Էլեկտրական հոսանք

1.Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ:
Լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել հաղորդչի ներսում։
ա. Մետաղներում՝ էլեկտրոններ,
բ. Էլեկտրոլիտներում՝ իոններ։

2.Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքակիրների ուղղորդված շարժումն

3.Ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը և ինչու՞ հոսանքը կարճատև է:
Բ-ն լիցքավորվում է, երբ էլեկտրոնները անցնում են մետաղալարով, բայց հոսանքը կարճատև է, որովհետև լիցքերը արագ հավասարվում են։

4.Ի՞նչ լիցքակիրների շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Էլեկտրոնների և փոսիկների (դրական անցքեր) միացմանով։

5.Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Ընդունված է, որ հոսանքը ուղղված է դրականից դեպի բացասական։

6.Ե՞րբ է հաղորդչով անցնող հոսանքը չընդհատվող:
Երբ կա հոսանքի աղբյուր, որը մշտապես ապահովում է լիցքերի շարժումը։

7.Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:
Սարք, որը պահպանում է լիցքերի տարբերությունը՝ ապահովելով հոսքի շարունակականությունը։

8.Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Երկու տարբեր մետաղներից (էլեկտրոդներ) և էլեկտրոլիտից։

9.Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Աղբյուր, հաղորդալարեր, սպառիչ և անջատիչ։

10.Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ միացված է սպառիչ:
Էլեկտրաքիմիական ռեակցիաների արդյունքում առաջանում է լիցքերի հոսք, որը սնուցում է սպառիչը։

11.Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Քիմիական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

12.Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:
Սարք, որը կարող է կուտակել էլեկտրական էներգիա և հետո տալ այն։

13.Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:
Օգտագործվում են հեռախոսներում, մեքենաներում, լապտերներում, համակարգիչներում։

14.Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ, և օրինակներ:
Սարքեր, որոնք վերածում են տարբեր տեսակի էներգիաներ էլեկտրականի՝ օրինակ՝ գալվանական տարր, կուտակիչ, դինամո, գեներատոր։

Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

Էլեկտրական հաղորդիչներ են այն նյութերը, որոնք հեշտությամբ անց են կացնում էլեկտրական հոսանքը: Այս նյութերում էլեկտրոնները ազատ շարժվում են, ինչի շնորհիվ էլեկտրական հոսքը կարող է հեշտ անցնել դրանց միջով:

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնք չեն անցկացնում (կամ շատ վատ են անցկացնում) էլեկտրական հոսքը։ Այս նյութերում էլեկտրոնները կապված են ատոմների հետ և չեն կարող ազատ տեղաշարժվել:

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝

  • Պղինձ
  • Ալյումին
  • Արծաթ
  • Ոսկի
  • Ջուր (հատկապես աղով կամ լուծված նյութերով)

Մեկուսիչներ՝

  • Պլաստմասսա
  • Ռետին
  • Ափսեային ապակի
  • Փայտ (չոր վիճակում)
  • Օդ

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Փորձ՝ հաղորդիչ նյութով փոխազդեցություն.

  1. Վերցրեք մետաղյա գնդիկ և լիցքավորեք այն (օրինակ՝ շփելով կտորով):
  2. Դրեք մեկուսիչ հիմքի վրա:
  3. Գնդիկին մոտեցրեք մետաղյա ձող, որի մի ծայրը միացված է մյուս գնդիկին՝ հաղորդիչ մետաղալարով։
  4. Դուք կտեսնեք, որ մյուս գնդիկը նույնպես լիցքավորվում է՝ այսինքն՝ էլեկտրական փոխազդեցությունը փոխանցվել է մետաղալարով, ոչ թե օդով:

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

  • Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որը կարող է ազդել այլ մարմինների վրա:
  • Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար այն էլեկտրական ներգործություն չի գործում շրջապատի վրա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել՝ օգտագործելով փոքր լիցքավորված փորձնական մարմին (օրինակ՝ թղթե փոքրիկ կտոր կամ փոքր գնդիկ):

Եթե այդ մարմինը սկսում է շարժվել կամ տատանվել ինչ-որ ուղղությամբ, ապա դա նշան է, որ տվյալ տարածքում կա էլեկտրական դաշտ, որն ազդում է նրա վրա:

Ատոմի կառուցվածքը

Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ատոմը կազմված է փոքր, դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից։

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբերվում են միջուկում գտնվող պրոտոնների քանակով։

Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
Պրոտոնների (կամ միջուկային լիցքի) քանակը։

Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Պրոտոններ և նեյտրոններ։

Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

  • Ջրածին՝ 1 պրոտոն, 1 էլեկտրոն
  • Հելիում՝ 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն
  • Բերիլիում՝ 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն
  1. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:
  • Դրական՝ երբ ատոմը կորցնում է էլեկտրոն
  • Բացասական՝ երբ ատոմը ստանում է էլեկտրոն

Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:
Ընդհանուր լիցքը չի փոխվում՝ միայն բաշխվում է մարմինների միջև։

Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Ջոզեֆ Թոմսոնը, 1897 թվականին։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը:
Բացասական լիցքով։

Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Միջուկի շուրջը։

Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով։

Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Պրոտոնների քանակով։

Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Քանի որ դրական և բացասական լիցքերը հավասար են։

Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Երբ երկու մարմին շփվում են, էլեկտրոնները անցնում են մեկից մյուսը, առաջացնելով լիցքեր։

Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Նույնն է՝ շփման արդյունքում էլեկտրոնների փոխանակությամբ առաջանում են լիցքեր։

Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Քանի որ էլեկտրոնները պարզապես փոխանակվում են, ընդհանուր լիցքը պահպանվում է։

Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է էլեկտրաստատիկ ուժերի վրա, որոնք լիցքավորված թերթիկները բացեցնում են միմյանցից։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Էլեկտրացույցը բաղկացած է մետաղական կափարիչից և երկու բարակ թերթիկներից, որոնք տեղադրված են կորպուսում։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրաչափը սարք է, որը չափում է էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ սլաքի շեղման միջոցով լիցքը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Թերթիկների բացման անկյան կամ սլաքի շեղման մեծացումը ցույց է տալիս լիցքի ավելացում։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Եթե հեռացնենք էլեկտրացույցի թերթիկի մի կտոր և դնենք ուրիշ էլեկտրացույցի վրա, կտորն էլ լիցքավորվում է՝ ցույց տալով լիցքի բաժանումը։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Լիցքը չի կարելի անվերջ բաժանել, քանի որ գոյություն ունի ամենափոքր՝ տարրական լիցքը։

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ձգողության ուժ, շփան ուժ և Ջրային և օդային դիմադրության ուժեր

2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ: 

Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ, որովհետև այն շատ թույլ է:

3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը փոխազդում են էլեկտրական (էլեկտրաստատիկ) ուժով։

4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Երբ թղթի երկու շերտերը շփվել են նույն ձողով (օրինակ՝ պլաստմասսայե գրիչով), նրանք նույն տեսակի լիցք են ստանում, այսինքն՝ կամ երկուսն էլ դառնում են բացասական, կամ՝ դրական՝ կախված նրանից, թե ինչ լիցք է ստացել ձողը։

5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:5.png

Իրար շփելիս մարմինների միջև առաջացող նոր բնույթի ուժերը կոչվում են էլեկտրական ուժեր կամ ավելի կոնկրետ՝ էլեկտրաստատիկ ուժեր։

6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Էլեկտրականություն» բառը ունի հին հունական ծագում և կապված է ambre կամ սաթ (հին քարե խեժ) նյութի հետ։

7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:

Էլեկտրական լիցքերի երկու հիմնական տեսակ կա՝

1. Դրական լիցք

  • Այս լիցքը ստանում են, երբ մարմինը ընդունում է էլեկտրոններ։
  • Դրական լիցք ունեցող մարմինը պարունակում է էլեկտրոնների բարձրացում։
  • Նրանց նշում են՝ −-− նշանով։

2. Դրական լիցք

  • Այս լիցքը առաջանում է, երբ մարմինը կորցնում է էլեկտրոններ։
  • Դրական լիցք ունեցող մարմինը պարունակում է էլեկտրոնների պակասում՝ հարաբերական դրական ենթատեքստով։
  • Նրանց նշում են՝ +++ նշանով։

8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:

Էլեկտրական լիցքերով բեռնված երկու կետային մարմինների միջև գործող էլեկտրական ուժի ուժգնությունը հավասար է այդ լիցքերի հզորության արտադրյալին և հակադարձ է նրանց միջև գտնվող հեռավորության քառակուսուն։

9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

Էլեկտրական լիցքի միավորը Միջազգային Համակարգում (ՄՀ, SI) կոչվում է կուլոն (C)։

Տեսակարար ջերմունակություն:Ջերմային հաշվեկշռի հավասարումը։Նյութի ագրեգատային վիճակները։Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

1.Ինչ է ջերմաքանակը: Ջերմաքանակը էներգիա է, որը մարմինը ստանում կամ կորցնում ջերմափոխանակության ժամանակ։

2.ինչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում: Ջոուլ

3.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում ՝նույն զանգվածի գոլ,թե եռման ժամանակ:

4.Մարմնի ստացած ջերմաքանակը կախված է արդյոք մարմնի նյութի տեսակից,

5.Մարմինների որ հատկությունն է բնութագրում ջերմունակությունը:

6.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

7.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

8.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

9.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:.

10.Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը:Իսկ սառելիս մարմնի տված ջերմաքնակը

11.Ձևակերրպել ջերմափոխանակման օրենքը

12.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

13.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:

14.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

15.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

16.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:

17.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:

Ջերմաքանակը էներգիա է, որը մարմինը ստանում կամ կորցնում է ջերմափոխանակության ժամանակ։

Ջոուլ (Ջ)։

Եռման ժամանակ։

Այո։

Ջերմունակությունը։

Մեծություն, որը ցույց է տալիս 1 կգ նյութի ջերմաքանակը՝ 1°C տաքացնելիս։

Ցույց է տալիս, թե որքան ջերմություն է պետք 1 կգ նյութը 1°C տաքացնելու համար։

Ջ/(կգ·°C)։

c = Q / (m·Δt)։

Q = cmΔt (տաքանալիս և սառելիս էլ)։

Q1 = Q2։

Պինդ, հեղուկ, գազային։

Սառույց, ջուր, գոլորշի։

Մոլեկուլների դասավորվածությամբ և շարժումով։

Գազերում՝ հեռու, հեղուկներում՝ մոտ բայց շարժվող, պինդներում՝ կուռ դասավորված։

Պինդից հեղուկի անցում։

Հեղուկից պինդի անցում։

Լաբ․ աշխատանք Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»,նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ:Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով :

Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.2 սրվակ,մանր ավազ,ջուր,կալիումի պերմանգանատ.սրվակների համար նախատեսված պատվանդան։

Աշխատանքի ընթացքը. սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի կեսից մի քիչ շատ ավազ մեկի մեջ,իսկ մյուսի մեջ, նույն քանակությամբ կալիումի պերմանգանատի լուծույթ:Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի, թե ինչ եմ կարծում,եթե 2 սրվակներ պարունակությունները դատարկես՝ լցնեմ մեկը մյուսի վրա,ի՞նչ տեղի կունենա, կտեղավորվի՞ երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ,թե՞ կթափվի:

1.Մինչև փորձի կատարումը ուշադիր նայեցի 2 սրվակի մեջ կեսից շատ լցված ավազին և կալիումի պերմանգանատի լուցութի, և կարծում եմ, որ եթե իրար վրա լցնենք չի թափվի։

2.Այժմ կատարեցի փորձը,այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրեցի ավազի վրա,և տեսա որ ջուրը ամբողջությամբ լցվեց և չտափվեց, ես ճիշտ էի կարծում:

3.Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ։ Այո տեղավորվեց։

Եզրակացություն.համարում եմ, որ այս փորձով ապացուցեցի վարկածի իրավացիությունը:

Էներգիա, Կինտիկ Էներգիա, Պոտենցիալ Էներգիա

Էներգիա — Էներգիան այն ֆիզիկական մեծությունն է որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

E

Կինետիկ էներգիա — Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։

Eկ=p2|2m

Պոտենցիալ էներգիա -Մարմիների պոխազդեցուցյամբ պայմանաորվաց կոչվումա Պոտենցիալ էներգիա։

Eպ=mgh

Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը

Շարժվող ջրի էներգիա

Շարժվող ջրի էներգիան ստացվում է ջրի հոսքից կամ բարձրության տարբերությունից: Սա հիմնականում օգտագործվում է հիդրոէլեկտրակայաններում, որտեղ ջուրը պտտեցնում է տուրբինները՝ արտադրելով էլեկտրաէներգիա:

Հիդրոէլեկտրակայանների տեսակները

Մեծ – Արտադրում են շատ էներգիա՝ ապահովելով քաղաքների կամ ավելի մեծ տարածքների էլեկտրամատակարարումը

Փոքր – Տեղադրվում են փոքր գետերում կամ ջրամբարներում՝ հաճախ փոքր տարածքների էներգիայի կարիքները հոգալու համար։

Միկրոհիդրոէներգիա – Օգտագործվում է հիմնականում անհատական տնտեսություններում կամ գյուղական համայնքներում։

Հիդրոէներգիայի առավելությունները

Հիդրոէներգիայի հիմնական առավելությունն այն է, որ դա մաքուր և կայուն էներգիայի աղբյուր է՝ առանց վնասակար արտանետումների: Սակայն, դրա օգտագործումը կարող է ազդել գետերի հոսքի վրա և փոփոխել ջրային էկոհամակարգերը:

Քամու էներգիա

Քամու էներգիան ստացվում է օդի շարժման էներգիայից՝ որն փոխարկվում է էլեկտրաէներգիայի: Քամու տուրբինները հավաքում են այս շարժման էներգիան ու վերածում այն էլեկտրական հոսանքի:

Այս տեխնոլոգիան ավելի տարածված է այն վայրերում, որտեղ քամին հաճախ և ուժեղ է: Քամու կայանները կարող են լինել մեծ՝ տեղադրված բաց տարածքներում կամ փոքր՝ հարմարեցված գյուղական տարածքներում:

Քամու էներգիայի առավելությունները

Քամու էներգիայի հիմնական առավելությունն այն է, որ դա մաքուր, վերականգնվող և շրջակա միջավայրին վնասակար չէ: Այն չի արտադրում վնասակար արտանետումներ և չի սպառվում, քանի որ քամին մշտապես հոսում է: Բացի այդ, այն կարող է լինել էժան, հատկապես այն վայրերում, որտեղ քամին հաճախ ուժեղ է:

Լաբ․ աշխ․ Թելավոր ճոճանակի տատանումների ուսումասիրում

Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր, անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։

Աշխատանքի ընթացքը․ Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի։ Թելին ամրացրեցի կեռիկով մետաղյա գնդիկը, և այն կախեցի ամրակալանի կցորդիչից (ստացվեց թելավոր  ճոճանակ) այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից  բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վայրկենաչափը: Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ, տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:

Անել եզրակացություններ՝ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։

 տեղադրել  բլոգներում։

Design a site like this with WordPress.com
Get started