հարք։ 

    Բելը, իմանալով Հայկի անհնազանդության մասին, իր որդիներից մեկի գլխավորությամբ մի պատգամավորություն է ուղարկում Հայաստան և պահանջում, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը: Միաժամանակ առաջարկում է վերադառնալ Բաբելոն և բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած շրջանում։ Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում՝ խստությամբ պատասխանելով, և Բելը հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս է Հայաստան։ Նրանց միջև ճակատամարտը տեղի է ունենում Վանա լճի ափին, և Հայկը եռաթև նետով գետնին է տապալում բռնակալ Բելին։

    Հայ ժողովուրդը Հայկին նույնացնում է աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ Հրատ կամ Մարս մոլորակին։ Հայկի և Բելի ավանդազրույցը տիեզերական առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի մի նմուշ է, որի ենթահիմքում ընկած է լույս և գարուն իմաստավորող աստվածային աղեղնավորի պայքարն ընդդեմ խավար և ձմեռ մարմնավորող բռնակալի։

    Այսպիսով՝ օտար բռնակալի դեմ ահեղ և հաղթական պատերազմով է դրվել հիմնաքարը այն երկրի, որ կոչվում է Հայաստան։ 

    ________________________________________

    Ազատությունը միշտ եղել է հայ ժողովրդի կարևոր արժեքներից մեկը և ազգային ինքնության պահպանման հիմքը։

    Մովսես Խորենացու ներկայացրած «Հայկ և Բել» ավանդազրույցում Հայկը ապստամբում է բռնակալ Բելի դեմ, որովհետև չի ցանկանում ապրել նրա իշխանության տակ։ Նա պայքարում է և հաղթում Բելին՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու գաղափարը։

    Նույն գաղափարը արտահայտվում է նաև Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության մեջ։ Բանաստեղծը ասում է, որ դեռ մանկուց սիրել է ազատությունը և պատրաստ է մինչև մահ պայքարել նրա համար։

    Այսպիսով, ազատության գաղափարը տարբեր ժամանակներում օգնել է հայ ժողովրդին պահպանել իր ինքնությունը։ Ես ինձ ազատ մարդ եմ համարում, որովհետև կարող եմ ազատ մտածել, սովորել և արտահայտել իմ կարծիքը։

    7․ Մահարի, Մանկություն, Գաղթականությունը

    ԻՆՉՊԻՍԻ՞ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՏՆՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԳԱՂԹԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ 

    ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ Ի՞ՆՉ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՐԴՈՒՆ՝  ԿՅԱՆՔԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ։                       

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Էջմիածին։ Ես երբեք, երբեք իմ կյանքում չեմ կրել այնպիսի հիասթափություն, ինչպես կրեցի այն ժամանակ, երբ տեսա Էջմիածնի խունացած դեմքը։ Շոգ։ Փոշի։ Կեղտոտություն։ Վանքի խունացած սիլուետը։ Իսկ պարիսպների տակ իրար վրա թափած գաղթականություն։ Ճեմարանի բակի ծառերի տակ մեզ շարեցին ծալապատիկ և ճաշ տվին։ Բիլի Մակը կծկվեց մոտս։ Ես մի անգամ էլ հիշեցի մայրիկանց տան վերի օդի պատից կախված Էջմիածնի փառահեղ նկարը, և սիրտս լցվեց անասելի դառնությամբ։ Ճաշից հետո լուր տարածվեց, որ բոլոր որբերին տանելու են բաղնիք, հին շորերը ոչնչացնելու և նոր շորեր տալու։ Այդպես էլ եղավ։ Այստեղ ես շատ վնասվեցի, որովհետև ես կորցրի իմ նոր և վայելուչ շորերը և բոլորի նման հագա ծաղկավոր չթից կարած մի շապիկ, մի վարտիք, իսկ գլխիս կապեցի մի ծաղկավոր թաշկինակ: Ուրիշ ոչինչ։ Այլ պայմաններում ես կամաչեի այդ դրությամբ՝ մի տակ շապիկ-վարտիքով և բոբիկ ոտներով ման գալ, բայց ստեղծված  կացությունը թույլ չէր տալիս զբաղվել նման կենցաղային մանրուքներով։Ինձ մոտեցավ ինձնից մեծ, հանդուգն աչքերով մի տղա և մի կողմ տարավ։ Զգուշությամբ, շուրջը նայելով, նա շապիկի տակից հանեց մի ծաղկավոր թաշկինակ և ցույց տվեց.

     – Թռցուցի… շորերդ ինչի՞ տվիր:

    Նա ներս մտավ բաղնիք և հինգ րոպե հետո դուրս եկավ՝ արցունքները սրբելով, ձեռքին՝ իմ շորերը։ Մենք դուրս եկանք վանքի դարպասից, անցանք փողոցը և մտանք առաջին պատահած խանութը: Քիչ հետո մենք նստեցինք փողոցի մի քարի վրա, քանդեցինք մեր գլխի թաշկինակները և բաժանեցինք 300 հատ կոնֆետ մեր մեջ:

    – Քո անունն ի՞նչ ի,– հարցրի ես նրան՝ լցված անսահման երախտագիտությամբ։

     – Կուշո… քո՞ն։

     – Գուրգեն… 

    Մենք մտերմացանք. նա դարձավ իմ խնամատարն ու շահերի պաշտպանը։ Ես իմ բաժին կոնֆետից մաս հանեցի նաև Բիլի-Մակին, որի համար և արժանացա Կուշոյի հանդիմանությանը։ Ես խոսք չգտա արդարանալու։

    Աղբյուր՝ Գուրգեն Մահարի «Էջմիածնում» (հատված «Պատանեկություն» վիպակից)

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Գաղթականության վիճակը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին

    Հանրապետության ներքին կյանքի բարդ խնդիրներից էր գաղթականության և որբերի հարցը։ Արևելյան Հայաստանում էին ապաստանել Մեծ եղեռնից մազապուրծ մոտ 300 հազար արևմտահայեր։ 

    Գաղթականության մի հոսք էլ առաջացավ Ադրբեջանի Հանրապետության տարածքից։ Ենթարկվելով թուրք-թաթարական բռնություններին ու կոտորածներին՝ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին Հայաստան։

    Կառավարությունը պետք է դժնդակ պայմաններում հայտնված գաղթականությանը կերակրեր, պատսպարեր, հող և աշխատանք տար։ Գաղթական յուրաքանչյուր շնչին օրական տրվում էր կես ֆունտ (200 գրամ) ալյուր։

    Գաղթականության մեջ առավել մեծ հոգածություն էին պահանջում որբ երեխաները։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կային 40 հազարից ավելի անտեր ու թափառական որբեր։ Նրանց խնամքը իրականացնելու համար հիմնվեցին մի քանի տասնյակ որբանոցներ, որոնցից ամենախոշորը Ալեքսանդրապոլում էր։

    Առավել ծանր ու անորոշ էր Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ գաղթականության վիճակը։

    _____________________________

    Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հայտնվեց շատ ծանր պայմաններում։

    Գուրգեն Մահարու ստեղծագործության մեջ նկարագրվում է, թե ինչպես էին գաղթականները ապրում Էջմիածնում։ Նրանք չունեին լավ հագուստ, սնունդ և ապրում էին շատ դժվար պայմաններում։ Շատ երեխաներ դարձել էին որբ և ապրում էին որբանոցներում։

    Պատմական տվյալներով՝ Հայաստան էր եկել մոտ 300 հազար գաղթական։ Պետությունը փորձում էր օգնել նրանց՝ ապահովելով սնունդ և ապաստան, բայց պայմանները շատ դժվար էին։

    Իմ կարծիքով կյանքի դժվարություններին դիմակայելու համար մարդուն անհրաժեշտ են ուժեղ կամք, համբերություն և հույս ապագայի հանդեպ։

    8․ Նռնենիներ, սփյուռքի ձևավորումը

    ԻՆՉՊԻՍԻ՞ ԽՆԴԻՐՆԵՐ ԷԻՆ ԾԱՌԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԱԾ ԵՎ ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՀԱՅԵՐԻ ԱՌՋԵՎ։

    ՔՈ ԿԱՐԾԻՔՈՎ Ի՞ՆՉ ԴԵՐ ՈՒՆԻ ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ։ 

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։ Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։

    Եղավ, կամաց ասաց հորեղբայրս։ — Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։

    Տասնմեկ արկղերը ստացանք։ Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։ Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։

    -Պարո՛ն Գրիֆիթ, — ասաց, — ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։

    — Խնամե՞լ, — զարմացավ Գրիֆիթը, — ինչի՞ համար։

    Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։ Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։ Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։ Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու մեքենան վերադարձանք։ Նստեցինք ու քաղաք քշեցինք։ Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։

    Աղբյուր՝ Վիլյամ Սարոյանի  «Նռնենիները»  պատմվածքը

    Պատմական հատված

    Հայության դրությունը օտար երկրներում Սփյուռքի ձևավորման ընթացքում

    Օսմանյան կայսրության իշխանությունները 1915թ. երկրի ողջ տարածքով իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ, որոնց հետևանքով հայությունը կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ մնացած մասը բռնագաղթեց հայրենիքից և ստիպված էր հաստատվել տարբեր երկրներում։

    Գիտակցելով կատարվածի ճակատագրական նշանակությունը՝ հայերը աշխարհով մեկ սփռված այդ որակապես նոր գաղթականությանը անվանեցին «Սփյուռք»։ 

    Սիրիա և Միջագետք բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը Առաջին աշխարհամարտից հետո հաստատվեց նույն այդ երկրներում, ինչպես նաև Լիբանանում, Պաղեստինում, Եգիպտոսում, իսկ քիչ ավելի ուշ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլն։ Նշված արաբական երկրներում հայերը շարունակեցին զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Նրանց քրտնաջան աշխատանքը և տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը նպաստեցին, որ վտարանդի հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Սկզբնական շրջանում հայ գաղթականների վիճակը ծանր էր նաև Արևմուտքի արագ զարգացող երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում։ Չունենալով անհրաժեշտ մասնագիտական հմտություններ՝ նրանք ստիպված էին հիմնականում կատարել որակավորում չպահանջող, ծանր և ցածր վարձատրվող աշխատանքներ։ Փախստականները չունեին իրական պատկերացում տեղի ժողովուրդների ապրելակերպի մասին, որը հաճախ խորթ և անընդունելի էր իրենց համար։ Արևմուտքի երկրների ժողովուրդները, իրենց հերթին, անծանոթ լինելով հայերին, նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց բացասական պատկերացումները։ Այդ առումով շատ ավելի ծանր էր հայերի վիճակը եվրոպական երկրներում, ուր նրանք դասվեցին այսպես կոչված «անհայրենիք» ՝ քաղաքացիություն չունեցողների շարքը։Աղբյուր՝ Հայոց պատմություն, Նորագույն շրջան, 9-րդ դասարանի դասագիրք, Երևան, 2019, էջ 75-76:

    __________________________________

    Ցեղասպանությունից հետո շատ հայեր ստիպված էին ապրել օտար երկրներում և ստեղծվեց Սփյուռքը։

    Վիլյամ Սարոյանի «Նռնենիներ» պատմվածքում ցույց է տրվում, թե որքան դժվար էր հայերի կյանքը օտար երկրում։ Նրանք աշխատում էին ծանր պայմաններում և փորձում էին նոր կյանք սկսել։

    Պատմական տվյալներով՝ հայերը բնակություն հաստատեցին տարբեր երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ վայրերում։ Սկզբնական շրջանում նրանք բախվում էին բազմաթիվ դժվարությունների՝ աշխատանք, լեզու և նոր մշակույթ։

    Իմ կարծիքով Սփյուռքը մեծ դեր ունի մեր ինքնության պահպանման գործում, որովհետև աշխարհով մեկ ապրող հայերը պահպանում են լեզուն, մշակույթը և հիշողությունը հայրենիքի մասին։

    9․ Քելե, լաո, խրուշչովյան ազատություն

    ՈՐՔԱՆՈ՞Վ Է  ԱՆՑՅԱԼԸ ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՊԱԳԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԸՍՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ։ ՔԵԶ ՀԱՄԱՐ Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ։

    ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    Իր ի՞նչ գործն է, թե կա սահման ու կա վեճ,

    Իր ի՞նչ գործն է, թե կան ռումբեր ու հրթիռ,

    Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ.

    «Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

    Իմա՞լ կեղնի, ինքը` այստեղ, հողն` այնտեղ,

    Արտը կծղել, սպասում է իր ձեռքին:

    Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր.

    «Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

    Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

    Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

    Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ.

    «Իմա՞լ կեղնի, իմա՞լ չէրթանք մըր էրգիր»:

    Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

    Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

    Պիտի փլվի՛ ամեն պատնեշ, ամեն սուտ.

    Պիտի երթա՛նք, պիտի երթա՜նք մեր երկիր:

    Հեղինակ՝ Ա Նիկողոսյան, Ա Վարդանյան, Գրականություն, Անտարես, Երևան, 2023, 7-րդ դասարան

     Հատված Սիլվա Կապուտիկյանի <<Քելե՛, լաո>> բանաստեղծությունից

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

    1960-ական թվականների սկզբներին, խրուշչովյան ազատությունների շնորհիվ սկսեց աշխուժանալ ազգային կյանքը։

    Համեմատաբար ազատության պայմաններում զարգացում ապրեցին հայ գրականությունը, արվեստը, հասարակական գիտությունները։ Մինչ այդ փաստորեն արգելված ազգային-հայրենասիրական թեմաներով բազմաթիվ արժեքավոր գրական-գեղարվեստական, պատմագիտական, մշակույթի գործեր ստեղծվեցին։

    1965 թվականին լրացավ Հայոց Մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Ժողովուրդն ինքնաբուխ, տասնյակ հազարներով դուրս եկավ փողոց։ Նրանք Խորհրդային Հայաստանի իշխանություններից պահանջում էին պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունը և հասնել նրա միջազգային ճանաչմանը։

    Իշխանությունները և, առաջին հերթին, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը հասկանում էին, որ արդարացի են ժողովրդի ազգային պահանջները։ Նա նախաձեռնեց, և 1967 թվականին տեղի ունեցավ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի բացումը։ Ի հիշատակ եղեռնի զոհերի և ի նշան պատմական հիշողության պահպանման՝ ամեն տարվա ապրիլի 24-ին հայ ժողովուրդը զանգվածաբար, հարյուր հազարներով այցելում է հուշակոթող։

    Մեկ տարի անց Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի առթիվ բացվեց հրաշալի մի հուշահամալիր։

    _____________________________________________________

    Անցյալը հիշելը շատ կարևոր է ապագա կառուցելու համար։

    Սիլվա Կապուտիկյանի «Քելե, լաո» բանաստեղծությունում արտահայտվում է ժողովրդի կարոտը հայրենիքի հանդեպ։ Բանաստեղծությունը ցույց է տալիս, որ մարդիկ չեն մոռանում իրենց հայրենիքը և ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։

    Պատմական հատվածում նշվում է, որ Խրուշչովյան ազատությունների ժամանակ սկսեց զարգանալ ազգային կյանքը։ 1965 թվականին առաջին անգամ մեծ կերպով նշվեց Հայոց ցեղասպանության 50-ամյակը, իսկ հետո կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

    Այսպիսով, պատմությունը հիշելը օգնում է պահպանել ժողովրդի հիշողությունը և ինքնությունը։ Ինձ համար մեր պատմության իմացությունը շատ կարևոր է, որովհետև այն օգնում է հասկանալ մեր անցյալը և ավելի լավ կառուցել ապագան։

    Փետրվարի 22-28, հաշվետվություն, 9-րդ դաս.

    Փետրվարի 20-25, առաջադրանք,9-րդ դաս.

    Փետրվարի 10-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

    Փետրվարի 4-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

    Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս.

    I. Հայ ժողովուրդը XX դարի սկզբին. Հայոց ցեղասպանություն

    1․Ներկայացրո՛ւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քաղաքականության ձևավորման պատճառները և փուլերը։

    Հայոց ցեղասպանությունը սկսվեց Օսմանյան կայսրության թուլացման և երիտթուրքերի ազգայնական քաղաքականության պայմաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1915 թ․ սկսվեցին հայերի զանգվածային ձերբակալություններ, տեղահանումներ և կոտորածներ։

    Հետևանքներն էին՝ մոտ 1.5 միլիոն զոհ, հայրենազրկում, Արևմտյան Հայաստանի կորուստ և մեծ մշակութային ավերածություններ։

    Փուլեր՝ 1890-ականների ջարդեր, 1909 Ադանա, 1915–1923 համատարած բնաջնջում։

    2.Բնութագրի՛ր երիտթուրքերի գաղափարախոսությունը և բացատրի՛ր դրա ազդեցությունը հայ ժողովրդի ճակատագրի վրա։

    Ազգայնական և պանթյուրքական գաղափարներ։ Նպատակ՝ ստեղծել միատարր թուրքական պետություն, ինչը հանգեցրեց հայերի ոչնչացմանը։

    3.Վերլուծի՛ր Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը հայ ժողովրդի վիճակի վրա։

    Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությունը
    ստեղծեց քաոս և հնարավորություն՝ հայերին մեղադրելու և զանգվածաբար տեղահանելու։

    4.Ներկայացրո՛ւ Հայոց ցեղասպանության իրականացման հիմնական մեխանիզմները և կազմակերպիչներին։

    Զանգվածային տեղահանություն, մահվան երթեր, կոտորածներ։
    Կազմակերպիչներ՝ Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա։

    5.Բացատրի՛ր ինչու է Հայոց ցեղասպանությունը համարվում մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

    Պետական մակարդակով ծրագրված ամբողջ ժողովրդի ոչնչացում։

    6.Վերլուծի՛ր Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, տարածքային և մշակութային հետևանքները։

    Մոտ մեկ ու կես միլիոն զոհ, Արևմտյան Հայաստանի կորուստ, մշակութային ժառանգության ոչնչացում։

    7.Գնահատի՛ր հայ եկեղեցու և օտարերկրյա միսիոներների դերակատարությունը ցեղասպանության տարիներին։

    Հայ եկեղեցին աջակցեց և փրկեց բազմաթիվ մարդկանց, օտար միսիոներները օգնեցին և արձանագրեցին կատարվածը։

    8.Ներկայացրո՛ւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հիմնական փուլերը։

    1965 թվականից սկսվեց ճանաչման ակտիվ գործընթացը, բազմաթիվ երկրներ ընդունել են ցեղասպանության փաստը։

    II. Մայիսյան հերոսամարտեր և անկախ պետականության վերականգնում

    1.Ներկայացրո՛ւ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի պատճառներն ու նշանակությունը։

    Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա՝ թուրքական առաջխաղացումը կասեցնելու համար։ Փրկեցին հայ ժողովրդին։

    2.Վերլուծի՛ր Մայիսյան հերոսամարտերի պատմական դերը հայկական պետականության վերականգնման գործում։

    Այս հաղթանակները հնարավորություն տվեցին 1918 թ. մայիսի 28-ին հռչակել Հայաստանի անկախությունը։

    3.Բնութագրի՛ր հայկական քաղաքական ուժերի գործունեությունը 1917–1918 թթ. շրջանում։

    Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գլխավոր դեր ուներ, ստեղծվեցին ազգային խորհուրդներ։

    4.Ներկայացրո՛ւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ներքին և արտաքին նախադրյալները։

    Ռուսաստանի կայսրության փլուզում, թուրքական վտանգ, ազգային ինքնապաշտպանություն։

    III. Հայաստանի Առաջին Հանրապետություն (1918–1920)

    1.Ներկայացրո՛ւ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը և իշխանության մարմինները։

    Խորհրդարանական հանրապետություն՝ վարչապետով և կառավարությամբ։

    2.Բնութագրի՛ր Հանրապետության սոցիալ-տնտեսական դրությունը և դրա հիմնական խնդիրները։

    Սով, գաղթականների մեծ հոսք, համաճարակներ, տնտեսական ծանր դրություն։

    3.Վերլուծի՛ր Հայոց եկեղեցու դիրքն ու դերակատարությունը Հանրապետության շրջանում։

    Ազգային համախմբում և բարեգործական գործունեություն։

    4.Ներկայացրո՛ւ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները 1918–1920 թթ.։

    Հարաբերություններ Անտանտի պետությունների հետ, տարածքային հարցերի լուծման փորձեր։

    5.Բացատրի՛ր Բաթումի պայմանագրի ստորագրման պատճառները և գնահատի՛ր դրա հետևանքները Հայաստանի համար։

    Պատճառներ․ Հայաստանը գտնվում էր ծանր ռազմական վիճակում և թուրքական ճնշման տակ, պետք էր պահպանել անկախությունը։

    Հետևանքներ․ Հայաստանը ճանաչվեց անկախ, բայց կորցրեց տարածքներ և շատ թուլացավ։

    6.Վերլուծի՛ր Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածքային վեճերի համատեքստում։

    Նախատեսում էր մեծ Հայաստանի ստեղծում, սակայն գործնականում չիրականացվեց։

    7.Ներկայացրո՛ւ Հայկական հարցի քննարկումը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

    Հայաստանը կորցրեց տարածքներ և սահմանափակվեց բանակը։

    8.Բնութագրի՛ր Պողոս Նուբարի գործունեությունը հայկական դիվանագիտության շրջանակում։

    Ներքին քաղաքական ճգնաժամ, պատերազմներ, խորհրդային ներխուժում։

    9.Վերլուծի՛ր Սևրի պայմանագրի նշանակությունը հայկական պետականության և Հայկական հարցի տեսանկյունից։

    Ճանաչում էր Հայաստանի անկախությունը և նախատեսում մեծ տարածքներ, բայց չիրականացվեց։

    10.Բացատրի՛ր բոլշևիկյան Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարության քաղաքական նպատակները Հայաստանի նկատմամբ։

    Ռուսաստան՝ խորհրդայնացնել Հայաստան։
    Քեմալ՝ վերացնել Սևրը և պահել տարածքները։

    11.Վերլուծի՛ր Հայաստանի Հանրապետության անկման ներքին և արտաքին պատճառները։

    Ներքին՝ սով, ճգնաժամ, թույլ բանակ։
    Արտաքին՝ թուրքական պատերազմ և խորհրդային ներխուժում։

    IV. Քաղաքական ուժեր և հասարակական գործընթացներ

    1.Բնութագրի՛ր ՀՅԴ-ի և ՀԺԿ-ի քաղաքական ծրագրերը և գործունեությունը Հանրապետության շրջանում։

    ՀՅԴ՝ իշխող, ազգային։
    ՀԺԿ՝ ընդդիմադիր, լիբերալ։

    12.Բացատրի՛ր «բոլշևիկ» և «մենշևիկ» հասկացությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային քաղաքականության վրա։

    Բոլշևիկ՝ հեղափոխական, խորհրդային իշխանություն։
    Մենշևիկ՝ չափավոր սոցիալիստ։

    3.Վերլուծի՛ր Արմենկոմի դերը Հայաստանի խորհրդայնացման գործընթացում։

    Կազմակերպեց Հայաստանի խորհրդայնացումը։

    4.Ներկայացրո՛ւ 1920 թ. ներքաղաքական ճգնաժամի հիմնական դրսևորումները։

    Դժգոհություն, տնտեսական ծանր վիճակ, պատերազմ։

    V. Պայմանագրեր և պետականության ճակատագիր

    1.Համեմատե՛ք Բաթումի և Սևրի պայմանագրերը՝ դրանց տարածքային, քաղաքական և իրավական հետևանքների տեսանկյունից։

    Բաթում(Վրաստան)։ փոքր տարածք 12 կմ, ծանր պայմաններ։ Սևր(Ֆրանսյա)։ մեծ Հայաստան (չիրականացավ) 160 կմ։

    2.Վերլուծի՛ր Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման հանգամանքներն ու դրա ազդեցությունը հայկական պետականության վրա։

    տարածքային կորուստներ։

    3.Գնահատի՛ր 1918–1920 թթ. պետականաշինական փորձը՝ որպես հետագա անկախության գաղափարական և քաղաքական հիմք։

    վերջնական սահմաններ Թուրքիայի հետ։

    1. .Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր 1918 թ. մարտի 3

    Կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև։

    Ռուսական զորքերը դուրս էին բերվում Կովկասից։

    Կարսը, Արդահանը և Բաթումը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։

    2.Բաթումի պայմանագիր (1918 թ. հունիսի 4)

    Կնքվեց Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև։

    Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն,

    Սակայն տարածքը կրճատվում էր մինչև շուրջ 12 հազ. քառ. կմ,

    Օսմանյան կայսրությունը ստանում էր լայն ռազմական և տնտեսական արտոնություններ։

    3.Մուդրոսի զինադադար1918 թ. հոկտեմբերի 30

    Կնքվեց Անտանտի և Օսմանյան կայսրության միջև։

    Օսմանյան զորքերը դուրս էին բերվում Անդրկովկասից։

    Ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ տարածաշրջանում։

    4. Սևրի պայմանագիր (1920 թ. օգոստոսի 10)

    Կնքվեց Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության միջև։

    Նախատեսում էր «Միացյալ և Անկախ Հայաստան» ստեղծում,

    Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին պետք է միացվեին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները,

    Սակայն պայմանագիրը գործնականում չիրականացվեց։

    5.Ալեքսանդրապոլի պայմանագիր (1920 թ. դեկտեմբերի 2)

    Կնքվեց Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև։

    Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից,

    Զրկվում էր զգալի տարածքներից,

    Սահմանափակվում էր հայկական բանակը։

    6. Մոսկվայի պայմանագիր (1921 թ. մարտի 16)

    Կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև։

    Նախանշվեց հայ-թուրքական սահմանը,

    Կարսը և Սուրմալուն անցան Թուրքիային,

    Նախատեսվեց Նախիջևանի ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

    5. Կարսի պայմանագիր (1921 թ. հոկտեմբերի 13)

    Կնքվեց Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միջև։

    Վերահաստատեց Մոսկվայի պայմանագրի սահմանները,

    Վերջնականորեն ամրագրեց հայ-թուրքական սահմանը։

    Փետրվարի 20-25, առաջադրանք,9-րդ դաս.

    էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար

    Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)

    Համապատասխան էսսեին կից տեղադրել ձեր բլոգում կատարված առաջադրանքի հղումը, /այն էսսեների, որոնք արդեն գրված է/:

    1․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Մամփրե արքա-հայ գրերի գյուտը»

    2․ Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝  «Խենթը-Բայազեդ»։ 

    3․Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Թմկաբերդի առումը»-Նադիր շահ 

    Փետրվարի 10-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

    Առաջադրանք 1

    Խորհրդային Հայաստանը«սոցիալիստական կարգերի» հաստատման ճանապարհին

    ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Բացատրի՛ր և բնութագրի՛ր


    Նոր տնտեսական քաղաքականություն — 1921թ. ընդունված քաղաքականություն, որը թույլ տվեց մասնավոր փոքր բիզնես ու շուկայի տարրեր՝ տնտեսությունը վերականգնելու համար։

    Վ. Լենին — ԽՍՀՄ հիմնադիրն ու առաջնորդը, ՆԷՊ-ի նախաձեռնողը:

    Ի. Ստալին — ԽՍՀՄ ղեկավար, իրականացրեց արդյունաբերացում և կոլեկտիվացում։

    սոցիալիստական հասարակություն — հասարակություն, որտեղ սեփականությունը պետական է, իսկ արտադրությունը՝ կենտրոնացված։


    Արդյունաբերացում (Ինդուստրացում) — ծանր արդյունաբերության արագ զարգացում։

    կուլակ-հարուստ գյուղացի, որը դեմ էր կոլեկտիվացմանը։

    ՀԻՄՆԱԿԱՆ
    ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
    ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս իրականացվեցին նէպը,
    արդյունաբերացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Ի՞նչ հիմական ուղղություններով արդյունաբերացվեց Հայաստանը:

    ՆԷՊ-ը իրականացվեց շուկայի սահմանափակ ազատությամբ։
    Արդյունաբերացումը՝ գործարանների և էլեկտրակայանների կառուցմամբ։
    Կոլեկտիվացումը՝ գյուղացիական տնտեսությունների միավորմամբ կոլխոզների։
    Հայաստանում զարգացան էներգետիկա, քիմիական և թեթև արդյունաբերությունը։


    բ. Բացատրի՛ր: Ի՞նչ գաղափարաքաղաքական հիմքերով էին պայմանավորված նէպի, ապա արդյունաբերացման ու կոլեկտիվացման քաղաքականությունը: Ի՞նչ պատճառահետևանքային կապեր
    կառանձնացնես:

    ՆԷՊ-ը կիրառվեց տնտեսությունը փրկելու համար։
    Արդյունաբերացումը և կոլեկտիվացումը նպատակ ունեին արագ կառուցել սոցիալիզմ։
    Պատճառը թույլ տնտեսություն, հետևանք՝ արագ, բայց կոշտ զարգացում։


    գ. Վերլուծի՛ր: Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ ունեցավ արդյունաբերացումը հայերի ու Հայաստանի համար: Արդյոք քիմիական արդյունաբերության զարգացմամբ աշխատատեղերի ավելացումը Հայաստանի ու հայերի կենսական շահերի
    տեսանկյունից արդարացվա՞ծ էր: Արդյոք Հայաստանի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը բխո՞ւմ էր մեր երկրի ապագայի շահերից:

    Դրական՝ աշխատատեղեր, քաղաքների զարգացում։
    Բացասական՝ բնապահպանական վնաս, ռեսուրսների վատնում։
    Քիմիական արդյունաբերությունը մասամբ օգտակար էր, բայց ռիսկային։
    Ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը չէր բխում երկրի ապագայից։


    Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
    ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
    1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կոլեկտիվացումը գյուղատնտեսության վրա:

    Կոլեկտիվացումը նվազեցրեց գյուղատնտեսության արդյունավետությունը և վնասեց գյուղացուն։


    2. Ընդհանրացո՛ւ: Արդյոք արդյունաբերական ձեռնարկությունների քանակի ավելացումը բավարար
    պայմա՞ն է զարգացած տնտեսություն ունենալու
    հարցում: Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիաները մրցունակ արտադրանք շուկա հանելու գործում:

    Միայն գործարանների քանակը բավարար չէ։
    Տեխնոլոգիաներն ապահովում են որակ և մրցունակ արտադրանք։


    3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հարևան Թուրքիան և Պարսկաստանը
    մինչև առաջին աշխարհամարտը ունեին ավելի թույլ
    զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք զարգացման ավելի բարձր աստիճանի
    վրա են գտնվում: Ինչու՞ ենք մենք անհանգստանում
    թուրքական գյուղատնտեսական ապրանքների,
    տեքստիլ և այլ արտադրանքի՝ Հայաստանում լայնորեն տարածվելուց:

    Թուրքիան ու Պարսկաստանը զարգացան շուկայական տնտեսության շնորհիվ։
    Մենք անհանգստանում ենք, քանի որ նրանց արտադրանքը էժան ու մրցունակ է մեր շուկայում։

    Առաջադրանք 2

    Կուսակցական մենիշխանության հաստատումն ու բռնությունների քաղաքականությունը Հայաստանում 1920-1930-ական թթ.

    ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Բացատրի՛ր և բնութագրի՛ր


    Ի. Ստալին — ԽՍՀՄ ղեկավար, հաստատեց կուսակցական մենիշխանություն և զանգվածային բռնություններ։

    Լև Տրոցկի — բոլշևիկ հեղափոխական, Ստալինի հակառակորդ, հետապնդվեց։

    տրոցկիստ — Տրոցկիի գաղափարների կողմնակից, համարվում էր «ժողովրդի թշնամի»։

    Ե. Չարենց — մեծ հայ բանաստեղծ, զոհ գնաց քաղաքական հալածանքների։

    Ա. Բակունց — հայ գրող, ձերբակալվեց և զոհվեց բռնություններին։

    Զ. Եսայան — հայ գրողուհի, հետապնդվեց խորհրդային իշխանության կողմից։

    Անաստվածական (աթեիստական) — կրոնը մերժող գաղափարախոսություն։

    Դաշնակցություն — հայ ազգային քաղաքական կուսակցություն, արգելվեց խորհրդային իշխանության կողմից։

    Հնչակ­յան կուսակցություն — սոցիալիստական հայ կուսակցություն, հետագայում ենթարկվեց ճնշումների։

    եկեղեցի — կրոնական կառույց, որը վերահսկվեց ու հալածվեց պետության կողմից։

    Խորեն Մուրադբեկ­յան — Հայկական ԽՍՀ ղեկավար, մասնակցեց հակաեկեղեցական քաղաքականությանը։

    ՀԻՄՆԱԿԱՆ
    ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
    ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ փուլերով ու հաջորդականությամբ և ինչպե՞ս են իրականացվում քաղաքական
    հալածանքներն ու բռնությունները:

    Սկզբում՝ քաղաքական հակառակորդների մեկուսացում,
    ապա՝ ձերբակալություններ,
    դատավարություններ,
    աքսորներ ու գնդակահարություններ։


    բ. Բացատրի՛ր: Ինչու՞, ի՞նչ նպատակով են իրականացվում բռնությունները հասարակության տարբեր
    շերտերի ու կառույցների նկատմամբ:

    Բռնությունները նպատակ ունեին վերացնել դիմադրությունը, վախի միջոցով վերահսկել հասարակությունը և ամրապնդել իշխանությունը։


    գ. Վերլուծի՛ր: Ինչու՞ են բոլշևիկները թիրախավորում
    եկեղեցին և ինչո՞ւ հայ բոլշևիկները Գ. Հարությունյանի գլխավորությամբ նման որոշում ընդունեցին:

    Բոլշևիկները թիրախավորեցին եկեղեցին, քանի որ այն ուներ մեծ հեղինակություն ժողովրդի մեջ։
    Հայ բոլշևիկները, Գ. Հարությունյանի գլխավորությամբ, ենթարկվեցին կենտրոնական իշխանության ճնշմանը։

    Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
    ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

    1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցան քաղաքական հալածանքները հայերի գենոֆոնդի և հանրային տրամադրությունների վրա:


    Հալածանքները խաթարեցին հայերի գենոֆոնդը և ստեղծեցին վախ ու անվստահություն հասարակությունում։

    2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ կապ ունեին հայերի դարավոր
    իղձերն ու նպատակները համաշխարհային հեղափոխության, ռուս ազգի և բոլշևիկների մղումերի
    հետ:

    Հայերի ազգային նպատակները չէին համընկնում բոլշևիկների համաշխարհային հեղափոխության գաղափարի հետ։

    3. Գնահատի՛ր։ Արդյոք իրատեսակա՞ն էր համաշխարհային հեղափոխությունը, և արդյոք արդարացում ունեի՞ն քաղաքական բռնությունները

    Համաշխարհային հեղափոխությունը իրատեսական չէր, իսկ քաղաքական բռնությունները չունեին բարոյական արդարացում։

    Գլուխ 3.2 Պատմություն 04.02.2026

    Փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանի կառավարումը վստահվում է Ալեքսանդր Մյասնիկյանին։ Վլադիմիր Լենինը կարևորում էր տեղական պայմանների հաշվառումը և Կովկասի հանրապետությունների համագործակցությունը։

    1921-ին ձևավորվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ «սպեցիֆիկների» մասնակցությամբ, ինչը նպաստում է երկրի հարաբերական կայունացմանը։ 1922-ին ընդունվում է Հայաստանի առաջին սահմանադրությունը, սակայն Հայաստանը ներառվում է ԽՍՀՄ կազմում, և իրական իշխանությունը մնում է կենտրոնացված Մոսկվայում։

    Անուններ և Հասկացություններ

    Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) – Հայաստանում ստեղծված խորհրդային կառավարությունը 1920-ականներին, որի նպատակն էր տարածել սոցիալիզմն ու կոմունիզմը:

    Ս. Շահումյան – բոլշևիկյան գործիչ, Հայաստանի կոմունիստական ղեկավարներից մեկը:

    Ս. Կասյան – ևս մի նշանավոր բոլշևիկյան գործիչ Հայաստանում:

    Ի. Դովլաթյան – քաղաքական գործիչ, ներգրավված էր խորհրդային կառավարման մեջ:

    Չեկա – խորհրդային գաղտնի ոստիկանություն, պայքարում էր հակապետական շարժումների դեմ:

    Հ. Օհանջանյան – հայ քաղաքական գործիչ, ռազմական մասնագետ:

    Հ. Քաջազնունի – ազգային հերոս, պայքարել է Հայաստանի անկախության համար:

    Ռազմական կոմունիզմ – բոլշևիկների տնտեսական և քաղաքական քաղաքականություն պատերազմի տարիներին, ներառել է տիրապետություն սննդի և արտադրանքի վրա, պարտադիր աշխատուժ և պետական վերահսկողություն:

    Պարեն մատակարարում – պատերազմի և անհաշտության տարիներին սննդի ու պարենի բաշխման համակարգ:

    Կուրո (Ս. Թարխանյան) – ռազմական գործիչ, ներգրավված համապետական շարժումներում:

    Հայրենիքի փրկության կոմիտե – ազգային կազմակերպություն, նպատակն էր պաշտպանել Հայաստանի անկախությունը:

    Ս. Վրացյան – խորհրդային գործիչ, մասնակցել է կառավարման գործերին:

    Գ. Նժդեհ – հայ ազգային շարժման առաջնորդ, ազգապահպան, ռազմական ու քաղաքական գործիչ:

    Հիմնական գաղափարներ

    ա. Ներքին իրավիճակ․
    Ռազմական կոմունիզմը նպատակ ուներ կառավարել բոլոր ռեսուրսները և սնունդը պատերազմական իրավիճակում, կենտրոնացնել իշխանությունը բոլշևիկների ձեռքում:

    Փետրվարյան ապստամբությունը եղավ հայերի արձագանքը, նրանք չէին ընդունում բոլշևիկյան կառավարությունը և փորձեցին պահպանել ազգային ինքնավարությունը:

    բ. Արտակարգ հանձնաժողով (Չեկա)

    Ստեղծվել էր հակաբոլշևիկյան դեմ պայքարի համար, հսկում էր քաղաքական հակառակորդներին, պահպանում իշխանությունը:

    գ. ՀՓԿ-ն և Թուրքիայի օգուտը

    ՀՓԿ-ն (Հայաստանի Փրկության Կոմիտե) դիմեց Թուրքիային՝ սահմանային ու ռազմական աջակցություն ստանալու համար, որպեսզի դիմակայեր բոլշևիկների ճնշմանը:

    Գործնական առաջադրանք

    Ա1. Ճանաչիր ազատությունը

    Հայաստանի ռազմական կոմունիզմը սահմանափակում էր ազատությունը, ուժեղ վերահսկողություն կար, մարդկանց վրա ճնշում:

    Ա2. Ընդհանրացրու

    Բոլշևիկյան հակառեպրեսիվ միջոցները ներառում էին

    զեկուցումներ,

    Չեկայի հսկողություն,

    կուսակցական վերահսկողություն,

    ազատ խոսքի սահմանափակում:

    Ա3. Գնահատիր

    Փետրվարյան ապստամբությունը կարևոր էր, քանի որ ցույց տվեց հայ ժողովրդի առողջ ինքնորոշման ձգտումը և հակադրվեց կոմունիստական ճնշմանը:

    Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս.

    Հայաստանը բոլշևիկների
    կառավարման առաջին
    կիսամյակում

    Սոցիալիստական հասարակության կառուցում Հայաստանում

    Փետրվարյան ապստամբություն 1921
    Ապստամբությունը հակաբոլշևիկ էր
    Ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե որը փորձում էր ազատել բանտարկյալներին
    Մարդիկ աջակցեցին բայց բոլշևիկները ուժով վերադարձան Երեւան
    Արդյունքում շատ հայեր զոհվեցին մոտ 1400 մարդ արտաքսվեց

    Բոլշևիկների կառավարությունը
    Ստեղծվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն ՀՍԽՀ
    Բոլշևիկները կենտրոնացրին իշխանությունը փակեցին լրատվամիջոցները արգելեցին ազատ առևտուրը վերցրեցին փոքր ու միջին տնտեսվարողների սեփականությունը
    Չեկան և արտակարգ հանձնաժողովը կիրառեցին բռնություններ ընդդիմադիրների դեմ

    Կարևոր անձինք
    Ս Շահումյան – բոլշևիկ առաջնորդ
    Ս Կասյան – ղեկավարել մոսկովյան կուրսակը
    Կուրո Ս Թարխանյան – փետրվարյան ապստամբության առաջնորդ
    Ս Վրացյան Գ Նժդեհ – մասնակցել են ապստամբությանը

    Հիմնական ուղերձ
    Ապստամբությունը ցույց տվեց տեղական դիմադրության հնարավորությունները
    Բայց բոլշևիկների բռնությունները վերահաստատեցին նրանց իշխանությունը և խանգարեցին հասարակության զարգացմանը

    Առաջադրանք 1

    Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

    ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Բացատրի՛ր և բնութագրի՛ր
    • Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) 15 միութենական հանրապետություններից մեկը։

    • Ս. Շահումյան հայ հեղափոխական

    • Ս. Կասյան Սովետական Հայաստանի կուսակցական և պետական գործիչ
    • Ի. Դովլաթյան հեղափոխական և կուսակցական գործիչ

    • Չեկա արտակարգ հանձնաժողով

    • Հ. Օհանջանյան ՀՀ նախկին վարչապետ

    • Հ. Քաջազնունի ՀՀ նախկին վարչապետ

    • Ռազմական կոմունիզմ քաղաքականություն էր որը բոլշևիկներին ընկալում էին որպես սոցիալիզմի կառուցման ճանապարհ

    • պարենմասնատրում Պետության ու բանակի կարիքների համար գյուղացիների բերքի ավելցուկը վերցնել
    • Կուռո (Ս. Թարխանյան) ազգային ազատագրական շարժման գործիչ

    • Հայրենիքի փրկության կոմիտե Հայրենիքի փրկության կոմիտեն բանտերից ազատել է հարյուրավոր ձերբակալվածների և փորձել հարաբերություններ հաստատել վրացիների հետ

    • Ս. Վրացյան ազգային պետական գործիչ

    • Գ. Նժդեհ ռազմական և պետական գործիչ

    ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
    ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
    1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
    ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում: Այն վատ ազդեց տնտեսության վրա մարդիկ սոված էին պետությունը ուժով վերցնում էր մթերքը և մարդիկ դժգոհ էին
    2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկ­յան տիրապետության առաջին ամիսներից: Կար խիստ իշխանություն արգելքներ վախ և մարդկանց վրա ճնշում

    3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
    նշանակությունը: Ապստամբությունը ցույց տվեց որ ժողովուրդը դեմ էր այդ իշխանությանը և ուզում էր ազատ ապրել

    Վահրամ Գայֆեճյան

    Վահրամ Գայֆեճյանը ծնվել է 1879 թ. ապրիլի 14-ին Ախալցխայում։ Վաղ տարիներից հետաքրքրվել է նկարչությամբ, սովորել Մոսկվայում, սակայն կյանքի կարևոր մասը կապված է Հայաստանի հետ։ 1924-ից մինչև 1960-ը նա ապրել և ստեղծագործել է Երևանում, ուսուցանել երիտասարդ նկարիչների և զարգացրել հայ կերպարվեստը։ Նա մահացել է 1960 թ. նոյեմբերի 30-ին Երևանում։ Գայֆեճյանը թողել է հարուստ ժառանգություն՝ բնանկարներ, քաղաքային տեսարաններ, դիմանկարներ և նատյուրմորտներ, որոնց մեծ մասը պահվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում։

    Վահրամ Գայֆեճյանի աշխատանքները,

    «Արևելյան հեքիաթ» (1907), «Սրճարան» (1914), «Եղրևանի» (1917), «Ինքնանկար» (1921), «Փողոցը գիշերով» (1929), «Երևանյան տեսարան» (1944), «Ախթալա» (1957)։

    Design a site like this with WordPress.com
    Get started