Սեպտեմբերի 2-6-ը
1.Երկու թվերի գումարը 13248 է, իսկ քանորդը՝ 35: Նշեք այդ թվերից փոքր թիվը:
2.Երեք արկղում միասին կա 120կգ թեյ։ Երկրորդում արկղում 3 անգամ ավելի է, քան առաջին արկղում, իսկ երրորդում՝ 2 անգամ ավելի, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ թեյ կա երրորդ արկղում։
3.Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:
4.Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք այդ թվերը։
5.Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։
6.Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։
7.Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրան մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։
