Հոկտեմբերի 10-17, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ, պատմել էջ 21-30-ը/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Առաջին աշխարհամարտ (Մեծ պատերազմ) — Եվրոպայում Եռյակ դաշինքի
և Անտանտի միջև ռազմական բախումից սկսված և աշխարհի տարբեր մասերում ծավալված համաշխարհային պատերազմ: Տևել է 1914 թ. օգոստոսի
1–ից մինչև 1918 թ. նոյեմբերի 11–ը։
Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատ — Առաջին աշխարհամարտի պատերազմական երկու գլխավոր ռազմաբեմերից մեկը։ Ճակատային գիծը
անցնում էր ռուս–գերմանական և ռուս–ավստրիական սահմանների երկայնքով` Բալթիկ ծովից մինչև Սև ծով։
Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) ճակատ — Առաջին աշխարհամարտի պատերազմական գլխավոր ռազմաբեմերից մյուսը։ Ճակատային գիծը
ձգվում էր ֆրանս–գերմանական սահմանով և Բելգիայով։
Կովկասյան ճակատ — Առաջին աշխարհամարտի պատերազմական ռազմաբեմերից, որտեղ պատերազմն ընթացել է ռուսական և թուրքական զորքերի
միջև։ Ճակատային գիծը անցնում էր Սև ծովի հարավից Հայաստանի տարածքով մինչև Իրանի սահմանները։
Քառյակ դաշինք — Առաջին աշխարհամարտի ընթացքում Եռյակ դաշինքի
կազմի փոփոխության և ավելացման արդյունքում ձևավորված ռազմաքաղաքական խմբավորում։
Մեծ եղեռն — Հայոց ցեղասպանության գլխավոր փուլի անվանումը. սկսվել է
1914 թ. աշնան վերջից և տևել մինչև 1916 թ. ամառը։

ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բրեստ–Լիտովսկի պայմանագիր — Քառյակ դաշինքի և Խորհրդային Ռուսաստանի միջև 1918 թ. մարտի 3–ին Բրեստ–Լիտովսկ քաղաքում կնքված
հաշտության պայմանագիր, որով Անտանտի անդամ Ռուսաստանը միակողմանի դուրս եկավ աշխարհամարտից։

Պատերազմի պատճառները
XX դ. սկզբին տերությունների միջև եղած հակասություններն ավելի խորացան։ Երկու հակադիր ռազմաքաղաքական դաշինքների միջև ռազմական բախումը
դարձավ անխուսափելի, և սկսվեց համընդհանուր պատերազմ։ Իսկ որո՞նք էին այդ պատերազմի գլխավոր
պատճառները։ Ըստ բնույթի՝ դրանք չորսն էին.

Տարածքային։ Աշխարհի գաղութային բաժանման ավարտից հետո պայքար ծավալվեց ազդեցության ոլորտների և տարածքների վերաբաժանման համար, ձգտում էին առաջին հերթին նոր
գաղութատեր երկրները՝ Գերմանիան, Իտալիան և
Ճապոնիան։

Տնտեսական։ Արդյունաբերական զարգացած
երկրները ձգտում էին ձեռք բերելու առևտրի համար նորանոր շուկաներ, տեր դառնալու հումքի հարուստ պաշարների՝ ապահովելու համար
տնտեսական և ֆինանսական գերազանցություն
իրենց հակառակորդների նկատմամբ։

Ռազմական։ Մեծ տերությունները սկսեցին
հսկայական գումարներ ծախսել իրենց բանակները հզորացնելու համար։ Նրանց միջև ծավալվեց սպառազինությունների մրցավազք։ Նպատակն էր ռազմական առումով նույնպես հասնել
գերազանցության հակառակորդների նկատմամբ, պատրաստ լինել պաշտպանելու իրենց
պետությունը, գաղութները և շուկաները կամ
նվաճելու նոր տարածքներ և շուկաներ։

Գաղափարական։ Մեծ տարածում գգտան ազգայնամոլությունը և կայսերապաշտությունը։ Տերությունների իշխող վարչակարգերն անթաքույց

քարոզում էին ատելություն ու թշնամանք այլ ազգերի նկատմամբ հիմնավորում իրենց զավթողական նպատակները, կատարում պատերազմի

գաղափարական նախապատրաստում։

Մասնակիցներից յուրաքանչյուրը նախօրոք մշակել էր պատերազմի իր նպատակները և ռազմական

պլանը։ Անտանտի երկրներից Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակն էր պահպանել գաղութները և թուլացնել իր գլխավոր հակառակորդ Գերմանիային։

Ֆրանսիայի նպատակն էր վերադարձնել ֆրանս–
պրուսական պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ինչպես նաև զավթել Հռենոսի ձախ ափը և
գերմանական գաղութները։
Իր հերթին Ռուսաստանը ծրագրել էր իրականացնել իր դարավոր նպատակը` գրավել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները և դուրս գալ Միջերկրական ծով,
ինչպես նաև գրավել Արևմտյան Հայաստանը և ամուր
հաստատվել Մերձավոր Արևելքում։
Գերմանիայի նպատակն էր հաստատել իր գերիշխանությունը Եվրոպայում՝ զավթելով անգլիական և
ֆրանսիական գաղութները, մասնատել Ռուսաստանը։
Ավստրո–Հունգարիան նպատակ ուներ իր լիակատար ազդեցությունը հաստատելու Բալկաններում։
Օսմանյան կայսրության ծրագիրն էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և ծավալվել մինչև Ալթայ՝ իրագործելով իր պանթյուրքական
նկրտումները։
Քողարկելով իրենց զավթողական ծրագրերը՝ երկու խմբավորումների անդամները հայտարարում էին,
թե կռվում են «փոքր» ազգերի իրավունքների և հակառակորդի բռնակալ տիրապետությունից նրանց ազատագրելու համար՝ նշելով սերբերին, հայերին, լեհերին
և այլոց։
Մեծ պատերազմի սկիզբը
Առաջին աշխարհամարտը սկսվեց Բալկանյան թերակղզում։ Այստեղ բախվում էին երկու հակադիր դաշինքների շահերը, և պատահական չէ, որ Բալկանները պատկերավոր անվանում էին «վառոդի տակառ`
դրված Եվրոպայի տակ»։
Տերությունները երկար ժամանակ նախապատրաստվում էին պատերազմի. պատճառները կային,
մնում էր առիթը։ 1914 թ. հունիսի 28–ին սերբ ազգայնականները Սարաևոյում իրականացրին Ավստրո–Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Դա էլ եղավ առիթը։

Ավստրո–Հունգարիան ուղիղ մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային։ Ռուսաստանը հանդես
եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ.
օգոստոսի 1–ին (հին տոմարովհուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։ Պատերազմի մեջ մտան նաև Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հետագայում պատերազմի մեջ ներքաշվեցին բազմաթիվ պետություններ Ամերիկայից, Ասիայից, որոնք առավելապես միացան Անտանտին։ Այսինքն համաեվրոպական պատերազմը վերաճեց համաշխարհայինի։
Այն պատմության մեջ հայտնի է Առաջին աշխարհամարտ, երբեմն` Մեծ պատերազմ անունով։

    Աշխարհամարտի գլխավոր
    ճակատները
    Մեծ պատերազմը ծավալվեց տարբեր աշխարհամասերում։ Ռազմական գործողություններ էին ընթանում
    մոտ մեկ տասնյակի հասնող ճակատներում։ Սակայն
    գլխավորը երկուսն էին. առաջինը Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) ճակատն էր, երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատը։
    Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև
    Կովկասյան ճակատը։ Պատերազմի սկզբից երեք
    ամիս անց Օսմանյան կայսրությունը միացավ Եռյակ
    դաշինքին։ Սկսվեց ռուս–թուրքական հերթական բախումը։ Ռազմական գործողությունները տեղի էին ունենում գլխավորապես Հայաստանի տարածքում։
    Աշխարհամարտն ընթանում էր նաև Բալկաններում,
    Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում, Աֆրիկայում։

    Ռազմական գործողությունները
    1914–1916 թվականներին
    Պատերազմական գործողությունները տեղի էին
    ունենում ցամաքում, ծովում և օդում։ Տերությունները
    ծրագրել էին շատ արագ հաղթել հակառակորդներին և
    ավարտել պատերազմը, սակայն նրանց սպասումները
    չարդարացան։
    Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։
    Ֆրանս–անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել։ Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600
    հազար մարդ։ Ֆրանսիայի արագ ջախջախման գերմանական ծրագիրը ձախողվեց, Արևմտյան ճակատում
    ուժերը հավասարվեցին։
    Օգոստոսի կեսին Ճապոնիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նա ծրագրել էր զավթել Խաղաղ
    օվկիանոսի գերմանական տիրույթները և իրեն ենթարկել Չինաստանը։
    Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 22–
    1915 թ. հունվարի 18–ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքական բանակը ծանր
    պարտություն կրեց։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի կողմը, իսկ
    Բուլղարիան միացավ Եռյակ դաշինքին։ Վերջինս այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։

    Ռուսական զորքերը պատերազմի երկրորդ տարում
    ծանր վիճակի մեջ դրին Ավստրո–Հունգարիային։ Սակայն Գերմանիան օգնության հասավ։ Այս անգամ նա
    որոշել էր շարքից հանել Ռուսաստանին և այդ նպատակով մեծ ուժեր տեղափոխեց Արևելաեվրոպական
    ճակատ։ Ռուսաստանը ծանր կորուստներ ունեցավ,
    սակայն շարունակում էր պատերազմը։ Իսկ Կովկասյան ճակատում ռուսական բանակը (հայ կամավորների մասնակցությամբ) ջախջախում էր թշնամուն։
    1916 թ. Արևմտաեվրոպական ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ։
    Փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում
    կողմերից ոչ մեկը վճռական հաջողության չհասավ։
    Ֆրանս–անգլիական կողմը կորցրեց 750 հազար, իսկ
    գերմանացիները450 հազար մարդ։ Սակայն ուժերի հավասարակշռությունը Ֆրանսիական ճակատում պահպանվեց։ Արևելաեվրոպական ճակատում ռուսական բանակը ջախջախեց Ավստրո–Հունգարիային, որով փրկեց պարտված Իտալիային։ Ռուսաստանը կարևոր հաղթանակներ տարավ նաև Կովկասյան ճակատում և գրավեց Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը
    Տրապիզոնից մինչև Բիթլիս։
    Այսպիսով` 1914–1916 թթ. ռազմական գործողություններում ընդհանուր հաջողությունը Անտանտի
    երկրների կողմն էր:

    Պատերազմող երկրների
    դրությունը 1917 թ.
    1917 թ. ավելացավ պատերազմող երկրների քանակը։
    ԱՄՆ–ն, Հունաստանը, Չինաստանն ու Բրազիլիան միացան Անտանտին և հզորացրին նրա՝ առանց այդ էլ մեծ
    ներուժը (տե՛ս նաև QR–ի տակ տրված աղյուսակը)։
    Հետաքրքրական է ԱՄՆ–ի դիրքորոշումը պատերազմի ընթացքում։ Նա առևտուր էր անում երկու հակամարտող կողմերի հետ, ինչը հսկայական եկամուտներ էր բերում։ Եվ պատահական չէ, որ աշխարհի ոսկու պաշարի կեսից ավելին հայտնվեց ամերիկյան դրամատներում։ Սակայն ԱՄՆ–ն որոշեց միանալ Անտանտին, որովհետև վերջինիս հաղթանակը կասկած չէր
    հարուցում։ Պատերազմին մասնակցելով` նա նպատակադրվել էր տարածել իր ազդեցությունը Լատինական
    Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսի ավազանում և Հեռավոր Արևելքում։
    Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի երրորդ տարում լուրջ հիմնախնդիրների
    առջև կանգնեցին։ Հատկապես աղետալի էր Քառյակ
    դաշինքի երկրների վիճակը։ Տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը։ Դրությունը
    վատթարացավ նաև Անտանտի կողմից նրանց լիակատար շրջափակման հետևանքով։
    Դժվարին վիճակում էին նաև Անտանտի երկրները. տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը
    պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։
    Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։
    Պատերազմող տերություններից հատկապես Ռուսաստանյան կայսրությունը հայտնվեց ծանրագույն իրավիճակում (այդ մասին կխոսվի հաջորդ պարագրաֆում)։

    Քառյակ դաշինքի պարտությունը
    Ռուսաստանում բոլշևիկները 1917 թ. հոկտեմբերին
    իրականացրին հեղափոխություն և զավթեցին իշխանությունը։ Դրա հետևանքով կտրուկ փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը։
    Ռուսաստանի նոր իշխանությունը դիմեց պատերազմող կողմերին՝ առաջարկելով կնքել արդարացի

    հաշտություն առանց բռնազավթումների և ռազմատուգանքների։ Նրա դիմումին արձագանքեցին միայն Քառյակ դաշինքի երկրները։ Արևելաեվրոպական և Կովկասյան ճակատներում հաստատվեց զինադադար։
    Սակայն բոլշևիկներն իրենց հաշվարկներում սխալվել էին։ Երեք ամիս տևած բանակցություններից հետո նրանք ստիպված էին անարդարացի և ստորացուցիչ պայմաններով, առանց Անտանտի դաշնակիցների
    առանձին (սեպարատ) պայմանագիր կնքել Քառյակ
    դաշինքի հետ։ Բրեստ–Լիտովսկում ստորագրված
    հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից, Մերձբալթիկայից։ Բացի այդ՝ նա պետք է վճարեր
    խոշոր ռազմատուգանք։
    Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ
    գտան նաև Թուրքիայի պահանջները։ Խորհրդային
    Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից և
    Իրանից։ Ավելին՝ նա հանձն էր առնում նաև Թուրքիային վերադարձնել Կարսը, Արդահանը և Բաթումը։
    Սեպարատ պայմանագիրը միառժամանակ
    փրկեց Քառյակ դաշինքի երկրներին։ Գերմանիան,
    որ արդեն կանգնած էր պարտության եզրին, իր ուժերը կենտրոնացրեց Ֆրանսիական ճակատում և 1918 թ.
    գարնանը անցավ հարձակման։ Գերմանական զորքերը
    հուլիսին նույնիսկ հասան մինչև Փարիզի մատույցները։
    Ռազմական գործողությունները վերսկսվեցին նաև

    Կովկասյան ճակատում։ Թուրքական զորքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը և մտան Այսրկովկաս ու
    Արևելյան Հայաստան։ Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել
    նրանց առաջխաղացումը, մայիսին տանել կարևոր
    հաղթանակներ։ 1918 թ. հունիսի 4–ին Բաթումում
    կնքված հաշտությամբ աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց։
    Քառյակ դաշինքի հաջողությունները ձեռք բերվեցին
    գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն արդեն սպառված էր։ Անտանտը համալրեց իր զինված ուժերը և 1918 թ. սեպտեմբերին հակահարձակում սկսեց բոլոր
    ճակատներում։ Նախ պարտվեցին և պատերազմից
    դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան,
    Օսմանյան կայսրությունը և Ավստրո–Հունգարիան։

    Դրանից հետո Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը։ Բացի այդ` նոյեմբերի սկզբին երկրում
    հեղափոխություն սկսվեց, որի արդյունքում տապալվեց
    միապետությունը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11–ին Անտանտի դաշնակից զորքերի հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշի
    շտաբ–վագոնում ստորագրեց զինադադարի պայմանագիրը։
    Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած
    Մեծ պատերազմը։

    Առաջին աշխարհամարտի
    գլխավոր հետևանքները
    Պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց
    մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդկային զոհերի թիվը։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20
    միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Ցեղասպանությունների, սովի և համաճարակների զոհ
    դարձան թիկունքի 10 միլիոնից ավելի խաղաղ բնակիչներ։
    Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը
    երիտթուրքերի կողմից իրագործված Մեծ եղեռնի միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն ու
    Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր։
    Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական
    նյութական կորուստներ։ Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, գյուղեր, արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն։
    Այնուհանդերձ՝ Առաջին աշխարհամարտն ունեցավ նաև դրական հետևանքներ։ Պատմության թատերաբեմից հեռացան Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս
    նախկին տերությունների տարածքում առաջացան նոր
    բազմաթիվ ազգային պետություններ` Չեխոսլովակիա,
    Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։

    Պատերազմը խթանեց ռազմական արդյունաբերության և գիտության ու տեխնիկայի զարգացումը։ Կատարելագործվեց ռազմարվեստը։
    Մարտական գործողությունների ժամանակ օգտագործվեցին ռազմական տեխնիկայի և զենքի նոր տեսակներհրասայլեր, կրականետներ, օդանավեր, սուզանավեր և այլն։ Կիրառվեց նաև քիմիական զենք։ Այսպիսով՝ պատերազմը դարձավ ավելի ավերիչ և մահաբեր։ Բազմաթիվ երկրներում տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը։ Իսկ Ռուսաստանում՝ առաջինը աշխարհում, սկսվեց նոր սոցիալիստական
    հասարակության կառուցման գործընթացը։

    Առաջին համաշխարհային պատերազմ/տեսանյութ,  տեսանյութը դիտելուց հետո ամփոոփել 15-20 նախադասությամբ/

    1-ին Համաշխարհային պատերազմը եղել է 1914–1918 թթ.։
    Գլխավոր պատճառներն էին կայսրությունների պայքարը և դաշինքները։
    Միլիոնավոր մարդիկ զոհվել են, նոր զենքեր են օգտագործվել։
    ԱՄՆ-ը մասնակցել է 1917-ին, պատերազմը ավարտվել է զինադադրով և Վերսալի պայմանագրով։
    Պատերազմը փոխել է Եվրոպայի քարտեզը և պատճառ դարձել հաջորդ պատերազմին։

    Պատասխանել հարցերին

    1.Քո կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն ունեցավ նորագույն զինատեսակների
    կիրառումը պատերազմի ընթացքի վրա։

    Թանկ ու մահաբեր զենքերը (տանկեր, գազ, օդանավեր, հրասայլեր) պատերազմը ավելի ավերիչ և երկարացրին, ավելացրին զոհերը։

    2.Ո՞ր իրադարձությունը առիթ հանդիսացավ
    Առաջին աշխարհամարտի սանձազերծման
    համար։

    1914 թ. հունիսի 28-ին Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում։


    3.Ե՞րբ է սկսվել Առաջին աշխարհամարտը և
    մինչև ե՞րբ շարունակվել։

    Սկսվել է 1914 թ. օգոստոսի 1-ին, ավարտվել 1918 թ. նոյեմբերի 11-ին։

    4.Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Քառյակ դաշինքը։

    Սկսվեց Եռյակ դաշինքի ընդլայնումից, երբ միացան Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը՝ 1915–1916 թթ.։


    5. Ե՞րբ է տեղի ունեցել Վերդենի ճակատամարտը։

    1916 թ., Արևմտաեվրոպական ճակատում, Ֆրանսիայի մոտ։

    6.Որտե՞ղ և ե՞րբ կնքվեց սեպարատ հաշտության պայմանագիրը։

    Բրեստ–Լիտովսկ, 1918 թ. մարտի 3-ին, Ռուսաստանի և Քառյակ դաշինքի միջև։


    7. Արևելյան ճակատի վերացումն ի՞նչ հնարավորություն ընձեռեց Գերմանիային։

    Գերմանիային հնարավորություն տվեց կենտրոնացնել բոլոր ուժերը Արևմտյան ճակատում և հարձակվել Ֆրանսիայի վրա։


    8. Ի՞նչը ստիպեց Գերմանիային զինադադար կնքել։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։

    Երկրում հեղափոխության և ռազմական ուժերի սպառման պատճառով, ստորագրվեց 1918 թ. նոյեմբերի 11-ին։

    ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
    1.Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր պատճառները։

    Տարածքային – Տերությունները պայքարում էին ազդեցության ոլորտների և գաղութների համար։

    Տնտեսական – Կողմերն ուզում էին վերահսկել շուկաները և հումքի պաշարները։

    Ռազմական – Սպառազինությունների մրցավազք, բանակների հզորացում։

    Գաղափարական – Ազգայնամոլություն և կայսերապաշտություն, թշնամանքի քարոզ։


    2.Ներկայացրե՛ք հակադիր խմբավորումների անդամ պետությունների ռազմաքաղաքական նպատակները։

    Մեծ Բրիտանիա – Պահպանել գաղութները, թուլացնել Գերմանիային։

    Ֆրանսիա – Վերադարձնել կորցրած տարածքները, զավթել Հռենոսի ձախ ափը։

    Ռուսաստան – Գրավել Բոսֆորը, Դարդանելի նեղուցները և Արևմտյան Հայաստանը։

    Գերմանիա – Հաստատել գերիշխանություն Եվրոպայում, մասնատել Ռուսաստանը։

    Ավստրո–Հունգարիա – Բալկաններում ամրապնդել ազդեցությունը։

    Օսմանյան կայսրություն – Կովկաս և Մերձավոր Արևելք գրավել, պանթյուրքական նպատակներ իրականացնել։


    3. Քո կարծիքով ինչո՞ւ Օսմանյան տերությունը դարձավ աշխարհամարտի մասնակից:

    Օսմանյան կայսրությունը միացավ Քառյակ դաշինքին, որովհետև ուզում էր իրականացնել տարածքային հավակնություններ Կովկասում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև աջակցություն ստանալ ուժերի հավասարակշռման համար։


    4. Ժամանակագրական ժապավենի միջոցով ներկայացրե՛ք 1914–1916 թթ. ռազմական
    հիմնական իրադարձությունները:

    1914 թ. հունիսի 28 – Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը Սարաևոյում։

    1914 թ. օգոստոս – Առաջին աշխարհամարտի սկիզբ։

    1914 թ. սեպտեմբեր – Մառնի ճակատամարտ, Գերմանիայի հարձակումն ընդհատվեց։

    1914 թ. դեկտեմբեր – 1915 թ. հունվար – Սարիղամիշի ճակատամարտ, թուրքերի պարտությունը Կովկասում։

    1915 թ. – Իտալիան միանում է Անտանտին, Բուլղարիան՝ Եռյակին → Քառյակ դաշինք։

    1916 թ. փետրվար – դեկտեմբեր – Վերդենի ճակատամարտ, Ֆրանսիացիների և գերմանացիների մեծ կորուստներ։


    5. Քո կարծիքով ինչո՞ւ ԱՄՆ–ն միացավ Անտանտին։

    ԱՄՆ–ն միացավ, որովհետև Անտանտի հաղթանակը երաշխավորում էր իրենց ազդեցությունը Լատինական Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսում և Հեռավոր Արևելքում, և ցանկանում էին ուժեղացնել տնտեսական և քաղաքական դիրքը։


    6. Ինչո՞ւ բոլշևիկները համաձայնեցին առանձին հաշտության պայմանագիր կնքելու Քառյակ դաշինքի հետ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ պայմանագիրը։

    Ռուսաստանը ծանր սոցիալական և ռազմական ճգնաժամի մեջ էր, պատերազմը շարունակելը անհնար էր։

    Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը → Ռուսաստանը հրաժարվեց տարածքներից, վճարեց ռազմատուգանք, զորքերը դուրս բերեց Արևմտյան Հայաստանից և Իրանից։

    Արդյունքում Քառյակ դաշինքի երկրները կարճ ժամանակով փրկվեցին պարտությունից, բայց ընդհանուր պատկերը չէր փոխվել։

    7.Օգտվելով դասանյութից և այլ աղբյուրներից՝ պարզաբանե՛ք Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները և սահիկաշարի միջոցով 3–4 րոպեի ընթացքում ներկայացրե՛ք դրանք

    Միլիոնավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ զոհվեցին կամ վիրավորվեցին։

    Հայոց Մեծ եղեռն և այլ ցեղասպանություններ։

    Ավերվեցին քաղաքներ, գյուղեր, արդյունաբերություն, ճանապարհներ։

    Ավարտվեցին Ավստրոհունգարական, Գերմանական, Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունները → առաջացան նոր պետություններ (Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Հայաստան)։

    Զարգացան ռազմական արդյունաբերությունը, գիտությունն ու տեխնիկան, կիրառվեցին նոր զինատեսակներ։

    Խթանվեց ժողովրդավարության տարածում և միապետությունների տապալում, Ռուսաստանում սկսվեց սոցիալիստական համակարգի կառուցում։

    Առաջադրանք 2

    ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 1917 Թ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    1.* Ընդհանուր կողմերով ներկայացրո՛ւ Ռուսաստանի ռազմաքաղաքական
    իրավիճակը 1917 թվականի սկզբներին։

    Ռուսաստանը ծանր պարտության մեջ էր Առաջին աշխարհամարտում։

    Զորքերը հոգնել էին պատերազմից, տնտեսությունը անկում էր ապրում, սով և համաճարակներ էին։


    2. Պարզաբանի՛ր երկիշխանություն եզրույթը։

    Երկիշխանություն նշանակում է, որ երկրի վրա միաժամանակ կառավարում էին ժողովրդի ընտրված Խորհրդները և նախկին վարչապետը/ժողովրդավարական կառավարությունը։

    3. Նախորդ տարվա
    դասընթացից վերհիշի՛ր պրոլետարիատի
    դիկտատուրա և քաղաքացիական պատերազմ եզրույթների
    բացատրությունը:

    Պրոլետարիատի դիկտատուրա – աշխատավորական դասի կառավարությունը, որը ղեկավարում է պետությունը։

    Քաղաքացիական պատերազմ – երկրի ներսում հակասությունների և զինված պայքարի վիճակ։

    4.* Ի՞նչ հասարակարգ էին նախատեսում կառուցել բոլշևիկները։ Փորձի՛ր
    բնութագրել այն։

    Կառուցել սոցիալիստական հասարակություն, որտեղ հողը և արտադրական միջոցները պատկանում էին ժողովրդին, իշխանությունը՝ աշխատավորներին։

    ԱՄՓՈՓԻՉ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
    1. Ե՞րբ է տապալվել միապետությունը Ռուսաստանում։

    Միապետությունը Ռուսաստանում տապալվեց 1917 թ. Փետրվարին, Նիկոլայ II-ը հեռացվեց իշխանությունից։


    2. Ո՞ւմ անցավ գործադիր իշխանությունը երկրում։

    Գործադիր իշխանությունը անցավ ժողովրդավարական ժամանակավոր կառավարությանը


    3. Ի՞նչ էին խորհուրդները և ի՞նչ դեր էին խաղում Ռուսաստանում։

    Խորհուրդները աշխատավորների և զինվորների հավաքական մարմիններ էին, որոնք ունեին ազդեցություն կառավարական որոշումների վրա և վերահսկում էին զորքերը ու արդյունաբերությունը։


    4. Ովքե՞ր էին բոլշևիկները և ե՞րբ գրավեցին իշխանությունը Ռուսաստանում։

    Բոլշևիկները մարքսիստական կուսակցություն էին, որոնք նպատակ ունեին ստեղծել սոցիալիստական պետություն։

    Նրանք իշխանությունը գրավեցին Հոկտեմբերին 1917-ին։


    5. Ինչպե՞ս էր կոչվում խորհրդային բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը, և
    ո՞վ գլխավորեց այն։

    Կոչվում էր Սովետների Խորհրդի Կոմիսարների Ժողով (Ժողովրդական կոմիսարների խորհուրդ), գլխավորեց Լենինը։


    6. Փորձի՛ր վերհանել Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքները։

    Միապետության վերջնական տապալում,

    Սոցիալիստական կառավարություն,

    Ռուսաստանը դուրս եկավ Առաջին աշխարհամարտից,

    Սկսվեց սոցիալիստական հասարակության կառուցում և քաղաքական վերաձևավորում,

    Խոցեց նախկին իշխանությունը, հաստատեց բոլշևիկների իշխանությունը։

    ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ


    1. Քո կարծիքով բոլշևիկներն ինչո՞ւ էին իրենց գաղափարներն իրականացնելու համար
    հիմնականում բռնի միջոցներ ընտրել։ Նրանց փոխարեն դու ի՞նչ քայլեր կձեռնարկեիր։

    Նրանք բռնություն ընտրեցին, որովհետև առանց դրա իշխանությունը արագ չէր կարող ստանալ և ռիսկ կար կործանման։

    Իմ քայլը՝ առավոտ–առավոտ բանակցություններ, համերաշխություն հասարակության տարբեր խմբերի հետ, նվազեցնել զոհերը։


    2. Փորձի՛ր ներկայացնել Լենինի պատմական կերպարը և գնահատել նրա գործունեությունը։
    ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

    Լենին – Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, մարքսիստ։

    Պոզիտիվ – կազմակերպեց իշխանության փոխանցում, սոցիալիստական պետության հիմք դրեց։

    Նեգատիվ – իշխանությունը հաստատեց բռնությամբ, քաղաքական ճնշումներով։


    3. Փորձի՛ր գնահատել Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները նշված
    երկրների և դաշինքների շահերի տեսանկյունից՝
    ա. Ռուսաստանի բ. Անտանտի գ. Քառյակ դաշինքի դ. Հայաստանի։

    ա. Ռուսաստանի տեսակետից

    Փետրվարին տապալվեց միապետությունը, հաստատվեց ժամանակավոր կառավարություն, սակայն խորհուրդները (խորհրդային) մեծ ազդեցություն ունեին:

    Հոկտեմբերին բոլշևիկները գրավեցին իշխանությունը, ստեղծվեց խորհրդային կառավարություն, և Ռուսաստանը դուրս եկավ Առաջին աշխարհամարտից:

    բ. Անտանտի տեսակետից

    Փետրվար – Անտանտին հետաքրքրում էր ռուսական աջակցությունը պատերազմում:

    Հոկտեմբեր – բոլշևիկների իշխանությունը նվազեցրեց Անտանտի ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից:

    գ. Քառյակ դաշինքի տեսակետից

    Փետրվար – Ռուսաստանը դեռ ռեսուրս ու ռազմաքաղաքական նշանակություն ուներ:

    Հոկտեմբեր – Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից, ինչը որոշակի «հարմարություն» ստեղծեց Քառյակ դաշինքի համար, բայց հետագայում բարդացրեց ռազմավարությունը:

    դ. Հայաստանի տեսակետից

    Ռուսական զորքերի բացակայությունը առաջացրեց անվտանգության խնդիրներ:

    Հայերը սկսեցին կազմակերպել ինքնապաշտպանական ուժեր և պետական կառավարման հիմքեր:


    4. Փորձի՛ր արժևորել Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքակրթական տեսանկյունից։
    ԷՍՍԵ:

    1917-ին Հոկտեմբերյան հեղափոխությունը տապալեց միապետությունը Ռուսաստանում, ստեղծեց խորհրդային իշխանություն և նոր սոցիալական համակարգ: Այն ոգեշնչեց սոցիալիստական շարժումներ, ընդգծեց հասարակության մասնակցությունը ու սոցիալական արդարությունը և ազդեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ աշխարհի քաղաքակրթության վրա:


    5. Գրե՛ք էսսե «Բոլշևիկյան հեղափոխությունը և Հայաստանը» թեմայով։ Ուշադրություն
    դարձրե՛ք Հայաստանի 1917–1918 թթ. պատմական ընթացքի և արդյունքների վրա
    (ծավալը՝ 3–4 էջ)։

    1917 թվականին Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունը տապալեց միապետությունը և ստեղծեց խորհրդային իշխանություն: Ռուսական զորքերի դուրս գալը Կովկասից առաջացրեց ռազմական ու քաղաքական ճգնաժամ Հայաստանում: Հայերը ստիպված դարձան ինքնապաշտպանական ուժեր կազմել, պաշտպանել բնակչությունը և սկսել պետական կառավարման հիմքերի ստեղծումը:

    Հեղափոխությունը նաև հնարավորություն տվեց հայերին կենտրոնանալ ազգային ինքնորոշման վրա: 1918 թվականին դա ուղիղ հանգեցրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը: Չնայած դժվարություններին, հեղափոխությունը ցույց տվեց հայ ժողովրդի համախմբման և ինքնապաշտպանության ունակությունը, ինչպես նաև ձևավորեց պետության հիմքերը հետագա զարգացման համար:

    9-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

    Հոկտեմբերի 13-17

    Տրանսկրիպցիան այն գործընթացն է, որի ընթացքում ԴՆԹ-ի տեղեկատվությունը պատճենվում է ՌՆԹ-ի վրա։ ԴՆԹ-ի շղթան բացվում է, և ՌՆԹ պոլիմերազան կարդում է գենը՝ ստեղծելով ՌՆԹ մոլեկուլ։

    Տրանսլյացիան այն գործընթացն է, երբ ՌՆԹ-ի վրա եղած տեղեկատվությամբ ստեղծվում է սպիտակուց։ ՌՆԹ-ն միանում է ռիբոսոմին, որտեղ ամինաթթուները հերթով միանում են և ձևավորում սպիտակուցի շղթա։

    Այսպես՝
    ԴՆԹ-ից ՌՆԹ, ՌՆԹ-ից Սպիտակուց․
    Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա

    Ընտրել ճիշտ պատասխանները․

    Տրանսլյացիայի ընթացքում ինչ հերթականությամբ ընթանում է գործընթացը․

    1․
    ա) Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա
    բ) Տրանսլյացիա → Տրանսկրիպցիա
    գ) ԴՆԹ-ի կրկնապատկում → Տրանսկրիպցիա
    դ) ՌՆԹ-ի քայքայում → Տրանսլյացիա

    2․Տրանսլյացիայի ավարտը տեղի է ունենում, երբ ռիբոսոմը հանդիպում է․
    ա) Սկիզբ կոդոնի
    բ) ԴՆԹ-ի վերջնական հատվածի
    գ) Կանգառ կոդոնի
    դ) Նուկլեոտիդային կապի

    3․Ինչպե՞ս է կոչվում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է մեկ սպիտակուց։
    ա) Կոդոն
    բ) Գեն
    գ) Քրոմոսոմ
    դ) Նուկլեոտիդ

    Պարապմունք 10

    Առաջադրանքներ։

    1․ Տրված են i→ և h→ վեկտորները: Նկարներից որո՞ւմ է ցուցադրված i→ և h→ վեկտորների գումարը եռանկյան կանոնով:

    h1.png
    e1.png
    nn.png
    bb.png

    Չորորդում

    2․ Թվարկված նկարում պատկերված է g→=i→+h→ հավասարությունը: Ո՞ր կանոնով է կատարված վեկտորների գումարումը։ 

    f4.png

    Վեկտորների գումարումը կատարված է եռանկյան կանոնով

    3․Տրված են g→ և h→ վեկտորները: Հետևյալ նկարներից որո՞մ է պատկերված  g→ և h→  վեկտորների գումարը զուգահեռագծի եղանակով:

    e1.png
    h1.png
    bb.png
    nn.png

    Առաջինում

    4․ Տրված է հետևյալ սեղանը: Կատարիր BA→+AD→ գումարումը:

    2222.png

    Ընտրիր ճիշտ տարբերակը:

    CD

    Պարապմունք 9

    Առաջադրանքներ։

    1․ Վեկտորը տրված է իր կոորդինատներով՝ a→{60; 80}։ Հաշվել նրա մոդուլը՝ ∣a→∣

    |a→| = √(60² + 80²)
    |a→| = √(3600 + 6400)
    |a→| = √10000
    |a→| = 100

    2․ Գտնել տրված վեկտորների երկարությունները, եթե տրված են նրանց կոորդինատները:

    a→{−24;10} ;

    |a→| = √((-24)² + 10²)
    |a→| = √(576 + 100)
    |a→| = √676
    |a→| = 26

    b→{10;−24};

    |b→| = √(10² + (-24)²)
    |b→| = √(100 + 576)
    |b→| = √676
    |b→| = 26

    c→{−5;−12} ∣

    |c→| = √((-5)² + (-12)²)
    |c→| = √(25 + 144)
    |c→| = √169
    |c→| = 13

    3․ a→ վեկտորի սկզբնակետը A(12;18) կետն է, իսկ վերջնակետը՝ B(21;20) կետը: Գտնել a→ վեկտորի կոորդինատները:

    x=21-12=9

    y=20-18=2.

    {9;2}

    4․ Հարթության վրա տրված են երեք կետեր՝ A(14;4), B(17;10), C(9;14)։ Գտնել  AB→ և BC→ վեկտորների կոորդինատները:

    AB

    x=17-14=3

    y=10-4=6

    {3;6}

    BC

    x=17-9=8

    y=14-10=4

    {8;4}

    5․ Տրված են a→=AB→ վեկտորի կոորդինատները և նրա վերջնակետի կոորդինատները:

    Որոշիր վեկտորի սկզբնակետի կոորդինատները, եթե a→{−5;−3}, B(0;4)

    x=0 + 5 = 5
    y=4 + 3 = 7

    A={5;7}

    6․ Տրված է A(12;1), B(36;46), C(6;62) և D(−18;17) գագաթներով ABCD քառանկյունը: Հաշվել AB→,DC→, AD→ և BC→ վեկտորների կոորդինատները

    AB

    x=36-12=24

    y=46-1=45

    {24;45}

    DC

    x=6-(-18)=24

    y=62-17=45

    {24;45}

    AD

    x=12-(-18)=30

    y=17-1=16

    {30;16}

    BC

    x=36-6=30

    y=62-46=16

    {30;16}

    AB={24;45}

    DC= {24;45}

    AD={30;16}

    BC={30;16}

    9-րդ դասարան հայոց լեզու

    3․ Ընդգծել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն կա

    Ձյուներդ (յու),

    Լույսը (ույ), Յոթ, ճյուղից (յու),

    Հայաստան, այտերս, այրվում են, ծալվում են (այ, ույ),

    Հյուրընկալ, մանկության (յու),

    Քարայծի (այ), աղբյուր, հարստություն, ուրիշ (յու, ույ)։

    3․ Արտագրել՝ լրացնելով երկհնչյունները

    Առավոտյան, ծովեզրյան, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ,

    բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սթաքել,

    կյասր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան,

    կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր,

    թեյաման, սառուցյալ, նյութ, ձյուն, կոյտ, շաբաթօրյակ, հույս։

    4․ Դուրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի երկհնչյուն կա

    Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, մայրություն, այժմյան,

    արքայորդի, հարյուրամյա, վայրագություն, յուրային, կայունություն, լայնություն։

    4․ Ձայնավորների և բաղաձայնների քանակը

    Ակունք – 2 ձայնավոր, 4 բաղաձայն

    Բարձունք – 2 ձ., 6 բ.

    Խճանկար – 3 ձ., 5 բ.

    Անդունդ – 2 ձ., 4 բ.

    Հրաժեշտ – 3 ձ., 5 բ.

    Պայթյուն – 3 ձ., 4 բ.

    Դաստիարակ – 4 ձ., 5 բ.

    Մանրէ – 2 ձ., 3 բ.

    Սրբատաշ – 3 ձ., 5 բ.

    Հյուլե – 2 ձ., 3 բ.

    Անընդհատ – 3 ձ., 5 բ.

    Սրընթաց – 2 ձ., 6 բ.

    Մերթընդմերթ – 3 ձ., 8 բ.

    Մտավոր – 3 ձ., 4 բ.

    Դազգահ – 3 ձ., 3 բ.

    5․ Արտագրել՝ լրացնելով յա, իա, եա

    Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս,

    եղյամ, էքսկուրսիա, խավյար, կղզյակ, Սուքյաս, կրիա,

    միլյարդ, վայրկյան, Բենյամին, մումիա, Սիսյան, փասիա,

    միմյանց, Արաքսյան, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս,

    անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղյազար, Երեմիա,

    հեծյալ, Զաքարիա, Մարիա, Ամալիա, Օֆելիա։

    5․ Արտագրել՝ լրացնելով յո, իո, եո

    Ամբիոն, աքսիոն, բրաբիոն, լեգիոն, հետյոտն, արդյոք,

    մարմարյոն, թրիոն, մեդալյոն, միլյոն, ակորդյոն, չեմպյոն,

    պանսյոնատ, Սրապյոն, տռիլյոն, օրյորդ, ավիացիոն,

    ինդուկցիոն, ամֆիոն, քամելյոն։

    6․ Արտագրել՝ լրացնելով յ տառը

    Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էյություն, նայել,

    վայելել, գայիսոն, էյակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միյայն,

    պոյեմ, պոյետ, միյասին, հիյանալ, թեյել, խնայել,

    հիյանալ, որդիյական։

    Գործնական աշխատանք

    1․ Շարունակություն կաղնու խոսքի.

    — Մի՛ պարծենա, արծիվ, որովհետև ամեն մեկս մեր տեղն ունենք։ Քո ուժը երկնքում է, իսկ իմը՝ հողում։ Երբ դու հոգնես ու իջնես, ես դեռ կանգնած կլինեմ իմ արմատներով։

    2․ Ի՞նչը դուր չեկավ արծվի պահվածքում.

    — Արծիվը հպարտացավ ու նայեց վերևից՝ չհարգելով կաղնուն։

    3․ Հոմանիշներ.

    Մագիլ – ճանկ, թաթ

    Սավառնել – թռչել, բարձրանալ

    Լերկ – անտերև, քարքարոտ

    Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

    Հեղինակի ասելիքը․

    Ինտելիգենտությունը միայն կրթություն չէ, այլ՝ ներքին բարիք, նրբություն և հարգանք մարդկանց հանդեպ։

    Համաձայն եմ, քանի որ ինտելիգենտ մարդը ոչ միայն գիտի, այլև ապրումակցում է։

    Բացատրություն միտքի․

    Ինտելիգենտ լինելը՝ ուրիշի զգացմունքները հասկանալու, համբերատար լինելու և չդատելու կարողություն է։

    Հեղինակ-հերոսի բնութագրություն․

    Նրբազգաց, բարի, մարդասեր և մտածող անձնավորություն է։

    Նոր վերնագիր․

    «Ինտելիգենտ լինելու արվեստը» — քանի որ նամակը սովորեցնում է՝ ինչպես լինել իրական ինտելիգենտ մարդ։

    Որքանո՞վ ես ինքդ ինտելիգենտ․

    Ես փորձում եմ լսել, հասկանալ, չվիրավորել ու օգնել մարդկանց։

    Համամիտ եմ այն մտքի հետ, որ ինտելիգենտությունը չի կախված ընթերցանությունից,

    քանի որ մարդը կարող է շատ կարդացած լինել, բայց հոգեպես՝ աննրբազգաց։

    Առաջադրանքներ շտեմարանից

    1) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

    1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
    2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
    3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
    4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

    2) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

    1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
    2) նրբերշիկ, լայզր, լուսերես, անէացում
    3) բազմերանգ, օրըստօրե, հրշեջ, դողէրոցք
    4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

    3) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

    1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
    2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել

    3) հանապազoր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
    4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

    4) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

    1) մեղմորեն, մեղմօրոր, միջորեական, քառորդ
    2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
    3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջող
    4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

    5) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

    1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
    2) քնքշորոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
    3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
    4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

    6) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

    1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
    2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
    3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
    4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

    7) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

    1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
    2) թեթևոտն, հոգեվորդի, գոտևորել, եղրևանի
    3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
    4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել


    8) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

    1) արևակն, երևակայել, ոսկեվազյան, գոտևորել
    2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
    3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
    4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

    9) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ:

    1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
    2) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
    3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
    4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

    10) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ:

    1)  այծյամ. ջղային, բրաբիոն, ժողովածուում
    2) տույժ, հեռակայել, էական, արթայորդի
    3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
    4) պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա

    11) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ:

    1) Նաիրի, սկեսրայր, երեխայի, աղյուսակ
    2) բարյացակամ, արքայորդի, լռելյայն, կաթսայատուն
    3) խնայել, հետիոտն, ջղային, աշխույժ
    4) ռնգեղջյուր, դշխոյական, ակացիա, Ամալյա

    12) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:

    1) ողբասաց, ջրարբի, սրբապատկեր, հղփանալ
    2) նրբաճաշակ, հարբեցող, արբշիռ, գրաբար
    3) երբեմնի, դարպաս, աղբարկղ, դարբին
    4) արբունք, աղբյուր, անխափան, նրբաթել

    13) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում պ:

    1) հափշտակել, թպրտալ, ճամպրուկ, ընդհուպ
    2) Ծոփք, թարփ, պապակ, ճեպընթաց
    3) հպանցիկ, ծոպավոր, ճողոպրել, հապշտապ
    4) դարպաս, ամպշող, թմբլիկ, ըմպանակ

    14) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում փ:

    1) խարխափել, ծոպավոր, ճեփ-ճերմակ, թրմփալ
    2) հափրուկ, երկնահուպ, սփրթնել, թրմոց
    3) շամփրել, քարակոփ, Հռիփսիմե, ոսկեծուփ
    4) կոպերիզ, երփնաթույր, հղփանալ, արփի

    15) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում գ:

    1) շագանակագույն, զիգզագաձև, Վարդգես, վարգել
    2) ճաքճքել, նորոգել, հեղգ, դրասանգ
    3) ծեգ, սգազգեստ, հագագ, արքունիք
    4) ճրագալույց, ճգնակյաց, օձիգ, նախքան

    16) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում կ:

    1) վարկաբեկել, սայթաքել, փակցնել, շագանակ
    2) մակաղել, քողտիկ, համաճարակ, վարակ
    3) հարկահավաք, ակցան, փեղկ, անհարկի
    4) դիցուք, մակույկ, նախկին, նախքան

    17) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ք:

    1) հմայք, սրնքակալ, սուգ, վարակիչ
    2) Սուքիաս, եզերք, շոգեքարշ, վարկանիշ
    3) կառք, չոքել, մարագ, շքերթ
    4) բազրիք, ընդերք, բերանքսիվայր, տաքդեղ

    18) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

    1) երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ
    2) կորնթարդ, անհողդողդ, արդուկ, խորթություն
    3)  ստահոդ, որդնել, անդամալույծ, վարսանդ
    4) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել

    19) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում տ:

    1) բիրտ, թատերգություն, խախուտ, աղոթք
    2) խրտվիլակ, գաղտուկ, գրտնակ, զարտուղի
    3) կրտսեր, ճտքավոր, մթնոլորտ, սփրթնել
    4) փտախտ, փութկոտ, քողտիք, խոտհարք

    20) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում թ:

    1) վաթսուն, անութ, փտեցում, փութկոտ
    2) արթմնի, կարթ, արդուկ, զվարթություն
    3) զարթուցիչ, ակնթարթ, հայթայթել, խայտալ
    4) ակութ, անթացուպ, երթուղի, ընթանալ

    Հոկտեմբերի 13-17

    Պատրաստվե՛ք ներկայացնել։
    Թեմա․ Պետության գործառույթները։
    ա/․Սահմանադրություն
    բ/․ ՀՀ իշխանության ճյուղերը
    Հասարակագիտություն, դասագիրք, էջ 15-19

    Առաջադրանքներ՝
    1․ Ի՞նչ եք հասկանում Սահմանադրություն ասելով։

    Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը որոշում է պետության կառուցվածքը և քաղաքացիների իրավունքները։
    2․ Որո՞նք են հանրապետական իշխանության ճյուղերը:

    օրենսդիրի իշխանություն, գործադիր իշխանությունն և դատական իշխանություն։