Հասարակագիտության առաջադրանքներ․ նոյեմբերի 9-13

1. Ի՞նչ է պահանջարկը և ինչպե՞ս է այն ձևավորվում։

Պահանջարկը մարդկանց ցանկությունն ու հնարավորությունն է՝ որոշակի գնով ապրանք կամ ծառայություն գնելու համար։ Այն ձևավորվում է մարդկանց կարիքներից, ցանկություններից, եկամուտներից և ապրանքների գներից։

2. Ի՞նչ է սպառողական զամբյուղը։

Սպառողական զամբյուղը մարդու կամ ընտանիքի բնականոն կյանքի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Դրա մեջ մտնում են սնունդը, հագուստը, կենցաղային իրերը, տրանսպորտը և այլ անհրաժեշտ ծառայություններ։

3. Ի՞նչ է շուկան և ինչպիսի՞ նշանակություն ունի։

Շուկան այն միջավայրն է, որտեղ հանդիպում են ապրանքների և ծառայությունների գնորդներն ու վաճառողները։ Այն հնարավորություն է տալիս մարդկանց գնել և վաճառել ապրանքներ, իսկ արտադրողներին՝ զարգացնել իրենց գործունեությունը։

4. Ի՞նչ է առաջարկը և ովքեր են այն ստեղծում։

Առաջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը վաճառողները պատրաստ են վաճառել որոշակի գնով։ Այն ստեղծում են արտադրողները, ձեռնարկությունները և ծառայություններ մատուցողները։

Թողնել պատասխան

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free