02.10.23 7-րդ դասարան,հայ գրականություն, Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի
Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։
Հայ գրականություն․Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։
1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։
![]()
Բեռլին, 1896, օգոստոսի 3
Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:
![]()
Սանահին, 1902, հուլիսի 18
1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։
1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։
1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։
![]()
Կ.Պոլիս, 1912
![]()
Էջմիածին, 1890, մարտի 17
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։
1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։
![]()
Երևան, 1901, դեկտեմբերի 10
Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:
Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:
![]()
Փարիզ, 1906
1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։
Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
Հաշվետվություն
Պատրաստում ենք գինի
In Class 28.09.2023 Chapter 1
1: In Johannesburg most people speak at least five languages.
2: Languages are disappearing very fast. Half of world’s languages will disappear by 2100.
3: You can’t see Tim now; he’s having a bath.
4: Please keep quiet, I’m listening to the radio. You know I listen to the news in the mornings.
5: What time does the first train leave?
6: I never wear a scarf, but today I’m wearing one because it’s unusually cold.
7: I finished watching the series you recommended. Now I’m watching another one.
8: What are you doing tonight? Would you like to come and watch the game?
9: Nobody thinks they will win the match.
10:You look worried. What are you thinking?
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ,7- ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
27.09.23
Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը: Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են: Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել- Ջարդվել, ջախջախվել, փշրվել, ճեղքվել, պախել
գտնել- ճարել, հայթայթել
ամբողջովին- հիմնովին, գլխովին, բոլորապես
վերադարձնել- Ետ տալ ետ դարձնել
ագահ- Աչքածակ, անկուշտ, ծակաչք, անհագ
ուրախանալ- Զվարճանալ, բերկրել, բերկրանալ, ցնծալ
ժլատ- կծծի, գծուծ, կցիր, ռիշտ,
իհարկե- Անշուշտ, Տապա, հարկավ, բա
շոշափել- Հպել, քսել
հառաչել-Հեծել, տնքալ, տնքտնքալ, թառանչել։
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց. -Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:
Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:
Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ:
Պաշտպանված՝ Նոր քարի դար Նեոլիտ(Նոր քարե դար) Պալեոլիթ(Հին քարե դար) Համեմատություն և տնային առաջադրանք
Օգտակար և վնասակար բակտերիաներ. ի՞նչ նշանակություն ունեն դրանք մեր կյանքում

Բակտերիա ասելիս մենք հիմնականում պատկերացնում ենք վնասակար, փոքր օրգանիզմներ, որոնք մեր ձեռքերի վրա հայտնվում են հաճախակի ինչ-որ առարկաների դիպչելուց հետո։ Պատահական չէ, որ փոքր ժամանակ մեր ծնողները մեզ հորդորում էին օճառով լվացվել բակից տուն գալուց կամ պարզապես որևէ կեղտոտ իրի դիպչելուց հետո։
Այս օրինակը ճիշտ, բայց ոչ լիարժեք պատկեր է մատուցում բակտերիաների մասին։
Այս հոդվածում կհասկանանք, թե․
- բակտերիաներն ինչ են,
- ինչով են տարբերվում վիրուսներից,
- արդյոք միայն բացասական երևույթներ են, թե ոչ,
- ինչ դեր են խաղում մարդու օրգանիզմում

Ի՞նչ է բակտերիան
Սկսենք ամենաշոկային փաստից։ Մեր օրգանիզմի բջիջների մեծ մասը ոչ թե մեր սեփական, այլ հենց բակտերիաների բջիջներն են։ Նրանք գերազանցում են մեր սեփական բջիջները մոտ 10 անգամ, իսկ նրանց թիվը հասնում է տրիլիոնների։
Բակտերիաները կյանքի ամենատարածված ձևն են և բաղկացած են ընդամենը մեկ բջջից։ Նրանք այնքան փոքր են, որ հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։
Բակտերիաներն ամենուր են՝ սննդի մեջ, բերանի խոռոչում, ձեռքերի վրա, աղիներում, տերևների վրա, փոշու մեջ և այլն։ Նրանք կենսական են մոլորակի էկոհամակարգի համար և հիմնականում անվնաս են, որոշները՝ նույնիսկ օգտակար բնության ու մարդու օրգանիզմի համար։
Բակտերիաների մեծ մասը ոչնչանում է բարձր ջերմաստիճանի ներքո, օրինակ՝ եռացող ջրում։ Բայց կան այնպիսիք, որոնք չեն վախենում նույնիսկ եռացող ջրից։
Ինչ վերաբերում է ցածր ջերմաստիճաններին, ապա նույնիսկ սառելու դեպքում բակտերիաները պարզապես կանգնեցնում են իրենց գործունեությունը, բայց չեն մահանում։ Հալվելուց հետո դրանք նորից ակտիվանում և շարունակում են իրենց գործունեությունը։
Բակտերիա vs վիրուս․ Ո՞րն է տարբերությունը
Կարևոր է բակտերիաները չշփոթել վիրուսների հետ։ Եթե բակտերիաները կենդանի օրգանիզմներ են, որոնք ինքնուրույն աճում և բազմանում են, արձագանքում են արտաքին գրգռիչներին, կարող են փոխանցել գենետիկ ինֆորմացիա և այլն, ապա վիրուսները չեն համապատասխանում այս չափանիշներին։ Վերջիններս կյանքի ամենապարզունակ ձևն են, ունեն միայն ԴՆԹ կամ ՌՆԹ և, այսպես ասած, գոյատևում են կենդանի ու անկենդան բնության սահմանագծին։
Օրինակ՝ վիրուսը, ի տարբերություն բակտերիայի, չի կարող ինքնուրույն բազմանալ, նրան անհրաժեշտ են տիրոջ օրգանիզմի բջիջները։ Բակտերիալ հիվանդությունները բուժում են հակաբիոտիկների միջոցով, իսկ ահա վիրուսային հիվանդությունները՝ ոչ։
Որոշ հիվանդություններ, օրինակ՝ գրիպը, օսպան կամ պոլիոմիելիտը, վիրուսային հիվանդություններ են, իսկ, օրինակ, տուբերկուլյոզը, սիֆիլիսը, ժանտախտը՝ բակտերիալ հիվանդություններ։

Արդյո՞ք բատկերիաները միայն վատն են
Առողջ մարդու օրգանիզմում ապրում են 300-500 տեսակի բակտերիաներ, որոնց քանակը հասնում է 100 տրիլիոնի։ Այստեղ կարևոր է տարբերել լավ և վատ բակտերիաները։ Օգտակար բակտերիաները հիմնականում պատկանում են բիֆիդոբակտերիաների կամ լակտոբակտերիաների (կաթնաթթու) ընտանիքին։
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝
- նարինե,
- յոգուրտ,
- կեֆիր,
- սերուցքային պանիր,
- թթու կաղամբ,
- թթու վարունգ,
- ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։
Այս մթերքը նպաստում է դիզբակտերիոզի կանխարգելմանը, վերականգնում է աղիների խաթարված միկրոֆլորան, մաքրում է օրգանիզմը հիվանդածին բակտերիաներից։
Վատ բակտերիաները օրգանիզմ են թափանցում բերանի, աչքերի, քթի, միզասեռական համակարգի, ինչպես նաև բաց վերքերի միջոցով։ Օրգանիզմում նրանք բազմանում են և առաջացնում ռեակցիա՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, տենդ։ Որոշները կարող են զարգանալ և վերածվել ավելի լուրջ առողջական խնդիրների։
Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը (եթե գտնվում է աղիներից դուրս, օրինակ՝ միզուղիներում)։
Եթե մարդն առողջ է և գործում են օրգանիզմի պաշտպանիչ մեխանիզմները, ապա վատ բակտերիաները չեն բազմանում։ Բայց դրանք սպասում են, որ մարդու օրգանիզմը թուլանա կամ սխալ սնունդ ընդունի, որից հետո բակտերիաների հավասարակշռությունը խախտվում է, և առաջանում է դիսբակտերիոզ։
Վատ բակտերիաներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները՝
- տաք ջրով, օճառով լվանալ ձեռքերը,
- ախտահանել հաճախակի հպման առարկաները՝ հեռախոս, գրիչ, համակարգչի մկնիկ, դռան բռնակ, ինչպես նաև խոհանոցն ու լոգասենյակը,
- հեռու մնալ հիվանդ, փռշտացող, հազացող մարդկանցից,
- չօգտագործել այլ մարդու սրբիչը, սափրիչը, սպիտակեղենը և անձնական այլ իրեր,
- ձեռքերը չտանել բերանը, աչքերը, քիթը,
- շաբաթը մեկ անգամ փոխել սպիտակեղենը, ամեն օր փոխել ներքնազգեստը, կրել թարմ լվացված, արդուկված հագուստ,
- հաճախակի լվանալ շպարի պարագաները՝ վրձին, սպունգ, փուզա,
- օրական 1-2 անգամ լվանալ ատամները մածուկով և խոզանակով։
Մյուս գլխավոր կանոնը սննդի անվտանգությանը հետևելն է՝
- առանձին տախտակ ու դանակ օգտագործել հում մսի համար,
- հում մսին ձեռք տալուց հետո տաք ջրով և օճառով լվացվել, արյունը տաք ջրով ու օճառով լվանալ խոհանոցային մակերեսների վրայից,
- սնունդը համեմելիս կամ մարինացնելիս օգտագործել ձեռնոցներ (ձեռքի վրա և եղունգների տակ անթիվ բակտերիաներ կան, որոնք փոխանցվում են սննդին),
- միսը բավականաչափ եփել,
- միրգը, բանջարեղենը, կանաչեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ,
- խուսափել չպաստերիզացված կաթից ու հյութերից,
- եփված սնունդը 3-4 օրից ավելի չպահել սառնարում,
- հաճախակի փոխել ամանի սպունգը, սրբիչները, սեղանի շորերը
Ի՞նչ դեր են կատարում բակտերիաները մարդու օրգանիզմում
Բակտերիաները մեծ դեր են խաղում օրգանիզմի մարսողության մեջ, բարդ միացությունները փոխակերպում են պարզի, որոնք ավելի հեշտությամբ են մարսվում, ճեղքում են բարդ ածխաջրերը, որպեսզի օրգանիզմը ստանա օգտակար նյութեր։
Կարգավորում են ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիան, պահում են իոնների հավասարակշռությունը, չեզոքացնում են տոքսինները, ճեղքում են սպիտակուցները և նույնիսկ սինթեզում են որոշ վիտամիններ։ Բակտերիաների որակյալ հարաբերակցությունն ազդում է տեղային և ընդհանուր իմունիտետի վրա։

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս բարձրացնել օրգանիզմի իմունիտետը և դիմադրել հիվանդություններին
Բակտերիաները, ապրելով մեր մարմնի վրա, խմում են քրտինքի կաթիլները, ուտում են չորացած մաշկը, պաշտպանում են մաշկը իրական, վտանգավոր վնասատուներից։
Բակտերիաները դեր են խաղում նաև սննդի պատրաստման մեջ։ Օրինակ՝ պանիր պատրաստելու համար կաթի մեջ ավելացնում են բակտերիաներ։ Բակտերիաները կլանում են լակտոզան՝ կաթնաշաքարը, արտադրում են կաթնաթթու և նվազեցնում կաթի ջրածնային ցուցիչը (pH)։
Տարբեր բակտերիաներ տարբեր տեսակի պանիրներ են ստեղծում։ Շվեյցարական պանրի վրա առաջանում են անցքեր, քանի որ բակտերիան արտադրում է ածխաթթու գազ։
Բակտերիաները նաև կաթը վերածում են կաթնաշոռի, ռեժանի, թթվասերի, յոգուրտի, կեֆիրի։
Բակտերիաներն ուտում են ոչ միայն մեր օրգանիզմի, այլ նաև բնության աղբը։ Օրինակ՝ երբ նավթը լցվում է ծովի մեջ, հատուկ ինքնաթիռներով բակտերիաներ են շաղ տալիս (մարինոբակտերիաներ, պսևդոմոնադներ), որ վերջիններս ուտեն նավթը և փրկեն կենդանական ու բուսական աշխարհը։
Մարդկության առջև ծառացել է գերխնդիր՝ աղբը։ Եթե բակտերիաները սովորեն ուտել նաև պլաստիկի տարբեր տեսակները, դա հսկայական առաջընթաց կլինի շրջակա միջավայրի մաքրության հարցում։
Այսպիսով՝ բակտերիաները, ոչ միայն չեն վնասում, այլ նաև օգնում են մեր օրգանիզմին և բնությանը։ Դրանց մեծ մասն ի սկզբանե վնասակար չէ ու նույնիսկ օգտակար է, իսկ մյուս մասից կարելի է արդյունավետորեն պաշտպանվել՝ պահպանելով հիգիենայի և սննդի անվտանգության կանոնները։ Մենք ոչ միայն ներդաշնակորեն ապրում ենք բակտերիաների հետ, այլ նաև պարզապես ունենք դրանց կարիքը։
Որակյալ, հագեցնող ու բազմազան սնունդ ընդունելով՝ մենք զինվում ենք էներգիայով և բարձր դիմադրողականությամբ, որոնք օգնում են պայքարել վնասակար բակտերիաների դեմ։ Foody-ին իր հաճախորդներին առաջարկում է հենց այդպիսի սնունդ, որը պատրաստվում է տեղական բարձրորակ հումքից և չի պարունակում հավելումներ։ Մեր ճաշացանկը կարող եք դիտել այստեղ։
Եկրաչափություն 22․09․2023


