Հուլիսի 7 (1-ին օրը)
Հանդիպումը տեղի ունեցավ ավագ դպրոցի դահլիճում։ Ծանոթացանք ընկեր Մարթայի, ընկեր Անահիտի, ընկեր Աննայի, ընկեր Մարգարիտի, ընկեր Լիլիթի և ընկեր Անուշի հետ։
Ընկեր Մարթան՝ ավագ դպրոցի տնօրենը։
Ընկեր Անահիտը՝ անգլերեն լեզվի ուսուցչուհի։
Ընկեր Աննան՝ թուրքերենի մանկավարժ։
Ընկեր Մարգարիտը՝ խոսքի մշակույթի մանկավարժ։
Ընկեր Լիլիթը՝ բլոգավարության ուսուցչուհի։
Ընկեր Անուշը՝ հայոց լեզվի և գրականության դասավանդող։
Հուլիսի 8 (2-րդ օրը)
Մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի։ Ինձ բաժին էին հասել հարցեր ծովերի, ՀՀ քաղաքների և խմիչքների վերաբերյալ։ Խաղը շատ հետաքրքիր էր։ Ես հավաքեցի 220 միավոր, և ընդհանուր առմամբ օրը շատ հետաքրքիր ու հիշարժան անցավ։
Ընկեր Աննայի հետ սովորեցինք թուրքերեն մրգերի անունները։
Օրինակ՝ խնձոր՝ ելմա, նուռ՝ նար, ադամաթուզ՝ մուզ և այլն։
Հուլիսի 9 (3-րդ օրը)
Առավոտյան ընկեր Անահիտի հետ ունեցանք 2-րոպեանոց ելույթներ, ինչը մեծապես նպաստեց անգլերեն լեզվով ավելի ազատ խոսելուն, ամբոխի առջև առանց վախի և ամաչելու ելույթ ունենալուն, ինչպես նաև իմ խոսելու կարողությունների զարգացմանը։
Ընդհանուր առմամբ՝ ճամբարի այս երեք օրերն անցան հետաքրքիր և օգտակար։ Ձեռք բերեցի նոր գիտելիքներ, զարգացրի իմ հմտությունները և հաճելի ժամանակ անցկացրի։

