1. Ինչի՞ մասին է հասարակագիտություն առարկան։ Ինչպիսի՞ հասարակական ոլորտներ է ընդգրկվում նրա մեջ։ Ի՞նչ ոլորտներ կավելացնեիք դուք։
Հասարակագիտությունն ուսումնասիրում է հասարակությունը, մարդկանց հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները։ Այն ընդգրկում է քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտները։ Կավելացնեի բնապահպանությունը։
2. Ի՞նչ է գեղագիտությունը։ Ինչքանո՞վ է կարևոր գեղագիտությունը մեր կյանքում։
Գեղագիտությունը գեղեցիկի և արվեստի մասին գիտություն է։ Այն օգնում է գնահատել գեղեցիկը։
3. Ի՞նչ է բարոյագիտությունը։ Ինչպե՞ս եք կարողանում բարոյագիտությունից ստացած գիտելիքները կիրառել կյանքում։
Բարոյագիտությունն ուսումնասիրում է մարդու բարոյական արժեքները։ Դրանք կիրառում եմ՝ լինելով ազնիվ, արդար և հարգալից։
4. Ի՞նչ է հոգեբանությունը և ի՞նչ է ուսումնասիրում այն։ Կյանքի որ ոլորտներին է հատկապես վերաբերում այս գիտությունը։ Հոգեբանությունը ձեզ առավել շատ հետաքրքրում է որպես գիտություն, թե՞ հմտությունը․ հիմնավորե՛ք ձեր պատասխանը։
Հոգեբանությունն ուսումնասիրում է մարդու մտածողությունը, զգացմունքներն ու վարքը։ Այն կարևոր է ընտանիքում, դպրոցում և աշխատանքում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է որպես հմտություն, քանի որ օգնում է հասկանալ մարդկանց։
5. Ի՞նչ է տնտեսագիտությունը։ Ի՞նչ գիտեք փողի, շուկայի և շուկայական հարաբերությունների մասին։
Տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսությունը։ Փողը փոխանակման միջոց է, շուկան՝ առքուվաճառքի միջավայր, իսկ շուկայական հարաբերությունները հիմնված են առաջարկի և պահանջարկի վրա։
6. Որպես հինգերորդ բաժին, ի՞նչ կավելացնեիք դուք 10-րդ դասարանի համար։
Կավելացնեի իրավագիտությունը, քանի որ այն սովորեցնում է ճանաչել մեր իրավունքներն ու պարտականությունները։


