Ալի և Նինո

Sculpture "Ali and Nino" - Visitajara

Ալիի և Նինոյի արձանը

Ալիի և Նինոյի արձանը գտնվում է Վրաստանի Բաթումի քաղաքում։ Այն ստեղծել է վրացի քանդակագործ Թամարա Կվեսիտաձեն։ Արձանը մարմնավորում է Կուրբան Սաիդի «Ալի և Նինո» ստեղծագործության գլխավոր հերոսներին՝ ադրբեջանցի երիտասարդ Ալիին և վրացուհի Նինոյին, ովքեր սիրահարված էին միմյանց։

Արձանի ամենահետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն շարժվում է։ Ամեն երեկո Ալիի և Նինոյի կերպարները դանդաղ շարժվում են միմյանց ընդառաջ՝ փոխելով իրենց դիրքերը։ Նրանք մոտենում են այնքան ժամանակ, մինչև մի պահ միաձուլվում են և կարծես դառնում մեկ ամբողջություն։ Դրանից հետո սկսվում է հակառակ գործընթացը, և նրանք նորից հեռանում են միմյանցից։

Այս շարժումը խորհրդանշում է սերը, հանդիպումը և բաժանումը։ Արձանը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող են տարբեր մշակույթներից ու աշխարհներից մարդիկ միավորվել սիրո միջոցով, նույնիսկ եթե նրանց ճանապարհը հեշտ չէ։

Երեկոյան արձանը գեղեցիկ լուսավորվում է, ինչն այն ավելի տպավորիչ է դարձնում։ Դրա շնորհիվ Ալիի և Նինոյի արձանը դարձել է Բաթումի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը և գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների։

Արձանը հետաքրքիր է նրանով, որ այն սովորական քանդակ չե, այլ իր շարժման միջոցով պատմում է Ալիի և Նինոյի սիրո պատմությունը։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started