Դաս.17. (Փետրվարի 9 — 13).

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

այն էներգիան է, որ հոսանքը փոխանցում է շղթային։
Բանաձևը՝ A = UIt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

ջոուլ (Ջ)։

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

աշխատանքի կատարում է մեկ վայրկյանում։

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

վատտ, կիլովատ , մեգավատ:
1 կՎտ = 1000 Վտ։

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

կիլովատ·ժամ։
1 կՎտ·ժ = 3.6 × 10⁶ Ջ։

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

վերցնում են տարբեր դիմադրությամբ հաղորդիչներ, անցկացնում նույն հոսանքը և նկատում, որ մեծ դիմադրությամբը ավելի է տաքանում։

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I²Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի քառակուսուն, դիմադրությանը և ժամանակին։

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Հաղորդիչը տաքանում է, որովհետև էլեկտրոնները բախվում են ատոմներին և էներգիան փոխակերպվում է ջերմության։

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

ապակե բալոն, ներսում բարակ վոլֆրամե թել, որը շիկանալով լույս է տալիս։

Դաս.16. (Փետրվարի 2 — 6).Թեմայի կրկնություն․Լուծել խնդիրները՝

Q — էլեկտրաքանակը (Կլ/Կուլոն),
I — հոսանքի ուժը (Ամպեր),
t — ժամանակը (վրկ):

1.Որոշեցե՛ք հոսանքի ուժը էլեկտրալամպում, եթե դրա միջով 10- ր-ում անցնում է 300 Կլն էլեկտրաքանակ:

    I = Q/t = 300 / 600 = 0.5

    2.Ի՞նչ էլեկարաքանակ կանցնի 2 ր-ով շղթային միացրած գալվանոմետրի կոճով, եթե հոսանքի ուժը շղթայում 12 մԱ է:

      Q = I •t = 0.012 • 120 = 1.44

      3.Շղթայում (նկ. 279) միացված են երկու ամպերմետրեր: Al ամպերմետրը ցույց է տալիս 0,5 Ա հոտանքի ուժ: Լամպի միջով ի՞նչ էլեկտրաքանակ է անցնում 10 րոպեում:

        Q = 0.5 • 600 = 300

        4.Սալիկը միացված է լուսավորման ցանցին: Դրանով ի՞նչ էլեկտրա-քանակ է անցնում 10 ր-ում, եթե հոսանքի ուժը հաղորդալարում 5 Ա է:

          Q = 5 •600 = 3000

          5.Դիմադրատարրի վրա 110 Վ լարման դեպքում հոսանքի ուժը դրա նում հավասար է 4 Ա: Ի՞նչ ըարում պետք է տալ դիմադրատարրին, որպեսզի հոսանքի ուժը դրանում դառնա 8 Ա:

            R = U/I = 110 / 8 = 13.75Ω

            6.Դիմադրատարրի սեղմակներին 220 Վ լարման դեպքում հոսանքի ուժը 0,1 Ա է։ Ի՞նչ լարում է մատուցված դիմադրատարրին, եթե հոսանքի ուժը դրանում հավասար է 0,05 Ա։

              R = U/I = 220 / 0.1 = 2200 Ω

              U = I • R = 0.05 • 2200 = 110

              Հունվարի 26 — 30Դաս.15. (26.01 — 30.01).Պատասխանել և բլոգում ներկայացնել հետևյալ հարցերի պատասխանները՝Կրկնել անցած թեմաները։

              ՆՈՐ ԹԵՄԱ
              Թեմա 9.
              § 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:
              § 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

              1.Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

                Հոսանքի աշխատանքը էն էներգիան է, որ հոսանքը փոխանցում է շղթայում։
                Բանաձևը՝ A = U·I·t
                աշխատանքը հավասար է լարման, հոսանքի և ժամանակի արտադրյալին։

                2.Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

                  ջոուլ (Ջ)։

                  3.Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:

                    մեկ վայրկյանում կատարվող աշխատանքը։
                    Բանաձևը՝ P=U•I:

                    4.Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

                      Հզորության միավորներ՝ վատտ (Վտ), կիլովատ (կՎտ), մեգավատ (ՄՎտ)։
                      1 կՎտ = 1000 Վտ։

                      5.Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:

                        կիլովատ-ժամ (կՎտ·ժ)։
                        1 կՎտ·ժ = 3,6·10⁶ Ջ։

                        6.Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

                          Ջոուլ-Լենցի փորձով՝ տարբեր դիմադրությամբ հաղորդիչներ միացնելով նույն հոսանքին։

                          7.Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

                            Q = I²·R·t։

                            8.Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

                              հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի քառակուսուն, դիմադրությանը և ժամանակին։

                              9.Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

                                էլեկտրոնները բախվում են ատոմներին և էներգիան փոխվում է ջերմության։

                                10.Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

                                  բարակ մետաղալար (շիկացման թել), որը փակված է ապակե գնդի մեջ։

                                  Դաս 14.    (15.12 — 19.12).

                                  Թեմատիկ հարցեր, խնդիրներ և առաջադրանքներ՝

                                  Խնդիր 1.  2 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

                                  50

                                  Խնդիր 2.35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ: 

                                  Փոքր լարումը 7 Օմ ռեզիստորի վրա է, 5 անգամ փոքր է։

                                  Խնդիր 3.

                                  Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է : Որոշել R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ’ R2= 5 Օմ: Որքան է հոսանքի ուժը  AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

                                  R3 = 3Ω, հոսանք I = 0.6,A

                                  Խնդիր 4.Նկարում պատկերված շղթայում ամպերաչփը ցույց է տալիս 1,5 Ա, իսկ վոլտաչափը՝ 12 Վ:  Որոշել R2 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ է:


                                  R2=6Ω

                                  Խնդիր 5. Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

                                  R​=R1​+R2​=6+8=14Ω

                                  Խնդիր 6. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

                                  R = 16,5Ω

                                  Խնդիր 7.  Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է: 

                                  R2​=45Ω

                                  Դաս 13.    (08.12 – 12.12)

                                  Էլեկտրական շղթայի օրինակ՝ որտեղ երևում է զուգահեռ միացման առավելությունը
                                  Տան լամպերը կամ վարդակները. եթե մեկը անջատվում է կամ փչանում, մյուսները շարունակում են աշխատել։ Հաջորդաբար միացման դեպքում մեկի անջատվելը կկտրի ամբողջ շղթան։

                                  Հոսանքի ուժերի կապը զուգահեռ միացված սպառիչներում + փորձ
                                  Զուգահեռ ճյուղերում հոսանքի ուժերը հավելվում են և միասին կազմում են հիմնական (չճյուղավորված) հատվածով անցնող հոսանքը։
                                  Փորձը՝
                                  Միացնում ենք երկու լամպ զուգահեռ։ Ամպերմետրով չափում ենք հոսանքը յուրաքանչյուր լամպի ճյուղում, հետո չափում ենք հոսանքը ընդհանուր հատվածում։ Տեսնում ենք, որ ընդհանուր հատվածի հոսանքը հավասար է երկուսի չափման գումարին։

                                  Ո՞ր մեծությունն է նույնը զուգահեռ միացված սպառիչների համար + փորձ
                                  Զուգահեռ միանալու դեպքում բոլոր սպառիչների վրա լարումը նույնն է։
                                  Փորձը՝
                                  Վոլտմետրով չափում ենք լարումը յուրաքանչյուր լամպի վրա. բոլոր չափումները ստացվում են նույնն, ինչը ապացուցում է, որ լարումը չի փոխվում։

                                  Ինչպես են որոշում զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը (բացատրությամբ)
                                  Քանի որ զուգահեռ ճյուղերով անցնող հոսանքները գումարվում են, իսկ լարումը բոլոր ճյուղերում նույնն է, ապա ամբողջ տեղամասով անցնող ընդհանուր հոսանքը ավելի մեծ է, քան միայն մեկ դիմադրիչ լիներ։
                                  Եվ քանի որ ավելի մեծ հոսանք է անցնում նույն լարման դեպքում, դա նշանակում է՝ ամբողջ տեղամասը «ընդհանուր դիմադրությամբ» ավելի թույլ է դիմադրում, այսինքն՝ նրա դիմադրությունը փոքր է, քան ամենատարբեր անհատական դիմադրությունները։

                                  Ո՞ր տեղամասի դիմադրությունն է ավելի մեծ և ինչու
                                  Առաջին տեղամասը ունի մեկ 5 Օմ դիմադրություն։
                                  Երկրորդ տեղամասում կա 5 Օմ և 10 Օմ դիմադրիչ՝ զուգահեռ միացված։ Զուգահեռ միացման դեպքում ընդհանուր դիմադրությունը միշտ փոքր է, քան ամենափոքր դիմադրիչը։ Այսինքն՝ երկրորդ տեղամասի դիմադրությունը 5 Օմ-ից էլ փոքր է։
                                  Ուստի ավելի մեծ դիմադրությունն ունի առաջին տեղամասը։

                                  Դաս 12.    (01.12 — 05.12)

                                  1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլ. շղթայում:

                                  Փոխակերպում․ էլեկտրական էներգիա → ջերմային, լուսային կամ մեխանիկական էներգիա։

                                  2. Ինչի՞ց է կախված  էլ. շղթայի սպառիչներում անջատված էներգիան:

                                  Կախված է սպառիչի դիմադրությունից, հոսանքի ուժից և աշխատանքի ժամանակից։

                                  3. Ինչպիսի՞ն է հոսանքի ուժը հաջորդաբար միացված սպառիչներում, ինչպես նաև դրանք միացնող հաղորդալարերում:

                                  Հաջորդաբար միացված սպառիչներում հոսանքի ուժը բոլորում նույնն է։

                                  4. Ինչպե՞ս են հաշվում լարումը  հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:

                                  Լարում՝ U=U1​+U2​+U3​+…

                                  5.Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը:

                                  Դիմադրություն՝ R=R1​+R2​+R3​+…

                                  6. Բերել էլ. շղթայի օրինակներ, որտեղ երևում է, սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

                                  Զուգահեռ միացման առավելություն օրինակ՝ տան լույսերը․ եթե մեկը այրվի, մյուսները աշխատում են։

                                  7. Ի՞նչ առընչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված  սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասերում:

                                  Կապը՝ I= I1​+I2​+I3​+…

                                  8. Իրար միացված բոլոր սպառիչների համար որ էլեկտրական մեծությունն է նույնը:

                                  Զուգահեռ միացման դեպքում բոլոր սարքերում լարումը նույնն է։

                                  9.Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:

                                  Զուգահեռ միացվածների ընդհանուր դիմադրությունը գտնում են հատուկ բանաձևով, որտեղ դիմադրությունները հաշվվում են որպես հակադարձ թվեր։

                                  Դաս 11. (24.11-28.11)

                                  1. Ինչպե՞ս է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;

                                  Դիմադրությունը մեծանում է երկարությամբ, նվազում է հատույթի մակերեսով, կախված է նյութից.
                                  Բանաձևը → R = ρ · l / S

                                  2. Ինչի՞ց է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:

                                  Տեսակարար դիմադրությունը կախված է նյութի տեսակից, նրա կառուցվածքից և ջերմաստիճանից։

                                  3. Ի՞նչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:

                                  Տեսակարար դիմադրության միավոր՝ Օմ·մետր

                                  4. Ի՞նչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպե՞ս են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:

                                  Ռեոստատը օգտագործում են հոսանքը կարգավորելու համար։ Սխեմայում պատկերվում է՝ սլայդերով դիմադրություն (դիմադրություն + սլայդող շարժիչ)։

                                  5. Հաստատաուն հոսանքի ուժի ո՞ր արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:

                                  Վտանգավոր՝ 0.03–0.05 A

                                  Խիստ վտանգավոր՝ 0.05 A և ավելի

                                  6. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:

                                  Բուժական նպատակներով հաստատուն հոսանքով անում են՝
                                  էլեկտրոֆորեզ, ցավի նվազեցում, արյան շրջանառության բարելավում։

                                  7. Բուժական ի՞նչ նպատակներով է օգտագործվում հաստատուն էլեկտրական հոսանքը:

                                  Նույնը՝ էլեկտրոֆորեզ, մկանների տոնուսի կարգավորում, բուժական գրգռումներ։

                                  8. Նկարագրեք, թե ինչպես է լիցքավորվում ամպը: Ամպի ո՞ր շերտերն են լիցքավորվում դրականորեն և ո՞ր շերտերը` բացասականորեն:

                                  Ամպը լիցքավորվում է օդի ներսում սառույցի և ջրի մասնիկների հարվածումներով։
                                  Վերին շերտը՝ դրական, ստորին շերտը՝ բացասական։

                                  9. Ինչու՞ է ամպամած եղանակին գետինը լիցքավորվում: Ո՞ր երևույթն է գետնի լիցքավորման պատճառը: Ի՞նչ նշանի լիցք է ձեռք բերում գետինը:

                                  Ամպի բացասական ստորին շերտը ինդուկցիայով լիցքավորում է գետինը։
                                  Գետինը դառնում է դրական լիցքավորված։

                                  10. Նկարագրեք կայծակի առաջացման սկզբնական փուլը: Ինչպե՞ս է գոյանում կայծակի անցուղին: 

                                  Կայծակի սկզբում առաջանում է նախահոսք՝ մթնոլորտում իոնացված նեղ միջանցք։
                                  Այդ միջանցքով հետո անցնում է հիմնական կայծային արտազատումը՝ կայծակը։

                                  Դաս 10. (17.11-21.11)

                                  §12.Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի    համար:

                                  1. Ինչպե՞ս են կապված տրված հաղորդչում հոսանքի ուժի և լարման արժեքները:

                                  Հոսանքի ուժը ուղղակի համեմատական է հաղորդչի ծայրերին կիրառված լարմանը. U–ն որքան մեծ է, I–ն նույնպես մեծանում է:

                                  2. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրությունը:

                                  Հաղորդչի էլեկտրական դիմադրությունը այն ֆիզիկական մեծությունն է, որը ցույց է տալիս՝ ինչքանով է հաղորդիչը խոչընդոտում էլեկտրոնների շարժմանը:

                                  3. Ինչպիսի՞ն է տարբեր հաղորդիչներում հոսանքի ուժի արժեքների և այդ հաղորդիչների դիմադրությունների կապը նույն լարման դեպքում:

                                  Նույն լարման դեպքում այն հաղորդիչում հոսանքի ուժը մեծ է, որի դիմադրությունը փոքր է, և փոքր է այն հաղորդիչում, որի դիմադրությունը մեծ է:

                                  4. Ինչպե՞ս է սահմանվում հաղորդչի էլեկտրական դիմադրության միավորը՝ օհմը: Էլեկտրական դիմադրության ուրիշ ի՞նչ միավորներ գիտեք:

                                  1 օհմ դիմադրություն ունի այն հաղորդիչը, որի ծայրերին 1 վոլտ լարում կիրառելու դեպքում նրա միջով անցնում է 1 ամպեր հոսանք։ Այլ միավորներ՝ կիլոօհմ (kΩ), մեգօհմ (MΩ):

                                  5. Կախված է արդյոք հաղորդչի դիմադրությունը նրա ծայրերին կիրառված լարումից: Իսկ հաղորդչում հոսանքի ուժից: Պատասխանը հիմնավորեք:

                                  Դիմադրությունը չի կախված լարումից և հոսանքի ուժից, քանի որ այն նյութական և կառուցվածքային բնութագիր է, որը կախված է միայն նյութից, ջերմաստիճանից, երկարությունից և հատույթի մակերեսից:

                                  6. Ձևակերպեք Օհմի օրենքը: Օհմի օրենքից որոշեք շղթայի տեղամասում լարումը՝ արտահայտված հոսանքի ուժով և դիմադրությամբ:

                                  Օհմի օրենքը ասում է՝ հաղորդչում հոսանքի ուժը ուղիղ համեմատական է լարմանը և հակադարձ համեմատական է դիմադրությանը. I = U / R.
                                  Լարումը՝ U = I · R:

                                  7. Ի՞նչ տեսք ունի հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի հայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը:

                                  Գրաֆիկը ուղիղ գիծ է, որը անցնում է սկզբնակետով. U–ն մեծացնելու հետ I–ն ուղիղ համեմատականորեն մեծանում է:

                                  Դաս 9. (10.11-14.11)

                                  1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

                                  Էլեկտրական շղթայում էլեկտրական էներգիան փոխվում է ջերմության, լույսի կամ մեխանիկական էներգիայի։

                                  2.Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:

                                  Հոսանքի աշխատանքը էներգիա է, որը կատարվում է լիցքը շարժելու համար։

                                  3.Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:

                                  Լարումը ցույց է տալիս, թե ինչ աշխատանք է կատարվում մեկ կուլոն լիցքը տեղափոխելու համար՝ U=A/q

                                  4.Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ ոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:

                                  1 վոլտ է, երբ 1 կուլոն լիցքի վրա կատարվում է 1 ջուլ աշխատանք։ Միավորներ՝ մՎ, Վ, կՎ։

                                  5.Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

                                  Վոլտաչափը սարք է, որ չափում է լարումը։

                                  6.Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:

                                  Զուգահեռ միացում՝ երբ տարրերը միացված են նույն երկու կետերի միջև։ Վոլտաչափը միացնում են զուգահեռ։

                                  7.Ի՞նչ սխալներ կան պատկերված սխեմայում:

                                  Ամպերաչափը սխալ է՝ միացված է զուգահեռ, պետք է շարքով։
                                  Վոլտաչափը սխալ է՝ միացված է շարքով, պետք է զուգահեռ։

                                    Լուծել խնդիրները՝

                                    1.Հաղորդչում հոսանքի ուժը 10 Ա է: Որոշեք 1 ժամում այդ հաղորդչի լայնական հատույթով անցած էլեկտրոնների գումարային զանգվածը: (Հիշեցում՝ e — Մեկ էլեկտրոնի լիցքի մոդուլը՝ e = 1 ,6 * 10^ -19 Կլ: Էլեկտրոնի զանգվածը` m = 9,1* 10^-31 կգ):

                                    I=10A, t=1ժ=3600վրկ

                                    q= I×t =10×3600= 36000Կլ

                                    N= q/e =36000/1.6×10−19=2.25×1023 էլեկտրոն

                                    m=N×9.1×10−31=2.05×10−7 կգ

                                    Պատասխան՝ 2.05×10−7 Կգ (կամ մոտ 0.000000205 կգ)

                                    Դաս 8.    (03.10-07.10) 

                                    §10. Հոսանքի ուժ։ Ամպերաչափ։ 

                                    Առաջադրվող հարցեր՝ 

                                    1. Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

                                    Որպեսզի կարողանանք չափել և համեմատել հոսանքի չափը։

                                    2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շար đúng:

                                    Քաոսայինը անկանոն է, ուղղորդվածը՝ մի ուղղությամբ։

                                    3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

                                    Երբ հոսանքի ուժը ժամանակի ընթացքում չի փոխվում։

                                    4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

                                    Հոսանքի ուժը՝ I=q/t ցույց է տալիս լիցքի անցումը մեկ վայրկյանում։ Միավոր՝ Ամպեր (A)։ Մասնային՝ մԱ, մկԱ։

                                    5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

                                    q=I×t։

                                    6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` կուլոնը:

                                    Երբ 1 Ա հոսանքը անցնում է 1 վրկ ընթացքում՝ 1 Կուլոն։

                                    7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

                                    Սարք է հոսանքի ուժը չափելու համար։ Հիմնված է մագնիսական դաշտի վրա։

                                    8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

                                    Հոսանքի ուժի մեծությամբ։

                                    9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

                                    Միացնում են շղթայի մեջ՝ հաջորդաբար, որպեսզի հոսքը անցնի նրա միջով։

                                    10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

                                    Երբ սպառիչները միացված են մեկը մյուսի հետևից։ Ամպերաչափը միացնում են չափվող սպառիչին հաջորդաբար։

                                    11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

                                    Գծագիր, որտեղ ցույց են տրված շղթայի մասերը և կապերը։

                                    12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասա րաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:

                                    Ինչու՞:

                                    Որպեսզի չափումը լինի ճշգրիտ և հեշտ ընթեռնելի։

                                    Design a site like this with WordPress.com
                                    Get started