27.09.2022

1․ Ծանոթանալ Վարդան Այգեկցու առակագրությանը։Կարդալ և պատմել առակներ ձեր ընտրությամբ։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իրիսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզովպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

2. Որ դարձվածքների  իմաստն է սխալ բացատրված:

1.ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – ժպտալ սխալ է
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ –պատիվը կորցնել
8. գլխին տալ — զղջալ, ողբալ

<<Իմ ընկերը>> վերնագրով գրել պատմություն և նկարել նրան Paint նկարչական ծրագրով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s