Իմ ընտանիքի սեբաստացիական ուղին
Իմ ընտանիքի սեբաստացիական ուղին սկսել է քույրս։ Նա սովորել է այստեղ և ավարտել կրթահամալիրը։
Ես կրթահամալիր եմ ընդունվել 2019 թվականին՝ երրորդ դասարանում։ Այդ ժամանակ ընդամենը 8 տարեկան էի։ Այսպիսով՝ արդեն 7 տարի է, ինչ սեբաստացի եմ։
Այս տարիների ընթացքում շատ բան եմ սովորել և ձեռք բերել տարբեր հմտություններ։ Աշխատել եմ ոսկու և փայտի հետ։ Ոսկուց պատրաստել եմ Տրեխ (հին հայկական կոշիկ), իսկ փայտից պատրաստել եմ տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ Գարեգին Նժդեհի և զորավար Անդրանիկի պատկերները։


Այս տարիների ընթացքում սովորել եմ տարբեր միջավայրերում, ունեցել եմ նոր ծանոթություններ, ընկերներ և հետաքրքիր փորձառություններ։ Հիմա սովորում եմ ավագ դպրոցի տասներորդ դասարանում և շարունակում իմ կրթական ճանապարհը։
Քանի որ քույրս նույնպես այս կրթահամալիրի շրջանավարտ է, կարելի է ասել, որ մեր ընտանիքում սեբաստացիական ճանապարհը շարունակվում է սերնդից սերունդ։

