ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ԱՅՍ ԹԵՄԱՆ՝ ԿԿԱՐՈՂԱՆԱՍ
1.Նկարագրել աշխարհաքաղաքական իրադրությունը, ԽՍՀՄ ու ՀԽՍՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական
իրավիճակը 1988-1991 թթ..:
2.Ներկայացնել և համեմատել 1988-1991 թթ.. հայոց պատմության առանցքային դրվագները, կարևոր փաստերը,
երևույթները, իրադարձությունները, վերլուծել դրանց արդյունքները, հետևանքները:
3.Բնութագրել և համեմատել տվյալ շրջափուլի ակնառու անձանց գործունեությունը:
4.Վերլուծել Հայաստանի Հանրապետության ստեղծման գործընթացը:
5.Կարևորել Արցախյան շարժման նոր փուլի սկզբնավորման, համազգային շարժման ծավալման պատմական
նշանակությունը:
6.Մեկնաբանել տարածաշրջանի իրադրությունը, ՀՀ արտաքին քաղաքական և ներքաղաքական իրավիճակը:
7.Բացահայտել և մեկնաբանել պետական կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական կյանքը,
հասարակական հարաբերությունները, վերլուծել դրանց փոփոխությունները խորհրդային ժամանակաշրջանի
համեմատությամբ։
8.Արժևորել անկախացման և պետականաշինության գործընթացները ՀՀ-ում, վերլուծել ներքին և արտաքին
մարտահրավերները:

Գլուխ 4.1 Ղարաբաղյան շարժման սկիզբը.
ԼՂ-ն Ադրբեջանի կազմում
20-րդ դ. վերջին համաշխարհային մրցակցության մեջ ԽՍՀՄ-ը տնտեսապես ու տեխնոլոգիապես էականորեն զիջում էր հիմնական հակառակորդ ԱՄՆ-ին։ Դրան նպաստում է
նաև ներքին դրությունը՝ պետության պարտադրանք բոլոր ոլորտներում, խոսքի և ազատությունների սահմանափակում, տնտեսական լճացում և այլն։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր
քարտուղար Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ ԽՍՀՄ ղեկավարությունը ձեռնամուխ եղավ
«Վերակառուցման» քաղաքականության իրականացմանը։ Նոր իրավիճակ ստեղծվեց երկրում՝ սրելով սոցիալ-քաղաքական խնդիրները։ «Վերակառուցման» քաղաքականությունը
Հայաստանում ունեցավ նույնատիպ դրսևորում, ինչպիսին մյուս հանրապետություններում։
Բարեփոխումները մասնակի էին ու ոչ արմատական։ Առկա խնդիրները հաղթահարելու
փոխարեն դրանք ստեղծում էին նորերը՝ չտալով լուծումներ ու փաստացի խորացնելով
ներպետական ճգնաժամը։ Նոր քաղաքականությունը բերում էր խոսքի որոշակի ազատություն,
տնտեսական աշխուժություն, բայց միևնույն ժամանակ հանգում բյուջեի կրճատմանը, արտադրողականության նվազմանը, կենսամակարդակի անկմանը, անբավարար վերահսկողությանը, կուսակցական-պետական բյուրոկրատիայի դիմադրությանը և այլն։

ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ԽՍՀՄ շրջանում Ադրբեջանի կազմում մնացած Լեռնային
Ղարաբաղը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ (ԼՂԻՄ)։ Բնակչության 20%-ը ադրբեջանցիներ էին, 80%-ը՝ հայեր։ Հայերը պահպանում
էին իրենց լեզուն, կրոնը։ Սակայն գլխավոր
պաշտոններին հիմականում նշանակվում էին
ադրբեջանցիներ։
ԼՂԻՄ-ը տնտեսապես Ադրբեջանական ԽՍՀ կառուցվածքում էր, իսկ ազգային-մշակութային
կապերով կապված էր Հայկական ԽՍՀ-ի հետ։
Ադրբեջանի առաջնահերթությունը ԼՂԻՄ-ը հումքային գոտի դարձնելն էր։ Հայկական մշակութային կոթողների ու արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունք չկար։ Այն նույնիսկ ուղեկցվում էր յուրացման միտումերով։
Ադրբեջանը ԼՂ-ում վարում էր ազգային փոքրամասնություններին թուլացնելու քաղաքականություն։ Աճում էր հայերի արտագաղթը։ Իրավիճակը, սակայն, լուրջ լարվածություն չէր
առաջացնում հայերի ու ադրբեջանցիների միջև, քանի որ երկու հանրապետություններն էլ
գտնվում էին ԽՍՀՄ կազմում՝ նույն սոցիալ-քաղաքական միջավայրում։ Սակայն 1980-ական
թթ.. խնդիրը նոր նշանակություն ստացավ Հայաստանի հետ վերամիավորման հարցադրումով։ ԽՍՀՄ իշխանությունները ոչ միայն հրաժարվեցին լուծում տալ հարցին, այլև իրենց քաղաքականությամբ նպաստեցին, որ հակասությունները վերաճեն ռազմական առճակատման։

Շարժման մեկնարկը։ 1988 թ. փետրվարի
20-ին ԼՂԻՄ պատգամավորների մարզային խորհուրդը դիմում է Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ-ների, ինչպես նաև ԽՍՀՄ
Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին
վերամիավորելու հարցով։ Փետրվարի 21‑ին
ԽՄԿԿ քաղբյուրոն դիմումը գնահատում է որպես ծայրահեղականների ու ազգայնականների նախաձեռնություն։ Խնդիրն անտարբերության մատնելու այդ վերաբերմունքը արժանանում է Հայաստանի և ԼՂԻՄ բնակչության
դժգոհությանը։ Մեկնարկում են հանրահավաքներ ու բողոքի զանգվածային ակցիաներ։
Սումգայիթյան ոճրագործություն։
Իրավիճակը աստիճանաբար թեժանում է՝
հանգելով ազգամիջյան թշնամանքի։ Դրա
առաջին խոշոր դրվագը 1988 թ. փետրվարի
27-29-ին Բաքվին հարակից Սումգայիթ քաղաքում հայերի դեմ ոճրագործությունն էր։
3 օր շարունակ հայ բնակչությունը կազմակերպված խմբերի կողմից ենթարկվեց սպանության, բռնաբարության, ծեծի և կողոպուտի։
ԽՍՀՄ զորքերը միջամտեցին միայն ջարդերի երրորդ օրը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվեց 26 հայ և 6 ադրբեջանցի։ Ըստ
տարբեր ուսումնասիրությունների՝ այս թվերը
խիստ նվազեցված են։
ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍՕՐ
Դասընկերներիդ հետ քննարկի՛ր ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ կեցվածքը և ի՞նչ
հետևանքներ ունեցավ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք երրորդ կողմի ներգրավվածությունը հակամարտություններին։ Ներկայումս երրորդ կողմերի ներգրավվածության նպատակները
արդյոք նո՞ւյնն են։
Ա1 ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Արտագաղթ – մարդկանց զանգվածային դուրս գալ երկրից՝ տնտեսական ու քաղաքական պատճառներով
ՀԽՍՀ – Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ԱԽՍՀ – Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղբյուրո – ԽՄԿԿ բարձրագույն քաղաքական ղեկավար մարմին
Սումգայիթ – քաղաք Ադրբեջանում, որտեղ 1988-ին տեղի ունեցան հայերի ջարդեր
Միխայիլ Գորբաչով – ԽՍՀՄ ղեկավար, «վերակառուցման» նախաձեռնող
ԽՄԿԿ գլխավոր քարտուղար – ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության ղեկավար
Համաշխարհային մրցակցություն – ԱՄՆ–ԽՍՀՄ տնտեսական/քաղաքական պայքար
Տնտեսական լճացում – տնտեսության կանգ ու անկում ԽՍՀՄ-ում
Պետության պարտադրանք – համակարգ, որտեղ պետությունը վերահսկում է ամեն ինչ
Վերակառուցում – Գորբաչովի բարեփոխումների քաղաքականություն
Հումքային գոտի – տարածք, որից վերցնում են բնական ռեսուրսներ
Ինքնավար մարզ – տարածք, որը ունի սահմանափակ ինքնակառավարում պետության մեջ
Ա2. Հիմնական գաղափարներ
ա. ԼՂ վիճակը Ադրբեջանի կազմում
Հայերը մեծամասնություն էին, բայց քաղաքական ուժը ադրբեջանցիների ձեռքում էր։ Կային անհավասարություն, տնտեսական անտեսում և արտագաղթ։
բ. Սումգայիթյան ջարդեր
1988-ին կազմակերպված հարձակումներ հայերի վրա՝ սպանություններ, բռնություններ։ Ուժերը միջամտեցին ուշ, զոհեր եղան։
գ. ԽՍՀՄ քաղաքականությունը ԼՂ հարցում
ԽՍՀՄ-ը մերժում էր վերամիավորումը՝ պահպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձում էր չխորացնել կոնֆլիկտը, բայց իրականում թույլ տվեց լարվածության աճ։
Ա3. Քննադատական մտածողություն
1. Ինչու մերժվեց ԼՂԻՄ դիմումը
Քանի որ ԽՍՀՄ-ը վախենում էր ազգային շարժումների տարածումից և չէր ուզում փոխել սահմանները։
2. Ադրբեջանի ազդեցության մեթոդներ
Քաղաքական վերահսկողություն, պաշտոնների ադրբեջանցիներով զբաղեցում, տնտեսական ճնշում, մշակութային անտեսում։
3. Սումգայիթի պատճառը
Ազգային լարվածություն, պետական թույլ վերահսկողություն և հնարավոր կազմակերպված գործողություն՝ հայերի դեմ ճնշման համար։
Ա4. Պատճառ և հետևանք
Սումգայիթի ջարդերը, ըստ նշվածի, կարծես կազմակերպված էին՝ ցուցակներով, նախապատրաստված խմբերով։
Նպատակը՝ հայերին վախեցնել ու արտագաղթի ստիպել, ԼՂ հարցում ճնշում ստեղծել։
ԽՍՀՄ-ը հնարավոր էր կանխել, որովհետև ուներ բանակ և վերահսկողություն, բայց միջամտեց ուշ կամ թույլ՝ քաղաքական պատճառներով։
Գործնական առաջադրանք – Վերակառուցում
Պատճառներ – տնտեսական ճգնաժամ, ԽՍՀՄ թուլացում, ԱՄՆ–ԽՍՀՄ մրցակցություն
Էություն – բարեփոխումներ՝ տնտեսության և քաղաքականության մեջ
Ուղղություններ – տնտեսություն, քաղաքական ազատացում, բաց խոսք, կառավարման փոփոխություն
