Writing. My eating habits / While writing you may use ideas from the texts and use the words you have learned from the Vocabulary Unit “Food and Restaurants” slide 145. Destination B1, slide 13, vocabulary.
I try to eat healthy and keep my body strong. I don’t eat too much junk food, and I focus on protein, fruits, and good carbs. I drink a lot of water and avoid too much sugar. Sometimes I enjoy a cheat meal, but most of the time I eat clean to stay fit for boxing.
1․ Ի՞նչ նյութեր են կազմում կենդանի օրգանիզմի հիմնական բաղադրությունը։ ա) միայն ջուր բ) օրգանական և անօրգանական նյութեր գ) միայն ճարպեր դ) միայն պրոտեիններ
2․ Որո՞նք են օրգանական և անօրգանական նյութերի հիմնական տարբերությունները։ ա) օրգանականում միշտ կա ածխածին, անօրգանականում՝ ոչ բ) օրգանականը լուծվում է ջրում, անօրգանականը՝ ոչ գ) օրգանականը հիդրոֆոբ է, անօրգանականը հիդրոֆիլ դ) օրգանականը միայն բջիջներում է, անօրգանականը՝ ոչ
3․ Նշե՛ք կենդանի օրգանիզմում հանդիպող հիմնական օրգանական նյութերը։ ա) ջուր, աղեր բ) ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ գ) միներալներ դ) աղեր և հանքային նյութեր
4․ Ի՞նչ է հիդրոֆիլ նյութը։ ա) ջրի հետ կապ չունեցող նյութ բ) ջրի հետ լավ արձագանքող և լուծվող նյութ գ) ճարպային նյութ դ) միայն օրգանական նյութ
5․ Ի՞նչ է հիդրոֆոբ նյութը։ ա) ջրի հետ լավ արձագանքող նյութ բ) ջրում վատ լուծվող կամ անհաղթելի նյութ գ) սպիտակուց դ) ածխաջուր
երիտթուրքեր- քաղաքական և հեղափոխական շարժում էր Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը։
«Միություն եւ առաջադիմություն»- եղել է Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ քաղաքական կազմակերպություններից մեկը՝ 20-րդ դարի սկզբին։
հեղաշրջում- դա հանկարծակի և բռնի եղանակով իշխանության փոփոխություն է
պանթյուրքիզմ – գաղափարախոսություն է, որի նպատակն է միավորել աշխարհի բոլոր թյուրքախոս ժողովուրդներին՝ միացյալ մշակութային, քաղաքական կամ նույնիսկ պետական միության մեջ։
Մեծ Թուրան- դա պանթյուրքիստական ու պանթուրանական ազգայնական գաղափարախոսություն է
կիլիկիահայության կոտորածներ – տեղի ունեցան 1909 թ․ ապրիլին Օսմանյան Կիլիկիայում, և դրանք եղան հայ ժողովրդի պատմության ամենացավալի ու ողբերգական էջերից մեկը՝ Հայոց ցեղասպանությանը նախորդող լայնածավալ բռնությունների շարքում։
Ադանա- պատմական քաղաք Կիլիկիայում, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի հարավարևելքում
Բալկանյան պատերազմներ- երկու աշխարհագրական և ռազմական կոնֆլիկտներ, որոնք տեղի ունեցան 1912-1913 թվականներին Բալկանյան թերակղզում
Գեւորգ Ե Սուրենյանց-հայ եկեղեցական գործիչ, կաթողիկոս, ազգային ու հոգևոր առաջնորդ
Պողոս Նուբար- նշանակալի հայ քաղաքական ու հասարակական գործիչ, դիվանագետ
բարենորոգումների ծրագիր -Օսմանյան կայսրությունում 19-20-րդ դարերի սահմանագծին իրականացված քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների մի շարք ծրագիր
Ա. Մանդելշտամ-ռուսական և սովետական ժամանակաշրջանի նշանավոր բանաստեղծ
Նիկոլայ Հոֆ-ռուս-հայկական ծագմամբ հայտնի նկարիչ և գրաֆիկ
ՀԻՄՆԱԿԱՆ Ա2 ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս սկսվեցին եւ ի՞նչ ընթացք ունեցան հայ-թաթարական բախումները։
Հայ-թաթարական բախումները սկսվեցին 19-րդ դարի վերջում՝ Հարավային Կովկասում հայերի և թաթարների (ադրբեջանցիների) միջև՝ հողի, քաղաքական ու տնտեսական խնդիրներից: Գլխավոր բռնկումները եղան 1905-1906-ին, ու կրկնվեցին 1918-ին՝ անկախության շրջանին: Դրանք դարձան հետագա հակամարտությունների սկիզբը:
բ. Նշի՛ր։ Թվարկի՛ր երիտթուրքերի՝ Աբդուլ Համիդի քաղաքականության շարունակողներ լինելու հանգամանքը հիմնավորող մի քանի փաստ։
Երիտթուրքերը շարունակեցին Աբդուլ Համիդի ազգայնական ու պանթյուրքական քաղաքականությունը, ուժեղացրին վարչակարգը և ճնշեցին փոքրամասնություններին, հատկապես հայերին։
գ. Քննի՛ր։ Ի՞նչ էր պանթյուրքիզմը եւ ի՞նչ վտանգավոր հետեւանքներ էր ենթադրում։
Պանթյուրքիզմը թուրքական ժողովուրդների միավորման գաղափար էր, որը հանգեցրեց ազգայնական լարվածության, փոքրամասնությունների ճնշման և Հայոց ցեղասպանության։
Էսսեն ծագում է ֆրանսերեն «essai», անգլերեն «essay», «assay» բառերից և նշանակում է փորձ: Էսսե ժանրի հիմնադիրն է համարվում Մ.Մոնտենը («Փորձեր» 1580 թ..): Այն ոչ մեծ ծավալի ազատ շարադրանքով արձակ ստեղծագործություն է՝ քննադատության և լրագրության ժանրի որևէ խնդրի ազատ վերլուծություն: Էսսեն արտահայտում է կոնկրետ առիթի կամ հարցի առնչվող անհատական տպավորությունները և տեսակետները և չի ակնկալում խնդրի վերլուծության վերջնական լուծում: Որպես կանոն, էսսեն ենթադրում է որևէ խնդրի վերաբերյալ նոր, սուբյեկտիվ տպավորիչ խոսք և կարող է լինել փիլիսոփայական, պատմակենսագրական, լրագրողական, գրական- քննադատական, գիտական, գեղարվեստական բնույթի:
Էսսեի կառուցվածքը կառուցվածքը կառուցվածքը Էսսեի կառուցվածքը պետք է համապատասխանի տվյալ թեմային և պարունակի.
Տիտղոսաթերթ (լրացվում է միասնական ձևով, տե՛ս հավելված 1) 7
Ներածություն Ներածություն Ներածություն- այս բաժնում շարադրվում է տվյալ թեմայի ընտրության հիմնավորումը: Այս փուլում կարևորվում է էսսեի խնդրի ճիշտ ձևակերպումը, որի պատասխանը ուսանողը պատրաստվում է առաջարկել ուսումնասիրության ընթացքում: Ներածության վրա աշխատելիս կարող են օգտակար լինել հետևյալ հարցերի պատասխանները. «Պե՞տք է արդյոք էսսեի վերնագրում տալ առկա տերմինների բացատրությունը», «Ինչու՞ է տվյալ թեման կարևոր», «Ինչպիսի՞ հաասկացություններ են ներառվելու թեմայի շուրջ իմ դատողություններում», «Կարելի՞ է արդյոք թեման բաժանել մի քանի ավելի փոքր ենթաթեմաների»: Օրինակ՝ «Հայաստանի տնտեսությունը Առաջին Հանրապետության տարիներին» թեմայի վրա աշխատելիս որպես ենթաթեմա կարելի է ձևակերպել հետևյալ հարցը. «Որո՞նք են այդ ժամանակաշրջանի տնտեսությանը բնորոշ հատկանիշները»:
Հիմնական մաս Տվյալ բաժնում շարադրվում են ընտրված հիմնախնդրի տեսական հիմքերը և հիմնական հարցին նվիրված վերլուծությունը և փաստարկումները` ելնելով հարցին վերաբերող առկա տվյալներից: Ուստի կարևոր նշանակություն ունեն ենթավերնագրերը, որոնց հիման վրա իրականացվում է փաստարկումների կառուցումը, հիմնավորումը, վերլուծությունը: Ենթավերնագրերի օգտագործումն օգնում է նախանշելու ուսումնասիրվող հարցի հիմնական դրույթները, ինչպես նաև տրամաբանորեն լուսաբանելու էսսեի գլխավոր գաղափարը: Կախված հարցադրումից՝ վերլուծությունը իրականացվում է հետևյալ կատեգորիաների հիման վրա. Պատճառ-հետևանք, ընդհանուր-հատուկ, ձև-բովանդակություն, մասամբողջ, կայունություն-փոփոխականություն: Էսսեի կառուցման ընթացքում անհրաժեշտ է հիշել, որ մեկ պարագրաֆում պետք է սահմանափակվել մեկ գլխավոր մտքի շարադրմամբ՝ ապացույցները հաստատող գրաֆիկական և այլ անհրաժեշտ նյութերի կիրառությամբ
Եզրակացություն Թեմայի ամփոփումն է և հիմնավորված հետևությունները: Ամփոփման մեջ մեկ անգամ ևս տրվում է բացատրություն, ամրապնդվում է հիմնական հատվածում գրվածի միտքը և նշանակությունը: Մեթոդները, որոնք պետք է կիրառվեն եզրակացությունը կազմելու համար, հետևյալն են`կրկնություն, նկարազարդում, մեջբերում, տպավորիչ հիմնավորումներ:
Էսսե գրելու գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլերի. խորհելպլանավորել- պլանավորել-գրել-ստուգել ստուգել ստուգել-կատարել կատարել կատարել ուղղումներ ուղղումներ ուղղումներ: Պլանավորում- նպատակների, հիմնական գաղափարների ներկայացում, Պլանավորում տեղեկատվության աղբյուրների, աշխատանքն ավարտելու և ներկայացնելու ժամկետների որոշում: Նպատակը Նպատակը պետք է որոշի պլանավորվող գործողությունները: Գաղափարները, Գաղափարները, ինչպես և նպատակները, կարող են լինել կոնկրետ և ավելի ընդհանուր: Մտքերը, Մտքերը, զգացմունքները զգացմունքները զգացմունքները, հայացքները հայացքները հայացքները և պատկերացումները պատկերացումները պատկերացումները կարող են արտահայտվել նմանությունների, զուգորդումների, ենթադրությունների, դատողությունների, հիմնավորումների, փաստարկների և այլ ձևերով: Նմանություններ- Նմանություններ- գաղափարի վերհանում և պատկերացումների կառուցում, սահմանումների տարրերի միջև կապերի ստեղծում: Զուգորդումներ- Զուգորդումներ- իրականության առարկաների և երևույթների փոխկապակցվածության արտացոլում՝ նյարդահոգեբանական երևույթների միջև օրինաչափ կապերի ստեղծման արդյունքում (այս կամ այն բառացի խթանին պատասխանել «առաջին միտքը եկածը»):
Կարծիք — արտահայտություն կամ նախադասություն, որի համար իմաստ ունի տալ հետևյալ հարցը. Ճշմարտացի՞ է, թե՞ ոչ: Փաստարկներ – եզրակացության՝ բացարձակ կամ որոշակի աստիճանի Փաստարկներ ճշմարիտ լինելու հիմնավորում: Որպես փաստարկ օգտագործվում են փաստերը, հղումները տարբեր հեղինակների աշխատանքներին կամ կարծիքներին, արդեն իսկ հայտնի ճշմարտությունները (օրենքներ, աքսիոմներ և այլն), ապացույցները (ուղղակի, անուղղակի, «բացառման սկզբունքով» ) և այլն: Ցանկը, որը կկազմավորվի գաղափարների թվարկման արդյունքում, կօգնի Ցանկը որոշել, թե դրանցից որոնք ունեն հատուկ հիմնավորման կարիք: Աղբյուրներ- էսսեի թեման կհուշի անհրաժեշտ նյութի որոնման աղբյուրը: Աղբյուրներ Սովորաբար օգտվում են գրադարաններից, համացանցի պաշարներից, բառարաններից, տեղեկատուներից: Տեքստի որակը կախված է չորս հիմնական գործոններից. մտքի արտահայտման պարզությունը, տեքստի հասկանալի լինելը, գրագիտությունը և ոճը: 11 Տեքստի վերանայումը Տեքստի վերանայումը վերանայումը նշանակում է տեքստի խմբագրում՝ որակի և արդյունավետության բարձրացման նպատակով: Միտքը գրվածի բովանդակությունն է: Հարկավոր է հստակ և պարզ Միտքը ձևակերպել գաղափարները, որոնք ցանկանում եք արտահայտել, հակառակ դեպքում չի հաջողվի այդ գաղափարներն ու տեղեկությունները հասցնել շրջապատին: Հասկանալի Հասկանալի լինելը ապահովվում է տրամաբանորեն և հերթականությամբ ընտրված բառերի, բառակապակցությունների և թեման լուսաբանող փոխկապակցված պարբերությունների օգտագործմամբ:
Գրագիտությունը ենթադրում է քերականության և ուղղագրության Գրագիտությունը կանոններին հետևելը: Որևէ բառի կամ բառակապակցության ուղղագրությանը կասկածելու դեպքում հարկ է օգտագործել դասագրքեր, բառարաններ կամ ձեռնարկներ: Ոճը որոշվում է աշխատանքի ժանրով, կառուցվածքով, նպատակներով, Ոճը հեղինակի՝ իր առջև դրված խնդիրներով, ենթադրյալ ընթերցողներով:
Էսսեի գնահատումը գնահատումը գնահատումը Էսսեի գնահատման չափանիշները կարող են փոփոխվել՝ կախված նրա ձևից, ընդ որում` էսսեի որակի ընդհանուր պահանջները կարող են գնահատվել հետևյալ չափանիշներով. Չափանիշ Ուսանողներին ներկայացվող պահանջներ Առավելագույն միավորների քանակ Տեսական նյութի իմաստ և ըմբռնում
հստակորեն և ամբողջական ձևով սահմանում է դիտարկվող հասկացությունները բերելով համապատասխան օրինակներ,
օգտագործվող հասկացությունների համապատասխանություն թեմային,
Տառային արտահայտությունում մեկ փոփոխականի առաջին կարգի բազմանդամ արտադրիչն անվանենք գծային արտադրիչ։ Օրինակ՝ (x − 2)(x − 5) արտահայտությունում x − 2 և x − 5 արտահայտությունները գծային արտադրիչներ են, իսկ (x + 1)(x − 3) + 7-ում գծային արտադրիչ չկա։ Գծային արտադրիչներից կազմված տառային արտահայտության նշանը պարզելը հեշտ է։
Օրինակ 1 Պարզենք (x − 2)(x − 700) արտահայտության նշանը, երբ x = 4: Լուծում։ x − 2 արտահայտության արժեքը x = 4 դեպքում դրական է, քանի որ 4 − 2 > 0: x − 700 արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է, քանի որ 4 − 700 < 0: Ուրեմն (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է։
Պարզվում է, որ կարող ենք հեշտությամբ պարզել օրինակ 1-ի արտահայտության նշանը x-ի բոլոր արժեքների համար։ Նախ որոշենք, թե երբ է (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0։ Այն 0 է, երբ արտադրիչներից որևէ մեկը 0 է, այսինքն՝ երբ x = 2 կամ x = 700: Կոորդինատային առանցքի վրա պատկերենք 2 և 700 կոորդինատներով կետերը։ Այդ կետերով կոորդինատային առանցքը բաժանվում է երեք մասի՝ (−∞, 2), (2, 700) և (700,+∞): Այժմ դիտարկենք x կոորդինատով կետի հնարավոր դիրքերը։
1) x կոորդինատով կետը գտնվում է (700, +∞) միջակայքում՝ x ∈ (700,+∞): Այս դեպքում x-ը 2 և 700 կոորդինատներով կետերից աջ է, այսինքն՝ x − 2 և x − 700 արտահայտությունները դրական են։ Քանի որ դրական թվերի արտադրյալը դրական է, ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:
2)x ∈ (2, 700): Այդ միջակայքում գտնվող կետերը գտնվում են 2-ից աջ, 700-ից՝ ձախ։ Ուրեմն՝ x − 2 > 0 և x − 700 < 0: Փաստորեն (x − 2)(x − 700) արտահայտության արտադրիչներից մեկը դրական է, իսկ մյուսը՝ բացասական։ Ուրեմն՝ (x − 2)(x − 700) < 0:
3)x ∈ (−∞, 2): Այս դեպքում x-ը գտնվում է 2-ից և 700-ից ձախ՝ x − 2 < 0 և x − 700 < 0: Ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:
Ամփոփենք.
(x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0 է, երբ x = 2 կամ x = 700։
(−∞, 2) և (700, +∞) միջակայքերին պատկանող x-երի համար (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը դրական է։
x ∈ (2, 700) դեպքում՝ (x − 2)(x − 700) < 0: Այս ամենը կոորդինատային առանցքի վրա կարող ենք պատկերել սխեմատիկ.
Կոորդինատային առանցքի վրա նշենք 2 և 700 կոորդինատներով կետերը:
Յուրաքանչյուր միջակայքի վրա նշենք այդ միջակայքում (x − 2)(x − 700) արտահայտության նշանը բնութագրող + կամ – նշանը։
(−∞, 2), (2, 700) և (700, +∞) միջակայքերը կոչվում են (x − 2)(x − 700) արտահայտության նշանապահպանման միջակայքեր։ Այդ միջակայքերից յուրաքանչյուրում արտահայտության նշանը նույնն է։ Ինչպես տեսնում ենք, հարևան միջակայքերում արտահայտության նշանները տարբեր են։ Այդ օրինաչափությունը խախտվում է, երբ գծային արտադրիչներից որևէ մեկի ցուցիչը զույգ է։
Օրինակ 2 Պարզենք (x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Լուծում։ (x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության արժեքը 0 է դառնում, երբ արտադրիչներից որևէ մեկը հավասարվում է 0-ի, այսինքն՝ x = −5, x = 1 և x = 3 դեպքերում: Կոորդինատային առանցքը −5, 1 և 3 կետերով բաժանվում է չորս միջակայքի՝ (−∞, −5), (−5, 1), (1, 3) և (3, +∞): Այդ միջակայքերից յուրաքանչյուրի համար կարող ենք հեշտությամբ որոշել արտահայտության նշանը։ Պարզվում է, որ (−5, 1) միջակայքում արտահայտությունը բացասական է, իսկ մնացած միջակայքերում՝ դրական։
Ինչպես տեսնում ենք, 3 կետից ձախ ու աջ միջակայքերում արտահայտության նշանը նույնն է։ Պատճառը x − 3 արտադրիչի ցուցիչի զույգ լինելն է։ (x − 3)2 բացասական լինել չի կարող, ուստի չի ազդում արտահայտության նշանի վրա․ արտահայտության նշանը 3 կետից ձախ ու աջ նույնն է։ Գծային արտադրիչներից կազմված արտահայտության նշանապահպանման միջակայքերի սխեմատիկ պատկերը կարող ենք գծել հետևյալ պարզ եղանակով. • Կոորդինատային առանցքի վրա նշենք բոլոր գծային արտադրիչների արմատները: • Ընտրենք նշվածներից մեծ թիվ և այդ միջակայքում (ամենաաջ միջակայքում) պարզենք արտահայտության նշանը: • Շարժվենք ձախ։ Ամեն անգամ առանցքի վրա նշված a կետից ձախ անցնելիս նայենք արտահայտության մեջ x − a արտադրիչի ցուցիչին։ Եթե այն կենտ է, ապա a-ից ձախ անցնելիս արտահայտության նշանը փոխվում է, իսկ եթե զույգ է՝ մնում է նույնը։ Եթե x − a արտադրիչի ցուցիչում ոչինչ գրված չէ, ուրեմն ցուցիչը 1 է՝ x − a = (x − a)1 :
Առաջադրանքներ․
1)Պարզե՛ք արտահայտության նշանը փոփոխականի տվյալ արժեքի դեպքում (նշված կետում)․
ա) (x − 1)(x − 34), x = 11 բացասական։
բ) (x − 3)(x − 0.7), x = 2.2 բացասական:
գ) (x + 2)(x − 7), x = 9 դրական:
դ) (x − 4)(x − 9), x = 13 դրական:
ե) (x + 5)(x − 8), x = −10 դրական:
զ) (x − 5)(x + 10), x = 6 դրական:
2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x − 2)(x − 8)
բ) (x − √6)(x +√8 )
գ) (x − 10)(x − 100)
դ) (x + √15 )(x − 5 √2 )
ե) (x − 2√7 )(x + 2)
զ) (x − 3√6 )(x + 4)
Այցված արտահայտություն
Արմատներ
Միջակայքներ
Նշան
(x − 2)(x − 8)
2, 8
(−∞,2)
+
(2,8)
−
(8,+∞)
+
(x − √6)(x + √8)
−√8, √6
(−∞,−√8)
+
(−√8,√6)
−
(√6,+∞)
+
(x − 10)(x − 100)
10,100
(−∞,10)
+
(10,100)
−
(100,+∞)
+
(x + √15)(x − 5√2)
−√15,5√2
(−∞,−√15)
+
(−√15,5√2)
−
(5√2,+∞)
+
(x − 2√7)(x + 2)
−2,2√7
(−∞,−2)
+
(−2,2√7)
−
(2√7,+∞)
+
(x − 3√6)(x + 4)
−4,3√6
(−∞,−4)
+
(−4,3√6)
−
(3√6,+∞)
+
3)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում. ա) (x − 2)(x − 5)(x − 6)
4)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում. ա) (x + 2)(3x − 9)
բ) (4x − 20)(x + 3/7 )
գ) (6x − 5)(x + 3)
դ) (2x − 8)(3x + 21)
ե) (2x + 1/3 )(x − √11 )
զ) (x + 4)(3x − 7)
ԼՈՒԾՈՒՄ։ գ) (6x − 5)(x + 3)-ի արտահայտության առաջին արտադրիչից 6-ը ընդհանուր հանենք՝ (6x − 5)(x + 3) = 6(x − 5/6 )(x + 3)։ Նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, −3), (−3, 5/6) և (5/6, +∞)։ Առաջին և երրորդ միջակայքերում դրական է, իսկ երկրորդում՝ բացասական։