ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1_12_1302953098.gif

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենամեծ մարզն է (5351 կմ², 213.2 հազ. բնակիչ, կենտրոն՝ Գավառ)։ Այն ձևավորվել է մի քանի նախկին շրջանների միավորումից և զբաղեցնում է պատմական Սյունիքի մի մասը։ Տարածքի մոտ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը, ինչը մարզին տալիս է մեծ ջրային նշանակություն։

Մարզը ունի թույլ զարգացած տրանսպորտ (կիսափակուղի), իսկ հիմնական մայրուղին անցնում է միայն արևմտյան մասով։ Բնական պայմաններով այն լեռնային է․ կան հրաբուխներ (Աժդահակ, Արմաղան), լեռնաշղթաներ և սելավներ։ Կլիման՝ ցուրտ ձմեռ, տաք ամառ, քիչ տեղումներ։

Բնական ռեսուրսներով հարուստ է՝ ոսկի, քրոմիտ, բազալտ, հանքային ջրեր, իսկ ամենակարևորը՝ Սևանա լճի քաղցրահամ ջուրն է։

Բնակչությունը հիմնականում հայեր են, բնակավայրերը կենտրոնացած են լճի շուրջ։ Մարզում կա 98 բնակավայր, որոնց մեծ մասը գյուղեր են։

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Նկարագրե՛ք Գեղարքունիքի մարզի աշխարհագրական դիրքը:

Արևելյան Հայաստան, շրջապատում է Սևանա լիճը, լեռնային մարզ է, մասամբ փակուղային դիրքով։

2.Վերլուծե՛ք Գեղարքունիք բնառեսուրսային ներուժը:

Հարուստ է՝ քաղցրահամ ջուր (Սևան), ոսկի, քրոմիտ, բազալտ, հանքային ջրեր։

3.Առանձնացրե՛ք Գեղարքունիք քաղաքները և հայտնի գյուղերը:

Քաղաքներ՝ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ։
Գյուղեր՝ Նորատուս, Վարդենիկ, Սարուխան, Լիճք:

4.Մարզում արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Հանքարդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, սննդի արդյունաբերություն։

5.Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։

Անասնապահություն, հացահատիկ, կարտոֆիլ, ձկնաբուծություն։

6.Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։

Սևանա լիճ, Աժդահակ լեռ, Սևանավանք, Նորատուսի խաչքարեր։

7.Ինչ առանձնահատկությամբ է աչքի ընկնում մարզը։

Տարածքի մեծ մասը լիճ է, և ունի Հայաստանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը։

8.Վերլուծր՛ր Գեղարքունիքի բնակչության առանձնահատուկ գծերը։

Հիմնականում հայեր, շատերը գյուղերում, բնակեցումը կենտրոնացած է լճի շուրջ։

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started