Հայոց լեզու
Անդրադարձ Նվարդ Մելքոնյանի հետ հարցազրույցին․ հարցազրույցի նպատակը, նպատակին հասնելու միջոցները։
Նախապատրաստում հարցազրույցի՝ թեմաների եւ հյուրերի գրանցում։
- Տեքստի զգացմունքայնությունը։
- Բառերի դերը շարադրանքում։
-զուտ գրական բառեր, դրանց օգտագործման նպատակը
-օտար բառեր, դրանց օգտագործման նպատակը
— բարբառային կամ «գռեհիկ» բառեր, դրանց օգտագորցման նպատակը։
-Բառապաշարը և լսարանը (ում հետ ինչպես ես խոսում)
Առաջադրանք
1.Կարդա Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան այս գրառումը։
Սա կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել կրակը, նա կոչ արեց Ադրբեջանին պահել հրադադարը: Շատ հաճելի է, ականջահաճո՝ ես կասեի: Իսկ մենք լսում ե՞նք, թե ինչ է հաջորդում այդ կոչերին: Այդ կոչերին հաջորդում է կոչը արդեն երկու կողմին՝ նստել եւ հարցը լուծել բանակցությամբ:
Իսկ մենք մեզ հարց տալիս ե՞նք, ինչու՞ են կոչ անում երկու կողմին, եթե մի կողմը, այս դեպքում մենք, առավոտից երեկո հենց դա ենք ասում՝ որ մենք պատրաստ ենք բանակցության, նստած ենք բանակցության, որոշ դեպքերում նույնիսկ «պառկած» ենք բանակցության: Որեւէ մեկին հարց տալիս ե՞նք՝ ինչու՞ եք կոչ անում երկու կողմին, ինչու՞ չեք ասում, որ մի կողմը՝ այս դեպքում Ադրբեջանը, տապալում է բանակցությունը, հրաժարվում է բանակցությունից եւ ինչու՞ չեք դատապարտում այդ վարքագիծը:
Սրան է պետք ուշադրություն դարձնել, սրա շուրջ է պետք խորհել՝ ինչու՞ եք բանակցության կոչը հավասարապես անում երկու կողմերին, ինչու՞ Ադրբեջանի վրա չեք դնում բանակցությունը տապալելու պատասխանատվություն: Մենք, որպես հանրություն, պետք է կենտրոնանանք այս խնդրի վրա, ոչ թե ուռա գոչենք Ադրբեջանին չկրակելու կոչերի առնչությամբ: Որովհետեւ, եթե հնչում է չկրակելու կոչ, բայց այն շարունակվում է երկու կողմին ուղղված՝ բանակցելու հավասար կոչով կամ հորդորով, դա նշանակում է Ադրբեջանի կրակելու «հիմքի» ճանաչում, պարզապես այս պահին կրակելու «մեթոդաբանության» մերժում: Այլ կերպ ասած, բանակցելու այդ հավասար կոչերը «թարգմանաբար» նշանակում է, որ Ադրբեջանը ունի կրակելու պատճառ, պարզապես պետք է փորձել այդ պատճառը վերացնել չկրակելով: Կարճաժամկետում սա թվում է լավ է, իհարկե: Թանկ է խաղաղ ամեն մի օր:Բայց սա պետք է լինի մեր մտածելու գլխավոր առարկան, եւ լրջորեն մտածելու առարկան, որովհետեւ երկարաժամկետ առումով սա կարող է պարզապես «խլացնել» պայթյունի լիցքերը, բայց ավելացնել դրանք, եթե չենք տեսնում, որ «պատճառը» վերացնելու պատասխանատվությունը հավասարապես դրվում է նաեւ մեզ վրա:
Քաղաքական մեծամասնության առաջնային պատասխանատվությունից բացի, նաեւ մեր քաղաքական, հասարակական-քաղաքական առաջատար մյուս բոլոր խմբերի պատասխանատվությունն է կենտրոնանալ այդ խնդրի եւ դրա լուծումների վրա, որոնք շատ բարդ են, չափազանց բարդ, քան վեկտորի փոփոխությամբ փրկության «բանաձեւերը»:
Եվ, ես օրինակ երբ այսօր խոսում եմ դրա մասին, որեւէ մեկից պակաս շահագրգռված չեմ հայ-ամերիկյան, հայ-եվրոպական հարաբերության սերտացմամբ կամ խորացմամբ, քան առավոտից երեկո այդ մասին կենաց ասող շատ ու շատ սուբյեկտներ: Բայց մեզ այս օրին հասցրել է հենց այն, որ մոտ երեք տասնամյակ մեր հիմնական զբաղմունքը եղել է կենաց ասելը՝ կենցաղից մինչեւ տնտեսություն, քաղաքականություն ու բանակ:
Որպեսզի սա չընկալվի վերամբարձ, ասեմ, որ ինքս ինձ չեմ առանձնացնում մեր այդ հետագձից:
Բայց, այսօր մենք տեսնում ենք թե մեր, թե այլոց հետ կատարվողը եւ պարտավոր ենք բարձրացնել իրողությունների դիտարկման եւ գնահատման մեր նշաձողերը:Աշխարհում մեզ վերաբերելու են ըստ դրա, այլ ոչ թե ըստ բաժակաճառերի ուղղությունների: Աշխարհի ուժեղներին մեր քաղաքական լրջությունն է հետաքրքիր, ոչ թե մեր սիրո խոստովանությունները: Իրենք չափազանց ուժեղ են դրա կարիքն ունենալու կամ այդ սիրո խոստովանությունների կամ նվիրական երդումների հույսին համար:
2.Տեքստից գտիր զուտ գրական բառերը, մեկնաբանիր՝ ինչ են դրանք տալիս տեքստին։
Տեքստում գործածված գրական և պատկերավոր արտահայտություններն են՝ «ականջահաճո», «գերիշխող», «հիմքի ճանաչում», «խլացնել պայթյունի լիցքերը», «նշաձողերը բարձրացնել», «սիրո խոստովանությունները», «նվիրական երդումներ»։
Դրանք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ, ազդեցիկ և պատկերավոր։ Հեղինակը դրանց միջոցով ոչ միայն ներկայացնում է իր տեսակետը, այլև ընդգծում է խնդրի լրջությունը, իր մտահոգությունն ու հասարակությանը մտածելու մղելու ցանկությունը։
3.Կարճ վերաշարադրիր (1-2 նախադասությամբ) տեքստը։
Հակոբ Բադալյանը մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչերին զուգահեռ՝ երկու կողմերին հավասարապես բանակցելու կոչ անելը կարող է անտեսել բանակցությունները տապալելու պատասխանատվության հարցը։ Նա կարևորում է Հայաստանի քաղաքական լրջությունը, ինքնուրույն մտածելու կարողությունը և իրական խնդիրների լուծումը՝ արտաքին ուժերին ուղղված գեղեցիկ խոսքերից ու հայտարարություններից ավելի։
4.Ո՞ր զգացմունքն է գերիշխում այս տեքստում, որ տողերից է դա երևում։
Տեքստում գերիշխում են մտահոգությունն ու դժգոհությունը։ Հեղինակը մտահոգված է Հայաստանի անվտանգության և ապագայի համար, ինչպես նաև դժգոհ է միջազգային կոչերի անհավասարակշռված ձևակերպումներից։
Դա երևում է հետևյալ տողերից․ «Բայց սա պետք է լինի մեր մտածելու գլխավոր առարկան», «պարտավոր ենք բարձրացնել իրողությունների դիտարկման եւ գնահատման մեր նշաձողերը»։
5.Միտում կա՞ այս խոսքի մեջ, եթե կա, որն է և որտեղից է դա երևում։
Այո՛, տեքստում կա հստակ քննադատական և համոզելու միտում։ Հեղինակը ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բանակցելու կոչերը չպետք է հավասարապես ուղղվեն երկու կողմերին՝ առանց հաշվի առնելու, թե ով է խոչընդոտում բանակցություններին։
Դա երևում է հետևյալ հատվածում․ «Ինչու՞ Ադրբեջանի վրա չեք դնում բանակցությունը տապալելու պատասխանատվություն»։ Հեղինակը նաև քննադատում է գեղեցիկ քաղաքական հայտարարություններին չափազանց մեծ նշանակություն տալը՝ ընդգծելով, որ Հայաստանին անհրաժեշտ են լուրջ քաղաքական որոշումներ և գործնական քայլեր։
6.Տեղեկություններ գտիր Հակոբ Բադալյանի մասին, հետևություն արա այդ տեղեկություններից՝ անձնական շահարգռվածություն ունի՞ այսպես խոսելով։
Հակոբ Բադալյանը հայ լրագրող և քաղաքական մեկնաբան է։ Նա ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Երևանում։ Լրագրողական գործունեությունը սկսել է 1999 թվականին, աշխատել է «Ար» և «Շողակաթ» հեռուստաընկերություններում, իսկ 2005 թվականից աշխատում է որպես Lragir.am-ի քաղաքական մեկնաբան։ Նա արժանացել է նաև լրագրողական մրցանակների։
Իմ հետևությունը․ կարծում եմ՝ այս գրառմամբ հեղինակը ցանկանում է հասարակությանը ներկայացնել իր քաղաքական տեսակետը և ուշադրություն հրավիրել Հայաստանի անվտանգության ու դիվանագիտության խնդիրների վրա։ Նրա մասնագիտական գործունեությունը ցույց է տալիս, որ քաղաքական հարցերի վերլուծությունը նրա աշխատանքի մի մասն է։ Սակայն միայն այս գրառման և կենսագրական տվյալների հիման վրա հնարավոր չէ պնդել, որ նա անձնական կամ նյութական շահ ունի։ Ավելի հիմնավոր է եզրակացնել, որ նա ունի իր տեսակետը և փորձում է համոզել ընթերցողին՝ այն ներկայացնելով փաստարկների ու քննադատության միջոցով։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
grabar-1-in-mas-ից կարդա «Արտաշես եւ Սաթենիկ» պատմության հաջորդ հատվածը (էջ 15) եւ«Արտաշես և Արտավազդ» հատվածը, կատարիր գրքի առաջադրանքները (էջ 17-18՝ «Ի մահուանն Արտաշիսի…» և «Վասն որոյ անիծեալ զնա…» հատվածները)։
Վերածիր հատվածները աշխարհաբարի։
Աշխարհաբար
Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելովգնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր նրան
ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անոմ իր սրտի
փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի
ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը
հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ,
որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա
Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .
Հարցեր և առաջադրանքներ
1.Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:
իր դստերը՝ Սաթենիկին, կնության կտա Արտաշեսին, եթե Արտաշեսը վճարի նրա հարսնացուական գինը՝ անթիվ քանակությամբ ոսկի ու կարմիր մարջան, և կատարի իր պահանջը։
Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց
գործածելու հազար և բյուր բառերը:
2.Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:
Ալանաց արքան համաձայնեց իր դստերը՝ Սաթենիկին, կնության տալ Արտաշեսին, բայց դրա դիմաց պահանջեց մեծ քանակությամբ ոսկի և կարմիր մարջան։
3.Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:
Չմերժեց, համաձայնեց Սաթենիկին կնության տալ նրան՝ որոշ պայմաններով։ Նա ցանկանում էր, որ ամուսնությունը տեղի ունենա իր պահանջների կատարմամբ։

