Հայոց լեզու

1.նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել: Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին, ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում, բեկբեկված շողերի փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ, խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էրմ հեռու հորիզոնին:

2.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

Անգղերի կռնչոցից, վախեցած ձիերը խլշեցին ականջները։

Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները։

Ժայռի կատարին, բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին։

Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին։

Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր. նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ։

Այս անգամ, ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ։

Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ-ուրախ անցնում էր։

Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ-ուրախ անցնում էր։

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ. Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում։

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ. Սամվելը, նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում։

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները. սիրելի և երկյուղալի վայրեր։

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները — սիրելի և երկյուղալի վայրեր։

3.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Բերեցի շան համար կեր: Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան: Դու մեր ձորերից չես հեռանա չէ: Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է: Ով է տվել Ձեզ այդ նամակը:

4.Ըստ օրինակի կազմի՛ր հոմանիշ նախադասություններ:

Օրինակ`

Խոսքը վերաբերում է այս հատվածին: — Խոսքն այս հատվածի մասին է:

Այս վերարկուն պատրաստված է Չինաստանում։ -Չինաստանում է արտադրվել այս վերարկուն։

Այս հեռախոսը այն խանութում կա։ – Հեռախոսը վաճառվում է այն խանութում։

5.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի: Սրա հիման վրա կլինի հիմքը: Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ: Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջ մասին: Ի՞նչ բան է հրաբուխը: Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները: Հեռախոսը դա շքեղություն չէ: Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող առաջին և միակ մարդն էր: Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started