«Պատմական դետեկտիվ․ ինչպե՞ս վերականգնել անցյալը»

Սկսենք հարցերից՝
1․ «Պատմաբանը ժամանակի մեքենա չունի։ Ուրեմն ինչպե՞ս է նա իմանում՝ ինչ է տեղի ունեցել անցյալում»։

Պատմական աղբյուրների ուսումնասիրությամբ և համեմատությամբ։

2․ «Իսկ եթե երկու աղբյուր նույն իրադարձության մասին տարբեր բան են ասում, ո՞րին պետք է հավատանք»։

համեմատել դրանք, ստուգել հեղինակը, ժամանակը, նպատակը և գտնել այլ ապացույցներ։

«Պատմաբանի 5 հարցերը»

Ո՞վ է ստեղծել աղբյուրը։
Ե՞րբ է ստեղծվել։
Ինչո՞ւ է ստեղծվել։
Ի՞նչ է ասում։
Ի՞նչ չի ասում կամ ինչո՞ւ կարող ենք կասկածել դրան։

Հավելում ես ամենակարևոր կանոնը.

Աղբյուրը կարող է արժեքավոր լինել նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջությամբ ճշմարտացի չէ։

Օրինակ՝ թշնամու մասին չափազանցված նկարագրությունը կարող է մեզ տեղեկություն տալ ոչ միայն թշնամու, այլև հեղինակի վերաբերմունքի ու նպատակների մասին։

Խմբերի դերերը

Յուրաքանչյուր խմբում կարելի է ունենալ.

  • հետաքննիչ — ուսումնասիրում է աղբյուրները,
  • աղբյուրագետ — գնահատում է աղբյուրների վստահելիությունը,
  • փաստագրող — գրանցում է ապացույցները,
  • քննադատ — փորձում է գտնել հակասություններ,
  • զեկուցող — ներկայացնում է խմբի եզրակացությունը։

Հետաքննության փուլ

Աղբյուրները պետք է լինեն տարբեր բնույթի.

  1. գրավոր աղբյուր,
  2. մեկ այլ կողմի գրավոր աղբյուր,
  3. հնագիտական/նյութական ապացույց,
  4. քարտեզ կամ պատկեր,
  5. ավելի ուշ շրջանի պատմաբանի մեկնաբանություն։

Խմբի առաջադրանքը

Յուրաքանչյուր աղբյուրի համար պատասխանել.

1. Ի՞նչ է ասում աղբյուրը։
2. Ո՞վ է այն ստեղծել։
3. Ե՞րբ է ստեղծվել։
4. Ի՞նչ նպատակ կարող էր ունենալ հեղինակը։
5. Ի՞նչ կարող ենք իմանալ այս աղբյուրից։
6. Ի՞նչը չենք կարող հաստատել միայն այս աղբյուրով։

Այնուհետև խմբերը պետք է կազմեն իրենց պատմական վարկածը.

«Մեր ուսումնասիրած աղբյուրների հիման վրա մենք կարծում ենք, որ…»

Բայց պարտադիր պայման.

Յուրաքանչյուր կարևոր եզրակացություն պետք է հիմնավորվի առնվազն երկու ապացույցով։

Ապացույցների սանդղակ

Խմբերը իրենց գտած տեղեկությունները բաժանում են երեք մակարդակի. Հաստատված

Այն, ինչի համար կան մի քանի իրար չհակասող ապացույցներ։

 Հավանական

Այն, ինչ հնարավոր է, բայց ամբողջությամբ հաստատված չէ։

 Անորոշ

Այն, ինչի մասին ապացույցները բավարար չեն։

Սա շատ կարևոր պահ է, որովհետև սովորողները հասկանում են, որ պատմաբանի պատասխանը միշտ չէ, որ պարզապես «ճիշտ/սխալ» է։

Պատմական դետեկտիվ․ Ավարայր 451

Գլխավոր հարցը

Ի՞նչ կարող ենք իրականում իմանալ Ավարայրի ճակատամարտի մասին՝ հիմնվելով մեզ հասած աղբյուրների վրա։

Եվ ավելի հետաքրքիր հարց.

Ավարայրը հայկական բանակի պարտությո՞ւն էր, հաղթանա՞կ, թե՞ իրավիճակը ավելի բարդ էր։

Աղբյուր 1․ Եղիշե — «Վարդանի և հայոց պատերազմի մասին»

Աղբյուրի բնույթը՝ պատմագրական աղբյուր
Հեղինակ՝ Եղիշե
Ժամանակ՝ V–VI դարերի սահմանագիծը՝ ըստ ժամանակակից ուսումնասիրությունների

Եղիշեի երկը շատ ավելի ընդարձակ ու գրականացված պատմություն է, որտեղ մեծ տեղ են զբաղեցնում հերոսների ելույթները, հավատքի և պայքարի գաղափարները։ Ժամանակակից ուսումնասիրություններում քննարկվում է նաև նրա աշխատության ստեղծման ժամանակը և հարաբերությունը Ղազար Փարպեցու պատմության հետ։

կրճատված հատված

Հայերը, տեսնելով պարսկական զորքի բազմությունը, չընկրկեցին։ Նրանք պատրաստվեցին պատերազմի՝ գիտակցելով, որ իրենց պայքարը միայն իշխանության կամ հողի համար չէ, այլ նաև իրենց հավատքի պահպանման համար։

Ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը և նրա զինակիցները կռվեցին մեծ համառությամբ։ Հայկական զորքը մեծ կորուստներ պատճառեց հակառակորդին, սակայն ինքը նույնպես ծանր կորուստներ կրեց։ Վարդանը զոհվեց մարտում։

Հարցեր

1.Ի՞նչ է փորձում ընդգծել Եղիշեն։

Հայերի պայքարը հավատքի համար։

2.Արդյո՞ք սա միայն ռազմական իրադարձության նկարագրություն է։

Ոչ, նաև՝ գաղափարական և կրոնական։

3.Ի՞նչ զգացմունք է փորձում առաջացնել հեղինակը ընթերցողի մոտ։

Հերոսություն և հայրենասիրություն։

4.Կարո՞ղ ենք Եղիշեի տեքստից անմիջապես վերցնել բոլոր թվերը որպես ճշգրիտ փաստեր։

Ոչ:

5.Եթե հեղինակը նպատակ ունի նաև ոգեշնչել ընթերցողին, դա նվազեցնո՞ւմ է աղբյուրի արժեքը։

Ոչ:

Աղբյուր 2․ Ղազար Փարպեցի — «Հայոց պատմություն»

Աղբյուրի բնույթը՝ պատմագրական աղբյուր
Հեղինակ՝ Ղազար Փարպեցի
Ժամանակ՝ V դարի վերջ

Ղազար Փարպեցին գրել է Հայաստանի պատմությունը 387–485 թթ. ժամանակաշրջանի համար։ Նրա երկրորդ գիրքը վերաբերում է նաև 449–451 թթ. պատերազմին։ Ժամանակակից աղբյուրագիտական ուսումնասիրությունները նշում են, որ նրա մոտեցումը որոշ առումներով տարբերվում է Եղիշեից․ Ղազարը ավելի մեծ ուշադրություն է դարձնում կրոնական պայքարին և նահատակության գաղափարին։

կրճատված բովանդակություն

Ղազարի պատմության համաձայն՝

  • հայկական զորքը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվեց պարսկական ավելի մեծ ուժերի դեմ,
  • հայկական բանակը մոտ 66 000 զինվոր ուներ,
  • ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը զոհվեց,
  • պարսկական կողմը նույնպես մեծ կորուստներ ունեցավ,
  • Ղազարի ներկայացմամբ՝ ճակատամարտի արդյունքը կարելի է բնութագրել որպես մարտավարական ոչ-ոքի,
  • հետագա իրադարձությունները շարունակվեցին նաև Ավարայրից հետո։

Հարցեր

1.Ո՞ր տեղեկություններն են այստեղ կոնկրետ։ Վարդանի Մամիկոնյանի առաջնորդությունը, բանակի թվաքանակը, Վարդանի զոհվելը։

2.Ի՞նչն է տարբերվում Եղիշեի ներկայացումից։ Տարբեր են որոշ մանրամասներ և ճակատամարտի արդյունքի մեկնաբանությունը։

3.Եթե երկու պատմիչներ նույն իրադարձությունը տարբեր կերպ են ներկայացնում, ի՞նչ պետք է անի պատմաբանը։ Համեմատել և ստուգել այլ աղբյուրներով։

4.Կարո՞ղ ենք ասել, որ մեկը հաստատ «ստում է»։ Ոչ:

Աղբյուր 3․ Հետագա պատմական ուսումնասիրություն

Այստեղ սովորողներին տալիս ես ժամանակակից պատմագիտական տեսակետ։

Հայ պատմաբան Հակոբյան Ա. Ա.-ի՝ Ավարայրի մասին պատմաքննական ուսումնասիրության մեջ քննության են ենթարկվում ավանդաբար ընդունված տվյալները՝ հատկապես բանակների թվաքանակը, ռազմական կառուցվածքը, մարտավարությունը և ճակատամարտի ընթացքը։ Հեղինակը նշում է, որ Եղիշեի և Ղազար Փարպեցու տեղեկությունների որոշ հատվածներ խնդրահարույց են և պահանջում են քննադատական վերաբերմունք։

միտք

«Պատմական ավանդույթում ընդունված թվերը և ճակատամարտի նկարագրությունը պետք է ստուգել ոչ միայն պատմիչների հաղորդումների, այլև ռազմական պատմության տրամաբանության և այլ տվյալների միջոցով»։

Հարցեր

1.Ի՞նչ է անում ժամանակակից պատմաբանը։

Ուսումնասիրում և քննադատաբար ստուգում է հին աղբյուրները։

2.Նա ընդունո՞ւմ է հին աղբյուրների բոլոր տեղեկությունները։

Չի ընդունում բոլոր տեղեկությունները որպես անվիճելի փաստ։

3.Ի՞նչ է նշանակում «պատմաքննական մոտեցում»։

Ստուգել աղբյուրի հավաստիությունը և համեմատել ապացույցները։

4.Կարո՞ղ է ժամանակակից պատմաբանը սխալվել։

Այո, ժամանակակից պատմաբանը նույնպես կարող է սխալվել։

Աղբյուր 4․ Ավարայրի վայրի խնդիրը

Դարերի ընթացքում Ավարայրի տեղադրության վերաբերյալ տարբեր տեսակետներ են առաջարկվել։ Հետազոտություններում նշվել է, որ ճակատամարտի աշխարհագրական տեղը մինչև վերջնականապես հստակեցված չէ, և տարբեր հեղինակների առաջարկած վայրերը չեն համընկնում աղբյուրների վկայությունների հետ։

Հարց

«Եթե մենք նույնիսկ վստահ չենք, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել ճակատամարտը, արդյո՞ք կարող ենք վստահությամբ վերականգնել դրա ամբողջ ընթացքը»։

Եթե տեղադրությունը լիովին հստակ չէ, ապա ճակատամարտի բոլոր մանրամասները վստահությամբ վերականգնել դժվար է։

Աղբյուր 5․ Հանրագիտարանային ամփոփում

Սա տալիս ես որպես «արդեն ձևավորված պատմական գիտելիք»։

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ. և կապված էր Սասանյան իշխանության դեմ հայկական դիմադրության հետ։ Հայկական ուժերը գլխավորում էր Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտում հայկական բանակը պարտվեց ռազմական իմաստով, Վարդանը զոհվեց, սակայն պայքարը շարունակվեց նաև դրանից հետո։ Ժամանակակից ուսումնասիրությունները շեշտում են, որ Ավարայրի ճակատամարտը ինքնին վերջնականապես չլուծեց կրոնական կամ քաղաքական խնդիրը։

Հարց

«Այս աղբյուրը ավելի հեշտ է կարդալ, քան Եղիշեին ու Ղազար Փարպեցուն։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այն ավելի վստահելի աղբյուր է»։

Ոչ։ Ավելի հեշտ կարդացվող աղբյուրը պարտադիր չէ ավելի վստահելի լինի։ Պետք է ուսումնասիրել՝ ինչ աղբյուրների վրա է հիմնված։

Աղբյուր 6 — «Նոր ապացույց»

«Ձեր հետազոտության ընթացքում հայտնաբերվեց մի նոր փաստաթուղթ։ Այն ստեղծվել է շատ ավելի ուշ և ներկայացնում է Ավարայրի իրադարձությունների այլ մեկնաբանություն»։

ժամանակակից պատմաբանի հիպոթետիկ եզրակացություն.

«Ավարայրի ճակատամարտի ռազմական արդյունքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ կախված նրանից, թե ինչ ենք համարում պատերազմի գլխավոր նպատակը։ Եթե չափանիշը հենց մարտադաշտում հաղթանակն է, հայկական կողմը պարտվել է։ Եթե ուսումնասիրում ենք նաև հետագա քաղաքական զարգացումները, ապա ճակատամարտը չի կարելի դիտարկել որպես ամբողջ պատերազմի վերջնական արդյունք»։

Առաջադրանքներ

Ուսումնասիրի՛ր տրված աղբյուրները և պատասխանի՛ր.

1.Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանը։ Հայ Զորավար, Սպարապետ

2.Ի՞նչ էր տեղի ունեցել 451 թվականին։ Ավարայրի ճակատամարտը։

3.Ո՞ւմ դեմ էին կռվում հայերը։

Պարսիկների

4.Ի՞նչ եղավ Վարդան Մամիկոնյանի հետ։

Զոհվեց ճակատամարտում:

5.Ի՞նչ տեղի ունեցավ Ավարայրից հետո։

Պայքարը շարունակվեց։

2. Համեմատի՛ր աղբյուրները

Եղիշեի և Ղազար Փարպեցու պատմությունները համեմատի՛ր։

Գրի՛ր.

2 բան, որոնց մասին նրանք նույնն են ասում։

2 բան, որոնցում նրանց պատմությունները տարբերվում են։

1 բան, որը դեռ պարզ չէ։

Նույնը

Վարդանը գլխավորում էր հայերին։

Վարդանը զոհվեց։

Տարբեր

Որոշ մանրամասներ։

Ճակատամարտի արդյունքի ներկայացումները։

Պարզ չէ բանակների իրական թվաքանակը և որոշ մանրամասներ։

3. Ո՞րն է փաստը

Հետևյալ մտքերից առանձնացրո՛ւ այն, ինչ կարող ենք համարել փաստ, և այն, ինչը արդեն մեկնաբանություն է.

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թվականին։ Փաստ

Վարդան Մամիկոնյանը զոհվել է։ Փաստ

Հայերը հաղթեցին։ Մեկնաբանություն

Հայերը պարտվեցին։ Ռազմական արդյունք

Ավարայրը հայերի բարոյական հաղթանակն էր։ Մեկնաբանություն

Պայքարը շարունակվեց նաև Ավարայրից հետո։ Փաստ

4. Ո՞ւմ հավատալ

Պատկերացրո՛ւ, որ Եղիշեն և Ղազար Փարպեցին նույն դեպքի մասին տարբեր տեղեկություններ են տալիս։

Ի՞նչ կանեիր դու՝ պատմաբանի փոխարեն։

Ընտրի՛ր և բացատրի՛ր.

  • Կհավատայի առաջինին։
  • Կհավատայի երկրորդին։
  • Կփորձեի գտնել ևս մեկ աղբյուր։
  • Կհամեմատեի երկուսի տեղեկությունները և կփորձեի հասկանալ տարբերության պատճառը։

5. Աղբյուրը միշտ ճշմարտությո՞ւն է ասում

Պատկերացրո՛ւ, որ մի պատմիչ չափազանցնում է իր ժողովրդի հաղթանակը։

Պատասխանի՛ր.

Արդյո՞ք նրա ամբողջ պատմությունը դառնում է անօգուտ։

Ի՞նչ կարող ենք իմանալ այդ աղբյուրից, նույնիսկ եթե այն ամբողջությամբ ճշգրիտ չէ։

Ոչ, ամբողջ պատմությունը անօգուտ չի դառնում։ Նույնիսկ եթե պատմիչը չափազանցնում է, նրա աղբյուրը կարող է տեղեկություն տալ իր ժողովրդի վերաբերմունքի, մտածելակերպի, նպատակների և իրական իրադարձությունների մասին։

6. Հիմա դու՛ պատմաբանն ես

Ավարտի՛ր նախադասությունները.

Ավարայրի մասին վստահ կարող եմ ասել, որ այն տեղի է ունեցել 451 թ․, և Վարդանը զոհվել է։

Ես դեռ կասկածում եմ, որ բանակների թվերը ամբողջությամբ ճշգրիտ են։

Ես կուզեի ևս մեկ աղբյուր ունենալ, որպեսզի պարզեմ ճակատամարտի իրական մանրամասները։

7. Քո առաջին վարկածը

Ընտրի՛ր այն տարբերակը, որն այս պահին քեզ ավելի հիմնավորված է թվում.

Ա. Ավարայրը հայկական կողմի պարտությունն էր։

Բ. Ավարայրը հայկական կողմի հաղթանակն էր։

Գ. Ավարայրը միայն հաղթանակ կամ պարտություն անվանելը բավարար չէ։

Գրի՛ր 2 պատճառ, թե ինչու ես ընտրել այդ տարբերակը։

Գ․ Միայն հաղթանակ կամ պարտություն անվանելը բավարար չէ։

  1. Ռազմական առումով հայկական կողմը պարտվեց։
  2. Պայքարը շարունակվեց նաև Ավարայրից հետո։

8. Պատրաստվիր հաջորդ շաբաթվա դատավարությանը

Խմբով պատրաստե՛ք.

ձեր տեսակետի 3 ամենակարևոր փաստերը,

Ավարայրը տեղի ունեցավ 451 թ․։

Վարդանը գլխավորում էր հայկական զորքը։

Վարդանը զոհվեց։

ձեր տեսակետը հիմնավորող 2 աղբյուր,

Եղիշե

Ղազար Փարպեցի

1 հարց, որը կարող է տալ հակառակ կողմը,

ձեր պատասխանը այդ հարցին։

Դասի վերջնական հարցը․

Ավարայրի մասին մենք ամեն ինչ գիտե՞նք, թե՞ պատմաբանը միշտ պետք է տեղ թողնի կասկածի և նոր ապացույցների համար։

Ոչ: Մենք ամեն ինչ չգիտենք։

Պատմաբանը պետք է հիմնվի ապացույցների վրա և միշտ տեղ թողնի նոր աղբյուրների ու նոր բացահայտումների համար։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started