14.10.24 Ստեղծագործական շաբաթ

1.Ընտրի՜ր վերնագրերից մեկը և գրի՜ր մտքերդ․

3.Ուրախ ճամփորդություն։

Ուրախ ճամփորդությունն ինձ համար նման է փոքրիկ փախուստի առօրյայից։ Պայուսակդ վերցնում ես, լսում սիրած երաժշտությունդ ու քայլում դեպի նոր արկածներ։ Ամեն ինչ՝ սկսած օդանավակայանից կամ ավտոբուսային կայարանից, վերջացրած նոր վայրերի բացահայտումով, մի տեսակ ուրախ լիցք է տալիս:

Ամեն անկյունում ինչ-որ նոր բան կա՝ հարմարավետ սրճարան, հետաքրքիր շենքեր կամ մարդկանց զրույցներ, որոնք կարող են քեզ ուղղակի ժպտացնել։ Երբ ճամփորդում ես՝ կապ չունի, թե ուր, կարևորը պահի վայելքն է ու անսպասելիությունը։ Միգուցե նոր ընկեր կգտնես կամ կճաշակես ուտեստ, որը երբեք չես մոռանա։

Ճամփորդությունը միշտ ունի այդքան պարզ ու հաճելի էմոցիաները, երբ ամեն նոր կանգառ մի նոր փոքրիկ երջանկություն է։

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերի եզակի կամ հոգնակի ձևերով՝դրանց հետ համաձայնեցնելով ընդգծված բայերը:

Խոնավ, ծովի բույրով հագեցած օդը վանել խառնիխուռն մտքերը:(օդ) Լույսն ու ջերմություն մարդիկ արևից են ստանում: (ջերմություն) Երեկոյան բոլոր հիվանդների ջերմությունը բարձրանար: (ջերմություն) փոշին ծածկել ամբողջ քադաքր: (փոշի) Հիմա լվացքը տարբեր փոշի են անում: (փոշի) Եթե սննդի հարցը լուծվի, կարելի է այստեղ մի երկուշաբաթ ապրել: (սնունդ)

3.Տրված հավաքական գոյականներից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք դնելով եզակի և հոգնակի թվերով:

Ամբոխ, ոհմակ, անտառ, դասարան:

Ամբոխ է հավաքվում դուրսը, եկիր նայենք ինչ է կատարվում։
Ամբոխներ են հավաքվում հանրահավաքի համար։

Ոհմակը նշանակում է գայլերի խումբ։

Երբեմն երկու ոհմակներ կարող են իրար դեմ կրվել։

Ես սիրում եմ երբեմն ելնել անտառ թարմ օդ շնչելու համար։

Բավականին շատ անտառներ այս մի քանի տարվա ընթացքում կտրվել են։

Գոյականի հոլովումը

4.Բացատրի´ր, թե ինչի՛ հիման վրա են խմբավորված գոյականները:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն: Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ:

Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն
Սրանք գոյականների ուղղական հոլովն են (առանց փոփոխության ձև):

Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այգում, ուղղությամբ
Սրանք նույն գոյականների տարբեր հոլովաձևերն են՝

  • Երեխայի(ն) – սեռական/տրական,
  • Կատակից – հարակատար,
  • Ընկերոջ(ը) – սեռական,
  • Դաշտով – գործիական,
  • Այգում – գտնության,
  • Ուղղությամբ – սեռական (ուղղություն):

5.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին:

Պատուհանի, մարդու, գարնանը, գիշերվանը, կնոչը

Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

Տան, շան, գեղեցկության, հայրի, մայրի, եղբայրի

Տարբերությունները.

  1. Ա խումբում, շատ բառեր ունեն ավելացված վերջավորություններ, օրինակ՝ «-նին», «-վան», «-ճը», որոնք հաճախ են հանդիպում այսպիսի բառերի համար։ Նման բառերը հաճախ վերադասվում են ըստ խոնարհման տիպի։ Օրինակ՝ «գարուն» ու «գիշեր» բառերը տրականում ստանում են լրացուցիչ հնչյուններ՝ ընդգծելու ժամանակ կամ պատկանելիություն:
  2. Բ խմբում, հիմնականում վերջավորությունը «-ի» է կամ «-յան», որը բնորոշ է տրական հոլովին։ Սրանք հաճախ ավելի պարզ են և չունեն լրացուցիչ հնչյուններ, որոնցով տարբերակվում են Ա խմբի նման։

Հայոց լեզվի դասարանական աշխատանք 03․10․2024

1․որէղեն, վայրեշ, վերել ոսկեզնոց, բարոխուրություն, բացոթյա, բերրի, նշխարկ, անապազօրյա:, մեղմօրոշ, մեղմորեն, Եվրոպա, անրաժեշտ, խոնար, եղբայր, անդրադառնալ, դյուրընկալների, աջ, աներևույթը, կիթառ, որյակալ,

24.09.24։ Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:

Ինձ թվում է, որ գլխավոր հերոսը Վիլյամ Սարոյանն է, քանի որ շատ դրվագներ համընկնում են։ Սկսած նրանից, որ նա ծնվել է Ամերիկայում և վերջացրած նրանով, թե որքան վատ սոցիալական պայմաններում էին ապրում այն ​​ժամանակ։ Նա այս պատմվածքում շատ աշխատասեր էր ու հնարամիտ։
2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
Իհարկե այո։ Չէ՞ որ նա կարողացել է այս կերպ ուրախացնել թե՛ իրեն, թե՛ մայրիկին։

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:

Որ Վիլյամ Սարոյանի գործն այժմ միայն վաճառող լինելը չէ։ Նա շատ ավելին է:
4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Այո։ Շատ Մայքլ Ջեկսոնի երգերը իմ վրա այդպիսի ազդեցություն ունեն կամ Ջեկ Ստաուբերի երգերը։

20.09.24 հայոց լեզու 

  1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
    • Այստեղ շատ լավ մթնոլորտ է։
    • -Այս դասը խաղուպար է, մի վախեցիր։
    • Խնդրում եմ, աջուձախ մի նայիր, կենտրոնացիր։
    • Ճանապարհորդը համառորեն բարձրանում էր սարն ի վեր։
    • Այս գործը, խաղ ու պար է, մի անհանգստացիր։

2..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, արև, տուն.: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, ածանցավոր, հրեղեն: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, տանտեր:

Միայն մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, աստվածային:

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով, բ) որպես դարձվածք:

(Արտահայտություն չկա․․․)

Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

Արագավազ, սևամորթ, կենսունակ, պատեպատ, հիասքանչ, ջրածին, եսամոլ, օդանավակայան

4.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռը անցավ, անձրևները դադարեցին ու գնացին: Ծաղիկները երևացին մեր երկրում, բերքահավաքի ժամանակը հասավ, տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում: Թզենին բացեց իր բողբոջները, մեր որթերը ծաղկել են ու տալիս են իրենց բույրը: Արի, սիրելի՛ս, գեղեցի՛կս, աղավնյակս, արի՛: Ցույց տուր ինձ քո դեմքը, և լսելի դարձրու քո խոսքը, որովհետև քո խոսքը քաղցր է, և քո տեսքը՝ գեղեցիկ:

18.09.24, հայոց լեզու

1․Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:

Մարդիկ հիշում են խոշոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են փոքր թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն սովորական մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի այլ արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայի զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն նետելիս սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Տեղին է առյուծն համարել գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի հայտնվում, զոհի վրա գաղտագողի չի պաշտպանում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ ձգտեք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն ճիշտ տիրակալ էին: Մարդիկ հաճախակի էին առյուծի որսի ելնում: Բայց այո ուժն ու համարձակությունը, ու այո ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին կործանելու հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները շատանան, կճղակավոր կենդանիների քանակը կքչանա: Ու առյուծներին գրեթե լրիվ բազմացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածն իրական եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն թույլատրված չէ: Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են ու խայտաբղետ, հետո, մեծանալով, բազմագույն են դառնում:

3..Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Մտքի ծովն ընկնելը լավ է, բայց ոչ դասարանում։

Կարևոր է իմանալ թե երբ պետք է լեզուն փակ պահել։

Նա հինգ մատի պես գիտեր ծնողի բնավորությունը

Չի կարելի թևերը ծալած նստել երբ լիքը լուրջ անելիք կա։

Նա հույս ուներ ի վերջո էժան պրծնել առանց մեղքի զգացումի։

Ժամանակն է արցունքները կուլ տալ ու լցվել լավատեսական մտքերով ու տրամադրությամբ։

4.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:

Արմատ՝ թիվ, պատմ, աղյուս, գիր, ազդեց, խոր։

Ածանց՝ ական, ություն, ակ, իչ, ություն

Այս բառաշարքում գրված են առարկաններ, գործուղություն ցույց տվող բառեր, թվականներ և գիտությունների հետ կապված բառեր։

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Արմատ՝ արև-ելք, գիր, օտար-մուտ, ծով-գնաց, ինքն-տիպ

Ածանց՝ մուտք, կենսա։

Այս բառաշարքում առարկա ցույց տվող ու գիտություն ցույց տվող բառեր կան։

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն

Արմատ՝ Արև, գրություն, արև-դարձ, անուշ-հոտ, բազում-տեսակ

Ածանց՝ ելյան, կենսա, ային, ություն,

Այս բառաշարքում առարկա ցույց տվող և գիտություն ցույց տվող բառեր կան։

4..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, հող: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, արմատակալություն: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, կենսագիր: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, անհյուրընկալություն:

5. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

Լվաց, եղել, առ, տուր, կաց:

Լվացքատուն, ջրհեղեղել, առուտուր, նիստուկաց

18.09.24 Հայոց լեզու

1․Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Մարդիկ հիշում են ոչ միայն հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն մոռանում են սովորական թվացող բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը ոչ միայն Ամերիկան է հայտնագործել, այլ նաև ռետինե գնդակը: Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն երեխայական մի գործով են զբաղված: Նրանք թեթևամիտ ու կենտրոնացած իրար էին նետում ու բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի առաձգական արարածների նման ցատկոտում էին քարե սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե այդ մարդիկ ինչո՞ւ էին այդպիսի զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել փոքր կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

  • Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Թույլությամբ, ծույլությամբ ու վախկոտությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը թաքնվում է, զոհի վրա հանկարծակի է հարձակվում: Նա հեզությամբ զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել: Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք տիրակալ էին: Մարդիկ հաճախ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ թուլությունն ու վախկոտությունը, ո՛չ ճկունությունն ու հայտնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները ավելանան, կճղակավոր կենդանիների քանակը կպակասի: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին: Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն եղավ, որովհետև առյուծներն առաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում: Այժմ առյուծների որսն արգելված է: Առյուծի նորածին ձագուկները շատ մեծ են ու միագույն, հետո, մեծանալով, խայտաբղետ են դառնում:
  • 3..Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
  • Խորհրդակցությունից հետո նա մտքի ծովն ընկավ:
  • Խնդիրների քննարկման ժամանակ ղեկավարն իր լեզուն փակ պահեց:
  • Նա իր աշխատանքի ամեն մանրուքը հինգ մատի պես գիտեր:
  • Աշխատանքի մեջ թևերը ծալած նստելը հաջողություն չի բերի:
  • Ավտովթարից հետո նա բարեբախտաբար էժան պրծավ:
  • Չնայած դժվարություններին, նա արցունքները կուլ տվեց և շարունակեց աշխատել:

3:Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:

Ա. Արմատից և ածանցից կազմված բառեր:
Թվական (թիվ+ական), պատմություն (պատմ+ություն), աղյուսակ (աղյուս+ակ), գրիչ (գր+իչ), ազդեցություն (ազդ+եց+ություն), խորություն (խոր+ություն):

Բ. Բաղադրյալ բառեր:
Արևելք (արև+ելք), արևմուտք (արև+մուտք), կենսագիր (կենս+ագիր), օտարամուտ (օտար+մուտ), ծովագնաց (ծով+գնաց), ինքնատիպ (ինքն+ատիպ):

Գ. Կազմական բառեր:
Արևելյան (արև+ել+յան), կենսագրություն (կենս+ագր+ություն), արևադարձային (արև+ադարձ+ային), անուշահոտություն (անուշ+հոտ+ություն), բազմատեսակություն (բազմ+տեսակ+ություն):

4:Նախադասությունները լրացրո՛ւ:

    Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր. Օրինակկրակ, հոդ, ջուր, օդ,…: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են **ածանցավոր** բառեր. օրինակ կրակոտություն, հողեղեն,…: Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բաղադրյալ բառեր, օրինակջրհոր, օդանցք,…: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր, օրինակ կրակմարիչ, անջրանցիկ,…

    5:Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

    Լվացարան, եղելություն, առօր, տուրիստ, կացարան.

    8-6րդ դասարան հայոց լեզու

    17. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր.

    Ա.

    • Սխալ՝ սրփազան, համփերություն:
    • Ուղղված՝ սրբազան, համբերություն:

    Բ.

    • Բոլոր բառերը ճիշտ են:

    18. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր.

    Ա.

    • Սխալ՝ հարձուփորձ, մրձույթ:
    • Ուղղված՝ հարցուպատասխան, մրցույթ:

    Բ.

    • Սխալ՝ օցանման:
    • Ուղղված՝ օձանման:

    19. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր.

    Ա.

    • Սխալ՝ խեխտել, ոխկույզ:
    • Ուղղված՝ խեղդել, ոխույզ:

    Բ.

    • Սխալ՝ վղտալ:
    • Ուղղված՝ վխտալ:

    20. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր.

    ա) Բարդ բառեր են, կազմված նախածանցներից և արմատներից.

    • Անհյուրընկալ = ան- (բացասական նախածանց) + հյուր + ընկալ;
    • Զրուցընկեր = զրույց + ընկեր;
    • Դյուրընկալ = դյուր + ընկալ;
    • Գահընկեց = գահ + ընկեց;
    • Անընդհատ = ան- + ընդհատ;
    • Համընթաց = համ- + ընթաց:

    բ) Բարդ բառեր, կազմված մի քանի արմատներից.

    • Միջօրե = միջ + օր;
    • Հանապազօրյա = հանապազ (ամենօրյա) + օրյա;
    • Ոսկեզօծ = ոսկի + զօծ (օծել);
    • Ապօրինի = ապ- + օրին;
    • Առօրյա = առ + օրյա;
    • Առօրեական = առօրյա + -ական;
    • Բացօթյա = բաց + օթյա;
    • Բարօրություն = բար- + օրհնություն;
    • Զօրուգիշեր = զօր + գիշեր:

    գ) Բարդ բառեր, ուր “է” (էակ) կամ “ever” իմաստներ ունեն:

    • Մանրէ = մանր + էակ;
    • Վայրէջք = վայր + իջնել;
    • Հնէաբան = հին + գիտություն (օգտագործվում է հնագիտության բնագավառում);
    • Որևէ = որ + է (որևէ, նշանակում է ինչ-որ մեկը);
    • Երբևէ = երբ + է (երբևէ, երբեք):

    21. Որտեղ անհրաժեշտ է, “ը” գրի՛ր.

    Անակ(ը)նկալ, ան(ը)մբռնելի, օր(ը)ստօրե, ակ(ը)նթարթ, ան(ը)նդմեջ, լուսն(ը)կա, մթ(ը)նկա, համ(ը)նդհանուր, մերթ(ը)նդմերթ, ան(ը)նթեռնելի, ակ(ը)նհայտ, ան(ը)նդհատ, անհյուր(ը)նկալ, սր(ը)նթաց:


    22. Կետերի փոխարեն “դհ”, “դ”, կամ “թ” գրի՛ր.

    Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:


    23. Բառաշարքը կազմված է տեղանուններից:

    Օրինակ՝ արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ:

    Նոր բառեր՝ Կապուտան, Գարդման:


    24. Կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով.

    Թոքուղ, ուխտել, ուղտակալ, ուխտաշար, ուղուբարք, ուղաբեկել, ուղտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, վարքություն, ախտիմացություն, ձյունաաղտ, համբույր, բույրավոր:


    25. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով.

    ճճալ, բբալ, ֆֆալ, թթալ, ուռակի, ուռանկյուն, Առա, Էռա, թռչուռեր, հենարառեր, իռսուն, իռական, օռան, եռորդ, չոռորդ, տառական, տառալուծել, անդոռ, բեռի, մռկածուփ:


    26. Կետերի փոխարեն գրի՛ր “մ” կամ “ն”.

    Ա.բնական, ա.մբիոն, ա.մբոջ, ա.պամած, ա.պայման, զա.մբյուղ, ա.մբասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.մբարել, ա.մբարտավան:


    27. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ.

    «Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անհասանելի երազանք, իզուր երազանք, անիրագործելի պլաններ:


    28. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ.

    Մեռյալ ծովի ջուրը…


    29. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ.

    Ամերիկյան…

    Ամառն է սպասուիմ

    Ամառը սպասման և սպասումների իսկական սեզոն է։ Պարզապես իր անունով այն առաջացնում է ուրախ հույզեր և առաջացնում հուզմունք: Եվ հենց որ արևի առաջին ճառագայթը հայտնվում է հորիզոնում, սիրտը սկսում է բաբախել նոր արկածների և անմոռանալի պահերի ակնկալիքով: Ծովը հմտորեն միահյուսվում է երկնքի կապույտ կամարի հետ՝ ստեղծելով մի պատկեր, որը շրջապատողներին թողնում է անխոս և դավաճանաբար ժպտում։ Փարթամ կանաչապատումն արթնանում է ձմեռային ձմեռումից՝ օդը լցնելով կենսական էներգիայով և բուրմունքով: Թռչունները սկսում են համառորեն տրորել՝ շտկելով իրենց օպերային ձայները, ասես պատրաստվում են ամենագեղեցիկ երգչի ամենամյա մրցույթին։

    26.02.24 հայոց լեզու, 7-րդ դասարան

    Բայի եղանակները

    Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

    Այսպես՝ մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,

    մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,

    մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,

    չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,

    մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:

    Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական: 

    Սահմանական եղանակ

    Ըղձական եղանակ

    Ենթադրական եղանակ

    Հարկադրական եղանակ

    Հրամայական եղանակ

    Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:

    Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:

    Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ:

    1. Սահմանական եղանակ:
    • Գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի:
    • Այսպիսով, այն դեպքերը, երբ խոսողը մասնակիցներին կատարում է այդ գործողությունը, պարզություն ունի:
    1. Ըղձական եղանակ:
    • Գնամ, գնայիք:
    • Այսպիսով, դեպքերին հետագայում կարող են համակարգել, որ խոսողը պետք է անցնի գնելու գործողությունը:
    1. Ենթադրական եղանակ:
    • Կգնա, կգնայինք:
    • Այսպիսով, խոսողը այն բաժանորդին չէ, որը այն կատարում է, այլ՝ դեռևս հանդերձվում է այդ արդյունքի հետ:
    1. Հարկադրական եղանակ:
    • Պիտի գնաս, պետք է գնայինք:
    • Այսպիսով, խոսողը պարտավոր է կատարել այդ գործողությունը:
    1. Հրամայական եղանակ:
    • Սա հրամայական եղանակն է: Գնա՛, գնացե՛ք:
    • Այսպիսով, խոսողը առաջարկում է այն արդյունքը, որ մեզ համար հետևենք:

    Դրանցից համեմատենք նկարագրված այն ներկայացուցիչների հե

    տ, որոնք բազմաթիվ բնութագրություններ են կատարելու։ Երբ խոսողը նշում է իրենց տարբերությունները, այն մեծ բարդությունների գրանցումն է, որոնց արդյունքում ստացվել է հասարակություն։

    23.02.24

    1.Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը: Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա: Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

    2.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային: Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կ

      ենդանիներ էլ բաց

      թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

      3.Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

      4.Ամփոփի՜ր շաբաթդ, պատմի՜ր թե ի՞նչ նոր բաներ սովորեցիր։ Ի՞նչ է լավատեսությունը, բացատրիր բառի իմաստը և այն ի՞նչ դեր ունի քո կյանքում։

        Design a site like this with WordPress.com
        Get started