Պարապմունք 12

1․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,

բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,

գ) (- ∞, -8)-ում՝ բացասական, (- 8, 7) -ում՝ դրական, (7, +∞) -ում՝ բացասական:

Ա.

Բ․

Գ․

2․ Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +∞)-ում՝ բացասական,
բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական,
գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +∞)-ում՝ դրական:

Ա․

Բ․

Գ․

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

4․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով,
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

5․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Սեպտեմբեր Ամսվա Ամփոփում(Պատմություն)

Գլուխ 1.4

Գլուխ 1.3

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սեպտեմբերի 6-10, առաջադրանք, 9-րդ դասարան

Ունեմ 3 հատ էսսե (2 Բլոգային 1 գրավոր)

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դրանց ազդեցությունը հին աշխարհում։ Էսսե(Սեպտեմբերի 1-5)

«Հայոց ցեղասպանության քաղաքականության ծագումը, ընթացքը և հետևանքները XX(20) դարի սկզբին՝ Օսմանյան և Ռուսական կայսրությունների համատեքստում»

Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

Էլեկտրական հաղորդիչներ են այն նյութերը, որոնք հեշտությամբ անց են կացնում էլեկտրական հոսանքը: Այս նյութերում էլեկտրոնները ազատ շարժվում են, ինչի շնորհիվ էլեկտրական հոսքը կարող է հեշտ անցնել դրանց միջով:

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնք չեն անցկացնում (կամ շատ վատ են անցկացնում) էլեկտրական հոսքը։ Այս նյութերում էլեկտրոնները կապված են ատոմների հետ և չեն կարող ազատ տեղաշարժվել:

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝

  • Պղինձ
  • Ալյումին
  • Արծաթ
  • Ոսկի
  • Ջուր (հատկապես աղով կամ լուծված նյութերով)

Մեկուսիչներ՝

  • Պլաստմասսա
  • Ռետին
  • Ափսեային ապակի
  • Փայտ (չոր վիճակում)
  • Օդ

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Փորձ՝ հաղորդիչ նյութով փոխազդեցություն.

  1. Վերցրեք մետաղյա գնդիկ և լիցքավորեք այն (օրինակ՝ շփելով կտորով):
  2. Դրեք մեկուսիչ հիմքի վրա:
  3. Գնդիկին մոտեցրեք մետաղյա ձող, որի մի ծայրը միացված է մյուս գնդիկին՝ հաղորդիչ մետաղալարով։
  4. Դուք կտեսնեք, որ մյուս գնդիկը նույնպես լիցքավորվում է՝ այսինքն՝ էլեկտրական փոխազդեցությունը փոխանցվել է մետաղալարով, ոչ թե օդով:

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

  • Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որը կարող է ազդել այլ մարմինների վրա:
  • Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար այն էլեկտրական ներգործություն չի գործում շրջապատի վրա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել՝ օգտագործելով փոքր լիցքավորված փորձնական մարմին (օրինակ՝ թղթե փոքրիկ կտոր կամ փոքր գնդիկ):

Եթե այդ մարմինը սկսում է շարժվել կամ տատանվել ինչ-որ ուղղությամբ, ապա դա նշան է, որ տվյալ տարածքում կա էլեկտրական դաշտ, որն ազդում է նրա վրա:

Պարապմունք 8

Թեմա՝ Վեկտորների հասկացությունը։ Վեկտորների հավասարությունը։

Վեկտորը լատիներեն բառ է, որը նշանակում է տանող:

Գծենք որևէ AB  հատված: Նրա մի ծայրակետը, օրինակ՝ A-ն անվանենք սկիզբ (կամ սկզբնակետ), իսկ մյուսը՝ B-ն` վերջ (կամ վերջնակետ): AB հատվածի A-ից B ուղղությունը նշում են սլաքի միջոցով: Արդյունքում ստացվում է ուղղորդված հատված:

Ուղղորդված հատվածը կոչվում է վեկտոր:

Այսպիսով, այն հատվածը, որի համար նշված է, թե նրա ծայրակետերից որն է սկիզբը, իսկ որն է վերջը, կոչվում է ուղղորդված հատված կամ վեկտոր:

Վեկտորները կարելի է նշանակել երկու ձևերով:

  • Երկու մեծատառերի միջոցով, որոնց վրա դրվում է սլաք՝ AB→(կարդում են AB վեկտոր): Առաջին տառը ցույց է տալիս վեկտորի սկիզբը, իսկ երկրորդը՝ վերջը:
  • Մեկ փոքրատառով, որի վրա դրվում է սլաք՝ a→  (կարդում են a վեկտոր):

Եթե վեկտորի սկիզբն ու վերջը համընկնում են, ապա այն կոչվում է զրոյական վեկտոր և նշանակվում է՝ 0→:  Հարթության ցանկացած կետ կարելի է համարել զրոյական վեկտոր:

AB հատվածի երկարությունը կոչվում է AB→վեկտորի երկարություն կամ մոդուլ և նշանակվում է՝ ∣AB→∣

∣g→∣=1.5, ∣AB→∣=3 գրառումները նշանակում են, որ g→ վեկտորի երկարությունը հավասար է 1.5 միավորի, իսկ AB→ վեկտորի երկարությունը՝ 3 միավորի:

Զրոյական վեկտորի երկարությունը հավասար է զրոյի՝ ∣0→∣=0

Բազմաթիվ ֆիզիկական մեծություններ, օրինակ՝ ուժը, տեղափոխությունը, արագությունը, բնութագրվում են ոչ միայն թվային արժեքով, այլև տարածության մեջ նրանց ունեցած ուղղությունով:

Մեծությունները, որոնք ունեն թվային արժեք և ուղղություն, կոչվում են վեկտորական մեծություններ:

Մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք և չունեն ուղղություն, կոչվում են սկալյար մեծություններ:

Սկալյար մեծություններ են, օրինակ՝ երկարությունը, քանակը, խտությունը:

Ոչ զրոյական վեկտորները կոչվում են համագիծ կամ կոլինեար, եթե նրանք գտնվում են կամ նույն ուղղի վրա,  կամ զուգահեռ ուղիղների վրա:

Զրոյական վեկտորը համարվում է համագիծ ցանկացած վեկտորին:

Եթե a→ և b→ վեկտորները համագիծ են, ապա գրում ենք այսպես՝ a→∥b→

Երկու համագիծ վեկտորները կարող են ուղղված լինել կամ միանման, կամ հակառակ:

Առաջին դեպքում վեկտորները կոչվում են համուղղված, իսկ երկրորդ դեպքում՝ հակուղղված:



Համուղղված վեկտորները նշանակում են այսպես՝ a→↑↑b→, իսկ հակուղղվածներն այսպես՝ a→↑↓b→

Զրոյական վեկտորը համարվում է համուղղված ցանկացած վեկտորին:

Հավասար վեկտորներ

Վեկտորները կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են, և նրանց երկարությունները հավասար են:



Եթե a→ և b→ վեկտորները հավասար են, ապա գրում են այսպես՝ a→=b→

Հավասար վեկտորների ուղղությունները համընկնում են, իսկ մոդուլները՝ հավասար են:

Հավասար մոդուլներ ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:



Եթե a→ և b→ վեկտորները հակադիր են, ապա գրում են այսպես՝ a→=−b→

Փոխելով վեկտորի ուղղությունը հակառակով՝ ստանում ենք տրվածին հակադիր վեկտոր՝ AB→=−BA→

Առաջադրանքներ։

1․ Հետևյալ մեծություններից որո՞նք են վեկտորական:

տեղափոխություն

լայնություն

կշիռ

աշխատանք

2․ ABCD ուղղանկյան տրված նկարի օգնությամբ որոշիր AB և BC վեկտորների երկարությունները, եթե հայտնի է, որ AB=10, BC=24

Taisnst_diag_vekt.png

|AB∣=10, ∣BC∣=24

AB=10 BC=24։

3․ d→ և z→ վեկտորները հակադիր են: Գտնել z→ վեկտորի երկարությունը, եթե ∣d→∣=15։

z=−d, ∣d∣=15 ∣z∣=15

Հուշում՝ Հավասար երկարություն ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:

4․ Ընտրել հակադիր վեկտորները:

a6.png