Հասարակագիտության 10-րդ դասարանի առաջադրանքներ 30.09.2026

Թեմա՝ «Վախեր և ֆոբիաներ»

1.Ի՞նչ է վախը և որտեղից է առաջանում

Մարդու բնական հույզ է, որն առաջանում է վտանգի կամ վտանգի հնարավորության դեպքում։ Այն օգնում է մարդուն պաշտպանվել և խուսափել վտանգից։

2.Ինչպիսի՞ փոփոխություններ է կրում մարդու վարքագիծը վախի ժամանակ

Մարդը կարող է շփոթվել, արագ շնչել, սրտի զարկերը հաճախանալ, դողալ, փախչել կամ փորձել պաշտպանվել։

3.Ի՞նչեր են ֆոբիաները

Ֆոբիաները որոշակի առարկայի, երևույթի կամ իրավիճակի նկատմամբ ուժեղ և երկարատև վախերն են, որոնք կարող են խանգարել մարդու առօրյային։

4.Ներկայացրե՛ք հայտնի 5 ֆոբիաներ

Արախնոֆոբիա — վախ սարդերից։

Կլաուստրոֆոբիա — վախ փակ տարածքներից։

Ակրաֆոբիա — վախ բարձրությունից։

Ագորաֆոբիա — վախ այնպիսի իրավիճակներից կամ վայրերից, որտեղից դժվար է հեռանալ կամ օգնություն ստանալ։

Ակվաֆոբիա — ջրից ուժեղ վախ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started