Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը․
ա/ Հայոց ծագումնաբանության հարցը
բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
գ/ Վաղ պետական կազմավորումները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 21-33, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութեր՝
Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ
Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 17-24․
Առաջադրանք․
1. Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։
Հայկ և Բելի ավանդության : Ըստ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի նախահայրն է Հայկ նահապետը, որը հաղթել է բռնակալ Բելին և դրել հայոց պետականության ու ազատության հիմքը։
«Հայ» անվանումը գալիս է Հայկ նահապետի անունից, իսկ «Արմենիա» կամ «Հայաստան» անունները լայնորեն գործածվել են հարևան ժողովուրդների կողմից։
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Իմ գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/․
Իմ ազգանունը Մելիքյան է։ Այն առաջացել է Մելիք բառից, որը նշանակում է Գյուղապետ, Տանուտեր կամ Քյոխվա։ Այս ազգանունը մեզ է փոխանցվել իմ ապուպապիկից, ով իր ժամանակին եղել է մելիք։
Հայրական կողմից տատիկս ու պապիկս ծագումով են Տավուշի մարզի Բերդ քաղաքից, իսկ մայրական կողմից՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից։
Հայրական կողմի ապուպապիկս եղել է գյուղապետ և տանուտեր, Իսկ Հայրիկիս պապիկը՝ զինվորական։ Մայրական կողմի ապուպապիկս եղել է Զորավար Անդրանիկի Գրագիր և ձիապահը, իսկ Մայրիկիս պապիկը՝ ավտոբուսի վարորդ։
Մեր ընտանիքի պատմության մեջ կան նաև վերաբնակեցման դեպքեր․ հայրական կողմը տեղափոխվել է Արցախից՝ Դաշտային Ղարաբաղից դեպի Տավուշ, իսկ մայրական կողմը Շուշի քաղաքից՝ Սյունիք՝ 1920 թվականին։
Իմ գերդաստանը միշտ եղել է աշխատասեր և հայրենասեր, և իմ պատմությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է։

