Երկրաչափություն 03.02.2026

Հարցեր և խնդիրներ

198.ABC եռանկյունում AC = sqrt(2) սմ, BC = 1 սմ, ∠ABC = 45°: Գտե՛ք BAC անկյունը:

sin∠BAC=1|2​ ∠BAC=30∘

199.Եռանկյան կողմը 12 սմ է, իսկ դրա դիմացի անկյունը` 45°։ Գտեք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

R = a|2sinA ​= 2⋅sin45°12 =6√2​ սմ

200.Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը 5 դմ է, անկյուններից մեկը՝ 60°: Գտե՛ք այդ անկյան դիմացի կողմը:

a=A|2Rsin= 2⋅5⋅sin60°=5√3​ դմ

201.Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է կող– մերից մեկին: Գտե՛ք այդ կողմի դիմացի անկյունը:

R=a|2sinA sin A=21​ A=30°

202.Ապացուցեք, որ 120° անկյունով հավասարասրուն եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է սրունքին:

R=a|2sin120°​=a|2⋅2√3​​​=a|√3​​≈a

203.Օգտվելով սինուսների թեորեմից՝ լուծեք 164 խնդիրը:

164.Գտեք AC = 10 սմ հիմքով և BC = 13 սմ սրունքով ABC եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

cosB=132+132-102​|2⋅13⋅13=119|169​ sinB=120|169​

204.Ապացուցեք, որ նման եռանկյուններին արտագծած շրջանագծերի շառավիղների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին:

Նման եռանկյունների կողմերի հարաբերությունը՝ kk.

Շառավիղը r=pS​, որտեղ S՝ տարածք, p՝ պերիմետր:

Նման եռանկյունների տարածքների հարաբերությունը S1​/S2​=k2, պերիմետրերի հարաբերությունը p1​/p2​=k:

r1​/r2​=S1​/p1|S2​/p2​​​=k2|k​= k

r1​:r2​=k

205.Հավասարասրուն եռանկյան հիմքը 12√3 սմ է, հիմքին առընթեր անկյունը 60° է: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

Հիմքից բարձրությունը h=BC|2​⋅tan60°=6√3​⋅3​=1√8

Տարածք S=1|2​ ⋅ BC ⋅ h=21​⋅12√3​⋅18=108√3​

Պերիմետր p=(AB+AC+BC)/2. Հավասարաչափ մոտեցմամբ AB=AC=12 p=(12+12+123​)/2 ≈ 22.39

Շառավիղ r=S/p=6 սմ

r=6 սմ

    206.R շառավղով շրջանագծի A կետից տարված են AB և AC լարերը: Գտե՛ք ABC եռանկյան անկյունները, եթե AC = √2 x R AB = R :

    AB=R sinC=1/2 C=30°

    AC=√2​R sinB=√2​/2 B=45°

    A=180°−B−C=180°−45°−30°=105°

      ∠A=105°,∠B=45°,∠C=30°

      Գլուխ 3.2 Պատմություն 04.02.2026

      Փետրվարյան ապստամբությունից հետո Հայաստանի կառավարումը վստահվում է Ալեքսանդր Մյասնիկյանին։ Վլադիմիր Լենինը կարևորում էր տեղական պայմանների հաշվառումը և Կովկասի հանրապետությունների համագործակցությունը։

      1921-ին ձևավորվում է Ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ «սպեցիֆիկների» մասնակցությամբ, ինչը նպաստում է երկրի հարաբերական կայունացմանը։ 1922-ին ընդունվում է Հայաստանի առաջին սահմանադրությունը, սակայն Հայաստանը ներառվում է ԽՍՀՄ կազմում, և իրական իշխանությունը մնում է կենտրոնացված Մոսկվայում։

      Անուններ և Հասկացություններ

      Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) – Հայաստանում ստեղծված խորհրդային կառավարությունը 1920-ականներին, որի նպատակն էր տարածել սոցիալիզմն ու կոմունիզմը:

      Ս. Շահումյան – բոլշևիկյան գործիչ, Հայաստանի կոմունիստական ղեկավարներից մեկը:

      Ս. Կասյան – ևս մի նշանավոր բոլշևիկյան գործիչ Հայաստանում:

      Ի. Դովլաթյան – քաղաքական գործիչ, ներգրավված էր խորհրդային կառավարման մեջ:

      Չեկա – խորհրդային գաղտնի ոստիկանություն, պայքարում էր հակապետական շարժումների դեմ:

      Հ. Օհանջանյան – հայ քաղաքական գործիչ, ռազմական մասնագետ:

      Հ. Քաջազնունի – ազգային հերոս, պայքարել է Հայաստանի անկախության համար:

      Ռազմական կոմունիզմ – բոլշևիկների տնտեսական և քաղաքական քաղաքականություն պատերազմի տարիներին, ներառել է տիրապետություն սննդի և արտադրանքի վրա, պարտադիր աշխատուժ և պետական վերահսկողություն:

      Պարեն մատակարարում – պատերազմի և անհաշտության տարիներին սննդի ու պարենի բաշխման համակարգ:

      Կուրո (Ս. Թարխանյան) – ռազմական գործիչ, ներգրավված համապետական շարժումներում:

      Հայրենիքի փրկության կոմիտե – ազգային կազմակերպություն, նպատակն էր պաշտպանել Հայաստանի անկախությունը:

      Ս. Վրացյան – խորհրդային գործիչ, մասնակցել է կառավարման գործերին:

      Գ. Նժդեհ – հայ ազգային շարժման առաջնորդ, ազգապահպան, ռազմական ու քաղաքական գործիչ:

      Հիմնական գաղափարներ

      ա. Ներքին իրավիճակ․
      Ռազմական կոմունիզմը նպատակ ուներ կառավարել բոլոր ռեսուրսները և սնունդը պատերազմական իրավիճակում, կենտրոնացնել իշխանությունը բոլշևիկների ձեռքում:

      Փետրվարյան ապստամբությունը եղավ հայերի արձագանքը, նրանք չէին ընդունում բոլշևիկյան կառավարությունը և փորձեցին պահպանել ազգային ինքնավարությունը:

      բ. Արտակարգ հանձնաժողով (Չեկա)

      Ստեղծվել էր հակաբոլշևիկյան դեմ պայքարի համար, հսկում էր քաղաքական հակառակորդներին, պահպանում իշխանությունը:

      գ. ՀՓԿ-ն և Թուրքիայի օգուտը

      ՀՓԿ-ն (Հայաստանի Փրկության Կոմիտե) դիմեց Թուրքիային՝ սահմանային ու ռազմական աջակցություն ստանալու համար, որպեսզի դիմակայեր բոլշևիկների ճնշմանը:

      Գործնական առաջադրանք

      Ա1. Ճանաչիր ազատությունը

      Հայաստանի ռազմական կոմունիզմը սահմանափակում էր ազատությունը, ուժեղ վերահսկողություն կար, մարդկանց վրա ճնշում:

      Ա2. Ընդհանրացրու

      Բոլշևիկյան հակառեպրեսիվ միջոցները ներառում էին

      զեկուցումներ,

      Չեկայի հսկողություն,

      կուսակցական վերահսկողություն,

      ազատ խոսքի սահմանափակում:

      Ա3. Գնահատիր

      Փետրվարյան ապստամբությունը կարևոր էր, քանի որ ցույց տվեց հայ ժողովրդի առողջ ինքնորոշման ձգտումը և հակադրվեց կոմունիստական ճնշմանը:

      Հայոց Լեզու 04․02․2026

      Կրկնում ենք Մակբայ, կապ խոսքի մասերը։

      Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։

      Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

      Տեղի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց  ոստոստում էր մտրուկը։

      Ժամանակի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։

      Ձևի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։  Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։

      Չափ ու քանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։  Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։

      Տեղի մակբայ: –  ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

      Ժամանակի մակբայ: –  հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

      Ձևի մակբայ: – կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

      Չափ ու քանակի մակբայ: –  շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

      Կապ

      Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա::

      Կապեր են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ,առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց, մասին, բացի․․․

      Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, իբրև, մինչև, հանուն, հանձին, հանձինս,  նախքան, չնայած, ըստ, ի, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց ընկերների, նախքան երգելը, մինչև դպրոց։


        Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, ներքո, մեջ, վրա, տակ, նկատմամբ, վերաբերյալ, փոխարեն, մոտ, չափ, նման, դիմաց և այլն, օրինակ՝  հայրենիքի համար, սեղանի մոտ, հերոսի նման
      ։


        Այն կապերը, որոնք կարող են դրվել  կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի, անկախ, շնորհիվ, համաձայն, հակառակ  և այլն։

      Օրինակ՝ Ես կռվել է Հանուն Հայրենիքի, Ինքը գործ է անում չնայաց արդեն ուշ է, նա դատում է ըստ օրենքի, Մենք ա աշխատում է առանց հանգստի, նա կկռվի միչև վերջ

      1. Նշիր կապերի հետ գործածված դերանվանական սխալ ձևերը և ուղղիր դրանք:

      Մեր համար —մեզ համար ,

      իրեն հետ — իր հետ,

      մեր պես — մեզ պես,

      ձեր նման — ձեզ նման,

      իրեն փոխարեն — իր փոխարեն,

      քեզ մոտից — քո մոտից,

      քո նման — քեզ նման,

      իմ մոտ — ինձ մոտ,

      իմ վրա — ինձ վրա,

      իմ մոտով — ինձ մոտով,

      ձեր մոտ — ձեզ մոտ,

      իմ համար — ինձ համար:


          2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։


      1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
      2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
      3. վրա, որևէ, և, մյուս
      4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
      5. հանուն, անուն, այնքան, սույն:

      1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր․
        ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
        բ. որոշիչ, դերանուն, գոյական, վերաբերական
        գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
        դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ
      2. 2. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքիմաս․
        ա. բայ, կապ, վերաբերական
        բ. խնդիր, ստորոգյալ, առում
        գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
        դ. գոյական, թվական, դերանուն
      3. Ո՞րն է խոսքի մաս․
        ա. հոլով
        բ. դերբայ
        գ. ածական
        դ. խոնարհում
      4. 4. Ո՞րը խոսքի մաս չէ․
        ա. կոչական
        բ. շաղկապ
        գ. ձայնարկություն
        դ. ածական
      5. ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ
      6. Ո՞ր շարքի բոլոր բառերն ենգոյականներ․
        ա. վերելակ, հնչուն, փչակ
        բ. շեշտակի, հանք, հնչուն
        գ. արցունք, հայուհի, վայրէջք,
        դ. ուղղակի, փափկասուն, փախուստ
      7. Ո՞ր շարքում են միայն գոյականներ․

      ա. սեր, սիրելի, տիկին
      բ. օր, անձրև, գինի
      գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
      դ. ջուր, ծորակ, ջրառատ

      1. Ո՞ր շարքում չկա գոյական․

      ա. հին, հագուստ, դարպաս
      բ. վնասվածք, հարգելի, տնական
      գ. սեղան, ծովային, ծարավել
      դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

      8. Ո՞ր շարքում չկա գոյական․

      ա. հայելի, նազելի, գովելի
      բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
      գ. բազկերակ, կանացի, հյուսն
      դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

      1. Ո՞ր բառը գոյական չէ․

      ա. գեղջուկ
      բ. դպրոցական
      գ. հյութալի
      դ. սեր

      1. Ո՞ր բառն է գոյական․

      ա. կտրիչ
      բ. քննիչ
      գ. հուզիչ
      դ. դյութիչ

      1. Ո՞ր շարքի բոլոր գոյականներըկարող են գործածվել նաևորպես հատուկ գոյական․
      2. կաշի, տոպրակ, վահան
        2. կթղա, գուղձ, մարզպետ
        3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
        4. վարուժան, երեխա, մանուկ12. Ո՞ր շարքի բոլորգոյականները կարող ենգործածվել նաև որպես հատուկգոյական․

      1․ծաղիկ, փայլակ, շանթ
      2. տղա, պատանի, համեստ
      3. շուշան, ցորեն, կահույք
      4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

      13. Ո՞ր շարքի բոլոր գոյականներըկարող են գործածվել նաև որպեսհատուկ գոյական․

      1․ վասակ, առյուծ, մհեր
      2. տիկին, տիրուհի, ազատուհի
      3. համբարձում, համեստ, հեղինե
      4. հուսիկ, վարազ, որսորդ

      1. Ո՞ր բառը գոյական չէ․

      ա. մերսող
      բ. գրող
      գ. դող
      դ. հոսող

      1. Ո՞ր բառը գոյական չէ․

      ա. հուզիչ
      բ. սուլիչ
      գ. վարիչ
      դ. գրիչ

      1. Ո՞ր բառը գոյական չէ․

      ա․կոշկեղեն
      բ․ հողեղեն
      գ․խմորեղեն
      դ․զարդեղեն

      1. Ո՞ր բառը գոյական չէ․

      ա․աստղ
      բ․ավագ
      գ․աղավնյակ
      դ․պատվիրակ

      ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

      1. Ո՞ր շարքի բոլոր բառերիհոգնակին է կազմվում երվերջավորությամբ1․հանքափոր, ուղեգիր, քարակույտ, պարերգ
        2․հանքափոր, հեռագիր,նստացույց, ամպակույտ,
        3․աղբակույտ, մանկագիր, հեռուստացույց, լրահոս
        4․մեծատուն, ձեռագիր, դրոշմանիշ, խմբերգ

      19․ Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ․

      1․հանածո, լրաբեր, ծառուղի, նորահարս
      2․ծառատունկ, ափսե, գրիչ, արկղ
      3․վագր, տերտեր, բարձունք, աղեցույց
      4․գամփռ, գիրք, լրագիր, խմբերգ

      20․Ո՞ր պնդումն է սխալ․

      1․Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ։
      2․Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր, ներ վերջավորությամբ:
      3․Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է միայն ներ-ով:
      4․Գինի բառը սովորական իմաստով հոգնակի թիվ չունի:

      21․Ո՞ր շարքի բոլոր բառերիհոգնակին է կազմվում ներ—ով․

      1․համաձուլվածք, սարահարթ, ազդ, ուղեցույց
      2․վիպասք, հազարապետ, բարձունք, շուրջկալ
      3․գործատու, վիպագիր, մեծատուն, վարձակալ
      4․տերտեր, թթվություն, վագր, հարկատու

      22․ Ո՞ր շարքի բոլոր բառերիհոգնակին է կազմվում ներ—ով․

      1․ձեռագիր, հորեղբայր, մորաքույր, հացթուխ
      2․կոշկակար, սպա, ծովեզր, զգեստ
      3․սերունդ, ճամփա, հարս, նկար
      4․նեգր, տնկի, ծունկ, եզ

      1. Ո՞ր բառի հոգնակին չիկազմվում —ներ—ով
      2. 1.սպի
        2. ազդր
        3. շտաբ
        4. ծրար
      3. Ո՞ր բառի հոգնակին չիկազմվում ներ—ով․
      4. 1.հոգս
        2. նկար
        3. վրան
        4. մեծատուն25
         Փակագծերում տրվածբառերից ընտրել ճիշտը․

      1․Դոնբասի ածխահանքի (հանքափորերը, հանքափորները) գործադուլ են անում:
      2. Եղբայրս (ակնոցների, ակնոցի) ապակին խնամքով է սրբում:
      3. Հայ ժողովրդի (դուստրերը, դուստրները) օժտված են աշխատասիրությամբ:
      4. (Վիպագրերը, վիպագիրներ) մեզ են ներկայացնում մեր ժողովրդի անցյալը:

      26․Նշվածներից ո՞րը հոլովի տեսակչէ․

      1. գործիական
        2. տրական
        3. ներգործական
        4. սեռական
      2. Ո՞ր նախադասության մեջուղղական հոլովով դրվածանդամ կա․
      3. Արևածագը դիմավորեցինք քաղաքից դուրս:
        2. Արևածագ բառը գրվում է և-ով:
        3. Արևածագը փրկության հույս բերեց նավաբեկյալներին:
        4. Մենք սպասում էինք քեզ, արևածագ:
      4. Ո՞ր շարքում արտաքինհոլովման բառ չկա․

      ա. օր, ձուկ, հայր, սյուն
      բ․ձուկ, մուկ, եզ, առու
      գ․երեխա, հարսնաքույր, ձմեռ, գարի
      դ․տուն, եղբայր, ձյուն, նախահայր

      Հոլովման ո՞ր ձևն է սխալ․ 1. ձիու
      2. արյամբ
      3. տատու
      4. շարժման

      Հայ գրականություն, 9-6 և 9-7 րդ դասարանների համար

      Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
      Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
      Հա, հորեղբա՛յր, ասացի։
      Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ բնությունն իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
      Հորեղբորս հետ մեր երկտեղ ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
      Էս հողն իմն է, ասաց հորեղբայրս։
      Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
      Էս արարածն ի՞նչ էր։
      Էս պստիկ մողե՞սը։
      Հա, ի՞նչ էր։
      Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
      Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
      Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
      Թունավո՞ր է, հարցրեց։
      Ուտե՞լը, հարցրի, թե՞ կծելը։
      Էն էլ, էն էլ։
      Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
      Լավ կանեիր։
      Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
      Զգու՛յշ, ասաց։ Հաստա՞տ թունավոր չի։
      Շատ եմ բռնել։
      Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
      Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
      Կուզե՞ս բռնել։
      Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
      Քե՛զ է նայում։
      Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
      Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, ասաց։
      Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
      Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
      Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
      Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
      Հենց ցած դրեցիր, մոռանում են։
      Հաստա՞տ գիտես։
      Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
      Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
      Պստիկ արարածին ցա՛ծ դիր, ասաց։ Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
      Հա՛, սը՛ր։
      Քարադոդոշին ցած դրեցի։
      Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
      Քարադոդոշը ծլկեց, փախավ։
      Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, ասացի։
      Հազա՞ր, ասաց հորեղբայրս, հաստա՞տ գիտես։
      Չէ, ասացի, բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
      Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
      Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել, հարցրեց։
      Երևի միջատներ։
      Ի՞նչ միջատներ։
      Պստիկ բզեզներ։
      Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց. սրանց մեջ ո՞վ է ապրում։
      Մարգաշները։
      Դրա՞նք ինչացու են։
      Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
      Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
      Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
      Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
      Չեմ կարծում։
      Հո չվախեցա՞վ։
      Ի՞նչ իմանամ։
      Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
      Չգիտեի։
      Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
      Մի քիչ հեռու չի՞։
      Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
      Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
      Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
      Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
      Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
      Մի երեք-չորս տեսակի օձեր։
      Թունավո՞ր, թե՞ չէ։
      Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
      Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
      Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
      Քանի՞սը կլինեն։
      Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
      Մի ակրի վրա։
      Մոտավոր ասած՝ երևի երեքը։
      Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
      Կամ երկուսը։
      Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
      Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
      Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
      Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
      Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
      Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
      Լավ, ասաց հորեղբայրս։ Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
      Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
      Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
      Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
      Հա՛, սը՛ր։
      Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
      Ո՞նց։
      Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
      Դժվարությունների։
      Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
      Որ ի՞նչ անեն։
      Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
      Ջրհորը որտե՞ղ են փորելու։
      Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
      Ցորե՞ն։
      Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
      Բա նու՞ռն ինչ արժի։
      Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
      Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
      Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
      Դե՞ղձ։
      Հա, մի տասը ակր։
      Ծիրան է՞լ։
      Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
      Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
      Անպայմա՛ն, ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
      Թու՞զ։
      Մի երեսուն ակր էլ թուզ։
      Բա թթի՞ն ինչ կասես։
      Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
      Մի տասը ա՞կր։
      Լավ, է՞լ ինչ։
      Ձիթենիներն էլ են սիրուն։
      Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
      Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
      Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
      Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
      Տե՛ս, ասաց հորեղբայրս, որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
      Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
      Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
      Հա՛, սը՛ր։
      Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
      Հա՛, սը՛ր։
      Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
      Սենյո՛ր, ասաց, հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
      Ուզում եմ էս հողը մշակել, ասաց հորեղբայրս։
      Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
      Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
      Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
      Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
      Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
      Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
      Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
      Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
      Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
      Տրակտորը հարմարանք չի։
      Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
      Ո՞նց պիտի կանգներ։
      Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
      Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
      Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
      Ինչի՞ համար։
      Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
      Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
      Էլի, ասաց հորեղբայրս։
      Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
      Մի քիչ էլ ուժեղ։
      Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
      Ուզում էիր, որ էսպես վարի՞։
      Կապ չունի։
      Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշիքրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
      Սենյո՛ր, ասաց, հրաշալի է։
      Ուրախ եմ, որ հավանեցիր, ասաց հորեղբայրս։
      Կուզե՞ք մի պտույտ տալ։
      Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
      Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
      Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
      Լավ, ասաց հորեղբայրս։ Գործիդ գնա։
      Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
      Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորս բոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
      Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
      Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
      Առա՛յժմ, ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
      Հա՛, սը՛ր։
      Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
      Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
      Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
      Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
      Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
      Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
      Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
      Թույլատրելի կորուստն է, ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
      Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
      Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
      Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
      Արկղը քանիսո՞վ ես տալիս, գոռաց հորեղբայրս։
      Մի դոլարով՝ ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
      Քի՛չ է, գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
      Մի դոլարով էլ չեն առնում, գոռաց Դ’Ագոստինոն։
      Ինչու՞, գոռաց հորեղբայրս։
      Չգիտեն ինչ է, գոռաց Դ’Ագոստինոն։
      Հետո կասես՝ գործարար ես, գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
      Չի՛ վաճառվում, գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
      Գի՞ժ ես, գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
      Ի՞նչ անեմ, գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
      Եղավ, կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
      Տասնմեկ արկղերը ստացանք։
      Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
      Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
      Պարո՛ն Գրիֆիթ, ասաց, ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
      Խնամե՞լ, զարմացավ Գրիֆիթը, ինչի՞ համար։
      Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
      Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
      Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
      Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու մեքենան վերադարձանք։
      Նստեցինք ու քաղաք քշեցինք։
      Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։

      1.Կարդա՜ և պատմի՜ր։

      Պատմվածքը Մելիք հորեղբոր մասին է, ով փորձում է անապատում այգի ստեղծել, բայց օտար հողը չի ընդունում իր աշխատանքը։

      2.Հատկապես ո՞ր հատվածում է զգացվում հեղինակի հայրենասիրությունը, որը նա ներկայացրել է գլխավոր երպարի միջոցով։

      Հայրենասիրությունը երևում է այն տեղերում, որտեղ հողը ներկայացվում է որպես արժեք, բայց օտար հողը՝ ոչ հարազատ։

      3.Առանձնացրո՜ւ հեղինակի ասելիքը։

      Մայր հողը չի կարող փոխարինվել, իսկ օտար հողում երազանքները հաճախ չեն իրականանում։

      4.Բացատիր՜ի <<օտար>> և <<մայր>> հող արտահայտությունները։

      Մայր հող – ծննդավայր, հայրենիք

      Օտար հող – ուրիշ երկիր, ոչ հարազատ

      5.Ի՞նչ է հայրենիքը քեզ համար։

      Հայրենիքը ինձ համար պարզապես երկիր չէ․ դա իմ հավատն է, իմ ուժը և իմ առաքելությունը։
      Իմ ճանապարհը մի նպատակ ունի՝ ծառայել Հայրենիքիս ամբողջ կյանքով՝ որպես ապագա զինվոր և սպա։

      6.Ինչպե՞ս է դրսևորվում քեզ մոտ հայրենիքի հանդեպ սերը, և ե՞րբ ես առավել ուժեղ զգում այն։

      Սերը դրսևորվում է լավ սովորելով, հարգանքով և հայրենիքին ծառայելու պատրաստակամությամբ։

      7.<<Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի>> նախադասությունը բացատրիր։

      Նշանակում է, որ զգացմունքները այնքան խորն էին, որ բառերով չէին կարող արտահայտվել։

      8 .Գրում ենք Էսսե։

      Հայրենիքը ինձ համար պարզապես երկիր չէ, այլ հոգևոր արժեք, հավատ և պատասխանատվություն։ Այն այն վայրն է, որտեղ մարդը ձևավորվում է որպես անձ և քաղաքացի։ Մայր հողի հետ մարդը ունի խոր կապ, որը չի կարող փոխարինվել ոչ մի օտար վայրով։

      Ես հավատում եմ, որ հայրենիքը սիրել նշանակում է աշխատել նրա ապագայի համար և պատրաստ լինել նրան ծառայելու։ Իմ նպատակը ապագայում հայրենիքիս ծառայելն է՝ որպես զինվոր և սպա, պաշտպանելով նրա անվտանգությունն ու խաղաղությունը։

      Վերածվող հավասարում

      A(x) * B(x) = 0 տեսքի հավասարումը, որտեղ A(x)-ը և B(x)-ը x-ի նկատմամբ բազմանդամներ են, անվանում ենք վերածվող հավասարում:

      Օրինակ՝ (x2 + 5)(x3 — 6x + 7) = 0 վերածվող հավասարում է, մինչդեռ (x2 + 5)(x3 — 6x ) + 7 = 0 հավասարումը՝ ոչ:
      A(x) ∙ B(x) = 0 վերածվող հավասարումը համարժեք է

      համախմբին, քանի որ A(x) ∙ B(x) արտադրյալը հավասար է 0-ի, երբ արտադրիչներից գոնե մեկը 0 է:

      Օրինակ 1.
      Լուծենք (x — 2)(x2 — x + 7) = 0 վերածվող հավասարումը:
      Հավասարումը գրենք համարժեք համախմբի տեսքով.

      Համախմբի առաջին հավասարման լուծումն է x = 2: Երկրորդ հավասարման տարբերիչը բացասական է՝ D = (- 1)2 — 4 ∙ 1 ∙ 7 = — 27 հետևաբար այն լուծում չունի: Այսպիսով, համախումբն ունի մեկ լուծում՝ x = 2:

      Օրինակ 2.
      Լուծենք (x2 + 5)(x — 3)(x2 — 4x + 3) = 0 հավասարումը: Հավասարումը
      գրենք համախմբի տեսքով.

      Համախմբի առաջին հավասարումը լուծում չունի, երկրորդն ունի մեկ լուծում՝ x = 3 իսկ երրորդը՝ երկու լուծում՝ x = 1 և x = 3: Այդ լուծումների բազմությունների միավորումից ստացվում են հավասարման արմատները՝ x = 1 և x = 3` x∈{1;3}:

      Առաջադրանքներ․

      1)Լուծե՛ք վերածվող հավասարումը.

      ա) (x + 5)(x — 7) = 0

      x+5=0 x=-5

      x-7=0 x=7

      Պատ․՝x={-5, 7}

      բ) 4x2 = 0

      Պատ․՝ 0

      գ) 2(x — 5)2 = 0

      Պատ․՝x=5

      դ) (3x + 12)(4 — x) = 0

      Պատ․՝x=-{4,4}

      ե) — 2x2(x + 1) = 0

      Պատ․՝ x=-1

      զ) (5 — x)(x — 9) = 0

      Պատ․՝ x= {5,9}

      2)Լուծեք հավասարումը․

      ա)(x2 + 5x + 6)(x + 2) = 0

      x2+5x+6=0 x=−2,−3

      x+2=0 x=−2

      Պատ․՝x={-3,-2}

      բ)(x2 — 9x + 14)(x — 7) = 0

      x2−9x+14=0 x=2,7

      x−7=0 x=7

      Պատ․՝ x={2,7}

      գ)(x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

      x2+7x+10=0 x=−5,−2

      x2−25=0 x=5,−5

      Պատ․՝ x={-5,-2,5}

      դ)(x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

      x2−7x+12=0 x=3,4

      Պատ․՝x={3,4}

      ե)(x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

      x2−15x−16=0 x=16,−1

      x2+8x+7=0 x=−1,−7

      Պատ․՝ x={-7,-1,16}

      զ)(x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

      x2−4x+3=0 x=1,3

      x2+4x+3=0 x=−1,−3

      Պատ․՝x={-3,-1,1,3}

      Դաս.16. (Փետրվարի 2 — 6).Թեմայի կրկնություն․Լուծել խնդիրները՝

      Q — էլեկտրաքանակը (Կլ/Կուլոն),
      I — հոսանքի ուժը (Ամպեր),
      t — ժամանակը (վրկ):

      1.Որոշեցե՛ք հոսանքի ուժը էլեկտրալամպում, եթե դրա միջով 10- ր-ում անցնում է 300 Կլն էլեկտրաքանակ:

        I = Q/t = 300 / 600 = 0.5

        2.Ի՞նչ էլեկարաքանակ կանցնի 2 ր-ով շղթային միացրած գալվանոմետրի կոճով, եթե հոսանքի ուժը շղթայում 12 մԱ է:

          Q = I •t = 0.012 • 120 = 1.44

          3.Շղթայում (նկ. 279) միացված են երկու ամպերմետրեր: Al ամպերմետրը ցույց է տալիս 0,5 Ա հոտանքի ուժ: Լամպի միջով ի՞նչ էլեկտրաքանակ է անցնում 10 րոպեում:

            Q = 0.5 • 600 = 300

            4.Սալիկը միացված է լուսավորման ցանցին: Դրանով ի՞նչ էլեկտրա-քանակ է անցնում 10 ր-ում, եթե հոսանքի ուժը հաղորդալարում 5 Ա է:

              Q = 5 •600 = 3000

              5.Դիմադրատարրի վրա 110 Վ լարման դեպքում հոսանքի ուժը դրա նում հավասար է 4 Ա: Ի՞նչ ըարում պետք է տալ դիմադրատարրին, որպեսզի հոսանքի ուժը դրանում դառնա 8 Ա:

                R = U/I = 110 / 8 = 13.75Ω

                6.Դիմադրատարրի սեղմակներին 220 Վ լարման դեպքում հոսանքի ուժը 0,1 Ա է։ Ի՞նչ լարում է մատուցված դիմադրատարրին, եթե հոսանքի ուժը դրանում հավասար է 0,05 Ա։

                  R = U/I = 220 / 0.1 = 2200 Ω

                  U = I • R = 0.05 • 2200 = 110

                  Թեստային աշխատանք 30.01.2026

                  1)2/3 ; 3/4; 4/5; 5/6 թվերից ո՞ րն է փոքր։
                  1) 2/3
                  2)3/4
                  3)4/5
                  4)5/6

                  2)Ո ՞ր թվով պետք է փոխարինել աստղանիշը, որպեսզի 35/* = 5/7
                  1)49
                  2)7
                  3)14
                  4)5

                  3)Գտիր ամենամեծ երկնիշ պարզ թիվը։
                  1)97
                  2)83
                  3)11
                  4)99

                  4)Ո՞րն է այն թիվը, որի 20% — ը հավասար է 16 — ի։
                  1)32
                  2)60
                  3)48
                  4)80

                  5)Գտնել 432 թվի թվանշանների միջին թվաբանականը։
                  1)2
                  2)4;5
                  3)3
                  4)4

                  6)Գտնել p(x)-ը g(x) -ի բաժանելիս ստացված մնացորդը, եթե
                  p(x) = x2 — 6x + 7, g(x) = x — 3

                  1)2
                  2) -2
                  3)10
                  4)3

                  7)ac — 3xc + 4a -12x արտահայտությունը վերլուծել արտադրիչների։
                  1) (c + 4)(a — 3x)
                  2)(c+3)(a-2x)
                  3) (c + 1)(a — 3)
                  4 (c + 2)(c + a)

                  8)Գտնել x-ը, եթե {x ; 8} ∩ {2; 4; 7} = {4} :
                  1)2
                  2)4
                  3)8
                  4)7

                  9)a — ի ՞նչ արժեքի դեպքում է տվյալ քառակուսի հավասարման արմատների արտադրյալը հավասար 12 — ի։
                  x2 — 8x — 4a = 0
                  1)3
                  2)4
                  3) -3
                  4)1,5

                  10)Նշված ֆունկցիաներից որի՞ գրաֆիկն է զուգահեռ y = 3x — 4 ֆունկցիայի գրաֆիկին:
                  1) y = 2x — 4
                  2) y = 4x — 4
                  3) y = x — 4
                  4) y = 3x — 1

                  11)Գտնել y = |4x — 4| + 10 ֆունկցիայի արժեքների բազմությունը :
                  1) [10; ∞)
                  2) (-∞; 10]
                  3)(1; 10)
                  4)10

                  12)Խաղընկերը նետում է 2 զառ։ Ինչքա՞ն է հավանականությունը, որ զառերի բացված թվանշանների գումարը կլինի` 5:
                  1)1/9
                  2)1/3
                  3)5/36
                  4)1/4

                  (13-15)Գտնել արտահայտության արժեքը։
                  13) (1/6 — 1/3) * 6

                  1)-2
                  2) -3
                  3)-1
                  4) 1

                  14) (√3 — √2)2 + 2√6
                  1) -5
                  2)2√6
                  3)-2√6
                  4)5

                  15)|x — 2| + x + 8 , x < 2
                  1)10
                  2) 2x — 6
                  3)2x
                  4)6

                  (16-18) Հավասարումներ և անհավասարումներ։
                  16)Գտնել 12x — (12x + 4) = — 4 հավասարման արմատները։

                  1)իմաստ չունի
                  2)4
                  3) -4
                  4) R

                  17)Լուծել (x + 4)(x — 3) < 0 անհավասարումը։
                  1) (- ∞; — 4 ] U [ 3 ; ∞)
                  2) (-4; 3)
                  3) (-∞; -3]U (4; ∞)
                  4) [-3; 4]

                  18)Լուծել տրված անհավասարումը։
                  √(2x+6) < 2
                  1) [-3; -1)
                  2) (-∞; -1)
                  3) R
                  4) (-3; -1]

                  (19-20) Պրոգրեսիա։


                  19)
                  Տրված է -3 ; 2; 7 …..թվաբանական պրոգրեսիան։ Գտնել պրոգրեսիայի
                  չորրորդ անդամը։


                  20)Գտնել x -ը, եթե x; 6; 72 թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։

                  (21-22) 45 էջ մուտքագրելու համար աշխատակիցներից առաջինը ծախսում է 5 ժ, իսկ երկրորդը` 9 ժ:


                  21)Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 2 ժանում:

                  1ժ 14էջ
                  2 ժ 28 էջ


                  22)Համատեղ աշխատելով` նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 560 էջ։

                  560 / 14 = 40 ժամ

                  (23-25) Շեղանկյան փոքր անկյունագիծը 9 է, իսկ փոքր անկյունը` 60:


                  23)Գտնել շեղանկյան մակերեսը։

                  S = d²·sin60° /2 = ≈35


                  24)Գտնել շեղանկյան պարագիծը։

                  36


                  25)Գտնել շեղանկյան բարձրությունը։

                  ~7.8

                  26)M և N կետերը գտնվում են AB = 30 երկարություն ունեցող հատվածի վրա։
                  AM = NB, MN = 5: Գտնել AM հատվածի երկարությունը։

                  AM = 12.5

                  27)O կենտրոնով և AB = 6 տրամագծով շրջանագծի A կետից տարված է AC լարը: O կետի հեռավորությունը AC լարից 1,5 է։ Գտնել < ABC — ն :

                  ∠ABC = 30°

                  28)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտնել զուգահեռագծի մակերեսը, եթե AOK եռանկյան մակերեսը`4 է, որտեղ K-ն AD կողմի միջնակետն է։

                  S = 4·8 = 32

                  (29-30) Տրված են A(2; -4) և B(5; 0) կետերը։


                  29)Գտնել AB վեկտորին հակադիր վեկտորի կոորդինատները։

                  AB = (3,4) (−3,−4)


                  30)Գտնել A և B կետերի հեռավորությունը։

                  √(3²+4²) = 5

                  (31-32)CH -ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն
                  է, AC : BC = 3 : 4, AB = 25:


                  31)Գտնել CH բարձրության երկարությունը։

                  12


                  32)Գտնել եռանկյանը արտագծած շրջանագծի շառավիղի երկարությունը։

                  12.5

                  (33-34) Սայլի առջևի անիվի շրջանագծի երկարությունը 2 մ է, իսկ հետևի անիվինը`3 մ :


                  33)Քանի՞ պտույտ կկատարի առջևի անիվը, եթե սայլն անցնի 100 մ ճանապարհ։

                  100 / 2 = 50 պտույտ


                  34)Քանի՞ մետր ճանապարհ կանցնի սայլը, եթե առջևի անիվը 10 պտույտ ավելի կատարի, քան հետևի անիվը։

                  60 մ

                  Հունվարի 26-31-ը, 9-րդ դաս.

                  Հայաստանը բոլշևիկների
                  կառավարման առաջին
                  կիսամյակում

                  Սոցիալիստական հասարակության կառուցում Հայաստանում

                  Փետրվարյան ապստամբություն 1921
                  Ապստամբությունը հակաբոլշևիկ էր
                  Ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե որը փորձում էր ազատել բանտարկյալներին
                  Մարդիկ աջակցեցին բայց բոլշևիկները ուժով վերադարձան Երեւան
                  Արդյունքում շատ հայեր զոհվեցին մոտ 1400 մարդ արտաքսվեց

                  Բոլշևիկների կառավարությունը
                  Ստեղծվեց Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն ՀՍԽՀ
                  Բոլշևիկները կենտրոնացրին իշխանությունը փակեցին լրատվամիջոցները արգելեցին ազատ առևտուրը վերցրեցին փոքր ու միջին տնտեսվարողների սեփականությունը
                  Չեկան և արտակարգ հանձնաժողովը կիրառեցին բռնություններ ընդդիմադիրների դեմ

                  Կարևոր անձինք
                  Ս Շահումյան – բոլշևիկ առաջնորդ
                  Ս Կասյան – ղեկավարել մոսկովյան կուրսակը
                  Կուրո Ս Թարխանյան – փետրվարյան ապստամբության առաջնորդ
                  Ս Վրացյան Գ Նժդեհ – մասնակցել են ապստամբությանը

                  Հիմնական ուղերձ
                  Ապստամբությունը ցույց տվեց տեղական դիմադրության հնարավորությունները
                  Բայց բոլշևիկների բռնությունները վերահաստատեցին նրանց իշխանությունը և խանգարեցին հասարակության զարգացմանը

                  Առաջադրանք 1

                  Հայաստանը բոլշևիկների կառավարման առաջին կիսամյակում

                  ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                  Բացատրի՛ր և բնութագրի՛ր
                  • Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (ՀՍԽՀ) 15 միութենական հանրապետություններից մեկը։

                  • Ս. Շահումյան հայ հեղափոխական

                  • Ս. Կասյան Սովետական Հայաստանի կուսակցական և պետական գործիչ
                  • Ի. Դովլաթյան հեղափոխական և կուսակցական գործիչ

                  • Չեկա արտակարգ հանձնաժողով

                  • Հ. Օհանջանյան ՀՀ նախկին վարչապետ

                  • Հ. Քաջազնունի ՀՀ նախկին վարչապետ

                  • Ռազմական կոմունիզմ քաղաքականություն էր որը բոլշևիկներին ընկալում էին որպես սոցիալիզմի կառուցման ճանապարհ

                  • պարենմասնատրում Պետության ու բանակի կարիքների համար գյուղացիների բերքի ավելցուկը վերցնել
                  • Կուռո (Ս. Թարխանյան) ազգային ազատագրական շարժման գործիչ

                  • Հայրենիքի փրկության կոմիտե Հայրենիքի փրկության կոմիտեն բանտերից ազատել է հարյուրավոր ձերբակալվածների և փորձել հարաբերություններ հաստատել վրացիների հետ

                  • Ս. Վրացյան ազգային պետական գործիչ

                  • Գ. Նժդեհ ռազմական և պետական գործիչ

                  ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
                  ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
                  1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն
                  ունեցավ ռազմական կոմունիզմի քաղաքականությունը Հայաստանում: Այն վատ ազդեց տնտեսության վրա մարդիկ սոված էին պետությունը ուժով վերցնում էր մթերքը և մարդիկ դժգոհ էին
                  2. Ընդհանրացո՛ւ: Ի՞նչ հիմական գծեր կառանձնացնես բոլշևիկ­յան տիրապետության առաջին ամիսներից: Կար խիստ իշխանություն արգելքներ վախ և մարդկանց վրա ճնշում

                  3. Գնահատի՛ր։ Փետրվարյան ապստամբության
                  նշանակությունը: Ապստամբությունը ցույց տվեց որ ժողովուրդը դեմ էր այդ իշխանությանը և ուզում էր ազատ ապրել