Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին ստացել են սնդիկի օքսիդի (HgO) քայքայումից:
2HgO=t°2Hg+O2
Սնդիկի օքսիդ
Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից
2H2Օ=2H2+O2
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
2KMnO4=t°K2MnO2+MnO4+O2
2.Կալիումի քլորատի քայքայումից՝
2KClO3=t°,MnO2 2KCl+3O2
3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
2H2O2=2H2O+O2
4. Կալիումի նիտրատի քայքայումից՝
2KNO3=t°2KNO2+O2
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:
Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:
Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:
Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:
Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` 70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:
Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:
Տարբերում են սրտային բոլորաշրջանի 3 փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.
1. Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է 0,1 վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:
2. Փորոքների կծկման փուլ, որը տևում է 0,3 վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:
3. Ընդհանուր դադարը, տևում է 0,4 վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:
Ուշադրություն
Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս 0,4 վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:
Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է 70−75 անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:
Միայն հանգստի վիճակում 1 րոպեում նա ստանում է 250−300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև 2000 սմ³:
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:
Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:
Ուշադրություն
Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):
1. Գնահատե՛ք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, ցո՛ւյց տվեք դրա առանձնա– հատկությունները:
Թուրքիյան այն փոքրաթիվ երկրներից է որը գտնվում է Եվրոպայում և Ասիայում։ Իրենց տարածքը մոտավոր 781 հազ. կմ2 է։ Թուրքիան Եվրոպական մասը կազոմում է պատմական Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավարևելյան մասում։ Թուրքիայի տարածքում են Սև և Միջերկրական ծով։
2. Բնութագրե՛ք Թուրքիայի պետական կարգը:
Խորդարանական հանրապետություն
3. Բնութագրե՛ք Թուրքիայի բնական պայմանները և ռեսուրսները, դրանց նշանակու-թյունը տնտեսության տարբեր ոլորտների համար:
Թուրքիան առավելապես լեռների ու սա-րահարթերի երկիր է: Ասիական մասի արևմուտքում տարածվում է Անատոլիական սարահարթը, իսկ արևելքումՀայկական լեռնաշխարհը: Թուրքիայի,Հայաստանի և Իրանի սահմանագլխին վեր է խոյանում բիբլիական Արարատը: Թուրքիայի հյուսիսում,Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական,իսկ հարավում Տավրոսի լեռները: Այդ երիտասարդ լեռներում հաճախակի են լինում երկրաշարժեր և կան գործող հրա-բուխներ (Նեմրութ, Թոնդրակ):
Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է:
Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30 մլ թթվածին է լուծվում ( 100 ծավալ ջրում՝ 3 ծավալ թթվածին): Ջերմաստիճանը իջեցնելիս լուծելիությունը մեծանում է: Օրինակ՝ 100 ծավալ սառցաջրում (0°C) 5 ծավալ թթվածին է լուծվում:
Թթվածնի խտությունը 0°C-ում և 101 կՊա ճնշման պայմաններում 1,43 գ/լ է, օդից ծանր է 1,11 անգամ: Թթվածինը եռում է −183°C-ում, իսկ պնդանում է −219°C-ում՝ առաջացնելով բաց երկնագույն բյուրեղներ:
Թթվածնի ստացումը
Առաջին անգամ թթվածին ստացել են սնդիկի օքսիդի (HgO) քայքայումից:
2HgO=t°2Hg+O2
Սնդիկի օքսիդ
Արդյունաբերության մեջ թթվածին ստանում են՝
1. Հեղուկ օդից
2. Ջրի էլեկտրոլիզից
2H2Օ=2H2+O2
Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
1. Կալիումի պերմանգանատի քայքայումից՝
2KMnO4=t°K2MnO2+MnO4+O2
2.Կալիումի քլորատի քայքայումից՝
2KClO3=t°,MnO2 2KCl+3O2
3. Ջրածնի պերօքսիդի քայքայումից՝
2H2O2=2H2O+O2
4. Կալիումի նիտրատի քայքայումից՝
2KNO3=t°2KNO2+O2
Անջատվող թթվածինը հայտնաբերում են առկայծող մարխով՝ այն թթվածնով փորձանոթի մեջ մտցնելիս բռնկվում է:
3․ Եռանկյան մեջ տարված են միջնագծեր և բարձրություններ: Դրանց վերաբերյալ թվարկված պնդումներից որ՞ն է ճիշտ:
ա Եռանկյան բարձրությունները հատվելիս բաժանվում են 4:1 հարաբերությամբ հատվածների:
բ Եռանկյան միջնագծերը հատվելիս բաժանվում են 2:1 հարաբերությամբ հատվածների:
գ Եռանկյան միջնագծերը հատման կետով բաժանվում են 3:2 հարաբերությամբ հատվածների:
դ Բոլոր պնդումներն էլ սխալ են:
4․ Ո՞ր շրջանագիծն է կոչվում բազմանկյանը ներգծյալ։
Բազմանկյան ներգծյալ շրջանագիծ կոչվում է այն շրջանագիծը որը ներգծվաց է բազմանկյունով որինակ հնգանկյունով։
5․ Նշել եռանկյունները, որոնց արտագծված է շրջանագիծ:
ա) PRT բ) EFG գ) KLM դ) MNL ե) ABC զ) DEF
6․ ABC հավասարասրուն եռանկյան AB և BC կողմերին տարված բարձրությունները հատվում են M կետում: BM ուղիղը AC հիմքը հատում է N կետում: Որոշիր NC, եթե AC=36սմ
AC=36
NC=AC/2=36/2=18սմ
7․ Հաշվել քառանկյան անհայտ կողմը, եթե նրան ներգծված է շրջանագիծ: FG=10սմ, EH=15սմ, HG=12սմ