1.Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտություն) էր նայում (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ու կարճ (շալվար) թռչկոտում էր (պարտեզ), իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) և (աչքեր) խելացի (արտահայտություն) արդեն հասուն (տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին (անտառ) ձգվող նեղ (արահետ), արևի շողերը (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ) ցույց տվեց բարձունքի (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ):
Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն։ Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել։ Նրանք գնում էին անտառ տանող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները։ Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը։ Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտի մեջ։
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել, վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:
վհատվել, հուսահատվել, հուսալքվել
մարել, հանգցնել, շիջել
պղծել, ապականել, արատավորել
մասնատել, պառակտել, ջլատել
վատաբանել, փնովել, պախարակել
3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․
ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։
բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։
գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։
դ․ ցույց տալով չարվածը։
4․ Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։
Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։
Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն Կաթողիկոս, Գարեգին Նժդեհ
5․ Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:
Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:
Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:
շնչում է — շունչ է քաշում, հուզվում է — սիրտը շարժվում է,
արթնանում է -աչքերը բաց է անում,
բարձրանում է — վեր է կենում
պարզվում է — հայտնի է դառնում, կատարվածը — գլխին եկածը
հետապնդում է — ետևիցն է ընկնում:
