1․ Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։
Կոն երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով։
2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։
Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով POA ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի, օրինակ՝ PO-ի շուրջ:
3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։
Գնդի մակերևույթը տարածության այն կետերի երկրաչափական տեղն է, որոնք հավասարահեռ են մի կետից։
4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։
Գունդը ստացվում է կիսաշրջանի կամ շրջանի պտույտի միջոցով՝ իր AB տրամագծի շուրջ:
5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:
- կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
- պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
- գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝ Կոն
Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝ 24 սմ
Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝ 25սմ
Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 7սմ
7․Լուծել խնդիրը․
Կոնի առանցքային հատույթը 12 սմ կողմով հավասարակողմ եռանկյուն է։ Որոշել այդ կոնի շառավիղն ու ծնորդը։
Շառավիղը=12/2=6սմ. Ծնորդը=12սմ
8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։
Ի՞նչ կարող եք ասել 7 սմ տրամագծով երկու գնդային մակերևույթների փոխադարձ դասավորության մասին, եթե նրանց կենտրոնների հեռավորությունը՝
ա) 8 սմ է,

բ) 4 սմ է,

գ) 7սմ է,

դ) փոքր է 7 սմ-ից,

ե) մեծ է 9 սմ-ից

9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։
15*2=30
30սմ
