ա) Հայոց ծագումնաբանության հարցը
Հայերը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ժողովուրդ են։ Ըստ հայկական ավանդության՝ հայերի նախահայրը Հայկ Նահապետն է, իսկ նրա սերունդները կոչվել են հայեր։
բ) Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
- Արմենիա անվանումը հիշատակվում է Ք․ա․ VI դարի Բեհիսթունյան արձանագրության մեջ։
- Հայա անվանումը հիշատակվում է խեթական սեպագիր աղբյուրներում։
- Ուրարտու անվանումը հանդիպում է ասորեստանյան աղբյուրներում։
- Հայերի մասին տեղեկություններ կան նաև հին հունական և այլ աղբյուրներում։
գ) Վաղ պետական կազմավորումները
Հայկական լեռնաշխարհում առաջացել են մի շարք հնագույն պետական կազմավորումներ՝
- Արատտա – Ք․ա․ III հազարամյակ։
- Հայասա-Ազի – Ք․ա․ XV–XIII դարեր։
- Նաիրի – Ք․ա․ XIII–IX դարեր։
- Ուրարտու (Վանի թագավորություն) – Ք․ա․ IX–VI դարեր։ Մայրաքաղաքը՝ Տուշպա (Վան)։


One Reply to “”