Թվական որոշչի մասին։

Եթե թվական ածանցով գոյականն անորոշ է, ապա  «-եր» կամ «-ներ» չի ավելանում

Օրինակ՝   մեր բակում երկու կատու կա:

Եթե հոգնակի գոյականը որոշյալ է, ապա գոյականի հոգնակին միշտ ավելանում է

 «-եր» կամ «-ներ» 

Օրինակ՝   իմ երկու կատուները շատ աշխույժ են:

Երբեմն գրավոր և բանավոր խոսքում դժվար է լինում ճիշտ որոշել՝ թվական որոշչի հետ եզակի՞, թե՞ հոգնակի որոշյալ դնել՝ հինգ խնձո՞ր, թե՞ հինգ խնձորներ: Թվական որոշիչ-որոշյալ կապակցության թվային պահանջի արմատները լեզվական ընկալումների նախնական փուլում են, պայմանավորված են թվի վերացարկված ընկալմամբ: Շատ ժողովուրդներ, կախված մեկի և շատի տարբերակման ընկալման մակարդակից, երկուսից, երեքից կամ չորսից ավելին են համարել շատ, հոգնակի:  Դա հավանաբար բխել է թվի աբստրահված ընկալման ընթացքում ձևավորված պատկերացումներից. մեկը միանշանակ միակ է՝ եզակի. երկու, երեք, չորսն ակնհայտորեն մեկից ավելի են, միաժամանակ առանձին-առանձին ընկալելի, և թվականի հոգնակի լինելով ևս մեկ անգամ ընդգծվել է եզակի չլինելը, իսկ հինգից սկսած այն շատն է, որ  ընկալվում է արդեն ամբողջության մեջ: 
Այդ ընկալումը դրսևորվել է նաև հայերենի զարգացման սկզբնական փուլում:

Գրաբարում սրա կարգավորումը բավական հստակ էր, համաձայնությունը՝ կանոնավորված: Մի թվականը գործածվել է միայն եզակի թվով, գոյականի հետ համաձայնել է հոլովով, իսկ երեք, չորեք թվականները ձևով էլ հոգնակի են եղել, քանի որ ակնհայտորեն ընկալվել են որպես ոչ եզակի (երկու թվի՝ մեկից ավելի՝ կրկնակի լինելն այնքան ակնհայտ է եղել, որ հոգնակի դնելու կարիք էլ չի եղել, թեև երկուս-ի ս-ն արդեն հոգնակիի վերջավորություն է), կապակցվել են միայն հոգնակի գոյականների հետ: Հաջորդ քանակական թվականները նախադաս դիրքում գործածվել են և՛ եզակի,  և՛ հոգնակի որոշյալի հետ, իսկ հետադաս թվական որոշչի գոյական լրացյալը եղել է միայն հոգնակի թվով: Այսինքն, նախապես գիտենք, որ շատ առարկայի մասին է խոսքը, ուրեմն հոգնակի որոշյալ՝ անկախ որոշչի թվից: Օրինակներ՝ երեք մասունք, ի չորից երիվարաց, զերկինսն երկոսին, աստեղք հինգ և այլն: 

Գնալով ավելի ու ավելի մեծ թվեր վերացարկմամբ պատկերացնելու ունակություն ձեռք բերած մարդու ուղեղում ավելի մեծ թիվ է տպավորվել որպես առանձնյակների հավաքականություն, ոչ թե չտարրալուծվող ամբողջություն: Եվ աստիճանաբար ավելի մեծ թվեր են առանձնյակներով ընկալվելու շնորհիվ հոգնակի լրացյալ ստացել:

Ռուսերենում այդ ընկալման քերականական դրսևորումը պահպանվում է՝ մեկ թվի հետ լրացումը համաձայնում է թվով և հոլովով՝ один билет, երկու, երեք, չորսի դեպքում եզակի սեռականով է դրվում՝ два, три, четыре билета, այսինքն՝ երկու հատ մեկ տոմս, երեք հատ մեկ տոմս, չորս հատ մեկ տոմս, հինգից սկսած՝ հոգնակիով՝ пять билетов-հինգ տոմսեր. շատ լեզուներ մեկից բարձր թվի հետ միանշանակ հոգնակի լրացյալ են կիրառում: 
Ժամանակակից հայերենի որոշիչ–որոշյալ հարաբերությունն առդրային է, ի տարբերություն գրաբարի, այսինքն՝ համարվում է, որ նրանք չեն համաձայնում որևէ քերականական կարգով: 

Սակայն նկատելի է, որ այս կանոնը, քերականական տեսանկյունից բացարձակ լինելով, բառիմաստից կամ խոսքիմասային իմաստից կախված առանձնահատկություններ ունի: Յուրահատուկ թվային համաձայնության պահանջ է առաջանում որոշ որակական ածականների, որոշ դերանունների և որոշ մակբայների դեպքում, իսկ թվականի պարագայում այն առկա է միշտ, թեկուզ երբեմն համաձայնության պահանջի բացակայության ձևով:  
Թվականի արտահայտած քանակից կախված լրացյալի եզակի-հոգնակի առնվելու տարբերակումը վերացել է, բայց պահպանվել է ամբողջությամբ կամ առանձնյակներով ընկալման վրա հիմնված տարբերակումը: 
Եթե որոշակի քանակով իրերն ու առարկաներն ընկալվում են առանձին-առանձին, նկատի են առնվում որպես առանձնյակներ, թվական որոշչի հետ լրացյալը դրվում է հոգնակի, միաժամանակ քերականական թվով համաձայնում է նաև ստորոգյալի հետ, օրինակ՝ «Երկու լեզուներ ևս՝ հունարենն ու ալբաներենը, ինքնուրույն ճյուղեր են կազմում»:

Լրացյալը հոգնակի է դրվում նաև, եթե հոդ, որակական ածական կամ որևէ այլ մասնավորեցնող լրացում ունի թվականից բացի: Այսինքն, երբ որևէ հատկանիշով կամ պատճառով յուրաքանչյուր առարկա ընկալվում է առանձնացված: Օրինակ, հինգ աթոռ դրեք նախագահությունում կամ՝ այդտեղի հինգ աթոռները դրեք նախագահությունում: Առաջին դեպքում նշանակություն չունի՝ ինչ աթոռներ, կարևորը քանակն է, երկրորդ դեպքում՝ մասնավորեցված, առանձնացված, որոշակիացված՝ այդտեղի աթոռներն են, իսկ քանակը նշվում է թռուցիկ, լրացնում է ասվածը: 

Երբ ընկալվում է որպես ամբողջություն, գոյական որոշյալը լինում է եզակի, ստորոգյալն էլ եզակի է դրվում: Օրինակ՝ «Այս տարի 250 հազար զբոսաշրջիկ է այցելել Ենոքավանի զբոսաշրջային կենտրոն»: Ենոքավանի զբոսաշրջային կենտրոնի մասին է խոսքը, բնականաբար զբոսաշրջիկներ պետք է գային, դա ընդգծելու հարկ չկա, բայց այ, թիվը՝ 250 հազար, նշանակալից է, ուստի՝ 250 հազար զբոսաշրջիկ: 

Կամ՝  «Օժանդակ շինությունում հայտնաբերվել և առգրավվել է 3 հատ որսորդական դանակ»: 

Այս տրամաբանությունից է բխում նաև անձ ցույց տվող գոյականների՝ մեծ մասամբ հոգնակի լրացյալ դառնալը թվական որոշչի հետ, սակայն կարևոր է նկատի ունենալ, որ անորոշ առումով և որպես միաձույլ ամբողջություն ընկալվող անձ ցույց տվող գոյականներն էլ են եզակի առնվում. «Յոթն ավանները միասին ունեին 13308 հետևակ և ձիավոր զինվոր» Ր:

Հետաքրքիր է, որ մարդ բառի հոգնակին թվական որոշիչ չի ստանում, իսկ մարդ իմաստով հոգի բառը, եթե երկուսից մեծ թվական որոշիչ ունի, ինքը հոգնակի չլինելով, միշտ հոգնակի ստորոգյալի հետ է կիրառվում, օրինակ՝ «Հինգ-վեց հոգի իրար դեմ ելած՝ սրամարտ էին մղում», «Տասը հոգով գնացինք որսի»:
 

Նոյեմբերի 20-26 Ծածկասերմերի առանձնահատկությունները

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ 250 000 տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:

Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:

46.jpg

Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.

1.Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:

2. Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:

3. Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:

Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:

Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:

Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:

Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:

47.jpg
48-8.jpg

Դու արդեն գիտես, որ գոյություն ունի արմատային երկու համակարգ՝ փնջաձև և առանցքային, որոնք կազմվում են գլխավորկողային և հավելյալ արմատներից:

0-02-w1039.png

Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.

1. ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;

2. ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;

3.ըստ ջղավորության՝ ցանցաջիղաղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:

64.jpg

Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:

3.png

Հիմք ընդունելով սերմի կառուցվածքի առանձնահատկությունները՝ սահմանվում է ծաղկավոր բույսերի երկու դաս՝

1. Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:

Բնորոշ էփնջաձև արմատային համակարգ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ, ամբողջաեզր, պարզ տերևների, միայն խոտաբուսային կենսաձևի առկայություն:

2.Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:

Բնորոշ է առանցքային արմատային համակարգ, ցանցաջիղ, սղոցաեզր, բարդ տերևների, բոլոր կենսաձևերի, ցողունում գոյացնող հյուսվածքի առկայություն:

b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg

Աշխարհի 7 հրաշալիքներ

1.Գիզայի մեծ բուրգեր, Եգիպտոս-Գիզայի բուրգային համալիր (արաբ․՝ أهرامات الجيزة‎‎), հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։

2.Բաբելոնի կախովի այգիներ, Բաբելոն-Շամիրամի կախովի այգիները, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որը գտնվել է Բաբելոնում (նշանակում է Արև աստծո դարպաս)։

3.Զևսի արձանը Օլիմպիայում, Հունաստան-Օլիմպիայում գտնվող Զևսի արձանը միակն է աշխարհի յոթ հրաշալիքներից, որը գտնվում էր եվրոպական մայրցամաքում: Օլիմպիայում գտնվող Զևսի արձանը հին աշխարհի երրորդ հրաշալիքն է: Այն կառուցվել է մ.թ.ա 5-րդ դարում։ Այն պատրաստվում էր ոսկուց, փայտից և փղոսկրից՝ օգտագործելով այսպես կոչված քրիզոէլեֆանտին տեխնիկան։

4.Արտեմիսի տաճար Եփեսոսում, Թուրքիա-Արտեմիսի տաճարը Եփեսոսում կամ Արտեմիսոն, որը նաև հայտնի է որպես Դիանայի տաճար, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է, հունական տաճար՝ նվիրված Արտեմիս աստվածուհու տեղական պաշտամունքին։ Այն գտնվում էր Հունաստանի Եփեսոս քաղաքում՝ Փոքր Ասիայի ափին, ներկայումս Թուրքիայի Իզմիր նահանգի հարավում գտնվող Սելջուկ քաղաքի մոտ։

5.Չինաստանի մեծ պատը-Չինական մեծ պատը գրեթե 9000 կմ երկարությամբ բաժանարար պատ է, որը կառուցվել է հին Չինաստանում և ամենամեծ ճարտարապետական ​​հուշարձանն է։ Չինարենում նախագիծը մատնանշող բառը ձեռք է բերել նաև «անխոնջ հզոր ուժ, անհաղթահարելի պատնեշ» փոխաբերական իմաստը։

6.Հռոդոսի կոլոսոս, Հունաստան-Հռոդոսի կոլոսը հին հունական արևի աստծո Հելիոսի հսկա արձանն է, որը կանգնած է Հռոդոս նավահանգստային քաղաքում, որը գտնվում է Հունաստանի Էգեյան ծովի համանուն կղզում: «Աշխարհի յոթ հրաշալիքներից». Ռոդիական քանդակագործության հայտնի դպրոցի ստեղծագործություն։

7.Ալեքսանդրիայի փարոս, Եգիպտոս-Ալեքսանդրիայի փարոսը փարոս է եգիպտական ​​Ալեքսանդրիա քաղաքի՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի մոտ գտնվող Փարոս կղզում։ Այն կառուցվել է Պտղոմեոս II Ֆիլադելֆոսի օրոք։ Փարոսի բարձրությունը մոտ 120-150 մետր էր։

Հասարակական աշխարհագրություն

Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։Հին որսորդներն ու հավաքողները քարերի և ոսկորների, ծառերի կեղևի և կենդանիների մաշկի նմուշներ են թողել ապագա սերունդներին: Այսպիսով դրվեցին աշխարհագրական գիտելիքների հիմքերը։ Աշխարհագրությունը (հունարեն աշխարհագրությունից՝ «Երկիր», գրաֆո՝ «գրել, նկարագրություն») ամենահին գիտություններից է։

2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհագրության հիմնական խնդիրներից է նրա ինքնորոշումն ու ինքնաճանաչումը երկրաբանությունների համակարգում։ Առանց աշխարհագրական գիտության տեղի և ճանաչողական կարողությունների հստակ սահմանման՝ անհնար է «ճեղքում» կատարել գիտական ​​հետազոտությունների և գիտական ​​ընդհանրացումների նոր որակի մեջ։

3.Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

5 հասարակական գիտություն-1.Հոգեբանություն, 2.Տնտեսագիտություն և կառավարում, 3.Կրթություն, 4,Սոցիոլոգիա (ներառյալ ժողովրդագրություն և մարդաբանություն) 5,Ճիշտ

5 բնական-1.ֆիզիկա, 2.քիմիա, 3.կենսաբանություն, 4.աշխարհագրություն, 5.էկոլոգիա։

Մետաղական և ոչ մետաղական տարրեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ:Նոյեմբերի 13-17.

Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։  Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։                                                                                                            
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։

Օրինակ

Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։

Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։

Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։

Օրինակ

Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։ 
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում  ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:

Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:

Օրինակ

Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:

                                        Ածխածնի  այլակերպությունները

ndownload (1).jpg

նկ.1 գրաֆիտ  

nimages.jpg

               նկ.2 ալմաստ

Ֆոսֆորի  այլակերպությունները

nPhosphor_rot.jpg

կարմիր ֆոսֆոր  

=images (1).jpg

սպիտակ ֆոսֆոր 

=images (2).jpg

սև ֆոսֆոր

Տարրերի կարևորագույն բնութագիր է բնության մեջ տարածվածությունը։
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։ 
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։ 
Օրինակ, Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է.նրա զանգվածի մոտ 99% -ը  բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg։

Ինքնաստուգում

Գոյական-Գոյականը խոսքի անկախ մաս է, որը պատկանում է անվան կատեգորիային և լրիվ արժեքավոր բառակապակցությունների դասին և նախադասության մեջ կարող է հայտնվել որպես նախադասության ենթակա, առարկա և անվանական մաս։

Թվական-Թիվը խոսքի անկախ մասն է, որը ցույց է տալիս առարկաների քանակը, քանակը և կարգը: Պատասխանում է հարցերին՝ ինչքա՞ն: որը Թվերը բաժանվում են չորս բառաբանական-քերականական կատեգորիաների՝ քանակական և կոլեկտիվ — պատասխանիր քանի՞ հարցին, շարքային — պատասխանիր հարցին, որը, կոտորակային։

Ածական-Ածականը խոսքի անկախ մաս է, որը նշանակում է առարկայի ոչ ընթացակարգային հատկանիշ և պատասխանում է «ինչ», «որ», «որ», «որ», «ում» հարցերին: եւ այլն։ Ռուսերենում ածականները փոխվում են ըստ սեռի, դեպքի և թվի և կարող են ունենալ կարճ ձև:

Ամբողջ արտահայտություն և նրա թվային արժեքը (դաս 13)

1) Պարզեցնել ամբողջ արտահայտությունը.

ա) (5ab2+4b3)(3ab3-4a2)-18a2b3=15a2b5-20a3b2+12ab6-16a2b3

բ) (x3+x2y+xy2+y3)(x-y)-x2y(x-y)=x4+2x2y2-x3y-y4

գ) a2(a2-b2)-(a3b+3)(a-4)=𝑎4−𝑎2𝑏2−(𝑎3𝑏+3)(𝑎−4)

դ) 6(x-1)(x+1)+2(x+1)(x2-x+1)=2(𝑥+1)(𝑥2+2𝑥−2)

ե) (x+2)(x2-2x+4)-x(x-3)=𝑥3−𝑥2+3𝑥+8

2) Հաշվեք ամբողջ արտահայտության արժեքը x=-10 դեպքում.

ա) 3x-8=-38

բ) 3x2+4x+5=752

գ) x4-3x3+2x2-1000=7200

դ) -x3+x2+1=-59

Առաջադրանքներ (տանը)

3) Գինեգործը իր գինին հիմնականում վաճառում է 30 և 50 լիտրերով և դրա համար օգտագործում է հենց համապատասխան տարողության տարաներ: Գնորդներից մեկը ցանկանում է գնել 10 լիտր գինի: Ինչպե՞ս գինեգործը չափեց այդ 10 լիտրը՝ օգտագործելով միայն սեփական տարաները:

50-30=20
50-20=30
50-30=20
30-20=10

4) Գտեք ամբողջ արտահայտության արժեքը a=-1; b=2; c=3 դեպքում.

ա) -6
բ) -84
գ) 18
դ) -567
ե) -19
զ) -323

Design a site like this with WordPress.com
Get started