Հարավարևմտյան Ասիա

Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։

Թողնել պատասխան

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free