Ինքնաստուգում դասրարանում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Գոյական-ծաղիկ,գարուն,ժամացույց,երեխա,նավաստի,արև:

Ածական-երկար,հրաշալի,մաքուր,խիզախ,բարի:

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: Իշխան,ճեղք,գործ,շքեղություն,ուսուցում,դեղնություն,բժիշկ,հյուս:

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

Գլուխ-գլուխներ:

Թվական-թվականներ:

Երկիր-երկրներ:

Սենյակ-սենյակներ:

Հարևան-հարևաններ:

ծառ-ծառեր:

Տեր-տերեր:

Ժապավեն-ժապավեններ:

Մարդ-մարդիկ:

Կին-կանայք:

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան: Գևորք,Երևան,Աննա,Սևան,Հարությունյան:

ուսուցիչ,քաղաքացի,ընկեր,կատու,գետ:

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  Բարեկամ-բարի(ի+ա>ե)+կամ(բարդ),գրավոր-գիր+ավոր(ածանցավոր),ծով-(պարզ)լուսամուտ-լույս+ա+մուտ(բարդ հոդակապավոր)անպետք-ան+պետք(ածանցավոր)հողոտ-հող+ոտ(ածանցավոր), գնորդ-գն+որդ(ածանցավոր)ամառ-(պարզ):

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: Կաթ-կաթնային, խորուրդ-խորհորդ, գետ-գետակ, հեռու-հեռավեր, քար-անքար, ամպ-անամպ:

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ Եկատերինաի եղբայրը բարի է: Ձյունը արագ սառչում էր: Ծառի տերևը գույնով կարմիր է եղել: Հայրիկը հրավիրեց ծանոթանալու:

ՀԼ5

216. Քնքուժ, բարի, գեղեցիկ, խելացի, խիստ քույր։

Փոքր, հարազատ, երեսառած, աշխատասեր, բարեսիրտ եղբայր։

Հոգատար, սիրելի, հեզ, գթասիրտ մայր։

Ուժեղ, գործունյա, քաջ, անվախ հայր։

Բանիմաց, ճաշակով, սիրուն տատիկ։

Բարձրահասակ, հոգատար, ալեհեր, իմաստուն պապիկ։

217. Սրտային, վախկոտ, քարե, մայրական, երկնային, արևային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթե, օդային, ծաղկե, եղբայրաբար, ոսկե, արծաթե, ծովային, ամերիկական, ֆրանսիական, գերմանական։

218. Նախադասությունների իմաստը չփոխվեց։

219. Դաժան, խեղճ, իսկական վայրենի, թշվառ, գիտակ, արցունքանման, սուտ, կեղծավոր։

220. Ածակաները հանելուց հետո հատկանիշ արտահայտող բառերն անհայտացան։

224. Որովհետև նշված են ածականի համեմատական և գերադրական աստիճանները։

225. Վատագույն, ամենագեղեցիկ, ամենաբարձր, ազնգագույն, ամենահզոր, հզորագույն, ամենաահեղ, ամենահամեստ, հնագույն, ծանրագույն, լրջագույն, ամենախոշոր, խոշորագույն։

226. Հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիյաում է հայտնաբերվել։

Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիյաում է հայտնաբերվել։

Субботник

У нас часто леса гибнут от бежалостного обращения с ними. Люди бессознательно бросают спичку и от её огня погибают большие участки леса. За посадками молодых деревьев следит лесоводы. Он устанавливает места, которые пострадали от пожара, намечает где надо расчистить лес, отводит участки для работы лесорубов, участвует в борьбе с вредителями леса. Гусеницы иногда съедают подрастающие побеги, объедают листья. Заяцы и мыши обгрызают корни молодых деревьев. Но есть у леса и друзья — птицы. Они прекрасные помощники лесоводов.

Ապրիլի 26

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երրորդ մասը:Իմաստուն ջուլհակը և դերվիշը։
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երրորդ մասի վերաբերյալ:Ինչ ուզեց ջուլհակը մարդկանցից որպեսզի գնա և պատասխան տա դերվիշին? Ինչպես հաղթեց ջուլհակը դերվիշին? Ինչ պարգև նա ստացավ Շահ Աբաս թագավորից՞ Ինչպես ընդունեցին մարդիկ ջուլհակի հաղթանակը?
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին: Ջուլհակն ավելի իմաստուն գտնվեց, քան դերվիշը, և արդյունքում ջուլհակը հաղթեց դերվիշին, և արդյունքում ջուլհակը հաղթեց դերվիշին։Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Մարդ պետք է լինի իմաստուն, բանիմաց և խոհեմ, որպեսզի հաղթի իր հակառակորդին կամ թշնամուն։
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Այս պատմվածքը ինձ սովորեցրեց՝ կյանքում լինել հնարամիտ, բանիմաց և իմաստուն՝ հաղթելու հակառակորդին և օգնելու ուրիշներին, ինչպես նաև ստանալու դրամական պարգև:

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

1918թ․ մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

1918 թվականից մինչեւ մեր օրեր ընկած ժամանակաշրջանում Հայաստանը երեք հանրապետություն է ունեցել․ Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-2-1920թթ․, Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ․ եւ 1991թվականից սկսած, Հայաստանի Հանրապետությունը։

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրն է նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։

Հանրապետությունն ուներ իր պետական խորհրդանիշները։ 1918 թ․ Հայաստանի ազգային դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն հորիզոնական շերտերով։ 1920 թ․ հուլիսին կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որի հեղինակներ էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Օհներգ դարձավ Միքայել Նալբանդյանի խոսքերով ստեղծված Մեր հայրենիք երգը։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ երկուկես տարի։ Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունն իշխանությունը կամովի հանձնեց Հայաստանի հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը եւ պետական այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարեւորագույն հարցերը լուծվում էին Մոսվայում։

1988 թվականի փետրվարին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում սկիզբ առավ համաժողովրդական պայքար Արցախի ազատության համար։

Խորհրդային Միության ղեկավարությունը ձգտում էր ճնշել շարժումը, որն ի վերջո դարձավ պայքար նաեւ Հայաստանի անկախության համար։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։ Ուժեղ ու մարտունակ բանակը հայրենիքի սահմանների անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Հայոց պետականությունը խորհրդանշող ինչ կառույցներ կան Երեւանում։ Հայոց պետականությունը խորհրդանշող կառույցներից Երևանում են գտնվում Հայաստանի Հանրապետության Կառավարության պետական շենքը, Ազգային Ժողովի պետական շենքը, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական բարձր դատարանը:

Փորձիր ինքդ լուսանկարել հայոց պետականության խորհրդանիշ կառույցները։

ՀՀ ԱԺ
ՀՀ Կառավարություն:

SPORT IS GOOD FOR HEALTH


Mike is 10. He is in the fourth form. He is fond of sports. He runs and does
exercises every day. Mike goes in for swimming. He is one of the best
swimmers at school. But he is not only a good swimmer. He is good at
basketball and tennis as well. His coach says: ‘Sport is important for your
health. You must do exercises. You must go in for sport.’

  1. Is Mike fond of sports? Yes he is, he is fond of sports.
  2. What sport does he go in for? He goes in for swimming.
  3. Is he good at basketball and tennis? Yes he is, he is good at basketball and tennis.
  4. What sport are you good at? I am good at football.
  5. What do you do to be healthy? To be healthy I do exercises and go in for running and playing football.

Կլիմա

Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակա­յին պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայ­րում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը  մարդկանց համար շատ կարևոր նշանակու­թյուն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:

Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից: Օվկիանոսների ազդեցությունը մեծ է երկրագնդի այն շրջանների հա­մար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Քամիները, աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը։
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր բնակավայրին բնորոշ է մուսսոնային կլիմայի տիպը։
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը մուսսոնային քամիններն են, որոնք դիտվում են ծովափնյա շրջաններում: Ձմեռը ցուրտ է ու չոր։ Ամառը տաք է ու խոնավ։ Միջերկրածովային կլիմայի դեպքում ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ։ Այս կլիման բնորոշ է Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ ձիարձանների մասին։
  •  «Սասունցի Դավիթ»ձիարձանը Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Վարդան Մամիկոնյան»արձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • «Անդրանիկ Օզանյան»արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։
  • «Մարշալ Բաղրամյան»արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին[1]։

Վարդան Մամիկոնյանի արձանը

Հայկ Բժշկյանց(Գայ)
Անդրանիկ Օզայան(Զորավար Անդրանիկ)արձան
Մարշալ Բաղրամյան(Հովհաննես Բաղրամյան)արձան
Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free