Խոսքը հասցնե՞լ, թե՞ խնդիրը լուծել

Իմ կարծիքով՝ ճիշտը խնդիր լուծելն է, որովհետև խոսքը կարող է լինել կեղծ կամ անիմաստ։

Սակայն խնդիր լուծելը հեշտ չէ․ դրա համար պետք է ճիշտ և խելամիտ որոշում կայացնել։

Խելացի մարդը նախ մտածում է, հետո գործում, որովհետև առանց մտածելու և տրամաբանելու ճիշտ որոշում կայացնել հնարավոր չէ։

Տարիքի հետ կապված խնդիրը կարող է լինել երբեմն պարզ, երբեմն՝ բարդ ու անլուծելի,

սակայն եթե մարդ ունի կամային որակներ, այն է՝ հաստատակամություն, ձեռներեցություն, տոկունություն, անվեհերություն, նպատակասլացություն և գործը ավարտին հասցնելու ուժեղ կամք։

Ես, որպես մարդ, որոշել եմ մանկուց միշտ լինել պայքարող, երբեք չհանձնվող ու իմ հաղթանակներով հպարտ, իսկ եթե հանկարծ ստացվի այնպես, որ ես դժվարանամ, երբեք չեմ հանձնվի և կփորձեմ կրկին։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started