Մենք այս փետրվար անցանք Հ․ Թումանյանին և Վ․ Տերյանին
Եվ ես սովորել եմ 3 անգիր։ Վ․ Տերյանի <<Աշնան մեղեդի>>, Հ․ Թումանյանի <<Պատրանք>> և Հ․ Թումանյանի <<երկու սև ամպ>>
Աշնան մեղիդի
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև՜… Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում, Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր, Ինչու՞ ես հիշում. Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար Կյանքի մշուշում… Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում- Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս… Իմ հոգու համար չըկա արշալույս. Անձրև՜ է, աշու՜ն…
Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ, Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Պատրանք
Վեր է կացել էն սարում Մեր Չալակը իր թևից. Գընում է մութ անտառում, Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր Էն անտառում կուսական. Ես կանչում եմ նորից նոր, Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել. Էն զիլ ձեներն են մենակ Իմ ականջում մընացել…
English in Mind pages 4-7 I Sometimes watch TV, read the article and speak about Mavar and Calvin. Vocabulary: Days of the week, TV programmes, telling the time.
Իմ մայրիկը ինձ համար շատ թանկ է։ Նա ինձ կյանք է տվել, հոգ է տանում իմ մասին։ Երբ ես տխուր եմ լինում, կամ ինչ-որ խնդիր եմ ունենում, նա առանց խոսքի հասկանում է դա, նստում կողքիս, հարցնում, թե ինչո՞վ կարող է օգնել, ու ես ինձ շատ թեթևացած եմ զգում։
Ես ուզում եմ, որ իմ մայրիկը միշտ երջանիկ լինի, երկար տարիներ ինձ հետ լինի և միշտ խաղաղ երկնքի տակ ապրի։
822֊ ա,բ,գ,դ:Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.
ա) -3/4 և -2/5, գ) +5/6 և -7/6, բ) -2/3 և +3/5, դ) -2 1/2 և -3 8/9:
823֊ա,բ,գ,դ: Ստուգե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար գումարման զուգորդական օրենքը ճիշտ է. ա) -1/2,+11/2,-3/4, գ) -2/5,-3/10,-7/15, բ) +7/8,-5/12,-5/6, դ) -2/9,-5/6,+2/3:
825: Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար ճիշտ է բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ. ա)+3/20,-7/10,-8/15 գ)-1/2,+3/4,-5/8, ե)0,-7/34,+5/17, բ)-5/36,-1/6,+7/12 դ)+5/9,-2/3,-1/6, զ)-1,+8/9,-5/12:
827: Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները, եթե՝ ա) a=-3 9/8, b=-4 5/12, c=+2 4/15, բ) a=10 17/30, b=-8 9/25, c=-12 11/20։
837: Մի քանի օրինակներով համոզվե՛ք, որ a ⋅ b = a ⋅ b հավասարությունը ճիշտ է, եթե a-ն և b-ն ռացիոնալ թվեր են։
839։Ամենափոքր երկնիշ ամբողջ թվից հանե՛ք ամենամեծ եռանիշ ամբողջ թիվը։