13․11․26

Գրականություն

  1. Անդրադարձ Գալշոյանի «Դավոն» պատմվածքին։
  2. Վանո Սիրադեղյանի «Աստված շատ չհամարի» պատմվածքը (ընթերցանություն)

Առաջադրանքներ

1. Կարճ ներկայացրու՝ ինչ տեսարան է նկարագրված։

Մեծ ընտանեկան խնջույք՝ նվիրված զինակոչիկ թոռան ճանապարհելուն։ Հավաքվել էին ընտանիքի անդամները, հարազատներն ու համագյուղացիները։

2. Դուրս գրիր գյուղական սովորությունը ներկայացնող նախադասությունը։

«Զինակոչիկ թոռան կամքն էր, որ գերդաստանում ընդունված կարգով, առաջին պարը սկսեն տասը զավակներով»։

3. Դուրս գրիր օրվա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի դրսևորումները ցույց տվող տողերը։

«Մայրը երկու օր ոտքի վրա էր։ Հանգստի հնարավորությունը որ չկար, հոգնելու ժամանակ չուներ»։

4. Դուրս գրիր այն տողերը, որտեղ երևում է ընտանիքի անդամների կարևորության շեշտումը։

«Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն»։

5. Դուրս գրիր տագնապ պարունակող տողերը։

«Օրը մթնում էր, եղանակը՝ փչանում, իսկ միջնեկը չեկավ Երևանից»։

«Ապրիլին այդպիսի անձրևը աղետ էր»։

6. Մեկնաբանիր՝ ինչո՞ւ են հիշատակվում տագնապային տրամադրությունները։

Տագնապները ցույց են տալիս մոր անհանգստությունը։ Նա վախենում էր եղանակի վատացումից և սպասում էր միջնեկ որդու գալուն։ Նրա համար կարևոր էր, որ բոլորը միասին լինեին։

7. Քո բառերով ներկայացրու այս մարդկանց աշխարհը։

Այս ընտանիքի համար ամենակարևորը հարազատներն են։ Նրանք սիրում են միասին հավաքվել, հյուրասիրել, երգել ու պարել։ Ընտանիքում կարևոր են ավանդույթները, երեխաների հաջողություններն ու միմյանց ներկայությունը։

8. Շարադրություն՝ «Ինչի՞ արտահայտություն է բազմամարդ խնջույքը»

Բազմամարդ խնջույքը ընտանիքի միասնության, սիրո և ուրախության արտահայտություն է։ Այդպիսի օրերին հարազատները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, զրուցում, երգում ու պարում։

Պատմվածքում մայրը մեծ ուրախություն է զգում՝ տեսնելով իր երեխաներին ու թոռներին միասին։ Նա ցանկանում է, որ այդ պահը երկար տևի, և ոչ ոք չբացակայի։ Եվ ես կարծում եմ՝ աշխարհի բոլոր մայրերն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները միշտ միասին լինեն և ոչ ոք չբացակայի ընտանեկան հավաքույթներից՝ անկախ նրանից՝ նրանք սեղանի շուրջ են հավաքվել, թե պարզապես միասին ժամանակ են անցկացնում։

Ամենամեծ ուրախությունը հարազատներիդ կողքին տեսնելն է։ Այդպիսի պահերն իսկապես թանկ են։

Թողնել պատասխան

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free