Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:

1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:

Էլեկտրական հաղորդիչներ են այն նյութերը, որոնք հեշտությամբ անց են կացնում էլեկտրական հոսանքը: Այս նյութերում էլեկտրոնները ազատ շարժվում են, ինչի շնորհիվ էլեկտրական հոսքը կարող է հեշտ անցնել դրանց միջով:

2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

Մեկուսիչներ են այն նյութերը, որոնք չեն անցկացնում (կամ շատ վատ են անցկացնում) էլեկտրական հոսքը։ Այս նյութերում էլեկտրոնները կապված են ատոմների հետ և չեն կարող ազատ տեղաշարժվել:

3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

Հաղորդիչներ՝

  • Պղինձ
  • Ալյումին
  • Արծաթ
  • Ոսկի
  • Ջուր (հատկապես աղով կամ լուծված նյութերով)

Մեկուսիչներ՝

  • Պլաստմասսա
  • Ռետին
  • Ափսեային ապակի
  • Փայտ (չոր վիճակում)
  • Օդ

4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:

Փորձ՝ հաղորդիչ նյութով փոխազդեցություն.

  1. Վերցրեք մետաղյա գնդիկ և լիցքավորեք այն (օրինակ՝ շփելով կտորով):
  2. Դրեք մեկուսիչ հիմքի վրա:
  3. Գնդիկին մոտեցրեք մետաղյա ձող, որի մի ծայրը միացված է մյուս գնդիկին՝ հաղորդիչ մետաղալարով։
  4. Դուք կտեսնեք, որ մյուս գնդիկը նույնպես լիցքավորվում է՝ այսինքն՝ էլեկտրական փոխազդեցությունը փոխանցվել է մետաղալարով, ոչ թե օդով:

5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

  • Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, որը կարող է ազդել այլ մարմինների վրա:
  • Չէլեկտրականացված մարմնի շուրջ էլեկտրական դաշտ չկա, հետևաբար այն էլեկտրական ներգործություն չի գործում շրջապատի վրա։

6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:

Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել՝ օգտագործելով փոքր լիցքավորված փորձնական մարմին (օրինակ՝ թղթե փոքրիկ կտոր կամ փոքր գնդիկ):

Եթե այդ մարմինը սկսում է շարժվել կամ տատանվել ինչ-որ ուղղությամբ, ապա դա նշան է, որ տվյալ տարածքում կա էլեկտրական դաշտ, որն ազդում է նրա վրա:

Պարապմունք 8

Թեմա՝ Վեկտորների հասկացությունը։ Վեկտորների հավասարությունը։

Վեկտորը լատիներեն բառ է, որը նշանակում է տանող:

Գծենք որևէ AB  հատված: Նրա մի ծայրակետը, օրինակ՝ A-ն անվանենք սկիզբ (կամ սկզբնակետ), իսկ մյուսը՝ B-ն` վերջ (կամ վերջնակետ): AB հատվածի A-ից B ուղղությունը նշում են սլաքի միջոցով: Արդյունքում ստացվում է ուղղորդված հատված:

Ուղղորդված հատվածը կոչվում է վեկտոր:

Այսպիսով, այն հատվածը, որի համար նշված է, թե նրա ծայրակետերից որն է սկիզբը, իսկ որն է վերջը, կոչվում է ուղղորդված հատված կամ վեկտոր:

Վեկտորները կարելի է նշանակել երկու ձևերով:

  • Երկու մեծատառերի միջոցով, որոնց վրա դրվում է սլաք՝ AB→(կարդում են AB վեկտոր): Առաջին տառը ցույց է տալիս վեկտորի սկիզբը, իսկ երկրորդը՝ վերջը:
  • Մեկ փոքրատառով, որի վրա դրվում է սլաք՝ a→  (կարդում են a վեկտոր):

Եթե վեկտորի սկիզբն ու վերջը համընկնում են, ապա այն կոչվում է զրոյական վեկտոր և նշանակվում է՝ 0→:  Հարթության ցանկացած կետ կարելի է համարել զրոյական վեկտոր:

AB հատվածի երկարությունը կոչվում է AB→վեկտորի երկարություն կամ մոդուլ և նշանակվում է՝ ∣AB→∣

∣g→∣=1.5, ∣AB→∣=3 գրառումները նշանակում են, որ g→ վեկտորի երկարությունը հավասար է 1.5 միավորի, իսկ AB→ վեկտորի երկարությունը՝ 3 միավորի:

Զրոյական վեկտորի երկարությունը հավասար է զրոյի՝ ∣0→∣=0

Բազմաթիվ ֆիզիկական մեծություններ, օրինակ՝ ուժը, տեղափոխությունը, արագությունը, բնութագրվում են ոչ միայն թվային արժեքով, այլև տարածության մեջ նրանց ունեցած ուղղությունով:

Մեծությունները, որոնք ունեն թվային արժեք և ուղղություն, կոչվում են վեկտորական մեծություններ:

Մեծությունները, որոնք ունեն միայն թվային արժեք և չունեն ուղղություն, կոչվում են սկալյար մեծություններ:

Սկալյար մեծություններ են, օրինակ՝ երկարությունը, քանակը, խտությունը:

Ոչ զրոյական վեկտորները կոչվում են համագիծ կամ կոլինեար, եթե նրանք գտնվում են կամ նույն ուղղի վրա,  կամ զուգահեռ ուղիղների վրա:

Զրոյական վեկտորը համարվում է համագիծ ցանկացած վեկտորին:

Եթե a→ և b→ վեկտորները համագիծ են, ապա գրում ենք այսպես՝ a→∥b→

Երկու համագիծ վեկտորները կարող են ուղղված լինել կամ միանման, կամ հակառակ:

Առաջին դեպքում վեկտորները կոչվում են համուղղված, իսկ երկրորդ դեպքում՝ հակուղղված:



Համուղղված վեկտորները նշանակում են այսպես՝ a→↑↑b→, իսկ հակուղղվածներն այսպես՝ a→↑↓b→

Զրոյական վեկտորը համարվում է համուղղված ցանկացած վեկտորին:

Հավասար վեկտորներ

Վեկտորները կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են, և նրանց երկարությունները հավասար են:



Եթե a→ և b→ վեկտորները հավասար են, ապա գրում են այսպես՝ a→=b→

Հավասար վեկտորների ուղղությունները համընկնում են, իսկ մոդուլները՝ հավասար են:

Հավասար մոդուլներ ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:



Եթե a→ և b→ վեկտորները հակադիր են, ապա գրում են այսպես՝ a→=−b→

Փոխելով վեկտորի ուղղությունը հակառակով՝ ստանում ենք տրվածին հակադիր վեկտոր՝ AB→=−BA→

Առաջադրանքներ։

1․ Հետևյալ մեծություններից որո՞նք են վեկտորական:

տեղափոխություն

լայնություն

կշիռ

աշխատանք

2․ ABCD ուղղանկյան տրված նկարի օգնությամբ որոշիր AB և BC վեկտորների երկարությունները, եթե հայտնի է, որ AB=10, BC=24

Taisnst_diag_vekt.png

|AB∣=10, ∣BC∣=24

AB=10 BC=24։

3․ d→ և z→ վեկտորները հակադիր են: Գտնել z→ վեկտորի երկարությունը, եթե ∣d→∣=15։

z=−d, ∣d∣=15 ∣z∣=15

Հուշում՝ Հավասար երկարություն ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:

4․ Ընտրել հակադիր վեկտորները:

a6.png

Սպիտակուցի կառուցվածքը և գործառույթը

Սպիտակուցները կենսաբանական մեծ մոլեկուլներ են, որոնք կազմված են ամինաթթուներից։ Նրանց կառուցվածքը ունի չորս մակարդակ․ նախ ամինաթթուների հաջորդականությունը (առաջին), ապա երկրորդային ձևերը՝ ոլորաններ և շերտեր, հետո երրորդային՝ ամբողջական 3D կառուցվածքը, և վերջում չորրորդային՝ մի քանի շղթաների միավորում։ Այս կառուցվածքն է որոշում սպիտակուցի ձևն ու նրա դերը։

Գործառույթները բազմազան են․ սպիտակուցները կառուցում են մեր մկանները, մաշկը և օրգանները, արագացնում են քիմիական ռեակցիաները (ֆերմենտներ), պաշտպանում օրգանիզմը վարակներից (անտիմարմիններ), և տրանսպորտում են կարևոր նյութեր, օրինակ՝ թթվածինը հեմոգլոբինի միջոցով։

Այսպիսով, սպիտակուցները մեր մարմնի հիմքային «շինարարներն» ու «աշխատողները» են, առանց որոնց կյանքը հնարավոր չէր լինի։

Պարապմունք 11

Թեմա՝ Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը

2x − 6 տառային արտահայտությունն ունի երկու նշանապահպանման միջակայք՝ (−∞,3) և (3,+∞)։ Այդ միջակայքերից առաջինում արտահայտությունը բացասական է, երկրորդում՝դրական։ Դա տեսանելի է նաև y = 2x − 6 ֆունկցիայի գրաֆիկից։


Ինչպես տեսնում ենք, x < 3 դեպքում ֆունկցիայի արժեքը բացասական է (գրաֆիկը x-երի առանցքից ներքև է), իսկ x > 3 դեպքում՝ դրական (գրաֆիկը x-երի առանցքից վերև է): Այն աբսցիսների առանցքը հատում է (3,0) կետում։ Գրաֆիկից երևում է, որ 3-ից ձախ կետերում ֆունկցիայի արժեքները բացասական են, իսկ 3-ից աջ կետերում՝ դրական։ (−∞,3) և (3,+∞) միջակայքերն անվանենք y = 2x − 6 ֆունկցիայի նշանապահպանման միջակայքեր։ Ֆունկցիայի գրաֆիկից հնարավոր է պարզել ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։
Օրինակ 1․
Պարզենք նկարում պատկերված ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը։


Լուծում․
Գրաֆիկը աբսցիսների (x-երի) առանցքից ներքև է, երբ x-ը փոքր է −4-ից, կամ էլ գտնվում է 1-ի և 3-ի միջև։ Այդ միջակայքերում ֆունկցիայի արժեքները բացասական են։ (−∞, −4) և (1, 3) միջակայքերում ֆունկցիան բացասական է։ Նույն տրամաբանությամբ (−4, 1) և (3, +∞) միջակայքերում ֆունկցիան դրական է։ Վերջում,
նշենք, որ −4, 1 և 3 կետերում ֆունկցիայի արժեքը 0 է։

Իմանալով ֆունկցիայի դրական ու բացասական լինելու միջակայքերը՝ կարող ենք մոտավոր պատկերացում կազմել նրա գրաֆիկի մասին։

Օրինակ 2․
Գծենք ֆունկցիա, որն ունի երեք նշանապահպանման միջակայք՝ (−∞, 3)-ում՝ դրական, իսկ (3, 5)-ում և (5, +∞)-ում՝ բացասական։
Լուծում․
Գծապատկերում պահանջին բավարարող ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են։

Ֆունկցիայի գրաֆիկը 3 կետից ձախ պետք է գտնվի աբսցիսների առանցքից վերև, իսկ (3, 5) և (5, +∞) միջակայքերում՝ ներքև։ Ֆունկցիան 3 և 5 կետերում ընդունում է 0 արժեքը, այսինքն՝ հատում է աբսցիսների առանցքը։ Այդպիսի բազմաթիվ ֆունկցիաներ կան։ Դրանցից մի քանիսը պատկերված են ստորև.

Առաջադրանքներ․

1․ Գտնել պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

ա)(−∞,0)∪(0,+∞)

բ)Ֆունկցիան հատում է x-ասին երեք անգամ՝ մոտ x ≈ -1, x ≈ 0.5, x ≈ 1.5

Նշանապահման միջակայքները (օրինակ)՝
(−∞,−1),(−1,0.5),(0.5,1.5),(1.5,+∞)

գ)x-ասին հատումներ մոտ: x ≈ -2, x ≈ 0, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,2),(2,+∞)

դ) x-ասին հատումներ մոտ x ≈ -1, x ≈ 2

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−1),(−1,2),(2,+∞)

ե) Հորիզոնական հատված x ∈ (-2, 2) → y<0

Դրսի հատվածները x < -2 կամ x > 2 → y > 0

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,2),(2,+∞)

զ) x-ասին հատումներ մոտ x ≈ -2, x ≈ 0, x ≈ 1

Նշանապահման միջակայքներ:
(−∞,−2),(−2,0),(0,1),(1,+∞)

2․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․

ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞),

f(x)=(x+2)(x−1)

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞),

f(x)=(x+4/5)x(x−3)

գ) (−∞; 3), (3; +∞),

f(x)=x−3

դ) (−∞, +∞):

f(x)=1

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4․ Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(-5; 36) 40 ամբողջ թիվ

5․ Գտնել (23; 57) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

(23; 57) → 34 ամբողջ թիվ

Պարապմունք 6

Առաջադրանքներ։

1․ Որոշել  A(0;25) կետով անցնող և աբսցիսների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը:

y=25

2․ Կազմել  A(7;−20) կետով անցնող և օրդինատների առանցքին զուգահեռ ուղղի հավասարումը:

x=7

3․ Արդյո՞ք B(0;2) կետը գտնվում է −8x−y+2=0 ուղղի վրա:

Այո

4․ Տրված է 3x−y+29=0 ուղիղը: Գտնել այն կետի օրդինատը, որի աբսցիսը հավասար է 3-ի:

(3;38)

5․ Տրված է 2x−2y+42=0 ուղիղը: Գտնել այն կետերը, որոնցում ուղիղը հատում է կոորդինատային առանցքները. ա Ox առանցքի հետ հատման կետը՝ բ. Oy առանցքի հետ հատման կետը՝

Ox հատման կետ՝ (−21;0)(-21;0)(−21;0), Oy հատման կետ՝ (0;21)(0;21)(0;21)

6․ Տրված ուղիղը անցնում է A(1;−1) և B(2;0) կետերով: Որոշել այդ ուղղի հավասարումը:

y=x−2

7․ Գրել կոորդինատների սկզբնակետով և A (4; 5) կետով անցնող ուղղի հավասարումը:

y=4|5​x

8․ Կազմել  A(−5;0) և B(0;3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

y=3|5x+3

Assignments for 29.09.25-03․09․25

My Favorite Sport

My favorite sport is Krav Maga.

My favorite sport is Krav Maga. its a Israeli martial arts and It is not just a sport, but a real self-defense system. Krav Maga teaches how to protect yourself in dangerous situations and stay calm under pressure. It focuses on speed, power, and simple techniques that work in real life. It also builds confidence, discipline, and mental strength.

Պարապմունք 10

Թեմա՝ «Նշանապահպանման միջակայքեր» թեմայի ամրապնդում

1․ Պարզել արտահայտության նշանը.
ա) (−4)4, բ) (−9999)1, գ) (−2026)2026,դ) (−5)7 ⋅ 92, ե) (−36)6 ⋅ (−55)3, զ) (−16)3 ⋅ (−11)7,

ա)+, բ)−, գ)+, դ)−, ե)−, զ)+

2․Պարզել արտահայտության նշանը տրված կետում․
ա) (x − 2)(x + 3)(x − 5), x = 3, բ) (x + 2)(x + 8)(x − 1), x = −5

ա)−, բ)+

3․ Գտնել արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության
նշանն այդ միջակայքերում.
ա) (x + 2)(3x − 9), բ) (4x − 20)(x +3/7 ), գ) (6x − 5)(x + 3),

ա) (−∞,−2)+,  (−2,3)−,  (3,∞)+
բ) (−∞,−3/7)+,  (−3/7,5)−,  (5,∞)+
գ) (−∞,−3)+,  (−3,5/6)−,  (5/6,∞)+

4․ Պարզել արտահայտության նշանը տրված կետում․
ա) (x − 5)2 /x3 , x = −1, բ) (x − 2)3 (x + 1)5/  (x + 10)2 , x = −7,

ա)−, բ)+

5․ Գտնել քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը․
ա) 2x2 − 6x + 4, բ) 3x2 + 2x + 1, գ) − x2 + 3x − 2,

ա) (−∞,1)+,  (1,2)−,  (2,∞)+
բ) միշտ +
գ) (−∞,1)−,  (1,2)+,  (2,∞)−

6․ Հայտնի է, որ x2 + bx + c քառակուսի եռանդամի նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, 0),
(0, 6) և (6, +∞): Գտնել b-ն և c-ն։

b=−6,c=0

Գլուխ 1.4

Հայոց ցեղասպանության հետևանքները և դատապարտումը

Ցեղասպանության հետևանքները։ Ցեղասպանությունը հայության համար ունեցավ ծանր հետևանքներ։ Հայաթափվեց ամբողջ Արևմտյան Հայաստանը, հայերը հայրենազրկվեցին։ Հայությունը զրկվեց Արևմտյան Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու հնարավորությունից։ Հայությունը կրեց մարդկային մեծագույն կորուստներ։ Միայն Մեծ եղեռնի ընթացքում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում ապրող շուրջ 2.5 մլն հայերից սպանվեց շուրջ 1.5 մլն։ Թուրքիայում մնաց ընդամենը 250 հազար հայ՝ հիմնականում մահմեդականացված կանայք ու երեխաներ։ Արևմտահայերի մյուս մասը մազապուրծ հեռացավ կայսրությունից։ Նրանք կենտրոնացան հիմնականում Արևելյան Հայաստանում, Այսրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հարավային Եվրոպայի երկրներում։ Այսպես ձևավորվեց հայկական սփյուռքը՝ որպես Մեծ եղեռնի և հայության հարկադրած արտագաղթի հետևանք։

Մեծ էին հայության կրած նյութական վնասները՝ շուրջ 20 մլրդ ֆրանսիական ֆրանկ։ Հայերի շարժական ու անշարժ գույքը զավթվեց մահմեդականների կողմից։ Թուրքական իշխանությունները իրականացրին նաև մշակութային եղեռն։ Ոչնչացվեցին կամ բավանդակազրկվեցին հայկական մշակութային ժառանգության արժեքները, որոնք հայկական ինքնության նյութական վկաներն էին։ Ավերվեցին գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, 1500 հայկական դպրոցներ ու վարժարաններ, ոչնչացվեցին 20 հազար հայկական ձեռագրեր ու հնատիպ գրքեր։

Ցեղասպանությունը ծանր հետք թողեց հայ ազգի կենսագործունեության, բնավորության, հետագա գործունեության, ձգտումների վրա։ Ցեղասպանությունը դարձավ մի շարք բարդույթների պատճառ՝ բնաջնջման վախ, «նախնիների սինդրոմ», միաժամանակ՝ ազգային միասնականության, վերածնության ձգտումների հիմք։

Մեծ տերությունների, առաջադեմ գործիչների արձագանքը։ Հայոց ցեղասպանությունը հենց իրագործման տարիներից դատապարտվեց միջազգային բազմաթիվ կառույցների ու առաջադեմ անհատների կողմից։ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան 1915 թ. մայիսի 11-ին (24-ին) համատեղ հայտարարությամբ նախազգուշացրին Օսմանյան կայսրության ղեկավարներին, որ «Թուրքիայի կողմից կատարված այս նոր հանցագործության» համար պատասխանատու են լինելու թուրքական կառավարության բոլոր անդամները։ Միաժամանակ խոստանում էին, որ կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար։ 1916 թ. սկզբին հայերի նկատմամբ իրականացվող կոտորածների դեմ բողոք հայտնեց ԱՄՆ-ը։ Հայերի կոտորածների հանդեպ անտարբեր էին Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիան և Ավստրո-Հունգարական կայսրությունը։

Հայոց ցեղասպանությունը դատապարտեցին առաջադեմ գործիչներ, գրողներ ու գիտնականներ՝ Ֆ. Նանսենը, Յ. Լեփսիուսը, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանսը, Մ. Գորկին, Վ. Բրյուսովը, Ժ. Կլեմանսոն, Կ. Լիբկնեխտը և շատ ուրիշներ։

Ցեղասպանությունը դատապարտեցին և ամեն կերպ հայությանը աջակցեցին նաև աշխարհի տարբեր մասերում Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած բազմաթիվ միսիոներներ։ Ամերիկացի, կանադացի, նորվեգացի, շվեդ և այլ ազգությունների միսիոներներ միջազգային հանրությանը տեղեկացնում էին հայերի կոտորածների մասին։ Շվեյցարացի Յակոբ Կյունցլերը, գտնվելով Ուրֆայում, փրկել է մահմեդականների մոտ գտնվող հարյուրավոր հայ կանանց ու երեխաների։ Իր բազմամյա անձնվեր գործունեության համար նա հայերի կողմից կոչվել է «պապա Կյունցլեր»։ Անձնվեր աշխատանքով աչքի ընկավ Կարեն Եպպեն՝ «հայ որբերի դանիացի մայրը»։ Նա ոչ միայն դատապարտում էր կատարվող ոճրագործությունը, այլև փորձում էր փրկել հայ կանանց ու երեխաներին։ Նրա գործունեության շնորհիվ փրկվեցին շուրջ 2000 հայ կանայք ու երեխաներ։

Ցեղասպանությունը որպես հանցագործություն։ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիան», որը ցեղասպանության սահմանման իրավական հիմքն է։ Կոնվենցիայի նախագծի մշակողը լեհահրեա Ռաֆայել Լեմկինն էր։ Այդ գաղափարը նա հղացել էր Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և արդարացման հետ կապված իրադարձությունների առնչությամբ, իսկ Հայոց ցեղասպանության փաստը նախագծի մշակման հիմքերից էր։

Կոնվենցիան ցեղասպանությունը սահմանեց որպես միջազգային հանցագործություն։ Ըստ կոնվենցիայի՝ «ցեղասպանություն է համարվում որևէ ազգային, ռասայական, էթնիկական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացվող գործողությունը»։ Առանձնացվում են հինգ գործողություն՝
ա) խմբի անդամների սպանությունը,
բ) խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը,
դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելու միտված միջոցների իրականացումը,
ե) երեխաների բռնի փոխադրումը մարդկային մի խմբից մյուսին։

Ա1. Անուններ և հասկացություններ

Սփյուռք – հայերի աշխարհով մեկ տարածված համայնքներ, որ ստեղծվել են ցեղասպանությունից հետո։

Ցեղասպանություն – մի ողջ ազգի կամ ազգային, էթնիկ, կրոնական խմբի ոչնչացումը՝ մասամբ կամ ամբողջությամբ։

Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, Ռաֆայել Լեմկին, Յակով Զարոբյան – մարդիկ ու գործիչներ, ովքեր մասնակցել են հայերի փրկությանը կամ ցեղասպանության ճանաչմանը։

Ցեղասպանության զոհերի սրբադասում – Մարտիրոլոգիա, նրանց հիշատակը նշվում է եկեղեցում։

Եղբայրական օգնության կոմիտե – կազմակերպություն, որ աջակցել է փրկվածներին։

Ուրուգվայ, Հռոմի պապ, Եվրախորհրդարան – միջազգային կառույցներ, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։

Ա2. Հիմնական գաղափարներ
ա. Հետեւանքները

Մարդկային կորուստներ՝ շուրջ 1,5 մլն հայ սպանված, միլիոնավոր փախստականներ։

Ազգի տարածքային կորուստներ, կյանքի և գործունեության իրավունքի զրկում։

Հրեական, սոցիալական, մշակութային, հոգևոր ու կրթական վնասներ։

Ցեղասպանության ազդեցությամբ ձևավորվեց հայկական սփյուռք։

բ. Դատապարտման գործիչները

Ֆ. Նանսեն, Հ. Մորգենթաուն, Ա. Ֆրանս, Ժ. Կլեմանսոն և այլ միջազգային քաղաքական ու հասարակական գործիչներ։

ԱՄՆ, Գերմանիա, Կանադա, Շվեդիա և այլ պետություններ աջակցել են ցեղասպանության ճանաչմանը։

գ. Փրկվածներին օգնությունը

Անձնուրաց մարդիկ՝ Յակոբ Կյունցլեր, Կարեն Եպպե, փրկել են հազարավոր երեխաներ ու կանանց։

«Եղբայրական օգնության կոմիտե» կազմակերպել է գաղթողների սնունդ, բնակարան և կրթություն։

Ա3. Քննադատական մտածողություն

Հիմնավորել՝ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, քանի որ այն ոչնչացրել է ամբողջ ազգի մեծ մասը, չափազանց բռնաբարելով մարդկային կյանքի իրավունքը։

Արժևորել՝ 50-րդ տարելիցի միջոցառումները կարևոր էին հիշողության պահպանման, ոգեկոչման և միջազգային ճանաչման համար։

Համեմատել՝ ցեղասպանությունը ոչ միայն մարդկանց կյանքեր է խլել, այլև մշակութային ժառանգություն, կրթություն և եկեղեցական արժեքներ վնասել։

Պարապմունք 9

Թեմա՝ Քառակուսային եռանդամի նշանը, վարժությունների լուծում։

1․ Հայտնի է, որ x2 + 6x + c քառակուսային եռանդամի տարբերիչը −28 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք։
բ) Գտնել c-ի արժեքը։
գ) Գտնել x2 + 6x − c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Ոչ, բացասական չի լինի

բ) c = 16

գ) x² + 6x − 16 → միջակայքներ՝ (−∞, −8)−, (−8, 2)+, (2, +∞)−

2․ Հայտնի է, որ 2x2 + 9x + c քառակուսային եռանդամի տարբերիչը −63 է։
ա) Կարո՞ղ է արդյոք նշված եռանդամն ընդունել բացասական արժեք։
բ) Գտնել c-ի արժեքը։
գ) Գտնել 2 x2 + 9x − c քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Ոչ, միշտ դրական

բ) c = 18

գ) 2x² + 9x − 18 → միջակայքներ՝ (−∞, −6)−, (−6, 1.5)+, (1.5, +∞)−

3․ Տրված ax2 + 15x + c եռանդամի համար հայտնի է, որ a < 0 և D = −85:
ա) Ի՞նչ նշանի արժեքներ է ընդունում եռանդամը։
բ) Գտնել ac-ն։
գ) Գտնել cx2 + 15x + a եռանդամի նշանապահպանման միջակայքերը։

ա) Միշտ բացասական

բ) ac = 77.5

գ) cx² + 15x + a

4․ Հայտնի է, որ x2 + bx + c քառակուսի եռանդամի նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, 0),
(0, 6) և (6, +∞): Գտնել b-ն և c-ն։

b = −6, c = 0

5․ Արտահայտության նշանը կախվա՞ծ է արդյոք փոփոխականի արժեքից.
ա) −2x2, բ) x2 − 6x, գ) ( x2 + x + 1)( x2 + 1), դ) ( x2 − x + 1)( x3 + 1), ե) (x − 1)( x3 − 1)։

ա)Կախված է

բ)Կախված չէ

գ)Կախված է

դ)Կախված չէ

ե)Կախված է

6․ Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է։

45 թիվ

7․ Գտնել բոլոր այն երկնիշ թվերի քանակը, որոնք հավասար են իրաից տարբեր 2 պարզ թվերի արտադրյալի, որոնցից մեկը 13-ն է

5 թիվ — 26, 39, 52, 65, 78

Design a site like this with WordPress.com
Get started