Արքիմեդի օրենքը ձևակերպում է մարմինների լողունակության և հեղուկներում կամ գազերում նրանց վրա ազդող ուժերի հարաբերությունը:
Ըստ Արքիմեդի օրենքի՝ մարմնի վրա հեղուկում (կամ գազում) ընկղմվելու դեպքում ազդում է վեր բարձրացող ուժ, որը հավասար է մարմնի կողմից տեղահանված հեղուկի (կամ գազի) քաշին: Այս ուժը կոչվում է լողացման ուժ կամ Արքիմեդյան ուժ:
Օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր մարմին, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն ընկղմված է հեղուկի մեջ, իր վրա զգում է վեր ուղղված լողացման ուժ, որը հավասար է տեղահանված հեղուկի ծանրությանը»:
Արքիմեդի օրենքը կիրառվում է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նավաշինությունը, օդագնացությունը, սուզանավերի նախագծումը և այլն:
Արքիմեդի Ուժ
Արքիմեդի ուժը (կամ լողացման ուժ) այն վեր ուղղված ուժն է, որը ազդում է մարմնի վրա, երբ այն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընկղմված է հեղուկի կամ գազի մեջ: Այս ուժը առաջանում է հեղուկի կամ գազի ճնշման տարբերությունից, որը գործում է մարմնի տարբեր մասերի վրա:
F Արքիմեդ — Արքիմեդի ուժը,
ρ — հեղուկի (կամ գազի) խտությունը,
v — մարմնի տեղահանած հեղուկի (կամ գազի) ծավալը,
g — ծանրության արագացումն է (մոտավորապես 9.8, {մ/վ^2} երկրի մակերևույթին):
Այս ուժը էական նշանակություն ունի լողացող մարմինների համար. եթե Արքիմեդի ուժը մեծ է մարմնի քաշից, մարմինը կլողա, իսկ եթե փոքր է, ապա կխորտակվի:
Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորորշ գծերն են ա) հարմար հարևանային դիրքը։ Նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ բ) Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը։ Ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ գ) Տարանցիկ դիրքը, քանի այստեցով են անցնում Մեջորկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։
Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
Հարմար աշխարհագրական դիրքը, համեմատաբար հարթ մակերևույթը, բնական պաշարները, հարուստ ջրային և հողային ռեսուրսներ, բարենպաստ կլիմա։
Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանսիան Եվրամիության և Եվրոպական խորհդրի հիմնադիրներից է։ Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում գտնվում են Եվրախորհրդարանը և Եվրոպական խորհրդը։ Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության համար պայքարող։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։
Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը, Ալպերի հանգստավայրերը, զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, պատմամշակութային վայրերը, ճարտարապետություն։ Տարեկան ֆրանսիան այցելում են 70-75 միլիոն զբոսարջիկ։
Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։
Մեխանիկական շարժման օրինակներ են՝ գնդակի գլորվելը, մեքենայի գնալը, մարդու քայլելը և այլն:
3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Հաշվարկման մարմինը այն մարմինն է, որի նկատմամբ դիտարկվում է ուրիշ մարմինների շարժումը:
4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Նյութական կետը այն մարմինն է, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել:
5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։
Եթե մարմնի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, այդ կետը կարելի է համարել նյութական կետ: Իսկ եթե տվյալ պայմաններում չի կարելի է անտեսել մարմնի չափերը, այն չի համարվում նյութական կետ:
6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Հետագիծը այն գիծն է, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:
7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Advertisement
Մարմնի անցած ճանապարհը հետագծի այն տեղամասն է, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում:
8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
Հետագիծը տարբերվում է անցած ճանապարհից նրանով, որ անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում է ընթանում իսկ հետագիծը կարևոր չէ ինչ ժամանակամիջոցում է ընթանում:
9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Անհավասարաչափ շարժումները այն են, երբ հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ։
10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ճամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:
11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում
ՄՀ֊ում որպես արագության միավոր ընդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ֊ում անցնում է 1մ ճանապարհ։ Այդ միավորը նշանակում են 1 մ/վ։
12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
Հավասարաչափ շարժման դեպքում մարմնի անցած ճանապարհը որոշելու համար նրա արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով։
s=v×t
13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Հավասարաչափ շարժման ժամանակը որոշելու համար պետք է մարմնի անցած ճանապարհը բաժանել նրա արագությանը։
t=s/v
14․Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Այն բաժինը որը ուսումնասիրում մարմինների շարժումը առանց պատճառների քննարկման կոչվում է կինեմատիկա։
15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին արագություն։
Միջին արագությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությանը։
16․Գրել միջին արագության բանաձևը։
Միջին արագության բանաձևն է․ Vմիջ = S/t Vմիջ – միջին արագություն S – ճանապարհ t – ժամանակ
Задания 1. Прочитайте текст и дайте ответы на вопросы:
Этим летом мне довелось ехать в поезде вместе с мальчиком лет двенадцати и его мамой. Он сидел, уткнувшись в книгу, и увлечённо читал «Тараса Бульбу» Гоголя. – Мой сын прямо-таки глотает книги, – сказала женщина. – В отличие от многих его сверстников, он очень начитанный.
Я поинтересовалась, книги каких авторов он читал, и паренёк вытащил из рюкзака блокнот с длинным списком произведений русских и зарубежных классиков и современных писателей. Я обрадовалась: значит, и среди современных подростков встречаются книгочеи! – Мы в классе соревнуемся, кто за лето больше книг прочтёт, – сообщил он. – Я в прошлом году был первым.
У меня на коленях лежал томик Льва Николаевича Толстого, раскрытый на страницах повести «Хаджи-Мурат», и я углубилась в чтение. – А вы за сколько минут страницу прочитываете? – вдруг услышала я голос паренька. – Не заметила… не считала! – А я заметил: пока вы пятнадцать страниц прочитали, я уже двадцать три успел! – Да зачем ты торопишься? Не торопись, вдумывайся в то, что читаешь, иначе пропустишь что-нибудь важное. – Важное-то я не пропущу, – ответил он самоуверенно. – Я только описания природы пропускаю, всякие там облака, цветочки-лепесточки.
Поезд уже подходил к станции, а мне так хотелось поговорить с юным попутчиком. «А ведь читать-то ты, дружок, не умеешь, – хотела я сказать ему. – Из книги берёшь самую малость, только цепочку событий. А книга готова дать тебе бесценный клад мыслей и чувств, научит тебя читать не только строки, но и между строк…» И пока мне думалось, что этих слов он вовсе не поймёт, пока я сердилась сама на себя, решая, как бы мне растревожить этого самоуверенного мальчишку, поезд стал замедлять ход.
Мать мальчика, обращаясь ко мне, восхищённо сказала: – Вы только взгляните! Он уже проглотил книгу! И тут я, наверное, обидела её. – Вы заблуждаетесь, – ответила я. – Он вовсе не умеет читать.
Вопросы:
1.Что сказала его мама о его увлечении чтением?
Мама сказала мальчику, что он очень увлечен чтением и “проглатывает” книги, в отличие от многих его сверстников, он очень начитанный.
2.Что хочет сказать рассказчица мальчику о чтении и восприятии книг?
Он не умеет читать по-настоящему, поскольку он быстро читает, пропуская важные детали, как такие описания природы, и берет из книг только события, а не более глубокие смыслы и эмоции. Она считает, что нужно не торопиться.
3.Какие темы и чувства, по мнению рассказчицы, можно извлечь из книг?
Из книг можно вывести глубокие мысли, чувства, жизненные уроки и скрытые смыслы, которые помогают понять мир и людей.
Задание 2. Вставьте пропущенные буквы и подберите проверочные слова.
1.В_зить – Возить
2.Почин_ть – Починить
3.Бр_дить – Бродить
4.Х_дить – Ходить
5.Х_лмы – Холмы
6.Ст_лбы – Столбы
7.В_сы – Весы
8.Д_ма – Дома
Задание 3. Напиши словами цифры.
1527, 2500, 1933, 2024, 1812
1527 — тысяча пятьсот двадцать семь 2500 — две тысячи пятьсот 1933 — тысяча девятьсот тридцать три 2024 — две тысячи двадцать четыре 1812 — тысяча восемьсот двенадцать
Задание 4. Напишите альтернативный конец истории, в котором мальчик по-другому реагирует на замечания рассказчицы о чтении. Как это меняет их взаимодействие?
В альтернативном конце мальчик, услышав замечания рассказчицы о чтении, заинтересовывается и начинает задавать вопросы. Он делится своими впечатлениями от книг, и рассказчица с радостью предлагает новые рекомендации. Их взаимодействие становится теплым и доверительным, а мальчик начинает воспринимать чтение как увлекательное занятие.
Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Գերմանիան գտնվում է արևմտյան Եվրոպայում, ունի ծով ունի նավթ, իսկ թերություն չունի։ Նաև ունի շատ լավ աշխարհագրական դիրք։
Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները: Գործին նվիրվածություն աշխատասիրություն։
Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում: Գերմանիան ունի բազում արտադրություններ, օրինակ՝ ավտոմեքենաներ, վերելակներ և այլն։
Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Գերմանիան քանի՞ երկրամաս ունի: 16 երկրամաս։
Թվարկի՛ր խոշոր գետերը: Ռեյն, Դանուբ, Էլբա, Վեզեր, Մայն։
Բնակչության մասին ի՞նչ գիտես: Նրանց բնակչությունը կազմում է 84 միլիոն մար
Եռանկյան երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը կոչվում է այդ եռանկյան միջին գիծ:
Միջին գծի հատկությունը
Եռանկյան միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:
DE∥BC DE=BC/2
Յուրաքանչյուր եռանկյուն ունի երեք միջին գիծ:
Միջին գծերն են DE, EF և DF հատվածները:
Թալեսի* թեորեմը
Եթե անկյան կողմերը հատող զուգահեռ ուղիղները անկյան մի կողմի վրա անջատում են հավասար հատվածներ, ապա նրանք անկյան մյուս կողմի վրա ևս անջատում են հավասար հատվածներ:
Թալեսի թեորեմը օգտագործում են տրված հատվածը մի քանի հավասար մասերի բաժանելու համար:
Պետք է AB հատվածը բաժանել 7 հավասար մասերի:
Գծենք անկյուն, որի մի կողմի վրա ընկած է AB հատվածը: BC կողմը գծենք վանդակների միջոցով՝ հորիզոնական ուղղությամբ: Վանդակները օգտագործում ենք կողմը 7 հավասար մասերի բաժանելու համար՝ BD=DE=EF=FG=GH=HJ=JC:
Երկու հատվածների ծայրակետերը միացնում ենք և ստանում AC հատվածը: J,H,G,F,E,D կետերից տանենք AC -ին զուգահեռ 7 ուղիղներ (նորից օգտագործում ենք վանդակները):
Եթե BD=DE=EF=FG=GH=HJ=JC և AC∥JK∥HL∥GM∥FN∥EP∥DR, ապա, ըստ Թալեսի թեորեմի՝ BR=RP=PN=NM=ML=LK=KA:
*Թեորեմը կոչվում է հին հույն գիտնական Թալես Միլեթացու (մ.թ.ա. մոտ 625-547 թթ.) անունով:
Առաջադրանքներ։
1․ Գրել եռանկյան միջին գծի սահմանումը։ Միջին գիծը դա եռանկյան կողմերից երկուսի մեջտեղում գտնվող միացնող գիծն է։
2․ Գրել միջին գծի հատկությունը։ Եռանկյան միջին գիծը զուգահեռ է եռանկյան կողմերից մեկին և հավասար է այդ կողմի կեսին:
3․ RS -ը ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC։ Ընտրել ճիշտ տարբերակը:
ա) RS∥BC բ) RS⊥AB գ) երկուսն էլ ճիշտ են
4․ LMN եռանկյան մեջ GH-ը միջին գիծ է՝ G∈LM, H∈LN: Միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրել ճիշտ պատասխան:
ա) GH=2MN բ) GH=MN/2 գ) երկուսն էլ ճիշտ են
5. BA և FE հատվածների հարաբերությունը հավասար է XY և ML հատվածների հարաբերությանը: BA= 2 դմ, FE= 8 դմ և ML=72 դմ: Հաշվել XY հատվածի երկարությունը:
BA:FE=XY:ML
2:8=XY:72
XY=72*2:8=18 դմ
6․ ABC եռանկյան AC կողմի երկարությունը 26 սմ է: Հաշվել EF միջին գծի երկարությունը:
AC = 26 սմ
EF = ?
26/2 = 13 սմ
EF = 13 սմ
7․ Հաշվել AB կողմի երկարությունը, եթե ABC եռանկյան մեջ BC=CD և AE=ED, իսկ CE=8 սմ է։
CE = 8 սմ
AB = ?
8 * 2 = 16 սմ
AB = 16 սմ
8․ Քառակուսու անկյունագծի երկարությունը 20 սմ է: Հաշվել այն քառակուսու պարագիծը, որի գագաթները գտնվում են տրված քառակուսու միջնակետերում:
AC = 20 սմ
FE = AH : 2 = 20 : 2 : 2 = 5 սմ
GE = HD : 2 = 20 : 2 : 2 = 5 սմ
P = 5 * 4 = 20 սմ
9․ Տրված է CD=7 մմ հատվածը և հատվածների հարաբերությունը՝ CD/LK=10/6։ Հաշվել LK հատվածի երկարությունը: CD : LD = 10 : 6
LD = 7 * 6 / 10 = 4,2 մմ
10․ Եռանկյան կողմերը հավասար են 8 սմ, 10 սմ, 12 սմ: Գտնել այն եռանկյան պարագիծը, որի կողմերը տրված եռանկյան միջին գծեր են: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը։
P = ?
8/2 = 4 սմ
10/2 = 5սմ
12/2 = 6սմ
P = 4 + 5 + 6 = 15սմ
P = 15սմ
11․ Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը հավասար են 14 մ և 20 մ: Գտնել այն քառանկյան կողմերը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են: GEOGEBRA ծրագրով գծել գծագիրը։
Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` n : Նյութի քանակը տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ: Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի C12 իզոտոպի 0,012 կգ -ը: Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ Br2-ին, և’ մեկ մոլ Br-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են: Նյութի քանակ արտահայտության մեջ նյութ բառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում: Ցանկացած նյութի (անկախ ագրեգատային վիճակից) մեկ մոլում պարունակվող կառուցվածքային միավորների թիվը կոչվում է Ավոգադրոյի թիվ և հավասար է 6.02⋅1023
Այն ֆիզիկաքիմիական հաստատունը, որը համապատասխանում է այդ թվին, կոչվում է Ավոգադրոյի հաստատուն`NA (ի պատիվ իտալացի գիտնական Ա.Ավոգադրոյի):
NA=6,02⋅10231մոլ=6,02⋅1023 1մոլ, կամ` NA=6,02⋅1023մոլ−1 Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել հետևյալ բանաձևով` n=NNA (մոլ), որտեղ N-ը նյութի կառուցվածքային մասնիկների թիվն է, NA — ն՝ նյութի մեկ մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների թիվը` Ավոգադրոյի հաստատունը: Ցանկացած նյութի քանակը կարելի է որոշել նաև նյութի զանգվածի (m) միջոցով, ըստ հետևյալ հավասարման`n=mM (մոլ), որտեղ M-ը մեկ մոլ քանակով նյութի զանգվածն է` նյութի մոլային զանգվածը: Նյութի մոլային զանգվածն արտահայտում են կգ/մոլ-ով: Սակայն քիմիական հաշվարկների ժամանակ առավել հաճախ օգտագործում են գ/մոլ-ը: Եթե հայտնի է տվյալ նյութի զանգվածը(m) և քանակը (n),ապա կարելի է որոշել նյութի մոլային զանգվածը` M−ը M=m*n
Բարդ նյութի մոլային զանգվածը հաշվելու համար անհրաժեշտ է յուրաքանչուր տարրի նյութաքանակը բազմապատկել այդ տարրի ատոմի մոլային զանգվածով և ստացած տվյալները գումարել: Յուրաքանչյուր տարրի ատոմի նյութաքանակը հաշվելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարրի ատոմի ինդեքսը:
Օրինակ՝ M(AaBbCc)=a⋅M(A)+b⋅M(B)+c⋅M(C)
Բարդ նյութի մոլային զանգվածի թվային արժեքը (գ/մոլ-ով) համընկնում է նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի հետ:
Օրինակ՝ Mr(HCl)=36,5 հետևաբար M(HCl)=36,5 գ/մոլ:
Միատոմանի նյութի մոլային զանգվածի թվային արժեքը համընկնում է տարրի հարաբերական ատոմային զանգվածի հետ:
1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած: Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով: Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր: Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում: Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց: Սկսեց հայերեն. -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է: -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում: -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը: -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից: -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին: — Ոչ, ես առա: — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս: -Տասը դոլար: -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞ դու տասը դոլարը փողոցից գտար: -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի: -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի: -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում: Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա: Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր: Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել: Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ: Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը: Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում: Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի: Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու: Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց. -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում: Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց: Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով: Ես նստեցի հյուրասենյակում ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ խանութի վաճառողուհին էր տվել: Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց. -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ էլ կա: Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը: -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն: -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»: -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում; -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը» դնեմ: -Դիր,- ասաց: Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին: Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից ավելի կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ հացն ու ջուրը և տունն ու հագուստը: Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ: Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու: Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից… Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»: Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր. -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:
Հարցեր և առաջադրանքներ: 1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:
Ինձ թվում է, որ գլխավոր հերոսը Վիլյամ Սարոյանն է, քանի որ շատ դրվագներ համընկնում են։ Սկսած նրանից, որ նա ծնվել է Ամերիկայում և վերջացրած նրանով, թե որքան վատ սոցիալական պայմաններում էին ապրում այն ժամանակ։ Նա այս պատմվածքում շատ աշխատասեր էր ու հնարամիտ։ 2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը: Իհարկե այո։ Չէ՞ որ նա կարողացել է այս կերպ ուրախացնել թե՛ իրեն, թե՛ մայրիկին։
3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:
Որ Վիլյամ Սարոյանի գործն այժմ միայն վաճառող լինելը չէ։ Նա շատ ավելին է: 4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:
Այո։ Շատ Մայքլ Ջեկսոնի երգերը իմ վրա այդպիսի ազդեցություն ունեն կամ Ջեկ Ստաուբերի երգերը։