11.09.2026 Հասարակագիտություն, 10-րդ դասարանի առաջադրանք

Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի «Խառնվածք» թեմային և ուսումնասիրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները։

Այնուհետև կատարե՛ք հետևյալ առաջադրանքները․

1.Ներկայացրե՛ք, թե ինչ է խառնվածքը և ինչ նշանակություն ունի այն մարդու վարքի ու հաղորդակցության մեջ։

Մարդու հոգեկան առանձնահատկությունների ամբողջությունն է, որը ազդում է նրա վարքի, զգացմունքների և մարդկանց հետ շփվելու ձևի վրա։ Այն ցույց է տալիս, թե մարդը ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակներին։

2.Բնութագրե՛ք խառնվածքի հիմնական տեսակները՝ առանձնացնելով դրանց բնորոշ հատկանիշները։

Սանգվինիկ — ակտիվ, շփվող, ուրախ, հեշտ է հարմարվում նոր իրավիճակներին

Խոլերիկ — եռանդուն, արագ արձագանքող, վճռական, բայց երբեմն կարող է լինել անհամբեր և բուռն։

Ֆլեգմատիկ — հանգիստ, համբերատար, հավասարակշռված և հետևողական։

Մելանխոլիկ — զգայուն, մտածող, ուշադիր և ավելի հանգիստ։ Նա կարող է երկար մտածել տեղի ունեցածի մասին։

3.Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքների հիման վրա որոշել ձեր խառնվածքի առավել արտահայտված տեսակը։


Ֆլեգմատիկ և Մելանխոլիկ:

4.Նշե՛ք առնվազն 3 հատկանիշ, որոնցով հիմնավորում եք ձեր ընտրությունը։

Շատ հանգիստ և համբերատար եմ, բայց հոգու խորքում նաև շփվող և <<քաղցր արյունով>> և յիգյարով մարդ:

5.Ներկայացրե՛ք մեկ իրավիճակ ձեր առօրյայից, որտեղ ձեր խառնվածքի առանձնահատկությունն արտահայտվել է։

Դպրոցում, Շատ չեմ խոսում միքիչ պասսիվ եմ, բայց կփորձեմ հակառակը:

6.Վերջում պատասխանե՛ք հարցին․
«Ինչպե՞ս կարող է սեփական խառնվածքի ճանաչումն օգնել մարդուն ինքնաճանաչման, ուրիշների հետ հաղորդակցության և սեփական վարքը կառավարելու հարցում»։

Օգնում է հասկանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը։ Դա նաև օգնում է ավելի լավ հասկանալ ուրիշների վարքը, ճիշտ շփվել նրանց հետ և անհրաժեշտության դեպքում կառավարել սեփական զգացմունքներն ու արձագանքները։

Կարևոր է․ առաջադրանքը կատարելիս մի՛ փորձեք պարզապես ձեզ համապատասխանեցնել որևէ տեսակի։ Հիմնվե՛ք թեմայի ուսումնասիրության և սեփական վարքի դիտարկման վրա։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started