Կրթություն ասելով ես հասկանում եմ դպրոցում ստացած գիտելիքները, կյանքի ընթացքում ձեռք բերած փորձը, սովորած դասերը և մարդու զարգացումը։ Կրթությունը օգնում է մեզ մտածել, ճիշտ որոշումներ կայացնել և դառնալ ավելի գիտակից ու պատասխանատու մարդ։
Ցավոք, շատ աշակերտներ կարծում են, որ գնահատականներն են իրենց գիտելիքի և կրթության մակարդակի հիմնական չափանիշը։ Նրանք հաճախ սովորում են ոչ թե նոր բան իմանալու, հասկանալու և զարգանալու համար, այլ միայն բարձր գնահատական ստանալու կամ քննությունը հաջողությամբ հանձնելու նպատակով։
Սակայն իրական կրթությունը միայն թվերով չի չափվում։ Կրթված մարդը նա է, ով կարողանում է մտածել, վերլուծել, կիրառել իր գիտելիքները և շարունակել սովորել ամբողջ կյանքի ընթացքում։
Կրթությունը մարդու ամենամեծ արժեքներից մեկն է, որովհետև այն ձևավորում է խելացի, գիտակից և պատասխանատու մարդու բնավորությունը։

