27.09.2022

1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իրիսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզովպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ սխալ է
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել
8. գլխին տալ — զղջալ, ողբալ

<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն և նկարել նրան Paint նկարչական ծրագրով։

Մայրենի 26.09.2022 երկուշաբթի

1․ Գրել տասը դարձվածք։

էշի ականջում քնած։ Գյուղը կանգնի՝ գերան կկոտրի։ Ձուկը գլխից է հոտել։ Ջրի բերածը ջուրն էլ կտանի։ Եփաց հավի ծիծաղն էլ կգա։ Էշն ինչ գիտի՝ նուշը ինչ է։ Լեզուն կապ ընկնել։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արթեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Տառային արտահայտություններ

7. ա)673>455 բ)768>593 գ)944>754 դ)33<45

8. a+b=537+294=831

b+a=294+537=831

b=(a+b)-a=78-36=42, b=42

b+a=a+b=150 a=150

a=(a+b)-b=70-30=40 a=40

a+b=0+14=14

b+a=a+b=65 a=(b+a)-b=65-35=30

10. ա)3×7+5×5=21+25=46 բ)10x(7+5):3=40 գ)(7-5)x4+7×5=43 դ)95:5+49:7=19+7=26

12.a+23=25, a+13+10=25, (ax10)+5=25

15. բ)1/7, 12/25, 100/30, 8/20, 15/22, 9/2, 15/24, 2/3, 1021/510, 250/14090

22.

AC=AB+CB=12սմ

BD=BC+D=14սմ

14-12=2սմ

Իմ հայրենիքը

Քանի որ ես 11 տարեկան եմ, առայժմ իմ պարտականությունը լավ սովորելն է։ Իմ հայրենիքին պետք են խելացի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով պետք է զարգացնեն մեր երկիրը։ Ես շատ եմ տխրում, երբ տեսնում եմ, որ մեր հայերը թողնում են մեր երկիրը՝ մտածելով, որ այստեղ ապագա չկա։ Մեր թշնամու ուզածն էլ հենց դա է, քանի որ երազում է տիրանալ մեր հայրենիքին։ Հեռուստացույցով տեսա, թե նրանց նախագահը ինչպես է ասում, որ Երևանը իրենց Իրիվան հին քաղաքն է։ Դրա համար պետք է լավ սովորենք, որպեսզի իմանանք մեր հնագույն երկրի պատմությունը ու ցույց տանք, թե որտեղից ենք եկել, և որ քրիստոնեական եկեղեցիները, որոնք կառուցվել են շատ հին դարերում, չեն կարող լինել իրենցը։

Բնագիտության առաջադրանք։ Սեպտեմբերի 26֊30.Այրում։

Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին

1․Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

2․Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրում առաջանա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև բռնկման ջերմաստիճան։

3․Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիճանի իջեցում և թթվացնի մուտքի դադարեցում։ Կրակին արագ և արդյունավետ մարելու համար կա հատուկ սարքեք՝ կրակմարիչներ։

4․Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Բացել պատուհաները, օդափոխել բնակարանը, փակել գազասարքերի սնող գազախողովակների վրա դրված, զանգահարել գազի վթարային ծառայություն 1-04 հեռախոսհամարով։ Արգելվում է օգտագործել լուցկի, ծխել, անջատել կամ միացնել էլեկտրական սարքեր։

Բնագիտության առաջադրանք.Սեպտեմբերի 19֊23.

Պատասխանել հարցերին .

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Բարդ նյութերի ռեակցիայի ժամանակ այդ բարդ նյութերը կարող են քայքայվել և առաջացնել պարզ և բարդ նյութեր, այդ ռեակցիաները անվանվում են քայքայման։
  2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։ Այն քիմիական ռեակցիաները, որոնց ժամանակ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար, անվանվում են միացման։
  3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Քայքայման։
  4. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։ Ա)C+O2=CO2,բ)CH4=H2+C գ)H2+S=H2S

ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S

Մայրենի 22․09․2022

1.Ընկերական քննարկում ՝ Ինչպես են անցնում իմ մայրենիիի դասերը, ին՞չ կավելացնեի կամ ի՞նչ կփոխեի ․․․ Իմ մայրենիի դասերն անցնում են շատ հետաքրքիր։ Մենք դասերի ժամանակ քնարկում ենք տարբեր թեմաներ, սովորում ենք հայոց լեզվի ուղղագրություն և քերականություն։ Ես կցանկանայի, որպեսզի տրված հանձնարարություները դասերի ժամանակ մանրամասն քնարկեինք, այնուհետև ստանայինք նոր հանձնարարություներ և ոչ թե արագ ստանայինք դրանք։

2.Գրել հոմանիշներով հարուստ նախադասություններ (հինգ հատ)

  1. Երկինքը կապույտ է, պարզ է և անամպ։
  2. Ջուրը մաքուր է, վճիտ է և զուլալ։
  3. Մենք գնացինք գազանանոց և այնտեղ տեսանք բրդոտ, փափկամազ և կեռ ոտքերով ու ծուռթաթ մի արջ։
  4. Իմ մայրիկը, սիրուն է, գեղեցիկ է և չնաշխարհիկ։
  5. Իմ համակարգիչը ունիվերսալ է, համապիտանի, արագ աշխատող և բազմաֆունկցիոնալ։

3. գրաբարի մասին

  1. ա  և ո  տառերի գրության վերաբերյալ.

աշխարհաբար  գրաբար     աշխարհաբար        գրաբար    
արքա արքայ  երեկո   երեկոյ
ծառա    ծառայ                    կոփածո    կոփածոյ    
տղա  տղայ                                  սիրո  սիրոյ

գրաբարով գրված այս նախադասությունը սովորել և գրել ժամանակակից մայրենիով․

Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։

Խառը թվերի համեմատումը

1․< և > նշաններից ո՞րը պիտի լինի աստանիշի փոխարեն: 2 5/6*3 2/7 Ընտրիր ճիշտ նշանը: 2 5/6<3 2/7

2․ Ընտրիր խառը թվերից ամենամեծը: 2 3/120 3 1/160 1 17/80

3․Ընտրիր այն խառը թվերը, որոնք ընկած են 3 2/13-ի և 6 7/13-ի միջև:

4 5/13

5 4/13

2 9/13

7 10/13

4․ Խառը թվերից ո՞րն է մեծ` 6 20/50, թե՞ 4 26/80 Ընտրիր ճիշտ պատասխանը:

4 26/80

6 20/50

5․ Համեմատիր 7 4/29 և 7 4/13 խառը թվերը: Ընտրիր ճիշտ անհավասարությունը: 7 4/29<7 4/13 7 4/29>7 4/13

6․ Համեմատիր 114/7 անկանոն կոտորակը և 16 2/7 խառը թիվը: հավասար էն

114/7 անկանոն կոտորակը փոքր էմեծ էհավասար է

16 2/7 խառը թվից (թվին):

7․ Համեմատիր կոտորակները:

5/27<27/5

8․Համեմատիր խառը թվերը:

Տեղադրիր >, < կամ = նշանը:

12 3/44>12 5/33

9․ 214/7 անկանոն կոտորակը համեմատիր 30 բնական թվի հետ:

214/7-ը մեծ է

30-ից:

10․Տրված խառը թվերը դասավորիր աճման կարգով:

8 5/18 4; 2 7/15 1; 5 7/15 3; 10 5/18 5; 15 7/15 6;4 /18 2

7/15 4; 5/18 3; 7/15 5; 5/18 2; 5/18 1; 7/15 6;

Մատեմատիկա

1․Ընտրիր բոլոր կանոնավոր կոտորակները:

9/7

9/8

88/24

8/104

3/13

104/16

16/24

11/88

2.Ներկայացրու2 թիվը 5 հայտարարով կոտորակի տեսքով:

2=10/5

3.Ութ խնձորը պետք է հավասար բաժանել 9տղաների միջև (խնձորները միանման են):

Որքա՞ն կհասնի յուրաքանչյուրին:

apple.jpg

Պատասխան՝  խնձոր:

4.Գրիր խառը թիվը՝ հինգ ամբողջ յոթտասներեքերորդ:

5/73

5.Կոտորակը ներկայացրու բնական թվի տեսքով:

20/5=4

6. Անջատիր անկանոն կոտորակի ամբողջ մասը՝

276/11= 25 9/11

7. Քանորդը գրիր խառը թվի տեսքով՝

379:21= /

8.Ներկայացրու 5 8/12 խառը թիվը անկանոն կոտորակի տեսքով:

5 8/12= /

9. k-ի բերված արժեքներից ընտրիր այնպիսինները, որոնց դեպքում 3543−k կոտորակը կանոնավոր է:

8

7

2

1

4

5

9

3

6

10.Լուծիր հավասարումը՝ t−3/20=8

11.Պատասխան՝ t=

Լուծիր հավասարումը՝

294/x+15=7

Պատասխան՝ x=

12.n-ի բերված արժեքներից ընտրիր այնպիսինները, որոնց դեպքում 24−n20 կոտորակը անկանոն է:

2

7

1

9

6

5

8

3

Մայրենի

1.Հոմանիշ և հականիշ բառեր։

Հոմանիշ են կոչվում մոտ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

գագաթ-կատար

հովիկ-զեփյուռ

Հականիշ են կոչվում հակառակ իմաստ արտահայտող բառերը: Օրինակ՝

երկար-կարճ

խոշոր-մանր 

տանը շարունակել․․․

2. Խնդրում եմ կարդալ տեքստը և գտնել բնությունը բնութագրող բառերը․

Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում։ Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը։ Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։ Ակսել Բակունց՝ <<Ալպիական մանուշակ>>։

Լռություն, կապույտ որձաքարը, սպիտակ փրփուրի, քարե շղթաները, քարե արծիվը, ալպիական մանուշակն, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն, արևից քարերը տաքանում են, ամպերը ծածկում են քար ու պարիսպ, ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզ։

3․ Վերհիշելով դ-թ,բ-փ,գ-ք,ձ-ց,օ-ո,է-ե ուղղագրությունը՝ լրացնում ենք բաց թողնված տառերը․

Այսպիսով՝

էներգիա, վրաերթ, երես, որևէ, մանրէ, էինք,վերելք, գետեզր,կիսաեփ, լայնէկրան,վայրէջք, երանգ, եզր:

Design a site like this with WordPress.com
Get started