Մարմին և նյութ:Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ. Սեպտեմբերի 18-22

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

 Կենդանի մարմիններ
Անկենդան մարմիններ 
  

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:    

Օրգանական նյութեր  
Անօրգանական նյութեր

Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:
  2. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  3. Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:
  2. Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին:
  3. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա. ,,,,,,,,, լար բ. …………… պատառաքաղ
    գ. ………… գնդակ դ. …………… բաժակ
    ե. ………… քանոն ե. ………….. սեղան

Հայ գրականություն․Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Հայերենի քերականություն

I. Հնչյունաբանություն

Ձայնավորներ

Ձայնավորները հնչյուններ են, որոնք արտասանվում են ազատ, առանց խոչընդոտի։

Ա, Ե, Է, Ի, Ո, ՈՒ, Օ, և

Օրինակ՝
Արամ, տուն, Էջ, Օր

Բաղաձայններ

Բաղաձայնները հնչյուններ են, որոնք արտասանվում են խոսքի օրգանների խոչընդոտով։

Բ, Գ, Դ, Զ, Թ, Ժ, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Փ, Ք, Ֆ

Օրինակ՝
տուն, մարդ, վարդ, քար


II. Բառատեսակներ

Գոյական

Գոյականը ցույց է տալիս անձ, առարկա կամ երևույթ։

Պատասխանում է՝
ով, ովքեր, ինչ, ինչեր

Օրինակ՝
մարդ, աղջիկ, գիրք, քաղաք


Բայ

Բայը ցույց է տալիս գործողություն կամ վիճակ։

Օրինակ՝
գրել, վազել, կարդալ

Օժանդակ բայ

Օժանդակ բայերը օգնում են կազմել բայի ժամանակները։

Օժանդակ բայեր՝
եմ, ես, է, ենք, եք, են

Օրինակ՝
Ես գրել եմ
Նա եկել է
Մենք սովորել ենք


Ածական

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկությունը։

Պատասխանում է՝
ինչպիսի

Օրինակ՝
գեղեցիկ տուն
ուժեղ տղա


Մակբայ

Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշը։

Պատասխանում է՝
ինչպես, երբ, որտեղ

Օրինակ՝
արագ վազեց
երեկ եկավ
այստեղ նստեց


Դերանուն

Դերանունը փոխարինում է գոյականին, որպեսզի չկրկնենք այն։

Օրինակ՝
Արամը եկավ։ Նա նստեց։

Դերանունների տեսակներ

Անձնական
ցույց են տալիս անձը

ես, դու, նա, մենք, դուք, նրանք

Օրինակ՝
Ես գալիս եմ

Սեփականական
ցույց են տալիս պատկանելություն

իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց

Օրինակ՝
Սա իմ գիրքն է

Ցուցական
ցույց են տալիս առարկան

այս, այդ, այն

Օրինակ՝
Այս տունը նոր է

Հարցական
օգտագործվում են հարցերում

ով, ինչ, որը

Օրինակ՝
Ո՞վ եկավ

Անորոշ
չեն ցույց տալիս կոնկրետ անձ կամ առարկա

մեկը, ինչ-որ, որևէ

Օրինակ՝
Ինչ-որ մեկը զանգեց

Բացասական
ցույց են տալիս բացասական իմաստ

ոչ ոք, ոչինչ

Օրինակ՝
Ոչ ոք չեկավ


Թվական

Թվականը ցույց է տալիս քանակ կամ հերթականություն։

Օրինակ՝
հինգ աշակերտ
երկրորդ դասարան


Կապ

Կապը միացնում է բառերը նախադասության մեջ։

Օրինակ՝
մայր և հայր


Շաղկապ

Շաղկապը միացնում է նախադասությունները։

Օրինակ՝
Ես եկա, որովհետև նա զանգեց


Հոդ

Հոդը ցույց է տալիս գոյականի որոշակիությունը։

Սահմանական հոդ
-ը, -ն

Օրինակ՝
գիրքը
տունը

Անորոշ հոդ
մի

Օրինակ՝
մի գիրք


III. Գոյական

Թիվ

Եզակի
ցույց է տալիս մեկ առարկա

գիրք

Հոգնակի
ցույց է տալիս մի քանի առարկա

գրքեր


Հոլովներ (օրինակ՝ գիրք)

Ուղղական – գիրք
Սեռական – գրքի
Տրական – գրքին
Հայցական – գիրքը
Գործիական – գրքով
Բացառական – գրքից
Ներգոյական – գրքում


IV. Ածական

Աստիճաններ

Դրական
մեծ

Համեմատական
ավելի մեծ

Գերադրական
ամենամեծ

Օրինակ՝

Այս տունը մեծ է
Այս տունը ավելի մեծ է
Այս տունը ամենամեծն է


V. Բայ

Անորոշ ձև

գրել, կարդալ

Դիմավոր ձև

Ես գրում եմ
Դու գրում ես
Նա գրում է


Ժամանակներ

Ներկա
գրում եմ

Անցյալ
գրեցի, գրում էի

Անցյալ կատարյալ
գրել եմ

Անցյալ վաղակատար
գրել էի

Ապառնի
կգրեմ


Եղանակներ

Հրամայական
գրիր

Պայմանական
կգրեի

Ենթադրական
գրեմ


Ձայն

Ներգործական
ենթական կատարում է գործողությունը

Արամը գրեց նամակը

Կրավորական
գործողությունը կատարվում է ենթակայի վրա

Նամակը գրվեց


Դերբայներ

Գործող
գրող մարդ

Անցյալ
գրած նամակ

Ընթացիկ
գրելով սովորեց

Դիմավոր բայ

Պարտադրական բայ է, ցույց է տալիս գործողություն, որը ուղղված է մեկ ուրիշին։

Օրինակներ՝

արա — կատարիր

գրիր — գրի՛ր

արի — գամ

Օգտագործվում է՝ երբ ուզում ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան անել պարտադրել կամ խորհուրդ տալ։

Կարող է լինել միավոր կամ բազմական։

  • Դու արա
  • Դուք արեք

Անդեմ բայ

Ինֆինիտիվ, անուղղված գործողություն, կատարվում է ինքնուրույն, առանց ուղղման մեկ ուրիշին։

Օրինակներ՝

գրել — գրել

կարդալ — կարդալ

անել — անել

Օգտագործվում է՝ ընդհանուր գործողությունների, սովորությունների, մտքերի և ընթացքի համար։

Կարող է արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ ներկա, անցյալ կամ ապառնի ժամանակներում։

  • գրել եմ
  • գրեցի
  • կգրեմ

Ածական

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշը։ Պատասխանում է՝ ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր։
Տեսակներ՝ որակական (ամուր պատ, պայծառ աստղ) և հարաբերական (փայտե դուռ, գիշերային զովություն)։
Որակականներն ունեն աստիճաններ՝

Դրական – լավ մարդ

Բաղդատական – ավելի լավ մարդ

Գերադրական – ամենալավ, լավագույն մարդ

Հարաբերականները չեն համեմատվում՝ չի ասում ավելի փայտե դուռ։

Բայ

Բայը ցույց է տալիս գործողություն կամ եղելություն։ Պատասխանում է՝ ինչ անել, ինչ լինել։
Օրինակ՝ գրել, գնալ, խմել։
Բայը փոխվում է՝ ըստ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի (սա կոչվում է խոնարհում)։
Բայերը ունեն նաև ժխտական ձևեր՝ գրել → չգրել, գրիր → մի՛ գրիր։

Բայերը ունեն –ել, –ալ վերջավորություն։
Օրինակ՝ խաղալ, գրել։
Ե խոնարհման բայեր ունեն ե, ա խոնարհմանները՝ ա։
Օր.՝ գրել (ե խոն.), խաղալ (ա խոն.)։

Ածանցավոր բայեր

Բայերը կազմվում են տարբեր ածանցներով.

Սոսկածանցավոր – առանց հատուկ իմաստի՝ մտնել, թռչել, կորցնել։

Բազմապատկական – ցույց է տալիս կրկնվող գործողություն՝ կտրատել, թռչկոտել, ծեծկռտել։

Պատճառական – ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը մեկ ուրիշին է ստիպում անել բան՝
խաղալ → խաղացնել, մտնել → մտցնել, թռչել → թռցնել։

կրավորական:  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Հիշիր կարճ.

Ածական՝ ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր։

Բայ՝ ինչ անել, ինչ լինել։

Ածական՝ որակական, հարաբերական։

Բայ՝ խոնարհում ունի, կարող է լինել ժխտական։

Ածանցավոր բայեր՝ սոսկածանցավոր, բազմապատկական, պատճառական, կրավորական:։


VI. Նախադասության անդամներ

Ենթակա

Նախադասության այն անդամն է, որը կատարում է գործողությունը։

Պատասխանում է՝
ով, ինչ

Օրինակ՝
Արամը կարդում է


Ստորոգյալ

Ցույց է տալիս, թե ինչ է անում ենթական։

Օրինակ՝
Արամը կարդում է


Ուղղակի խնդիր

Գործողության անմիջական առարկան է։

Պատասխանում է՝
ում, ինչ

Օրինակ՝
Արամը կարդում է գիրքը


Անուղղակի խնդիր

Ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որին ուղղված է գործողությունը։

Պատասխանում է՝
ում, ինչին

Օրինակ՝
Արամը նամակ գրեց ընկերոջը


Ներգործող խնդիր

Ցույց է տալիս այն միջոցը կամ առարկան, որով կատարվում է գործողությունը։

Օրինակ՝
Նա կտրեց հացը դանակով


Որոշիչ

Բնութագրում է գոյականը։

Պատասխանում է՝
ինչպիսի, որ, որքան

Օրինակ՝
գեղեցիկ աղջիկ


Հատկացուցիչ

Ցույց է տալիս պատկանելություն։

Պատասխանում է՝
ում, ինչի

Օրինակ՝
Արամի գիրքը


Բացահայտիչ

Բացատրում կամ հստակեցնում է բառը։

Օրինակ՝
Արամը՝ մեր դասարանի լավագույն աշակերտը, հաղթեց


VII. Կապային բառեր

Մինչև – Կսպասեմ մինչև երեկո
Մինչ – Մինչ ես եկա, նա գնաց
Ներքո – Սեղանի ներքո գնդակ կար
Չնայած – Չնայած անձրևին, գնացինք
Հանուն – Պայքարում է հանուն արդարության

VIII. Նախադասության տեսակներ

Պարզ
մեկ ստորոգյալ ունի

Արամը կարդում է

Բարդ
երկու կամ ավելի նախադասություն ունի

Երբ եկա, նա գնացել էր

Ըստ նպատակի

Հաստատական
Նա եկավ

Հարցական
Նա եկա՞վ

Բացականչական
Ինչ գեղեցիկ օր է


IX. Բառակազմություն

Բառերը կազմվում են տարբեր ձևերով։

Արմատ
բառի հիմնական մասը

գր

Նախածանց
ավելանում է բառի սկզբում

վերագրել

Վերջածանց
ավելանում է բառի վերջում

գրություն

Բարդ բառ
կազմված է երկու արմատից

գրասեղան

06.03.23

Շուն-աշուն, արև-բարև, շուն-բուն, վախ-աղ սպիտակ-պիտակ, միս-փիս, ոտ-հոտ, նուշ-անուշ։

Գրաֆիկներ կոորդինատային հարթության

Առաջադրանքներ 2

1.Պարզիր տրված գրաֆիկի B կետի x և y կոորդինատները:

Պատասխան՝ B կետի կոորդինատներն են՝

x=2

y=3

2.Նայիր տրված նկարին և պատասխանիր հարցին:

Ի՞նչ կախվածություն է ցույց տալիս գրաֆիկը՝ 10-16, 12-17, 14-15, 16-14, 18-17, 20-19:

3.Ուշադիր նայիր ցուցադրված գրաֆիկին:

Գտիր գրաֆիկի վրա գտնվող կետերի աբսցիսներից ամենափոքրը:

Պատասխան՝18,22

4.Այս գրաֆիկը ցույց է տալիս եկամուտի կախվածությունը վաճառված սալորի քանակից:

Խանութում վաճառվեց 24 կգ սալոր: Որոշիր վաճառքից առաջացած եկամուտը:

Եկամուտը կազմում է 2400 դրամ:

5.Գտիր ցուցադրված գրաֆիկի կետերի օրդինատներից ամենամեծը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

2500

մեծագույնը չկա

2700

2600

6.Գտիր տրված գրաֆիկի վրա գտնվող այն կետը, որի կոորդինատներն են՝ (11;12)

Ընտրիր ճիշտ պատասխանը:

D

O

այդպիսի կետ չկա

G

H

7.Գրաֆիկի օգնությամբ պատասխանիր ներքևի հարցին:

Որքա՞ն է այն ամբողջ կոորդինատներով կետի աբսցիսը, որի օրդինատը հավասար է տասնմեկի:

Պատասխան՝ 5

8.Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը՝ կախված ապրանքի քանակից:

Լրացրու հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ)                           Եկամուտ (դրամ)                               
212100
212100

9.Տրված գրաֆիկը ցույց է տալիս y մեծության կախվածությունը x մեծությունից:

Պարզիրy-ը, եթե x=5-ի:

Պատասխան՝ y=11-ի

10.Տրված գրաֆիկը ցույց է տալիս y մեծության կախվածությունը x մեծությունից:

1. Պարզիրy-ը, եթե x=5-ի:

Պատասխան՝ y=3-ի

2. Պարզիրx-ը, եթե y=11-ի:

Պատասխան՝ x=10-ի

11.Ուշադիր նայիր ներքևի գրաֆիկին:

Լրացրու աղյուսակի դատարկ վանդակները:

x034714
y026810

12.Գրաֆիկը ցույց է տալիս Արամի անցած ճանապարհը իր ճանապարհորդության ընթացքում:

Քանի՞ կմ անցավ Արամը13 ժամում:

Պատասխան՝ 12 կմ:

13.Այս գրաֆիկը նկարագրում է զբոսաշրջիկի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում: 

1. Քանի՞ ժամում զբոսաշրջիկը անցավ 11 կմ-ը:

Պատասխան՝ 10 ժամում:

2. Ո՞ր ժամին զբոսաշրջիկըերկրորդ անգամ նստեց հանգստանալու:

Պատասխան՝ ժամը 6-ին:

3. Քանի՞ ժամ զբոսաշրջիկը հանգստացավ առաջին անգամ:

Պատասխան՝  2 ժամ:

14.Այս գրաֆիկը ցույց է տալիս օդի ջերմաստիճանը հոկտեմբեր ամսվա 15-ից 28-ը:

1. Որոշիր օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին:

Պատասխան՝ 5 աստիճան: 

2. Ո՞րն էր հոկտեմբեր ամսվա ամենատաք օրը:

30

27

6

28

Design a site like this with WordPress.com
Get started