Սյունիքի Մարզ

Տարածք՝ 4,506 կմ²
Բնակչություն՝ 141,700
Մարզկենտրոն՝ Կապան

Քաղաքներ՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ

Տեսարժան վայրեր՝ Տաթևի ճոպանուղի, Սատանի կամուրջ, Գորիս, Խնձորեսկ

Սյունիքը Հայաստանի ամենամեծ և ամենալեռնոտ մարզն է։ Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ (3906 մ), ամենացածրը՝ Մեղրիի կիրճ (375 մ)։

Գետերից կարևոր են Որոտանը, Ողջին և Մեղրիգետը։ Որոտանի կիրճը հասնում է մինչև 800 մ խորության, որտեղ գտնվում է Սատանի կամուրջը և Շաքի ջրվեժը։

Մարզը հայտնի է նաև հանքային աղբյուրներով։ Բնակեցված է հնագույն ժամանակներից, բայց լեռնային պայմանների պատճառով բնակչության խտությունը ցածր է։

Մարզկենտրոն Կապանը գտնվում է Խուստուփ լեռան ստորոտում, Ողջի գետի ափին։

Հարցեր

1.Աշխարհագրական դիրք. որտե՞ղ է գտնվում մարզը, ո՞ր մարզերին կամ երկրներին է սահմանակից, ո՞րն է մարզկենտրոնը:

Սյունիքը գտնվում է ՀՀ հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին։ Մարզկենտրոնը՝ Կապան։

2.Բնական պայմաններ և ռեսուրսներ. ներկայացրե՛ք մարզի ռելիեֆը (լեռներ, գետեր, լճեր), կլիման և օգտակար հանածոները:

Լեռնային մարզ է (Կապուտջուղ՝ 3906մ)։ Գետեր՝ Որոտան, Ողջի, Մեղրիգետ։ Կլիման՝ լեռնային։ Ունի պղինձ, մոլիբդեն և այլ հանքեր։

3.Բնակչություն. տեղեկություններ հաղորդե՛ք բնակչության թվաքանակի և խոշոր քաղաքների վերաբերյալ:

Մոտ 141,700 մարդ։ Խոշոր քաղաքներ՝ Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի։

4.Տնտեսություն. ի՞նչ արդյունաբերական ձեռնարկություններ կան մարզում, ինչո՞վ է զբաղվում բնակչությունը (գյուղատնտեսություն, տուրիզմ և այլն):

Հիմնականը՝ հանքարդյունաբերություն։ Զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ և տուրիզմով։

5.Նշանավոր վայրեր. պատմե՛ք մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի կամ բնական տեսարժան վայրերի մասին

    Տաթևի վանք, Տաթևի ճոպանուղի, Սատանի կամուրջ, Շաքի ջրվեժ, Խնձորեսկ։

    By:

    Posted in:


    Թողնել մեկնաբանություն

    Design a site like this with WordPress.com
    Get started