Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց հայրենիքը, դա այն տարածքն է, որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ, կերտում՝ իրենց պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ: • Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։
Հայերի հայրենիքը Հայաստանն է: • Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։
Մեր Հայրենիքը կոչել են Որարտու,Արմենիա, իսկ հարևան վրացիները՝ Սոմխեթի: • Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։
Հայաստանում հայերը բնիկներ են, կան նաև ազգային փսքրամասնություններ, որոնք կորցրել են իրեց հայրենիքն ու բնակվում են Հայաստանում: Դրանք են՝ եզդիները,քրդերը,ասորիները, կան նաև մոլոկաններ,ռուսներ,վրացիներ,պարսիկներ,հնդիկներ: • Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։
Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետը է, արևելքում Կասպից ծովի և Ուրմիա լիճը, արևմուտքը՝ Փոքրասիական սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ: • Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։
Հայկական լերնաշխարհում հարուստ է ջրային պաշարներով: Այժմ ՀՀ միակ լիճը Սևանն է, որ կոչում են նաև Գեղամա ծով: Մենք հաճախ ենք լինում Սևանում, քանի որ այն Երևանից հեռու է ընդամենը 60կմ-ով
• Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։ Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է (Մասիս-5165մ,սիս-3925մ) Արարատից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշթան: ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է (4096մ): Բոլոր լեռները հանգած հրաբխային գագաթներ են, բացի մեկից՝ Թոնդուրեկից:
Երբ ես ավարտեմ դպրոցը, որոշել եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ: Երբ հեռուստատեսթյամբ դիտում եմ աշխարհի խաղերը, ես մեծ ուշադրությանմբ հետևում եմ ճանաչված ֆուտբոլիստների խաղի տեխնիկային, նրանց ճարպիկ ու ճկուն փոխանցումները և նրանց դիմացկունությունը: Իսկ ամենակարևորը, անչափ որախանում եմ, որ իմ սիրելի թիմը հաղթում է և ստանում ոսկե գավաթը: Իմ սիրելի ֆուտբոլիստը Նեյմարն է, որը խաղում է ՊՍԺ թիմում: Ես նկար նկարները պահպանել եմ իմ հեռախոսի մեջ:
1.Արդյո՞ք 55 և 58 թվերը փոխադարձաբար պարզ են, եթե նրանց պարզ արտադրիչների վերլուծությունը այսպիսին է՝
55=5⋅11 58=2⋅29
Պատասխան՝ այո
2.Որոշիր բոլոր այն թվերը, որոնք x/6 կանոնավոր կոտորակի համարիչում x-ի փոխարեն տեղադրելով կոտորակի համարիչը և հայտարարում գրված 6 թիվը՝ լինեն փոխադարձաբար պարզ թվեր:
Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք անջատելով ; նշանի միջոցով):
x/6 կոտորակի համարիչում կարելի է տեղադրել x= 6/6, 12/6, 18/6, 24/6, 30/6, 36/6 թվերը:
6.Որոշիր60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)=10
7.Մարզադպրոցի համար գնել են 172 կարճ թևերով և 387 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են կոմպլեկտների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և օգտագործվեն բոլոր մարզաշապիկները:
1. Ամենաշատը քանի՞ մարզիկ կստանա իր կոմպլեկտը: 172 մարզիկ
2. Քանի՞ մարզաշապիկ կա յուրաքանչյուր կոմպլեկտում: 3 հատ-1 կարճթև, 2 հատ երկարաթև
Պատասխան՝
մարզիկների ամենամեծ թիվը՝
հոգի, 172
յուրաքանչյուր կոմպլեկտի մարզաշապիկների թիվը՝
հատ: 3 հատ
8.Ստվարաթուղթն ունի 152 սմ երկարությամբ և 56 սմ լայնությամբ ուղղանկյան տեսք: Այն պետք է անմնացորդ բաժանել հավասար քառակուսիների:
Որքա՞ն կլինի ամենամեծ քառակուսիների կողմը: Քանի՞ այդպիսի քառակուսի կստացվի:
9.Ճանապարհի երկայնքով 15 մ-ը մեկ տեղադրված են սյուներ: Որոշվել է սյուները տեղադրել 18 մ-ը մեկ: Առաջին սյունը մնացել է տեղում: Գտիր, թե ի՞նչ հեռավորության վրա առաջին սյունից կլինի հաջորդ՝ տեղում մնացած սյունը: 3մետրի վրա
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 21.
Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`
1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.
2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:
5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22.
Սովորողների առողջության պահպանումը
1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 23.
Սովորողների խրախուսումը
1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։
Вот наступила золотая осень в моём Ереване. Самая красивая и живописная пора года. Осень любит желтые, красные, оранжевые краски, а как любит она осыпать все золотом. Вот приходишь в парк и не можешь отвести глаз, все в золоте. На деревьях вместо листочков висят золотые монетки, и, кажется, что во время ветра они начнут тут же звенеть. Осень очень интересная сезон года-у неё есть процент лето и процент зими.