Month: Նոյեմբեր 2023
Հասարակական աշխարհագրություն
Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը։Հին որսորդներն ու հավաքողները քարերի և ոսկորների, ծառերի կեղևի և կենդանիների մաշկի նմուշներ են թողել ապագա սերունդներին: Այսպիսով դրվեցին աշխարհագրական գիտելիքների հիմքերը։ Աշխարհագրությունը (հունարեն աշխարհագրությունից՝ «Երկիր», գրաֆո՝ «գրել, նկարագրություն») ամենահին գիտություններից է։
2.Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: Ժամանակակից աշխարհագրության հիմնական խնդիրներից է նրա ինքնորոշումն ու ինքնաճանաչումը երկրաբանությունների համակարգում։ Առանց աշխարհագրական գիտության տեղի և ճանաչողական կարողությունների հստակ սահմանման՝ անհնար է «ճեղքում» կատարել գիտական հետազոտությունների և գիտական ընդհանրացումների նոր որակի մեջ։
3.Նշեք 5 բնական և 5 հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:
5 հասարակական գիտություն-1.Հոգեբանություն, 2.Տնտեսագիտություն և կառավարում, 3.Կրթություն, 4,Սոցիոլոգիա (ներառյալ ժողովրդագրություն և մարդաբանություն) 5,Ճիշտ
5 բնական-1.ֆիզիկա, 2.քիմիա, 3.կենսաբանություն, 4.աշխարհագրություն, 5.էկոլոգիա։
Մետաղական և ոչ մետաղական տարրեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ:Նոյեմբերի 13-17.
Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։ Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:
Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
Ածխածնի այլակերպությունները

նկ.1 գրաֆիտ

նկ.2 ալմաստ
Ֆոսֆորի այլակերպությունները

կարմիր ֆոսֆոր

սպիտակ ֆոսֆոր

սև ֆոսֆոր
Տարրերի կարևորագույն բնութագիր է բնության մեջ տարածվածությունը։
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։
Օրինակ, Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է.նրա զանգվածի մոտ 99% -ը բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg։
Ինքնաստուգում
Գոյական-Գոյականը խոսքի անկախ մաս է, որը պատկանում է անվան կատեգորիային և լրիվ արժեքավոր բառակապակցությունների դասին և նախադասության մեջ կարող է հայտնվել որպես նախադասության ենթակա, առարկա և անվանական մաս։
Թվական-Թիվը խոսքի անկախ մասն է, որը ցույց է տալիս առարկաների քանակը, քանակը և կարգը: Պատասխանում է հարցերին՝ ինչքա՞ն: որը Թվերը բաժանվում են չորս բառաբանական-քերականական կատեգորիաների՝ քանակական և կոլեկտիվ — պատասխանիր քանի՞ հարցին, շարքային — պատասխանիր հարցին, որը, կոտորակային։
Ածական-Ածականը խոսքի անկախ մաս է, որը նշանակում է առարկայի ոչ ընթացակարգային հատկանիշ և պատասխանում է «ինչ», «որ», «որ», «որ», «ում» հարցերին: եւ այլն։ Ռուսերենում ածականները փոխվում են ըստ սեռի, դեպքի և թվի և կարող են ունենալ կարճ ձև:
Ամբողջ արտահայտություն և նրա թվային արժեքը (դաս 13)
1) Պարզեցնել ամբողջ արտահայտությունը.
ա) (5ab2+4b3)(3ab3-4a2)-18a2b3=15a2b5-20a3b2+12ab6-16a2b3
բ) (x3+x2y+xy2+y3)(x-y)-x2y(x-y)=x4+2x2y2-x3y-y4
գ) a2(a2-b2)-(a3b+3)(a-4)=𝑎4−𝑎2𝑏2−(𝑎3𝑏+3)(𝑎−4)
դ) 6(x-1)(x+1)+2(x+1)(x2-x+1)=2(𝑥+1)(𝑥2+2𝑥−2)
ե) (x+2)(x2-2x+4)-x(x-3)=𝑥3−𝑥2+3𝑥+8
2) Հաշվեք ամբողջ արտահայտության արժեքը x=-10 դեպքում.
ա) 3x-8=-38
բ) 3x2+4x+5=752
գ) x4-3x3+2x2-1000=7200
դ) -x3+x2+1=-59
Առաջադրանքներ (տանը)
3) Գինեգործը իր գինին հիմնականում վաճառում է 30 և 50 լիտրերով և դրա համար օգտագործում է հենց համապատասխան տարողության տարաներ: Գնորդներից մեկը ցանկանում է գնել 10 լիտր գինի: Ինչպե՞ս գինեգործը չափեց այդ 10 լիտրը՝ օգտագործելով միայն սեփական տարաները:
50-30=20
50-20=30
50-30=20
30-20=10
4) Գտեք ամբողջ արտահայտության արժեքը a=-1; b=2; c=3 դեպքում.

ա) -6
բ) -84
գ) 18
դ) -567
ե) -19
զ) -323
Выражение молодежного сленга
1. “Круто” — выражение одобрения, что-то замечательное.
2. “Прикол” — что-то забавное, интересное.
3. “Залететь” — случайно попасть в неприятную ситуацию.
4. “Бро” — сокращение от “брат” или “друг”, используется как обращение к другу.
5. “Фича” — что-то уникальное, интересное, выделяющееся.
6. “Отжигать” — весело проводить время, делать что-то энергичное.
7. “Лютый” — очень сильный, крутой.
8. “Шибко” — чрезмерно, излишне.
9. “Фрик” — странный, эксцентричный человек.
10. “Ломануться” — отправиться куда-то быстро, внезапно.
11. “Чилим” — отдыхаем, расслабляемся.
12. “Тусовка” — мероприятие, где много людей, вечеринка.
13. “Кайф” — приятное чувство, удовольствие.
14. “Баян” — история или шутка, которая уже давно известна и может быть скучной.
15. “Флоу” — стиль, манера поведения или выражения.
16. “Подвиснуть” — потерять интерес к беседе, не знать, что сказать.
17. “Поднимать” — вдохновлять, мотивировать.
18. “Шоу” — что-то удивительное, впечатляющее.
19. “Наваливать” — съедать много еды.
20. “Флекс” — показывать свои достижения, обычно в социальных сетях
21․ “Ок”— Аббревиатуры OK — международное слово, обозначающее «да», «хорошо», «согласен». OK (жест) — жест из сложенных пальцев, имеющий разное значение в разных культурах. OK — почтовый код штата Оклахома.
Сленг часто меняется, поэтому новые выражения могут появляться и становиться популярными.
Помните, что использование сленга может зависеть от региона, группы друзей и даже времени, поэтому некоторые выражения могут быть более популярными в определенных кругах.
Сочинение про Армению
Армения, земля богатой истории и культуры, впечатляет своей уникальной смесью древних традиций и современного взгляда на мир. Это маленькое государство, расположенное в Закавказье, привлекает внимание своими горами, древними храмами и гостеприимным народом.
В центре столицы, Еревана, стоит памятник Мать-Армения, символизирующий силу и мудрость этой нации. Армения славится своим древним алфавитом, созданным Месропом Маштоцем, который стал важной частью культурного наследия.
Горный хребет Арарат, высотой более 5 тысяч метров, является не только визуальным символом страны, но и связан с библейской историей, как место высадки ковчега Ноя. Здесь расположен и храм Карни, впечатляющее сооружение, вписанное в список Всемирного наследия ЮНЕСКО.
Армения горда своим национальным наследием в искусстве, музыке и танцах. Великие армянские композиторы, такие как Арам Хачатурян, прославили страну в мире музыки. Народные танцы, сопровождающиеся зажигательной музыкой, являются важной частью армянской культуры.
Неотъемлемой частью армянской кухни является армянский хлеб — лаваш, а также традиционные блюда, такие как долма и хаш. Гостеприимные армяне гордятся своей кухней и радушно приглашают гостей отведать уникальные вкусы этой страны.
Армения — это не только страна с богатым культурным наследием, но и место, где сливаются дух старины и современности. В ее городах можно увидеть старинные храмы, стоящие рядом с современными зданиями, что символизирует сплетение прошлого и будущего.
В заключение, Армения — это удивительное место, где каждый камень, каждый храм и каждое блюдо рассказывают свою уникальную историю. Эта страна продолжает вдохновлять и восхищать своим наследием и красотой.
Интересные факты про Армению
- Древняя история: Армения считается одним из старейших национальных образований в мире, уходящим корнями в 6-7 тысяч лет до нашей эры.
- Армянский алфавит: Армянский алфавит был создан святителем Месропом Маштоцем в 405 году н.э. Это один из немногих алфавитов, созданных специально для какого-то языка.
- Гегаркуник: В Армении находится Гегаркуник, кратер озера, который образовался в результате удара метеорита. Это одно из самых крупных выявлений подобного происхождения на Земле.
- Матенадаран: В Ереване находится Матенадаран — институт исследования и сохранения древних рукописей, включая одну из самых древних копий Библии.
- Храм Звартноц: Звартноц — это армянский храм, который находится на высоте более 3000 метров над уровнем моря. Это одно из высокогорных строений этого типа.
Надеюсь, вам было интересно узнать об этих фактах!
Ջրիմուռների բազմազանությունը
Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության: Եկեք դիտարկենք միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները:
Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:
Քլամիդոմոնադ

Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:
Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով: Բջջի առջևի, ավելի նեղ ծայրի վրա նա ունի երկու մտրակ, որոնց միջոցով շարժվում է: Ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազմը, կորիզը, քլորոֆիլ պարունակող քրոմատոֆորը, վակուոլները և լուսազգայուն աչիկը, որի միջոցով բջիջը կլանում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն:
Քլամիդոմոնադը կարող է սնվել ոչ միայն ֆոտոսինթեզի արդյունքում ստացված, այլ նաև պատրաստի օրգանական նյութերով՝ կլանելով դրանք բջջի ամբողջ մակերեսով: Դրա շնորհիվ այս ջրիմուռը օգտագործում են ջուրը օրգանական թափոններից մաքրելու համար:
Քլամիդոմոնադը բազմանում է ինչպես անսեռ` զոոսպորներով, այնպես էլ սեռական եղանակով:
Քլորելա

Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:
Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց: Քլորելան արտազատում է մեծ քանակությամբ թթվածին, ուստի այն օգտագործում են տիեզերանավերում ու սուզանավերում օդի բնական բաղադրության պահպանման համար:
Քլորելան բազմանում է միայն անսեռ եղանակով՝ սպորների առաջացմամբ:
Պլևրոկոկ

Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:
Սպիրոգիրա

Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը:
Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով:
Վեգետատիվ բազմացման ընթացքում սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի:
Սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Այդ կամրջակներով բջիջների պարունակությունը փոխանակվում է և միախառնվում, իսկ կորիզները՝ միաձուլվում: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի:
Սեռական բազմացման այսպիսի եղանակը կոչվում է կոնյուգացիա (միաձուլում):
Ուլոտրիքս

Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:

Գորշ ջրիմուռներ

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:
Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններին:
Կարմիր ջրիմուռներ

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:
Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
Օրինակ
կարմիր ֆիկոէրիտրինը և կապույտ ֆիկոցիանինը:
Կարմիր ջրիմուռները նույնպես կարող են ունենալ ռիզոիդներ և տերևանման թիթեղ:

Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:
Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով: