Բորբոսասնկեր

Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում

Սնկերի թագավորության հաջորդ ներկայացուցիչները ստորակարգ սնկերն են, որոնք ևս իրենց հերթին միավորվում են ստորակարգ սնկերի թագավորության մեջ: Ստորակարգ սնկերի երկու հիմնական ներկայացուցիչներն են բորբոսասնկերը և խմորասնկերը:

Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր: Այդ հիֆերի գագաթին գտնվում են սպորանգիումները: Սպորանգիումներում զարգանում են սպորները:

7.jpg

Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով:

Եվս մեկ տարածված բորբոսասունկ է պենիցիլիումը՝ վրձնաբորբոսը: Նրա սնկամարմինը նույնպես կազմված է ճյուղավորված թելերից, բայց դրանք բաժանված են առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ կորիզ: Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս:

Բորբոսասնկերը բազմանում են սպորերով:

Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում:

Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:

8-w1367.jpg

Ստորակարգ սնկերի հաջորդ ներկայացուցիչներն են շաքարասնկերը կամ խմորասնկերը: Խմորասնկերը ձվաձև միաբջիջ սնկեր են: Նրանք ապրում են շաքար պարունակող հեղուկներում, ինչի պատճառով կոչվում են նաև շաքարասնկեր:

Խմորասնկերը շաքարը վեր են ածում սպիրտի և ածխաթթու գազի, ինչի արդյունքում ստանում են կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա:

Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով:

Բողբոջման գործընթացում մայրական բջջի վրա առաջանում է արտափքում, որը աստիճանաբար մեծանում է, և հասնելով մայրական բջջի չափերին՝ անջատվում է նրանից ու դառնում առանձին բջիջ: Երբեմն այդ անջատումը տեղի չի ունենում և խմորասնկերը աստիճանաբար ձևավորում են ճյուղավորված շղթայանման գաղութներ:

1-17.png

Բացի թունավոր գլխարկավոր սնկերից, սնկերի թագավորությունը հարուստ է նաև այլ մակաբույծ ու վնասակար սնկերով:

Մակաբույծ սնկերն ապրում են բույսերի, կենդանիների, մարդու օրգանիզմներում և սնվում դրանց հաշվին: Դրանցից են` մրիկասունկը, հաբեթասունկը, ժանգասունկը, մարդու և կենդանիների հիվանդություններ առաջացնող սնկերը և այլն:

Մրիկ կոչվող հիվանդությունը տարածված է հացահատիկային բույսերի մոտ: Այն արտահայտվում է փոշեմրիկի կամ կարծր մրիկի ձևով: Փոշեմրիկի դեպքում հասկի բոլոր մասերը, բացի առանցքից, վեր են ածվում սև փոշու, որն իրենից ներկայացնում է սպորներ, իսկ կարծր մրիկի ժամանակ քայքայվում է միայն սերմնահատիկը, իսկ դրա արտաքին պատյանը պահպանվում է:

taciune-wallpaper-620x394.jpg

Ժանգասունկը վարակում է հացահատիկի ցողունը և տերևները: Այն ձևավորում է դեղին, ժանգագույն կամ սև գույնի բարձիկների նման սպորների կուտակումներ, որոնք ծածկում են ֆոտոսինթեզ իրականացնող մակերեսը: Դրա պատճառով հատիկներ չեն առաջանում կամ կազմավորվում են ոչ լիարժեք:

15143200301111.jpg

Հաբեթասնկերը աճում են ծառերի վրա՝ կեչու, հաճարենու և այլն: Սնկամարմինը տարածվում է բնափայտով, վնասում և քայքայում է այն: Ծառը վարակվում է վնասված կեղևից, ուր կարող են թափանցել սպորները: Վարակվելուց մի քանի տարի անց կեղևի վրա առաջանում է ամուր սմբակաձև պտղամարմինը, որի ստորին մասում գտնվում են խողովակներ, ուր հասունանում և զարգանում են սպորները:

2e35aaaba9684a43e38fd066072a4be6.jpg

Բուսական մակաբույծ սնկեր են նաև կարտոֆիլի ֆիտոֆտորան, վարունգի ալրացողը, գետնամորու սպիտակ բծավորությունը:

Սնկերը մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու գործունեության մեջ: Նրանք մասնակցում են օրգանական նյութերի քայքայմանը և հումուսի առաջացմանը, հողագոյացմանը: Բացի այդ, սնկերը հարուստ են սպիտակուցներով և կարող են որպես սննդի աղբյուր ծառայել կենդանիների և մարդու համար:

Սնկերը լայնորեն կիրառվում են մարդու կողմից գործունեության տարբեր ոլորտներում: Նրանցից ստանում են տարբեր միացություններ՝ կիտրոնաթթու, վիտամիններ, ֆերմտենտներ, հակաբիոտիկներ:

Օրինակ

պենիցիլ բորբոսասունկը, որից առաջին անգամ ստացվել է պենիցիլին հակաբիոտիկը:

Սնկերը նաև օգտագործվում են սննդարտադրության մեջ:

Օրինակ

խմորասնկերը օգտագործվում են գարեջրի, հացի և թխվածքի պատրաստման համար:

23.02.18.jpg

Դրանով հանդերձ սնկերն ունեն նաև բացասական նշանակություն: Դրանց մի մասը հիվանդությունների հարուցիչներ են, իսկ մյուս մասը՝ տնտեսության և կենցաղի վնասատուներ:

Урок Русского языка 06.10.2023

Опасный, Смертельный, Змейиный-Яд

Красивый, Смелый, Привлекательный-Малчик

Спелый, Вкусный, Жёлтоый-Банан

Разноцветный, государственный, официальный-Флаг

ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ա1 | Հասկացություններ և անուններ

Բնութագրի՛ր:

Բիայնիլի-Ուրարտու • Տուշպա • Սալմանասար III • Սարդուրի I • Իշպուինի • Մենուա

Երկաթի դար • Սեպագիր • Վերափոխություն

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։

վանի թագավորությունը ստեղծվել է 861 թվականին վանի թագավորությունը նաև հատնի էր Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում

թագավորության կայացմանը։

Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի

դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։

գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,

ընդլայնելու և կայունացնելու

համար: Ինչո՞ւ։

Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության

ի հայտ գալով , որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն

ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմըտյան

հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր

և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն

պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված

էր

երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ

և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:

Պատմության հաշվետվություն

Անուն- Ալեքս  

Ազգանուն- Մելիքյան

Դասարան- 7-6

1.Պատասխանում ենք հարցերին

• Փորձիր պատասխանել

• մեկ դարը 100 տարի է

• մեկ հազարամյակը 10 դար է

• մեկ տարին 356 օր ունի

• մեկ օրը ՝ ունի 24 ժամ

2.Լրացնել օրինակին համապատասխան.գտնել նշված թիվը որերորդ դարի որ կեսին է համապատասխանում:

Օր.-22թ.-I դար I կես

200թ.— II դար II կես Ք.ա.155թ.

251թ.—III դար II կես Ք.ա.300թ.

501թ.—VI դար I կես Ք.ա.555թ.

1000թ.—X դար Ք.ա.905թ.

2020թ.- XXI դար Ք.ա.2000թ.

3. Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

• հնագետները,

• ազգագրագետները,

• դրամագետները

Հնագետները֊հնագույն նմուշներ ազգագրագետները֊ազգային ավանդույթները
դրամագետները֊ արժույթը

4.Ինչ է հայրենիքը քեզ համար:

Հայրենիքը իմ տունն է,ես եմ ։

5. Քարտեզից օգտվելով գրիր.

Ա.Հայակական լեռնաշխարհից սկիզբ առնող 5խոշոր գետերը

Կուռ, Եփրատ Տիգրիս, Արաքս, Ճորոխ։

Բ.Երեք խոշոր լճերն իրենց հին անվանումներով
Վանալիճ, Սևանալիճ, Ուրմիո։

Գ.Հինգ բարձր լեռները

Արարատ,Արա լեռ,Գեղամա լեռներ,Աժդահակ,Սպիտակասար

6. Լրացրու բաց թողնված նահանգները/«աշխարհները»/

7. Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները, դրանցից մեկը գրավոր ներկայացնել մի քանի նախադասությամբ:
Արատտա,Հայասա թագավորությունը ,Նաիրի երկիր։

Նաիրի, երկիր Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 14- 10-րդ դարերում, Վանա լճի մերձակա տարածքները բնակեցնող հուրի-հայկական ցեղերի ասորերեն անվանումը, որը նշանակում է «գետեր»

8. Այս ընթացքում մեր ուսումնասիրած որ թեման էր դուր եկել, հիմնավորիր ինչու:

Նեոլիթ(Նոր քարե դար) Պալեոիթ(հին քարե դար)

Ֆիզիկական երևույթները կյանքում

Պատրաստել տեսանյութեր-պատումներ- ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ՝մեխանիկական(իներցիայի երևութ,հավասարաչափ և անհավասարաչափ,հավասարաչափ արագացող  շարժումներ),ջերմային,լուսային,էլեկտրական,մագնիսական և այլն:

Տեսանյութի պատումի մեջ լինի  մեկնաբանություն և եզրակացություն:

Վերը նշված երևույթների վերաբերյալ կարող են  լինել թարգմանություններ համացանցից վերցրած տեսանյութերի: 

Քիմիան՝որպես բնագիտության մաս.Քիմիան մեր շրջապատում

Այն, ինչ մեզ շրջապատում է ՝ օդը, ջուրը, հողը, երկնային մարմինները և այլն, անվանում են բնություն:
Բնությունն ուսումնասիրում են ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ գիտություններ: Բնությունն ուսումնասիրող գիտություններն ունեն ընդհանուր անվանում՝ բնական գիտություններ: Բնական գիտությունների ուսումնասիրությունների արդյունքներն օգնում են մարդուն բնությունից ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և լավ ապրելու համար՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով նրան:Բնական գիտություններն առանձին հիմնարար գիտությունների՝ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ուսումնասիրության առարկաները որոշակի են: Օրինակ` ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները,
 իսկ կենսաբանությունը՝ կենդանի օրգանիզմները:Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:

Այսօր անհնար է կյանքը պատկերացնել առանց քիմիայի: Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե  և այլ  իրերի:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Որո՞մնք են բնական գիտությունները:Թվարկե՛ք դրանք:
  2. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը:
  3. Ի՞նչ է ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները:
  4. Նկարե՛ք ձեր տան օգտագործվող մի քանի փայտե իրեր:

Մարմին և նյութ:Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ. Սեպտեմբերի 18-22

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

 Կենդանի մարմիններ
Անկենդան մարմիններ 
  

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:    

Օրգանական նյութեր  
Անօրգանական նյութեր

Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:
  2. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  3. Անվանե՛ք մի քանի առարկա ,որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:
  2. Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին:
  3. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա. ,,,,,,,,, լար բ. …………… պատառաքաղ
    գ. ………… գնդակ դ. …………… բաժակ
    ե. ………… քանոն ե. ………….. սեղան

Գործնական աշխատանք.Հիմնական լաբարատոր սարքավորումներ և դրանց հետ վարվելու ձևերը.

Գործնական պարապմունքները սկսելուց առաջ պետք է նախ ծանոթանանք անվտանգության կանոններին և գործնական պարապմունքների նախապատրաստման ու կատարման հրահանգներին:
Բոլոր բնական գիտությոնները փորձարարական են,իսկ փորձ դնելու համար հաճախ անհրաժեշտ է ունենալ հատուկ սարքավորւմներ:Քիմիկոսներն իրենց հետազոտություններում օգտագործում են տաքացնող սարքեր , օրինակ՝ սպիրտայրոց ,տարբեր քիմիական ամանեղեն,կալան և այլն

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

  1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
  2. սկավառակով խողովակ
  3. բամբակե պատրույգ
  4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Մետաղյա կալան(Շտատիվ)
Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը եւ օղը : Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի եւ օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերեւ կամ ներքեւ: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա եւ տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու եւ կայուն դիրքով պահելու համար:

Փորձանոթներ
Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզագույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է : Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ :

 Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե եւ հախճապակե ամանեղեն : Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են քիմիական բաժակներ եւ անոթներ` տարբեր չափերի եւ ձեւերի:

Design a site like this with WordPress.com
Get started