Իմ ծննդավայրը Երևան քաղաքն է, իսկ իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես շատ եմ սիրում թե՛ իմ ծննդավայրը, թե՛ իմ հայրենիքը։ Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է՝ սիրուն, տարբեր գույներով զարդարված, հմայիչ և հյուրընկալ։ Իմ ծննդավայրը նաև մի քաղաք է՝ կառուցված վարդագույն քարերով, հին և նոր փողոցներով և պատկերված հնաոճ գորգերով և կարպետներով։