Քիմիա Հարցեր 16․04․2026

Ածխածին

1.Ի՞նչ տարբերություն կա ածխածնի (II) օքսիդի (CO) և ածխածնի (IV) օքսիդի (CO₂) միջև՝
ա) կառուցվածքի
բ) քիմիական հատկությունների
գ) վտանգավորության առումով։

ա) CO՝ գծային, 2 ատոմ / CO₂՝ գծային, 3 ատոմ
բ) CO՝ վերականգնիչ / CO₂՝ օքսիդիչ չէ, թթվային օքսիդ
գ) CO՝ շատ թունավոր / CO₂՝ ոչ թունավոր (մեծ քանակով՝ վտանգ)

2.Բացատրիր՝
ինչպիսի՞ քիմիական կապ կա CO մոլեկուլում :

կովալենտ բևեռային + 1 դոնոր-ակցեպտոր կապ

3.Լրացրու և հավասարեցրու ռեակցիան՝
ա) C + O₂ → …
բ) CO + O₂ → …
գ) CO₂ + C → …

ա) C + O₂ → CO₂
բ) 2CO + O₂ → 2CO₂
գ) CO₂ + C → 2CO

4.Քանի՞ մոլ CO կստացվի, եթե այրվի 24 գ ածխածին թթվածինը:

24 գ C = 2 մոլ → 2 մոլ CO

5.Ի՞նչ բանաձև ունի ածխաթթուն։ Ածխաթթուն ուժե՞ղ է, թե՞ թույլ թթու։Ի՞նչ գույնի է դառնում լակմուսը ածխաթթվի լուծույթում։

H₂CO₃, թույլ թթու, լակմուսը՝ կարմիր

6.Ի՞նչ է նշանակում, որ թթուն երկհիմն է։

երկհիմն = 2 H⁺ տալու ունակ

7. Գրիր ածխաթթվի առաջացման ռեակցիան։

CO₂ + H₂O ⇄ H₂CO₃

8. Ի՞նչ երկու տեսակի աղեր է առաջացնում ածխաթթուն։

կարբոնատներ և հիդրոկարբոնատներ

9. Ո՞ր կարբոնատներն են ջրում լուծելի։

Na⁺, K⁺ կարբոնատները՝ լուծելի

10. Ի՞նչ է տեղի ունենում անլուծելի կարբոնատները տաքացնելիս։

քայքայվում են → օքսիդ + CO₂

11. Ինչպե՞ս են ստացվում հիդրոկարբոնատները։

կարբոնատ + CO₂ + H₂O → հիդրոկարբոնատ

12. Ինչպիսի՞ նյութեր են առաջանում NaHCO₃-ի տաքացման ժամանակ։

Na₂CO₃ + CO₂ + H₂O

13. Ինչու՞ Ca(HCO₃)₂-ի քայքայումը կախված է ջերմաստիճանից։

ջերմաստիճան ↑ → լուծելիություն ↓ → քայքայում

14. Խնդիրներ 1-6

Խնդիր 1) Քանի՞ մոլ ածխաթթու կստացվի, եթե 3 մոլ CO₂-ի միայն 1/3 մասն է փոխազդում ջրի հետ:

1 մոլ H₂CO₃

Խնդիր 2) Տրված է ռեակցիան՝
CO₂ + H₂O ⇄ H₂CO₃Քանի՞ մոլ H₂CO₃ կստացվի, եթե ունենք 88 գ CO₂ (ենթադրելով՝ ամբողջը փոխազդում է)։

88 գ CO₂ = 2 մոլ → 2 մոլ H₂CO₃

Խնդիր 3) Քանի՞ գրամ CO₂ կանջատվի 168 գ NaHCO₃ տաքացնելիս։Ռեակցիա՝
2NaHCO₃ → Na₂CO₃ + CO₂ + H₂O

168 գ = 2 մոլ → 1 մոլ CO₂ → 44 գ

Խնդիր 4) Քանի՞ լիտր CO₂ (նորմալ պայմաններում) կստացվի 50 գ CaCO₃ քայքայվելիս։Ռեակցիա՝


50 գ CaCO₃ ≈ 0.5 մոլ → 0.5 մոլ CO₂ → 11.2 լ

Խնդիր 5) Քանի՞ գրամ Na₂CO₃ կստացվի, եթե ամբողջությամբ քայքայվի 84 գ NaHCO₃։

84 գ = 1 մոլ → 0.5 մոլ Na₂CO₃ → 53 գ

Խնդիր 6) Քանի՞ մոլ CO₂ է անհրաժեշտ, որպեսզի 1 մոլ Na₂CO₃-ից ստացվի NaHCO₃։

1 մոլ CO₂

By:

Posted in:


Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started