Հանդիպում Արտակ Մաղալյանի հետ
Սիրադեղյանական օրերի շրջանակում նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի հետ։
Նա «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.» գրքի հեղինակն է։
Հանդիպման ընթացքում խոսեցինք Արցախի մելիքությունների, մելիքական տների և մեր պատմության մասին։
Այս հանդիպումն ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն ուներ, քանի որ ես ինքս Շուշիից եմ և ունեմ արցախյան արմատներ։ Հանդիպման թեման ինձ մոտ էր նաև ընտանեկան պատմության տեսանկյունից։ Հետաքրքիր էր լսել Արցախի մելիքությունների մասին, քանի որ մեր ժողովրդի պատմությունը նաև մեր ընտանիքների պատմությունն է։
Հանդիպման լուսանկարներ





Իմ տպավորությունները
Ինձ շատ դուր եկավ պարոն Մաղալյանի ներկայացումը։ Նրա հետ հանդիպելն ինձ համար մեծ պատիվ էր։ Հետաքրքիր էր լսել նրա պատմություններն ու արկածները, ինչպես նաև ծանոթանալ Արցախի պատմությանն ավելի խորությամբ։ Շատ լավ և հիշարժան հանդիպում էր։
Ինձ համար հատկապես կարևոր էր Արտակ Մաղալյանի հետ հանդիպումը, քանի որ Արցախի պատմությունը նաև իմ ընտանիքի պատմության մի մասն է։

