Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1.Ի՞նչ գիտեք «փողի» մասին
Փողը փոխանակման և վճարման միջոց է, որի օգնությամբ մարդիկ գնում և վաճառում են ապրանքներ ու ծառայություններ։
2.Ի՞նչ ճանապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը
Սկզբում մարդիկ ապրանքները փոխանակում էին միմյանց հետ։ Հետագայում օգտագործեցին մետաղներ, ոսկի և արծաթ, իսկ հետո ստեղծվեցին մետաղադրամներն ու թղթադրամները։
3.Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի
Կյանքը ավելի բարդ կլիներ, քանի որ ապրանքների և ծառայությունների փոխանակումը դժվար կլիներ։
4.Ներկայացրե՛ք «Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր
1.Առաջին մետաղադրամները ստեղծվել են Լիդիայում՝ մոտ Ք. ա. 7-րդ դարում։
2.Թղթադրամներն առաջին անգամ լայնորեն կիրառվել են Չինաստանում։
3.Ժամանակակից աշխարհում տարածված են նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումները։

